Ինչպես վարվել գրական կարծրատիպերի հետ

Կարծրատիպեը լեզվական այն կառույցներն են, որ մեզ քաջ ծանոթ են դեռ մանկությունից։ Մենք սովորել ենք դրանք դպրոցում՝ դասական գրականության միջոցով, մեզ սովորեցրել են պատմել պատմողական առարկաները՝ ըգտագործելով դրանք, որովհետեւ իրականում կարծրատիպերը թույլ են տալիս մեզ մեր խոսը դարձնել ներկայանալի, խնայել մեր ուժերը, ինչպես նաեւ ունկնդիրների ու ընթերցողների էներգիան, օգտագործել արդեն պատրաստի լուծումները։

Սակայն գրականության մեջ կարծրատիպերի կիրառումը ընկալվում է իբրեւ բացասական երեւույթ եւ գցոմւ գործի գեղարվեստական արժեքը։ Գրականության մեջ գնաատելի է նորույթը, թարմությունը, ինչի համար հաճախ ստիպված ենք լինում պարզապես մերժել կարծրատիպերը։

Սակայն կան կարծրատիպերի հետ վարվելու առավել հետաքրքիր եղանակներ, քան մերժումն է, եւ ի լրումն ամենի դրանք նաեւ կարող են զվարճացնել ձեզ ու հոգեկան բավարարում պարգեւել։

1. Ջնջեք

    Ինչպես արդեն նշվեց, ամենահեշտ ձեւը կարծրատիպերի հետ վարվելու դրանք մերժելն է, տեքսում գտնելն ու ջնջելը, փոխարինելը այն համարժեք եւ ավելի կենդանի բառով կամ բառակապակցությամբ։

    2. Ասեք ուղիղ

    Կածրատիպը վերածեք կոնկրետ և հասկանալի նախադասության։ Թող ձեր հերոսի աչքերը չլինեն երկնքի պես կապույտ, այլ պարզապես կապույտ, իսկ մազերի ջրվեժը՝ երկար ու խիտ մազեր։ Այս մեթոդը չի դարձնի տեքստը ավելի հարուստ, բայց և չի առաջացնի ցանկություն փակելու ձեր գիրքը։

    3. Դարձրեք մետաֆոր

    Վերցրեք կարծրատիպը և վերադարձեք այն առաջնային կերպարին, որտեղից այն ծագել է։ Սա շատ լավ է ստացվում բանաստեղծների մոտ, ուստի սովորեք աշխարհին նայել պատկերների միջոցով։ Պատկերը ձեւակերպեք այլ կերպ, առավել առարկայական։ Նկատի ունեցեք, որ այս պրոցեսը բարդ է և պահանջում է ժամանակ ու ջանք, բայց փորձով նոր պատկերներ ստեղծելը ավելի հեշտ կդառնա։

    4. Անհատականացրեք

    Կաղապարի ներսում կարող եք պատմել փոքրիկ պատմություն, որը կավելացնի ձեր տեքստին հատուկ հեղինակային ձայն։ Օրինակ՝ «մեղրից քաղցր» արտահայտությունը կարող եք վերածել հետևյալի՝ «մեղրից քաղցր, որը տատիկս ավելացնում էր տաք կաթի մեջ և տալիս էր ինձ, երբ փոքր ժամանակ հիվանդանում էի»։ Ամեն անգամ, միավորելով կարծրատիպերը ձեր սեփական պատկերներով, հիշողություններով ու դիտարկումներով, կարող եք կենդանություն հաղորդել դրանց։

    5. Հեգնեք

    Նույնիսկ ամենածեծված կլիշեն կարող է ձեր տեքստին ինքնատիպություն հաղորդել, եթե կարողանաք հեգնել այն: Այս տեխնիկան հարմար է այն հեղինակների համար, որոնք աշխատում են հումորի և երգիծանքի ժանրերում: Ցույց տվեք ընթերցողին, որ դուք ծաղրում եք կարծրատիպը և հրավիրեք նրան ծիծաղելու ձեզ հետ:

    Փոխարինեք կլիշեները, օգտագործեք ձեր դիտարկումներն ու տաղանդը և ամենակարևորը՝ մի վախեցեք ինչ-որ օրիգինալ բան հորինել:

    Պատրաստեց՝ Դ․ Մ․

    Please follow and like us: