Վարդան Ջալոյան/Թատրոնը և կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը Հայաստանում
1946-ի կեսերին Խորհրդային Միությունում սկսվում է նոր գաղափարախոսական արշավ, որի բարձրակետը դարձավ «կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը։
1946-ի կեսերին Խորհրդային Միությունում սկսվում է նոր գաղափարախոսական արշավ, որի բարձրակետը դարձավ «կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը։
Հայաստանի գրողների միությունը և «Իսրայելյան» ընտանիքը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի
Անահիտ Կարապետյան Իր գործերում Թումանյանը հայտնաբերել է հավերժ մարդկային ու ընդհանրական հատկանիշներ` հաստատելով այն ճշմարտությունը,
սկիզբը՝ այստեղնախորդը՝ այստեղ Իհարկե, մենք ունենք անգրագետ ու ցածր պետական պաշտոնյայի կերպար՝ Բամբլի կերպարը՝ անողոք
սկիզբը՝ այստեղ նախորդը՝ այստեղ Բայց գրեթե միշտ վեպը դրանից ավելին է և ազդեցությունը շատ ավելի
սկիզբը՝ այստեղ Դիքենսից հետո վեպը սկսեց սեղմվել՝ ենթարկեցնելով կերպարները սյուժեն եւ նկարագրությունները պատումին։ Ասում են,
Հանգամանքները ստիպել են ինձ տարբեր ժամանակներում մտորել վեպեր գրելու գործի և այն մասին, թե ինչ
1. Սխալներին ավելի թեթեւ վերաբերվեք Մի վախեցեք սխալ բան անելուց և մի ամաչեք սխալներից։ Ցանկացած
Տեսե՞լ եք մրդկանց, որոնք բավականին լավ գրում են, բայց երբ նրանց ներկայացնում են որպես գրողի,
Լեո Բաբուտան Ամերիկայի ամենահաջողակ բլոգերներից մեկն է, լրագրող, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ։ Նա վարում է աշխարհի
Սթիվեն Քինգը գրել է ավելի քան 50 գիրք, որոնց շնորհիվ նա միլիոնավոր երկրպագուներ է ձեռք
ՉՀԱՆԳԱԾ ՈՒԺԸ Ամէն անգամ, որ մտածեմ Րաֆֆիին վրայ, գաղափարներու անխուսափելի զուգորդութեամբ մը մտքիս կը ներկայանան գրքի երկու անուններ: Ատոնցմէ մէկը՝ « Թափառական հրեան », միւսը՝ Տիքընսի « Մ. Բիգվիգ »ը։ Երկուքն ալ հսկայ յաջողութիւններ, ինչպէս կ՚ըսեն, գրելու արհեստագիտութեան մէջ։ Ատոնցմէ առաջինին ստեղծած հետաքրքրութիւնը այնքան հզօր եղած է, որ նախարար մը կը ստիպէ կէս ձգել նախարարաց խորհուրդ մը։ Այդ երանելի յիմարը չէր կրցած դիմանալ թերթօնին փորձութեան, ու վազած դուրս, քարտուղարին հարցնելու հեւասպառ, – Ի՞նչ եղաւ։ Միւսին հետ աչքիս առջեւ կու գան անգլիական նոյն քան երանելի միսթրներ, սըրեր, որոնք իրենց երիցատուները կամ դղեակները խճուղիէն բաժնող 4-5 մղոննոց ճամբան, անձրեւին, բուքին, յանձն կառնեն կատարել, ոտքով կամ զարդանշանուած քուփէ ներու վրայ, որպէսզի թղթատարական կառքէն ստանան « Մ. Բիգվիգ »ին պրակները, թերթօնի ձեւով տպուած ու բաշխուած ներքին քաղաքներու ընթերցողներուն: Երկու դրուագներուն մէջ ալ, տիրակա՛ն, արուեստի գործի մը հանդէպ այն շահագրգռութիւնը, որ նշան մըն է շատ բաներու, եւ իրաւացի է մտածել նոյն գիծով, նաե՛ւ տողանցքները: Գիրքերուն Չար ոգին այնպէս կարգադրած է, որ ֆրանսացիները առաջինին անունն իսկ ներս չառնեն իրենց գրականութեան պատմութենէն ներս։ Երկրորդին համար ալ նոյն ոգին համաշխարհիկ ու միատարր հիացման սկզբնական հանդէսը անաղարտ պահէ, գործին ծնունդէն նոյնիսկ դար մը յետոյ։ Այս, թէ անցեալ տարի, անգլիացիք գիրքին հարիւրամեակը տօնեցին։ Դա՞սը: – Պարզ է, սակայն։ Նորագոյն մեր զոյգ գրականութիւնները չունին երկրորդ անուն մը, որուն գործին ստեղծած խանդավառութիւնը մօտենայ, նոյնիսկ հեռուէն, « Սամուէլ »ին, « Կայծեր »ին, « Խենթը »ին։ փաստ մը, ասիկա։ Բայց ահա ուրիշ մը: Րաֆֆիի մահէն քիչ յետոյ անոր գործը ենթարկուէր պիտի բարբարոս այն խեցեվճիռներէն մէկուն, որոնց մէջ արեւելահայերը երեւան կը բերեն հաստ, որքան անարդար սրամտութիւն։ Պոռնկագրութիւն, ինչպէս որակուեցաւ Վարուժանի բանաստեղծութիւնը։ Զարդախուցերու մրուր, ինչպէս խարանուեցաւ վէպը Տիկին Եսայեանի, երբ տակաւին չէր անցած այս վերջինը անոնց բանակին։ Բառակոյտ, այս ալ ամբողջ արեւմտահայ քնարերգութիւնը։ Ու ահա չնաշխարհիկ տարազը: – Րաֆֆին գեղարուեստական գրող չի ։ Բարբարոս այս հայերէնին սխալէն դուրս, պարունակութեան վանտալութի՞ւնը: Իբր թէ Շիրվանզադէի գրականութիւնը գեղարուեստին հետ աղերս մը ունենար: * Րաֆֆիի գործէն կէս դար յետոյ, դատաստա՞ն մը այդ գործին վրայ: – Իմ սերունդին համար այնքան ալ դիւրին չէ ատի կա։ Ոչ ալ հոս՝ տեղը արուեստի շուրջ այն հազարումէ որոճումներուն, որոնց առաքինութիւնը բառին իսկ մէջն է։ Ստոյգը այն է, որ այդ գործը մեր պատանութեան ամէնէն սրբազան սարսուռները, ինչպէս ամէնէն խորունկ վայելքները հայթայթած է: Զայն կարդացել եմ, այն օրերուն, «գլխուս գնովը», գործածելու համար հնօրեայ տարազը, որ այսօր բան մը չըսեր մեր տղոց: Յետոյ՝ կեանքը, ու անոր բարիքները մեր երիտասարդութեան եւ չափահասութեան, որոնց մէկ ուրիշ որակումը անմիտումն է մեր ժողովուրդի կէսին։ Ու մեր իսկ ծոցէն բուսած հոգեկան միւս թշուառութիւնը, քաւութեան նոխազներ ճարելու։ Կա՞ր Րաֆֆիէն աւելի արդարատիտղոս զոհ մը մեր տմարդութեան։ Բայց պէտք է լռել։