Սամո/Զապադլոն կամ կայացած սեքսուալ հեղափոխությունը Հեյդար Ալիեւի դաչայում

Սամվել Սաղաթելյան
«Մեծն Հայեցի Գեղեցկություն» շարքից, Ինչ կատարվում լեռներում, մնում է լեռներում, վրձնային մարկեր թղթի վրա,2021

Երկիրը, որտեղ ես ծնվել եմ, մեծացել, ականատես եղել նրա՝ Սովետի կազմից անջատվելուն և անկախանալուն, տղամարդկանց շրջանում «զապադլո» (ռուսերեն западло՝ անպատվաբեր) էր համարվում կունիլինգուսը, որը, ինչպես գիտենք, կանացի ինտիմ ծաղիկը համբուրելու, լպստելու, ծծելու «լեզվաբանական» նուրբ արվեստն էր հանդիսանում։

Այդ մաչոյական մտայնությունը այդպես էլ շարունակվեց անկախանալուց հետո նույնպես, որն արգելափակեց սպասված սեքսուալ հեղափոխությունը, որի բուրմունքը թևածում էր տոտալիտար համակարգի փլուզումից հետո, բայց ազգայնական գոյատևման վախի վրա հիմնված ներքին քյառթությունը թույլ չտվեց այն ծիլեր տա՝ համարելով, որ կանացիի բացահայտումը, նրա մեծարման նման դրսևորումը վտանգ կհանդիսանա ցեղի հերոսների գերիշխան դիրքի պահպանմանը։

Ինչևէ, դա չի նշանակում, որ այն չէր դրսևորվում որոշ անհատների մոտ, որոնց մոտ մանկուց սրված էր obsessive (սևեռուն) դրսևորումը դեպի կնոջ ծաղիկը, ինչը կարմիր գծի նման անփոփոխ մնացել էր նոր իրականության մեջ։ 

Ինձ դուր էր գալիս և ոգեշնչում իմ մանուկ հասակից տարվածությունը հատկապես հենց այդ սուբստանցիայի նկատմամբ, որի առաջին դրսևորումը երևան եկավ, երբ մայրս ինձ իր հետ տարավ հասարակական բաղնիք, որտեղ գոլորշու մշուշի միջից նշմարվող կանացի մերկ մարմիններից հուզված՝ տուն վերադառնալուն պես սկսեցի նկարել մեր տան պատերին, իսկ հետագայում այն իր կոնցեպտուալ արտահայտումը գտավ իմ արվեստում։

1994 թվականին արտիստների մի փոքր խմբով իմ ընկերների հրավերով դեռ հովհարային անջատումներով Երևանից, որը նոր էր շունչ քաշում առաջին պատերազմից, հայտնվեցինք Յալթայում, յուրովի արտիստիկ ռեզիդենսի ծրագրով նախկին սովետական հանգստյան տանը, որտեղ ժամանակին հանգստանում էին բարձրաստիճան նոմեկլատուրային պաշտոնյաներ։ 

Մեզ յուրաքանչյուրիս առանձին լյուքս համար տրամադրեցին մի առանձին դաչա կոչվող մասնաշենքում, որտեղ Սովետի տարիներին սիրում էր հանգստանալ ինքը՝ Հեյդար Ալիևը։

Սիմվոլիկ էր դա և այսօր հետահայաց ինչ-որ նշանային բան կար դրա մեջ։

Ոգևորությունը մեծ էր, վայրը՝ չքնաղ, ստեղծագործելու տրամադրվածությունը՝ անչափելի։

Պետք է ասեմ, քանի որ մեզ հրավիրած ընկերներս առայժմ պրիվատ էին պահում իրենց այս յուրահատուկ ձեռքբերումը, ամբողջ պանսիոնատում մենք էինք, մի երկու հատուկ հրավիրված ընտանիք և ընկերներիս մի գողական բարեկամ, որն ինչ-որ ժամանակով թաքնվում էր իրավապահներից։

Առաջին մի քանի օրը շատ արդյունավետ էր, նկարիչներն էլ շատ ոգևորված՝ առանձնացած այդ չքնաղ վայրում աշխատելուց։ Ես՝ նույնպես։

Բայց առանձնացած աշխատելու ոգևորությունս ձգվեց մինչև երրորդ օրը, երբ հայտնվեցին առաջին անհագստության նշանները։ 

Մարմինս սկսեց ինչ-որ ազդանշաններ տալ այն տեսակ «քաղցի», առանց որի ստեղծագործական պրոցեսը դառնում է չոր, անբովանդակ, դեպրեսիվ։ 

Ընկերս ասեց, որ լավ սեզոն չի, հանգստացող համարյա չկա, քաղաքը կիսամեռ ա։ 

Առաջարկեցի մի հատ ռեյդ անենք իր կարմիր սպորտային audi-ով, այն ակնկալիքով, որ кто ищет, тот всегда находит, особенно если это с раннего детства։(*)

Ես զգում էի, որ մեր ռեյդն ապարդյուն չի անցնի։ 

Մենք, իհարկե, գտանք նրանց։ Արդեն մթնշաղ էր, ու մենք կարմիր սպորտային audi-ով, հույսներս կտրած, դանդաղ ընթացքով շարժվում էինք ամայի առափնյա փողոցով, երբ հանկարծ հեռվում հեռախոսի խցիկի մոտ նկատեցինք երկու երկարոտն, գեղեցիկ կազմվածքով ջեյրանների, որոնք կարծես Victoria’s Secret-ի մոդելներ լինեին։ 

Բնական է, մոտեցանք «կապելու» մտադրությամբ, ինչը ոչ միայն արգելքի չհանդիպեց, այլ ակնհայտ համակրանքով ընդունվեց։

Պարզվեց՝ քույրեր էին։ 

Մի խոսքով՝ կպավ։ 

Պետք է ասեմ, որ հետո, մի քանի օր անց, իմը խոստովանեց, որ երբ մենք մոտենում էինք նրանց, իրար մեջ իրենք արդեն որոշել էին, թե ով ում է ընտրում։ Նրա այդ խոստովանությունից ես հիշեցի որոշ նյուանսներ այն մի քանի վայրկյաններից, երբ մենք մոտենում էինք և թե ինչպես մի ինչ-որ աներևույթ բան ինձ ուղղորդեց դեպի հենց նա։ 

P. S.  Մեզ` տղամարդկանց թվում է, թե մենք ենք ընտրում կանանց, բայց իրականում կանայք են մեզ ընտրում։ 

Հետագա օրերը լի էին սանձարձակ սեքսուալ կյանքով՝ համատեղված բուռն ստեղծագործականով։ Թե՛ Ալիևի դաչայով և թե՛ ամբողջ պանսիոնատով մեկ այդ աղջկա աղեկտուր գոռոցներն էին լսվում, որոնք մեր սեքսի առաջին օրը նկարիչներին և ընկերներիս շոկի մեջ էին գցել՝ տպավորություն ստեղծելով, որ ես ինչ-որ սադոմազոխիստական նախասիրություններ ունեմ, այնինչ պարզվեց, որ ինձ ընտրած ծիտը հենց առաջին իսկ հպումներից անգիտակից գոռում և ղժժում էր մինչև սեքսի ավարտը ու հատկապես՝ հենց նույն «զապադլոյի» ընթացքում։ 

Մեզ հրավիրած ընկերներիցս մեկն առաջին օրվա անսպասելի աղմկալի սեքսի սիմֆոնիկ ակտից հետո միջանցքում ինձ բռնացնելով՝ աչքերը չռած հարցրեց. 

–Ապեր… էդ մորթում էի՞ր… Կարող ա՞ դու մանյակ ես… 

Այդ օրվանից նա ինձ  անվանում էր «մանյակ» ։

Ինչևէ… մինչև մեր ստեղծագործական ռեզիդենսիի ավարտը Հեյդար Ալիևի սիրած դաչայում շարունակվեցին արարչագործական ղժղժոցներն ու գոռոցները, որոնք արդեն սովորական էին դարձել միջավայրի համար, բայց նաև հոգեթով կրքի բուրմունքով լցրել պանսիոնատի լուռ և առողջ միջավայրը՝ մանիֆեստացնելով սեքսուալ հեղափոխության շունչը հայրենիքից հեռու։ 

Պետք է ասեմ, որ նաև բոլորս պրոդուկտիվ աշխատեցինք՝ վերջում կազմակերպելով բավականին տպավորիչ մինի ցուցահանդես, որից շատ բավարարված էին կազմակերպիչները։ 

Մեկնելու նախորդ օրը անկողնում կենարար սեքսից հետո հանկարծ մի հարց եկավ մտքիս և որոշեցի հարցնել նրան. 

– Слушай, у меня такой вопрос к тебе. Вот скажи мне, наверно твои подружки откровенничали с тобой… Вот армянские мужики, с которыми встречаетесь, они делают ЭТО? (նկատի ունեի իհարկե «զապադլոն» ). 

Նա առանց երկար մտածելու պատասխանեց. 

– Да конечно, все делают…. А что? 

– Да нет, ничего…. 

Ասեցի ես ու մտածեցի, որ փաստորեն ռուսական դաշտը ապահովության զգացողություն էր տալիս ցեղի տղամարդկանց, և նրանք իրենց «լեզվաբանական» հմտություններով հայրենի եզերքի «ծաղիկներն» ըմբոխշնելու փոխարեն, այլ երկրների ծաղիկների բուրմունքն ու նեկտարն էին ընդունում՝ թողնելով հայրենի եզերքինը՝ սպասումով լի։ 

Հայրենիքը, ինքնության գաղտնիքը սկսում է մեկ հատիկ ծաղիկից, որի մեջ բնությունը արարչագործության կոդն է կաթացրել, և ով այն ըմբռնում է, նա հասկանում է գոյության տիեզերական ողջ խորհուրդը։ 

P.S. Սեքսուալ հեղափոխությունը դեռ չի կայացել մայրենիք/հայրենիքում։ 

(*) Ով փնտրում է նա գտնում է, հատկապես, որ դա վաղ մանկուց է:

Երևան, 2021

«Շրրրրրըխկ» գրքից

Please follow and like us: