Կարեն Ավետիսյան/50 000` առանց . . .

Ամեն անգամ Ռազի Կալուգայից Երևան գալը ենթադրում էր հստակ օրակարգ` բիլիարդ, խինկալի, ցրտին օպերայով կռուգ տալ էնքան, մինչ Մեղեդու կողքի վճարովի զուգարանից օգտվելու համար գրպանում սառած ձեռքերով կոպեկ որոնելը ու վերջում անպայման` լեվի, իսկ մյուս օրը` համագումար–խաշ։

– Հլը նայի, դեմքը լավը չի, բայց ֆիգուռկեն լրիվ գազան ա, – երկու մատով հեռախոսի էկրանը խոշորացրեց Ռազը,– պատկերացնու՞մ ես էսի ոնց  բաբուինի աչքերով տակից կնայի վրեդ։
Բա էս մեկը նայի` 50 000-MIAYN KLASSIKA, նենց ա ասում «կլասիկա» ոնց որ ջութակահարուհի ա, չէ՛, ապեր, ինձ ջութակահարուհի պետք չի, շեփորահար ա պետք, էն էլ նենցը, որ շվիից սկսի շեփորով պրծնի։

– Ռազ, ասենք Կալուգա ես ապրում, Մոսկվան քթիդ տակ, ամեն ուրբաթ իրիկուն խի՞ չես գնում մի հատ լավ հավեսդ հանես, որ էս Երևանի քոնթի պուտանկեքից յան տաս։

– Հորս արև չես հավատա, բայց էդ սաղ ռուս, ուկրայինկա, լատիշկա բան, դաժե նեգռ` սաղ խույնյա մոմենտ ա, հայից լավը աշխարհիս երեսին չկա։

– Արա լա՛վ էլի, ի՞նչ ես հավայի խոսում։

– Բա՛ն եմ ասում, բրատ, հայերի պես` հորս արև, թե մեկը տնքում ա, ով ուզում ա ըլնի` էդ դրանց էդ իմպռտնի «օհ», «օյ», «ահ», «դա–դա», բան, դավադիտ եմ եղել, կարոտել եմ էն հայկական ավանդական «ախխխ»–ն ու «վախխխ»–ը։ Էսսս ո՞վքեր են արա, հլը նայի ինչ լավն են` Սյուզի, Մարիշ՝ երկու քուր, առանձին–առանձին մարդ ա 30 են ասում, բայց իրար հետ 50–ով կդիմավորեն, տեղն էլ իրանց վրա, կվարտիրա ա Փեթակի մոտ։ Ես 2 հոգու հետ կյանքում չեմ եղել, էն էլ քրեր, արա, ջոկու՞մ ես։ Բայց որ իմանամ հետս կգաս, մեծ հաճույքով էլի չեմ ըլնի։

– Բա ես կթողե՞մ, որ մուրազդ փորդ մնա։

– Մուրազս պտի ուրիշի փորը մնա։ Դե որ տենց ա, ինձ Փեթակի մոտ թող, առավոտն էլ միանգամից կգամ խաշի։

Ռազի ճպռոտած աչքերը թարթում էին չոր լավաշագլանակների փշրումների խրթոցներից, որոնց ձայնը մերթընդմերթ մի ակնթարթով անլսելի էր դարձնում բողկի կծաղմուկը։

– Պատմի, լա՞վ անցավ երեկ։

–  Սուս, ապե, կինո էի բռնել։ Էս առաջին ու վերջին անգամն ա , այսինք, սենց ասեմ` երկու հոգու հետ կարող ա, բայց քրեր` կյանքո՛ւմ։

– Խի՞, պարզվեց քուր–ախպե՞ր էին։

– Արա լսի ուրեմն։ Հետս դե մի շիշ տարել էի, հենց դեմից շիշը իրեքով կոնձինք` գնաց, հետո մի կասյակ խոտ փաթթի` լավ ծխինք, խոսացինք-խնդացինք-բան, մեկ էլ թե բա` «փողը նաղդ տուր», ասի` «հարց չկա», բա` «էդ որ մեր մոտ տենց դատարկ ձեռներով չես եկել ու որ լավ էլ ուրախացրիր, 40 տուր` լավ ա», ասի` «կյանք, 50 եմ տալիս, բայց ախպերական վերջում չլոմկեք», սրանք էլ չեմուչումը կապին, ասին` բացառված ա, ես էլ դե չէր դզի 10 000–ի բազառ անեի, ասի` լավ, ջանդամ։ Վոբշիմ գլուխդ չցավցնեմ` երկու քուր հասան վրես, մեկը վզիցս ա մտել, էն մյուսը շլվարս ա վրիցս հանում, հլը սկի մատով չեմ կպել, սրանք ուժե ախնուվախը խառնին իրար։ Սկզբից մեկին,  հետո մյուսին, հետո էս մյուսը բա` «հետևից եմ ուզում», ասի` «ցավդ էլ տանեմ», հետևից եմ անում, էն մի քուրն էլ էդ վախտ ինձ ա հետևից գրկել, ականջիս մեջ, արա, էդ ինչեր էր ասում ` «խնդրում եմ, մի արա տենց, մեղք ա, կմեռնի», արա ես էլ դե ջոկում եմ, որ ինադու ա ղզղնցնում, տոն եմ տալիս, թե բա՝ «մյուսը դու ես», էս էլ մյուս ականջիս շարունակում ա` «հո թուրք չի, դուշման չի, քուրս ա, խղճա, սպանելուց էլ նենց սպանի, գոնե մորթին չփչանա»։ Կառոչի, էս տիպի լավ ա սաղ, հետո տեղերով փոխվան ու էլի նույնը, մեկ էլ, շան տղա ըլնեմ, բռթին ինձ մի յանի վրեն ու սկսան իրար գզել։ Ես էլ պապիրոսը կպցրի սկսա կինոյի պես նայել։ Սրանք գզվան–մզվան մեկ էլ էն մի քուրը տակից մտավ։

– Քո՞։

– Չէ, արա, քրոջ . .  հետո էլ քրոջը դայաղ արեց պատին` իջավ-հելավ-բան, ըտտե ես պապիրոսս հանգցրի ու խառը մտա մեջները։

Սաղ արինք, խալաթները քցինք վրեքներս, էն մի քուրը գնաց կոֆե դրեց ու մտավ ցայվելու։
Քանի մեկը ցայվում էր, ասի՝ բեր էն մեկի ալիքը մուղամով վառեմ։ Ասի` «ազիզ, քանի քուրդ ցայվում ա, բեր մի հատ արա, էլի, էն որ համ վրից փող կտամ, համ էլ չի իմանա»։

– Յա դե բարև քեզ, նենց դու մտածում էիր ես քրոջիցս եմ հա՞ ամաչում։ Ո՛չ, դա պրինցիպ ա, ուղղակի։

– Արա, այ հորդ աստծուն մեռնեմ, ի՞նչ պրինցիպ, ախչի, 10 րոպե առաջ քրոջդ արանքը խեղդվում էիր, արա,  իրար նենց էիք լպստում, ոնց որ աշխարհի վերջն էր, ի՞նչ պրինցիպ։

– Յա, դե կներես, էնի հալալ քուրս ա, դու՞ ով ես։

Լավ, ապե, վեկալ` բարով տեսանք . . .

Please follow and like us: