Բանավոր դիմանկար/Ռոբերտ Մակքի

Բանավոր դիմանկար

Երկրորդ դերակատարումը երկխոսության մեջ՝ ստեղծել այդպիսի կերպարներ, որոնք միանշանակ տարբերվեն մյուսներից։

Մարդկային բնույթը հաճախ օգտակար է բաժանել երկու մասի․ արտաքին (թե ինչպիսին մարդը ցանկանում է երևալ) և իրական (թե ով է նա իրականում)։ Արդյունքում գրողները ստեղծում են հերոսներին՝ երկու միասնաբար հաղորդվող մասերից․ իրական անձնավորությունը և նրա բանավոր դիմանկարը։

Իրական անձնավորությունը, ինչպես երևում է տերմինից, ներկայացնում է մարդուն նրա հոգեբանական և բարոյական հատկանիշներով, ճշմարտությունը, որը բացվում է, երբ կյանքը դրդում է մարդուն անկյունին՝ ստիպելով ընտրություն կատարել կամ ինչ-որ գործողություն ձեռնարկել։ Ընտրության հիմնական սկզբունքը նույնն է և գեղարվեստական, և ոչ գեղարվեստական արձակում․ հերոսի իրական էությունը արտահայտվում է միայն ռիսկային գործողության միջոցով, որը նա կատարում է իր ցանկությունը իրականացնելու համար։

Բանավոր դիմանկարը ներկայացնում է հերոսին ամբողջական, ծանոթացնում է նրա բոլոր արտաքին հատկանիշներին և սովորություններին։ Այն կատարում է երեք ֆունկցիա՝ հետաքրքրություն առաջացնել, անհատականացնել, համոզել։

  1. Հետաքրքրություն առաջացնելը։ Ընթերցողին/հանդիսատեսին հայտնի է, որ հերոսի արտաքինը նրա իրական էությունը չէ, և նրա բանավոր դիմանկարը маска է, որը բաժանում է աշխարհը նրանից, ով այն մարդկանցից է, ովքեր թաքնված են դրա հետևում։ Երբ ընթերցողը ծանոթանում է կերպարին, լսելով նրան, նա մտածում է․ «Այո, նա ներկայացնում է իրեն այսպես, բայց ինչպիսին է նա իրականում։ Արդար է՞, թե խաբեբա։ Բարեկի՞, թե դաժան։ Հանճարե՞, թե հիմար։ Ցուրտ, թե տաքարյուն։ Ո՞րն է նրա իրական էությունը»։

Ընթերցողի/հանդիսատեսի հետաքրքրությունը արթնացնելով՝ պատմությունը վերածվում է զարմանալի բացահայտումների շղթայի, որոնք պատասխանում են այս հարցերին։

  1. Համոզել։ Բանավոր դիմանկարը, մանրամասն ներկայացված և ճշգրիտ նկարագրված, համադրում է հերոսի ունակությունները (մտավոր, ֆիզիկական) և հատկանիշները (էմոցիոնալ, բանավոր), որոնք ստիպում են ընթերցողին/հանդիսատեսին հավատալ նրան որպես կենդանի մարդուն։ Ելնելով սամյուել Թեյլոր Կոլրիջի դիտարկումից, երկու դար առաջ ընթերցողները գիտեն, որ պատմություններն ու հերոսները իրականում գոյություն չունեն, բայց հասկանում են նաև մեկ այլ բան․ պատմությանը ներգրավվելու համար պետք է ժամանակավորապես հավատալ, կամ ավելի ճիշտ՝ կամքով ճնշել անվստահությունը և առանց երկմտելու ընդունել հերոսի գործողությունները։

Եթե ընթերցողը/հանդիսատեսը մտածում է․ «Չեմ հավատում ոչ մի բառին», որովհետև զգում է ձեր հերոսի կեղծիքը, դա կարող է բացահայտել նրա իրական բնույթը։ Բայց եթե նրանք պարզապես չեն հավատում հերոսին, ապա պետք է վերանայեք գրավորը։

  1. Անհատականացնել։ Մանրամասն մշակված բանավոր դիմանկարը ստեղծում է եզակի համադրություն՝ արտաքին տեսք, կրթություն, ֆիզիկական տվյալներ, մտավոր շերտ, էմոցիոնալություն, կրթություն, փորձ, համոզմունքներ, արժեքներ, ճաշակ և մանրակրկիտ մշակված մշակութային ազդեցություններ, որոնք տալիս են յուրահատուկ անձնավորություն։ Ամենօրյա կյանքը, կարիերայի կառուցումը, հարաբերությունները, սեռականությունը, երջանկությունը, առողջությունը՝ բոլորն էլ հավաքում են պատահական հատկանիշները մեկ եզակի անձի մեջ։

Եվ վերջապես, ամենակարևոր հատկանիշը՝ խոսքը։ Հերոսը խոսում է այնպես, ինչպես մենք երբեք չենք լսել։ Խոսքի ոճը ոչ միայն առանձնացնում է նրան մյուս կերպարներից, այլև՝ գրական հմտության դեպքում՝ բոլոր վիրտուալ կերպարներից։ Վերջին օրինակը՝ Ջանեթ Ֆրենսիսը (Քեյթ Բլանշեթ) Վուդի Ալլենի «Ջասմին» ֆիլմում։


Գործողություն

Երրորդ հիմնական ֆունկցիան՝ հերոսին միջոց տալ գործողություններ կատարելու համար։ Գործողությունը պատմություններում երեք տեսակ ունի․ մտավոր, ֆիզիկական և բանավոր։

Մտավոր գործողություն։ Խոսքերը և պատկերները ձևավորում են մտքերը, բայց մտքը գործողություն չի դառնում մինչև փոփոխություն չպատճառի հերոսում՝ իր աշխարհը, հավատը, սպասումները փոխելով։ Մտավոր գործողությունը կարող է արտահայտվել արտաքին վարքով, բայց նույնիսկ եթե թաքնված է, հերոսը փոխվում է։ Մտավոր գործողությամբ հերոսի փոփոխությունը շարժում է բազմաթիվ ժամանակակից պատմություններ։

Ֆիզիկական գործողություն։ Ֆիզիկական գործողությունները բաժանվում են ժեստերի և առաջադրանքների։

Ժեստերը ընդգրկում են մարմնի լեզվի բոլոր տարբերակները՝ դեմքի արտահայտություն, ձեռքի շարժումներ, դիրք, շփում, շրջապատի հետ զգացողություն, ձայնի ու շարժումների առանձնահատկություններ։ Սա փոխում է խոսքը կամ ամբողջությամբ փոխարինում այն, արտահայտելով զգացմունքներ այնտեղ, որտեղ խոսքը անզոր է։

«Առաջադրանքներ» ասելով՝ նկատի ունեմ այն գործողությունները, որոնց միջոցով ինչ-որ բան կատարվում է․ աշխատանք, խաղ, ճանապարհորդություն, քուն, սիրային հարաբերություններ, վիճաբանություն, երազանք, ընթերցում, արևի մայրամուտը տեսնելը և այլն՝ բոլոր գործողությունները, որոնք չեն պահանջում խոսք։

Բանավոր գործողություն։ Ինչպես ասել է Էլիզաբեթ Բոուենը․ «երկխոսությունը այն է, ինչ հերոսները անում են իրար հետ»։

Արտաքին մակարդակում հերոսի խոսքի ոճը համակցվում է մյուս հատկանիշների հետ և ստեղծում բանավոր դիմանկար, իսկ իրական անձնավորության մակարդակում արտահայտում է նրա մարդկայնությունը կամ դրա բացակայությունը։ Ինչքան մեծ է սցենարի լարվածությունը, այնքան ավելի շատ բանավոր գործողությունները ցույց են տալիս, թե ով է նա։

Այն, ինչ ասում է հերոսը, ազդում է ընթերցողին/հանդիսատեսին միայն այն դեպքում, եթե խոսքերի ետևի գործողությունները ճիշտ են հենց այդ հերոսի համար հենց այդ պահին։ Ուստի նախքան կրկնություն գրելը, հարց տվեք ինքներդ ձեզ․ ինչ եմ ուզում ստանալ այս իրավիճակից։ Ի՞նչ պետք է անի հենց այս պահին՝ իր ցանկությունը իրականացնելու համար։ Որո՞նք են բառերը, որոնք պետք է օգտագործի՝ այդ գործողությունը կատարելու համար։

Ասված խոսքերը ցույց են տալիս հերոսի մտքերը և զգացմունքները, իսկ դրանց ետևի գործողությունները՝ նրա էությունը։ Հերոսի ներքին կյանքը բացահայտելու համար գտեք այն, ինչը թաքնված է ենթատեքստում և մատնանշեք ակտիվ ձայնով գործողությամբ։

Հատվածը վերցված է Ռոբեր Մակքիի «Երկխոսություն․բառի արվեստը գրողների, սցենարիստների եւ դրամատուրգների համար» գրքից։
Թարգմանությունը՝ Գայանե Պողոսյանի

Please follow and like us: