Գարեգին Միսկարյան / Թայֆակայֆեր

Մեր թայֆեն բիրջ ա,

Մեր բիրջը՝ թայֆա,
Ու դա շատ կայֆ ա։
Մեր մեջի բիջը՝
Սերժ Ազատիչը,
Բոլորիս շեֆն է,
Ապրուստն ու քեֆն է,
Մեր գլխի տերն է,
Մեր մեծ ախպերն է
Ու մեր ասիչը։

Ասեմ ավելին՝
Լֆիկ Սամվելին
Հարգում ենք, պաշտում։
Սարում, թե դաշտում,
Ջրում, թե օդում։
Նա է մեզ օգնում,
Մեր հոգսը հոգում,
Ցավը ամոքում։
Նա է մեր հացը,
Ու մեր Աստվածը։

Անցնեմ մեր դոստին՝
Մեր խոսքի ուստին՝
Ընկեր Գալուստին,
Ճառի, ասմունքի
Մեր հիացմունքին.
Մենք այդ տձևին
Մի ուրիշ ձևի
Սիրում ենք էլի,
Հարգում ավելի,
Բայց չենք բարբառում՝
Երես է առնում՝
Առիթ-անառիթ,
Դեմքներիս թռնում։

Այ ուրիշ բան է
Մեր Աշոտյանը։
Նա ուրիշ տիպ է,
Սաղի հետ քիփ է
(Սատկածի հետ ջոկ),
Մեր էդ անշառը,
Մեր անկաշառը,
Հավաքում աչոկ՝
Տանը, թե դրսում,
Պարապ, թե գործի։
Պակասը փորձի
Լրացնում ֆեյսում՝
Լայք է աղերսում։
Ով շեֆին անհաս
Մեր դուր չի գալիս,
Աշոտյանին ֆաս՝
Քսի է տալիս։
Ու մեր քաչալը
Առանց պատճառի
Անցնում է ճառի,
Գռմռում, հաչում,
Խոսքով բարբաջուն
Հոգի է կանչում,
Ստատուս է գրում
Ու զոհին մրում։

Խախտում է ֆիքսում,
Բիզնես է կիսում
Սաշիկն անուսում՝
Մեր հիսուն-հիսուն։
Նա մի երբեմնի,
Մի երևելիների
Շոֆեռ էր պազի,
Բայց երբ որ անցավ
Եղբայրը դարձավ
Երկրի նախագահ,
Սաշիկը ագահ՝
Զույգ ոտքը գազին
Հասավ մուրազին։
Սաշը մեր ախպեր,
Առաջին տարում՝
Մինչ հաջորդ գարուն,
Թեկուզ և անուս,
Բայց դարձավ հարուստ՝
Միլիարդների տեր։

Մեր թայֆեն բիրջ ա,
Մեր բիրջը՝ թայֆա,
Ու դա շատ կայֆ ա,
Ու դա ձեզ քիչ ա։

Please follow and like us: