պատ
անշտապ-աննահանջ-անբեկուն:
դու՝ պատ, ե՞ս էլ՝ պատ:
ճիշտ ճնշում, ու կփլվի.
չի կարելի:
շշնջալ. շշնջում եմ,
տաք շնչում եմ դեպի քեզ:
հմայում-թովում եմ.
բացվի:
—————-
ես կամ.
ինչքան էլ նեղ լինի տեղս՝
պատ-երազ-մ[ղձավանջ],
դուրս կգամ:
մամ, էն
գուժող-ահավոր-սիրուն-տխուր
երգերը կերգե՞ս:
կլինի՞ ոչ մի բան էլ չանեմ:
—————–
խաղ-խաղ-խաղ
խաղալի՜ք.
գույներով, ձայներով պատված:
բեր-բեր-բեր
բերկրա՜նք
տանը, բակում, բեմում՝ խաղանք:
իսկ-երբ-որ
տխրությունը պատի,
կլինի՞ գամ սրտիդ նստեմ:
Please follow and like us:
