Հերբերտ Ուելս/Ժամանակակից վեպը(4)

սկիզբը՝ այստեղ
նախորդը՝ այստեղ

Իհարկե, մենք ունենք անգրագետ ու ցածր պետական պաշտոնյայի կերպար՝ Բամբլի կերպարը՝ անողոք նկաագրված։ Այս մեկ կերպարը բավական էր լուսաբանելու համար Փոր-Լոուի կառավարման խնդիրների թնջուկը անգլիացի ընթերցողների համայնքի համար: Դա հասարակական կարգի մասին լավ մտածված կանոնակարգերի և կեղծ գիտական պատկերացումների մարմնավորումն էր կոպիտ, ամբարտավան, վատ դաստիարակված, միս ու արյուն ունեցող կերպարի մեջ: Այս կերպարն ավելի արժեր, քան հարյուրավոր թագավորական հանձնարարականները։ Ըստ էության Դիքենսն ասում է՝ դուք կարող եք կարգ ու օրենք մշակել, ինչպես սիրտներդ կտա, ահա աշխատակցի օրինակ, որ դրանք կյանքի է կոչելու։ Բայց Բամբըլը գրեթե միակն է: Փոխանակ հասկանալու, որ նա բյուրոկրատիայի միայն մի գիծ է մարմնավորել, մենք նրան դարձնոմ ենք ընդհանրապես պաշտոնյայի կերպար։  բոլոր պաշտոնյաների տեսակը դարձնելու համար. և եթե որեւէ քաղաքային խորհուրդ փորձի քննարկել փողոցների էլեկտրական լուսավորման նպատակահարմարությունը, մենք նրանց անմիջապես մեղադրւմ ենք բամբլերիզմի համար։

 Բամբլի ուսերին ծանրացած բեռը չափազանց ծանր է տանելու համար, և մենք ցանկանում ենք, որ ժամանակակից վեպը այս կերպարից բացի այլ կերպարներ էլ տա՝ ցույց տալով բյուրոկրատիայի այս մեծ խնդրի նաեւ այլ կողմերը։ Բամբըլը պաշտոնյայի ցուցաբերած տգիտության, հիմարությունների և դաժանության անգերազանցելի կերպար է։ Ես կցանկանայի, որ Աշխատանքի տան կառավարչի ցանկացած թեկնածու «Օլիվեր Թվիստից» քննություն հանձներ։  Բայց ես գրողից միայն ծաղրանկար ու սատիրա չեմ պահանջում։ Մենք պետք է պետական ծառայության բոլոր կողմերը ցույց տանք՝ ոչ միայն գայթակղությունները, անհեթեթությունները, չարաշահումները,  այլև  երազանքները, կառուցողականությունը, մխիթարիչ բավարարվածությունը հաջող աշխատանքից։ Դուք կարող եք ասել, որ դա ավելի շատ խորաթափանցություն և ուժ է պահանջում մեր վեպերից և վիպասաններից, քան մենք կարող ենք հուսալ, որ նրանք ունեն: Դա լավ չէ մեզ համար։ Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ այսօրվա բարդ հասարակական կառուցվածքը  չի կարող լինել առանց վեպի այդ հատկանիշների, որ հնարվոր են դարձնում մարդկային փոխըմռնումը։ 

Քաղաքակրթության հաջողությունը ի վերջո հավասար է մարդկանց համակրանքին ու փոխըմբռնմանը։  Եթե մարդիկ մարդիկ միմյանցով ավելի շատ չեն հետաքրքրվելու, քան այսօր, եթե միմյանց հանդեպ ավելի հետարքրասեր ու քննադատող չեն լինելու, իսկ համագործակցությունն ավելի նուրբ չի լինելու, քան մենք հիմա ունենք. եթե փորձով ու հանդուրժողականությամբ չեն փոխանակվելու դասակարգերը, խառնվածքները, ապա մենք երբեք հեռու  հեռու չենք գնա այսօրվա կյանքին բնորոշ հակասություններից, անհարմարավետությունից ու անհանգստությունից, և մարդկային կյանքի փոփոխություններն ու բարդությունները կմնան այնպիսին, ինչպիսին հիմա են՝ նման բլրից ցած սահող հսկայական ձնագնդին։  Եվ մարդկային հաշտեցման և պարզաբանման այս հսկայական աշխատանքում իմ կարծիքով վեպն է, որ պետք է փորձի առավելագույնը և հասնի առավելագույնին։

Դուք կարող եք ասել այս ամենին ի պատասխան՝ մենք ընդունում ենք ասածը հիմնական գծերով, բայց ինչու՞  պիտի հենց գեղարվեստական արձակը դառնա գլխավոր գործիքը մարդկությանը միավորելու, բարեկամացնելու այս անհրաժեշտ գործընթացում: Հնարավո՞ր է դա շատ ավելի արդյունավետ կերպով անել կենսագրական և ինքնակենսագրական ժանրերի միջոցով, օրինակ: Բա քնարերգությո՞ւնը, և ամենից առաջ՝ բա դրամատուրգիա՞ն։

Ինչ վերաբերում է թատրոնին, կարծում եմ, որ դա մարդկային գործունեության շատ հմայիչ և հուզիչ տեսակ է,  գործողությունների և անակնկալների  տպավորիչ ցուցադրություն, բայց բացի հնարավորությունից, որ այն տալիս է ապշեցնող և մտածելու տեղիք տվող բաներ ասելու համար (պարոն Շոուն այս առումով  հասել է առավելագույնին) ես չեմ տեսնում, որ թատրոնը մեծացնում է մեր համակրանքն ու հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ և կամ ավելացնում է մեզ խթանող գաղափարների պաշարը։ 

Եվ եթե թատրոնը դիտարկենք որպես միտքը խթանող եւ հետաքրիր մտորոմների մղող միջոց, այն իմ կարծիքով բավականին թանկ միջոց է։ Նույն հաջողությամբ կարելի է նաև մատիտով պատերին մտորումների տեղիք տվող արտահայտություններ գրել: Դրաման  գրգռում է մեր զգացմունները, բայց դա, իմ կարծիքով, ներգործության չափազանց օբյեկտիվ միջոց է, այն չի կարող իմ կարծիքով իսկապես ազդել հասարակության վրա, մինչդեռ քաղաքակրթության խնդիրը ինձ այդպիսին է թվում՝ ընդլայնել մարդկանց հետաքրքրությունների շրջանակը, մեծացնել նրանց միջև փոխըմբռնումը։  

 Կենսագրության և մասնավորապես ինքնակենսագրության ազդեցւթյունը վեպի համեմատւթյամբ առաջին հայացքից ավլի ուժեղ է թվում։ Դուք կարող եք հարցնել՝  մեր ինչի՞ն են պետք վիպասանի երևակայության ստեղծած մտացածին արարածները, մտքերն ու արարքները, երբ մենք կարող ենք ունենալ իրական կյանքի պատմություններ՝ իրականում ապրած, իրական տղամարդկանց և կանանց պատմություններ: Որի պատասխանն է. եթե միայն հնարավոր լիներ։ Բայց հենց այն պատճառով, որ կենսագրությունը առնչվում է իրական կյանքին, իրական փաստերին, որովհետև այն դիպչում է շարունակվող շահերին և պատմությունից վերապրած զգայուն մասնակիցներին, այն այնքան անբավարար է, այնքան կեղծ: Կեղծիքը, որ անբաժան է նրանից, ամենավատ կեղծիքն է՝ կեղծ բացթողումը, չասվածը։ Պատկերացրեք, թե ինչ վառ, զարմանալի ու խորհրդավոր մարդ պետք է լիներ կյանքում Գլադստոնը. և հիշեք Լորդ Մորլիի «Գլադստոնի կյանքը»՝ սառը, արժանապատիվ, այնտեղ կյանք էլ չկա, այլ միայն զմռսված մասունքներ․   կրակը մարեց, կրքերն անհետացան, աղիները խնամքով հեռացվեցին: Ամբողջ կենսագրությունն ունի այդ հետմահու սառնությունն ու հարգանքը։ Իսկ ինչ վերաբերում է ինքնակենսագրությանը, ապա մարդը կարող է ցույց տալ իր հոգին հազարավոր կիսագիտակցական ձևերով, բայց շրջվել սեփական անձի կողմն ու բացատրել սեփական եսը ոչ ոքի տրված չէ։ Ինքնակենսագրության ժանրում հաջողում են միայն ստախոսներն ու պարծենկոտները, չելինիներն ու կազանովաները, տղամարդիկ, որոնք սովորություն ունեն իրենց դիտելու կողքից հիացմունքով: Մյուս կողմից, վեպը չունի ոչ ինքնակենսագրական վեպի չափազանց ինքնազմայլանքը, ոչ էլ կենսագիրականի կաշկանդող պատասխանատվությունը։ Վեպը ազատ և անկախ ստեղծագործություն է։ Նրա կերպարները մտացածին ե, երևակայության ստեղծած, և դրանք կարելի է կարագրել առանց սեփական մտքերը թաքցնելու։ Քանի որ դրանք գեղարվեստական են, և դուք գիտեք, որ դրանք գեղարվեստական են, — ոչինչ չի կաշկանդում ձեր ստեղծագործական մտքի թռիչքը, դրան ավելի ճշմարտացի ու արժանահավատ են ստացվում, քան իրական մարդկանց կերպարները։ Վեպի հաջողությւնն  անհաջողությնը կախված է նրանից, թե ինչ հաջողությամբ այն կհամոզի ընթերցողին հավատալ կատարվողին։ Պատմական, կենսագրական վեպերը, կապույտ գիրքը և այդ կարգի գրքերը, դժվար թե երբևէ դուրս գան փաստերի գծած  սահմաններից:

Դուք հիմա տեսնում եք, թե ինչ պահանջներ եմ ներկայացնում վեպին՝ այն պետք է լինի հանրության տարբեր շերտերի միջև միջնորդ, փոխըմբռնման միջոց, ինքնաքննության գործիք, բարոյականության կանոնագիրք, կարծիքների փոխանակում, սովորույթների գործարան, օրենքների ու ինստիտուտների, սոցիալական դոգմաների ու գաղափարների քննադատություն։ Պետք է լինի տնային խոստովանախուցը, գիտելիքի նախաձեռնողը, բեղմնավոր ինքնահայեցման սերմը: Այստեղ չափազանց պարզ ու հստակ ասեմ. ես ոչ մի պահ նկատի չունեմ, թե վիպասանը պիտի իր վրա վերցնի ուսուցչի, քահանայի դերը, որը տղամարդկանց ու կանանց կստիպի հավատալ և անել այս ու այն: Վեպը եկեղեցական բեմի նոր տեսակ չէ. մարդկությունը դուրս է գալիս այն փուլից, երբ մարդիկ գտնվում են քարոզիչների և դոգմաների ազդեցության տակ: Բայց վիպասանը լինելու է ամենակարող արվեստագետը, որովհետև նա ներկայացնելու է վարքագիծային օինակներ, մշակելու  վարքագծեր, քննարկելու վարքագիծը, վերլուծելու վարքագիծը, առաջարկելու վարքագիծ։ Նա չի սովորեցնելու, այլ քննարկելու է, մատնանշելու, ապացուցելու և բացատրելու։

Արտահայտելով տեսակետս՝ ես ձեզ պատրաստեցի լսելու այն պահանջները, որ ներկայացնում եմ վիպասանին։ Վիպասանը պիտի լիակատար ազատւթյուն ունենա թեմայի, միջադեպի և գրական մեթոդի ընտրության հարցում։ Ավելի ճիշտ, եթե ես կարող եմ խոսել այլ վիպասանների անունից, ես կասեի, որ դա ոչ այնքան մեր պահանջն է, որքան մեր հռչակած մտադրությունը: Մենք պատրաստվում ենք գրել՝ ենթարկվելով միայն մեր սահմանափակումներին և ամբողջ մարդկային կյանքի մասին։ Մենք պատրաստվում ենք զբաղվել քաղաքական, կրոնական և սոցիալական հարցերով: Մենք չենք կարող մարդկանց  ճշգրիտ նկարագրել, քանի դեռ չունենք այս ազատ ձեռքը, այս անսահմանափակ դաշտը։ Ինչ լավ է մարդկանց կյանքի մասին պատմություններ պատմելը, եթե կարելի է ազատորեն չզբաղվել կրոնական համոզմունքների և կազմակերպւթյունների հարցերով, որոնք վերահսկել են կամ չեն կարողացել վերահսկել դրանք: Ի՞նչ իմաստ ունի ձևացնել, թե գրում եմ սիրո, տղամարդկանց և կանանց հավատարմությունների, դավաճանությունների և վեճերի մասին, եթ եհայացք չես գցելու խառնվածքների տարբերություններին և ֆիզիկական առանձնահատկություններին, այն   կրքերին և տառահանքներին, որ այդքան փոթորիկներ են ծնում մարդու կյանքում։ 

   Մենք առաջարկում ենք զբաղվել այս ամենով, և այս վիպագրության ալիքը դադարեցնելու համար շատ ավելին է պետք, քան գավառական գրադարանավարների անհամաձայնությունը, Լոնդոնի մի քանի ազդեցիկ մարդկանց թշնամանքը, Spectator-ի քննադատությունը և Westminster Gazette-ի համառ լռությունը, դադարեցնել ագրեսիվ վիպագրության մուտքային ալիքը։

Մենք պատրաստվում ենք գրել այդ ամենի մասին։ Մենք պատրաստվում ենք գրել և բիզնեսի, և ֆինանսների, և քաղաքականության, և առաջնահերթությունների, և հավակնոտության, և պարկեշտության, և անպարկեշտության մասին, մինչև հազարավոր հավակնություններ և տասը հազար կեղծիքներ չչքվեն մեր մերկացումների  սառը, մաքուր օդից: Մենք գրելու ենք կորցրած հնարավորությունների և չբացահայտված գեղեցկությունների մասին, մինչև որ տղամարդկանց ու կանանց համար բացվեն ապրելու հազարավոր նոր ուղիներ։ Մենք պատրաստվում ենք դիմել երիտասարդներին, հույսով լցվածներին և հետաքրքրասիրությամբ բոցավառվածներին՝ ընդդեմ կայացած-հաստատվածի, վեհապածի և պաշտպանվողի։Մինչ մենք ավարտին կհասցնենք այս գործը, ամբողջ կյանքը կընդգրկվի վեպի մեջ:

1912

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: