5 խորհուրդ, թե ինչպես գրել լավ պատմվածք


Կարելի է գտնել հետաքրքիր պատմություն ստեղծելու բազմաթիվ ձևեր։ Որոշ մեթոդներ այնքան բարդ են, որ նույնիսկ փորձառու գրողը դժվարանում է դրանք կիրառել. դրանք պարզապես վկայում են «բնածին պատմողի» տաղանդի մասին։

1. Դադար… կանգառ… գործողության գործարկում

Մեթոդներից մեկը ոճի հետ աշխատանքի մեթոդն է: Հեղինակներից ոմանք դադարեցնում են գործողությունները պատումի մեջ, երբ ինչ-որ բան բացատրելու կարիք ունեն, մյուսներն աշխատում են նկարագրությունների վրա՝ չարգելակելով սյուժեն: Երկրորդ մեթոդն ավելի արդյունավետ է, բայց ինչպե՞ս սովորել օգտագործել այն։ Այս հարցը վերաբերում է յուրաքանչյուր նախադասության, որը նկարագրում է գործողություն և դրան պատկերայնություն հաղորդելուն։

Երբ անցնում եք նկարագրություններին և բացատրություններին, սյուժեն դանդաղում է: Ինչպե՞ս նկարագրություն մտցնել՝ առանց դրա վրա առանձին նախադասություններ ծախսելու: Տեխնիկան պարզ է․ գործողություններն արտահայտվում են բայերի միջոցով, իսկ նկարագրության համար օգտագործվում են ստորադաս նախադասություններ, ածականներ և մակդիրներ։ Քանի որ հենց գործողություններն են գրավում ընթերցողների ուշադրությունը, նկարագրական տարրերը պետք է աստիճանաբար ներմուծվեն, որպեսզի ընթերցողը դադարները չզգա: Դուք լավ գիտեք ձեր պատմությունը. պատմեք այն առանց ընդհատումների և ներկայացրեք պատմության համար անհրաժեշտ բացատրություններն ու նկարագրությունները՝ աստիճանաբար դրանք ավելացնելով գործողություններին:

2. Օգտագործեք պատմությանը մոտ կանգնած դեմք

Պատմության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու մեկ այլ միջոց է այն պատմել որոշակի տեսանկյունից: Անգիտակցաբար ընթերցողները ցանկանում են զգալ, որ իրենք մասնակցում են տեղի ունեցողին: Ընթերցողն ավելի կհետաքրքրվի, եթե թույլ տաք նրան տեսնել իրեն ներսից։ Դուք կարող եք դա անել՝ օգտագործելով պատմողական մոտավորությունը:

Միգուցե որոշեք ձեր տեսակետը ներկայացնել վկայի կամ հերոսի աչքերով: Դուք պետք է նախօրոք որոշեք, թե ում աչքերով կպատմվի պատմությունը, և ողջ պատմության ընթացքում կառչեք այդ կերպարի տեսանկյունից:

3. Ստեղծեք ռեալիստական կերպարներ

Մեկ այլ հնարք է կերպարներին կենդանի և իրական դարձնելը: Ընթերցողներին շատ չի հետաքրքրի ինչ-որ օտար մարդ, բայց եթե դուք ստեղծեք այնպիսի կերպար, որը ընթերցողները կարող են տեսնել և հասկանալ, նրա կյանքին հետեւելը կհետաքրքրի նրանց։ Սա չի նշանակում, որ պետք է կանգ առնել և կենսագրական գրառւմներ յուրաքանչյուր կերպարի համար: Ավելի հեշտ ճանապարհ կա. ծանոթացեք ձեր կերպարներին՝ նախքան նրանց մասին գրելը: Դուք պետք է իմանաք ձեր կերպարներին, ներառյալ նրանց խոսելու ձևերն ու սովորությունները, որպեսզի ընթերցողները զգան, որ ձեր կերպարները իրական են և կենդանի: Կերպարները մարմնավորելու ապացուցված մեթոդ է սեւագրի մեջ նրանց կենսագրական տվյալներ եւ նկարագրություններ գրելը: Այս նախապատրաստությունները ձեզ հստակ պատկերացում կտան ձեր կերպարների մասին:

4. Գրեք գրավիչ երկխոսություններ

Պատմությունը պահանջում է հավաստի զրույցներ: Երկխոսությունը պետք է լինի կարեւոր և հետաքրքիր: Կերպարը կարող է ասել ընդամենը երեք բառ և պատմել մեզ շատ ավելին, քան կբացահայտի մանրամասն բացատրության ամբողջ էջը: Երկխոսությունը պետք է լինի արժանահավատ։ Հերոսները պետք է ոչ միայն խոսեն՝ սյուժեն առաջ տանելու համար, այլ նաև պետք է խոսեն ամեն մեկն իր ձևով: Եթե ​​կրթված իրավաբանը խոսում է փողոցային ժարգոնով կամ երեխան լատիներեն մեջբերումներ է անում, ապա երկխոսության ոչ հավաստիությունը ստիպում է ընթերցողին ծիծաղել և մոռանալ կարդացածը:

5. Իմացեք, թե ինչն է հարկավոր պատմել

Պատմելու հիմնական սկզբունքն է՝ իմանալ, թե ինչն է պետք պատմել և ինչը բաց թողնել: Եթե ​​որոշ բաներ չթողնես ընթերցողին, նա կկորցնի հետաքրքրությունը: Սա որոշելու եղանակներից մեկը տեքստը «փորձարկելն» է մեկի վրա, ով կմատնանշի անհարկի կամ անհասկանալի կետերը: Դուք ինքներդ էլ կարող եք զգալ, որ շատ եք խոսել և պետք է կրճատել պատմությունը տեղ-տեղ: Որպես կանոն, եթե ձեր նոր գրված պատմությունը բաղկացած է 4000 բառից, դուք կարող եք այն ավելի լավը դարձնել՝ կրճատելով մինչև 2000 բառ:

Please follow and like us: