Ուիլյամ Կառլոս Ուիլյամս/Դատարկ փողոցը

Բնանկար Իկարուսի անկմամբ

Բրեյգելի ասելով
երբ Իկարուսն ընկավ
գարուն էր

մի գյուղացի վարում էր
դաշտը
տարվա

ողջ պերճանքը
զարթնած թրթռում էր
ծովեզրին

մերձ
մտահոգ
ինքն իրենով

քրտնում արևի տակ
որ հալեցրեց
մոմը թեւերի

մի չլմփոց
եղավ
ափի համար

աննշմար
հազիվ նկատելի
Իկարոսը խեղդվում էր

Կարմիր անվասայլակը

ինչքան շատ բան է կախված
կարմիր անվա
սայլակից
ապակեպատված անձրեւա
ջրով
սպիտակ
հավերի կողքին

Դատարկ փողոցը

Դպրոցն ավարտվեց։ Շատ շոգ է
թրեւ գալու համար։ Թեթեւ
զգեստներով նրանք ճեմում են փողոցով
ժամանակ սպանելու համար։
Նրանք բոյ են քաշել։ Աջ ձեռքում՝
վարդագույն կրակ,
ոտից գլուխ՝ սպիտակ,
հոնքի տակից՝ անտարբեր հայացք,
դեղին, թափանցիկ զգեստներ,
սև գոտի և գուլպաներ։
Հպելով իրենց ագահ շուրթերին
վարդագույն, քաղցր բամբակով փայտիկը,
մեխակի պես պահած այն իրենց ձեռքում՝
նրանք բարձրանում են դատարկ փողոցով։

Պարզապես ասելու համար

Ես կերել եմ
սալորները
որոնք
սառցարանում էին
եւ որոնք
դու հավանաբար
պահում էի
նախաճաշի համար
Ներիր ինձ
դրանք համեղ էին
այնքան քաղցր
և այնքան սառը

Թարգմանությունը՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: