Մուենդե Կատուիուա (Freequency)/Առնականությունդ այնքան փխրուն է

Նոյեմբերի 25-ին աշխարհում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության բոլոր ձևերի վերաբերյալ և խթանել կանխարգելիչ քայլերը:Միանալով քարոզարշավին՝ մինչեւ դեկտեմբերի տասը կներկայացնենք թեմային առնչվող ստեղծագործություններ տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող, հայտնի ժամանակակից գրողներից՝ Մերի Պողոսյանի ընտրությամբ եւ թարգմանությամբ։

Frequency-ն Մուենդե Կատուիուայի գրական կեղծանունն է, նշանակում է հաճախականություն, բառը երկու Freequency գրելով (free-ազատ), ստացվում է ազատ հաճախականություն նորաբանությունը։

FreeQuency-ն Քենիայից ԱՄարտագաղթած բանաստեղծ պատմասաց է, արվեստագետ և հակադիսցիպլինար ստեղծագործող, որի աշխատանքը ուսումնասիրում է գենդերային ինքնության սահմանային տարածքները և գոյության հակասությունները ռասայականացված կապիտալիզմի ու գաղութացման քաղաքանության պայմաններում։ 2018 թ. Women of the World Poetry Slam-ի հաղթողն է: Շուտով լույս կտեսնի նրա «On becoming black» բանաստեղծությունների ժողովածուն: 



Հեղինակային կոլաժ «Պատմասացը» – խառը տեխնիկա (հայելի, թուղթ, թզի տերև, գունիա, ականջօղեր, լուսանկար, կողպեք

Տեքստ` Ապագան հիմա է, Պատմասացը (շրջված տառերով), Ինչպես ենք ծնվում: Ինչպես ենք ապրում: Ինչպես ենք մեռնում: Այդ ամենը փոխվելու է: Էլեգիա անմահների համար: 

Առնականությունդ այնքան փխրուն է,

որ սովից կմեռներ խոհանոցներով լի տանը
(կարծես այն միայն գիտե ինչպես կանանց մարմիններն ախորժել)

որ այն մտածում է, թե Միսթեր Քլինը իրական մարդ է

ամեն անգամ Set It Off կինոն նայելիս
այն դեռ ասում է, թե օդը փոշոտ է
փոխանակ ընդունի, որ կինոն լացացնելու չափ տխուր է

Առնականությունդ այնքան փխրուն է,

որ այն կարծում է ինչ-որ բան «աղջկա պես» անելը վիրավորանք է,
որ տղամարդուց կոմպլիմենտ ստացող կամ տվողն անպայման գեյ է

այնքան փխրուն,
որ կարծում է, որ տղամարդ լինելու համար
պիտի կլիր լինես ու ունենաս

Առնականությունդ այնքան փխրուն է,

որ երբ կինը քեզ ասում է.

«ոչ»

դու լսում ես. «կրկին փորձիր»

բայց երբ ասում է` կողքին տղամարդ կա,
սովորում ես քեզ զուսպ պահել

այնքան փխրուն,

որ կարծում է `կոմպլիմենտի մեջ փաթեթավորված ռեպլիկները
Կանայք պիտի նվերի պես ընդունեն
թե չէ կդառնա կամ Գրինչ, կամ զենք

Առնականությունդ այնքան փխրուն է,

որ կփշրվի ճշմարտության կշռից,
եթե իմանա, որ անպիտան է,
հատկապես քեզ համար

այնքան փխրուն,
որ թե փշրվի, կսպասի որ մի կին
պիտի գա ու հատակն ավլի:

Առնականությունդ այնքան փխրուն է,
որ չի կարող լրիվ քո մեղքով լինել:

այնքան փխրուն,
որ առերեսվում ենք փաստին,
որ այս աշխարհը

տղամարդկանց կոշտացնում է
փոխանակ թույլ տալու, որ մարդ լինեն

Առնականությունդ այնքան փխրուն է,

Որ եթե փշրվի
(ու թե բախտդ բերի, վերջիվերջո կփշրվի),

այն ծանր կլինի մեռնելուց,
քանի որ կերել է այդքան շատ
քո էությունից

…բայց այդ օրը

անհամբեր կսկպասեմ

վերջապես քեզ տեսնելուն:

Դիտեք այս բանաստեղծության անգլերեն կատարումը հեղինակի կողմից։

Please follow and like us: