ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ
ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼԻ ՕՐԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ 1858-1860
Սկիզբը՝ այստեղ
Դ
Հունիսի 24–ից սկսած, ամբողջ երեք օր, անձրևը գետի նման թափվում էր երկնքից, աոանց մի րոպե դադարելու։ Այս առատությունը անձրևի պատճառ էր տվել մեր գյուղի շինականներին հրատարակել նանրահավատութենից հառաջացած մի առասպել, թե կայծակից զարկված ու մեռած կին լվացել են անձրևի տակ այդ կնոջ անզդույշ մերձավորքը, և թե այդ պատճառով վեց շաբաթ շարունակ անձրևը հեղեղելու էր մեր արտերը։ Մի քանի այլ շինականների բերանից լսվում էր մի այլ առասպել, որով մխիթարվում էին նոքա, որ չկամեին անձրևի տևողությունը, թե կղմինդը և աղյուս շինողները, որովհետև մեծ վնաս ունեին անձրևից, կենդանի-կենդանի թաղել են մի հորթ, որ կտրվի անձրևը, որպեսզի հնար ստանան յուրյանց կղմինդրները և աղյուսները չորացնելու։ Չգիտեմ, կհասկանա՞ն արդյոք այն մարդիկը, որոնց ձեռքը ընկնելու էր մի օր իմ տխուր Հիշատակարանը — իմ անմխիթար միայնության արդյունքը, թե ինչ հարաբերություն կա անձրևի և մեռած կնոջ կամ թե մի կենդանի թաղված հորթի մեջ. ես ինքս չեմ հասկանում, միայն գրում եմ այն, ինչ որ կա շինականների մեջ և ինչ որ նոցա կենդանի լեզվովը լսում եմ նոցանից։ Ավանդությունը ասում է, <եթե կայծակից մեռած կնոջ մարմինը լվացվի անձրևի տակ, ապա կշարունակվի այդ անձրևը վեց շաբաթ, իսկ այդպիսի անձրևային եղանակի մեջ, եթե վեր առնվի մի հորթ և ոդջ-ողջ թաղվի գետնի մեջ, այնուհետև անձրևը կկտրվի քառասուն օր»։ Ինչպես և էր այդ բանը, ստույգը այս է, որ անձրևը անդադար թափվում էր և ես նստած իմ սենեկի մեջ միայնակ, նայում էի պատուհանիցս դեպի դուրս։ Աչքս ոչինչ այլ բան չէր տեսանում բացի պատառվող պղպջակներից, որ լողում էին լճացած անձրեաջրի երեսին։
Արևը մայր էր մտել արդեն, որոտմունքը դղրդում էին ոչ թե միայն երկնակամարի օդը, այլև իմ ողորմելի պատուհաններիս ապակիքը, որ ներկել էր ժամանակը ծիրանի գոտու գույներով: Ահագին փայլակները մութ ու թանձր ամպերի մեջ փայլատակելու ժամանակ, թվում էր թե պատառվում է երկինքը. իսկ փայլակների լույսը ներկում էին ամենայն բան երբեմն մորագույն և երբեմն ծծմբագույն։ Անձրևի կատաղությունը, որոտմունքի թնդյունը, փայլակի լույսը, մրրկի սուլելը և ծառերի հպատակորեն խոնարհելը նորա բռնության տակ, բյուր տեսակ սոսափյունք պատճառելով յուրյանց տերևներով ու ճյուղերով, այս բոլորը միացած, կազմում էին մի ահարկու և տխուր ներդաշնակություն, և հառաջացնում էին մարդու մեջ մի այնպիսի անախորժ զգացողություն, որ ասեիր թե ահա ամենայն ինչ վերջացած էր նորա և աշխարհի մեջ, թե մի սատակիչ շանթ կարող էր իսկույն չքացնել նորան, և այնուհետև զուր էր ծագելու գեղեցիկ և խաղաղ առավոտը նորա լուռ ու մունջ գերեզմանի վերա։
Այս անախորժ վիճակի մեջ անցուցել էի ահա երեք օր և երեք կիսով չափ անքուն գիշերներ, և այդ միջոցին, երբ սկսում եմ իմ պատմությունը, դտանվում էի պատուհանիս մոտ մի տաղտկալի միայնության մեջ, որ շարունակվում էր երրորդ օրից սկսած։ Հանկարծ ի՛նչ տեսանեմ. մի մարդ, փաթաթված յուր վերարկուի մեջ, այս սաստիկ անձրևի տակով վազում է դեպի իմ տան կողմը։ Ես ամենևին չկարծեցի, թե իմ մոտ է գալիս, որովհետև ոչ ոքի չէի սպասում. և իմ ծանոթքը այնքան խելք ունեին, որ այսպիսի եղանակում ոտք դուրս չէին դնելու շեմքից։ Մտածեցի, թե այդ մարդը գալիս է իմ դրացու տուն, կամ գուցե ի՛նքը դրացիս է, որ վերադառնում է դեպի տուն, մի շատ հարկավոր ընտանեկան գործի համար դուրս գնացած լինելով։ Օրի մռայլոտ մթությունը, այդ մարդու թրջված հալավները, որոնց վերայից ամենայն գույն կորել էր, անհնարին էին կացուցանում ստոլգապես ճանաչել այդ մարդը։ Վերջապես լսում եմ, դուռիս զանգակը զարկեցին… Ծառաս գնաց դեպի դուռը և մի քանի վայրկյան ուշացավ։ Լսում եմ մի խոսակցության անորոշ ձայն, բայց բան չեմ հասկանում. վերջապես ներս մտավ ծառաս և հայտնեց, թե մի մարդ կամենում էր տեսանել ինձ, հավելացնելով, թե որովհետև առաջին անգամ տեսանում էր այդ մարդը, վասնորո և չէր կարողացել ճանաչել նորան։ Իսկույն հասկացա, որ հյուրը մի քաղաքավարի մարդ պիտո է լինի, որովհետև առանց յուր անունը և ո՛վ լինելը ծառայիս հայտնելու, հրամայել էր նորան հայտնել ինձ յուր ցանկությունը։ Ինչ և իցե, հրամայեցի ծառալիս ընդունել նորան. նախասենյակի և առանձնարանիս դուռերը բացվեցան և փակվեցան և ներս մտավ պ. Բեգզադեն թրջված միանգամայն մինչև ոսկորը։ Ջուրը թափվում էր զգեստներից աղբյուրի նման, նա հանեց բոլորովին ջուր կտրած գլխարկը և ամենայն քաղաքավարությամբ սկսեց թոթափել նորան առանձնարանիս մեջ. ես նայում եմ նորա վերա, նա երկար ժամանակ չէր եկած իմ մոտ և այդ էր պատճառը, որ ծառաս չէր ճանաչում, որովհետև նոր էի բռնել սորան։ Ողջույն ևս չտված դրեց նա թաց գլխարկը աթոռի վերա, հանեց վերարկուն, որից ամենայն առատությամբ թափվում էր ջուրը, նույնպես թոթափեց և գուցե կձգեր ևս աթոռի վերա, եթե ծառաս հառաջամատույց չլիներ և չխնդրեր ինքյան տալ։
Երբ որ բավական սրսկել էր առանձնարանս անձրևի ջրով, ձեռքերը տրորելով մոտեցավ ինձ և մեր մեջ բացվեցավ մի այսպիսի խոսակցություն առանց ողջունի.
— Մեր տղա, ոչինչ բանից տեղեկություն չունիս, դուրսը բոլորովին ջրհեղեղ է, իսկ դու հանգիստ նստել ես տանդ։
— Է՛հ, քեզ ո՛վ է ասել, որ այսպիսի անախորժ եղանակում ոտքդ դուրս դնես տանից. ես, ահա ինչպես տեսանում ես, երեք օր է, որ փակվել եմ տանս, որովհետև ոչինչ հնար չկա դուրս գնալու։
— Ո՛վ գիտե դարձյալ ինչ բանով ես պարապած. դու զուր տեղը երեք օր տանը չես նստում. երևի թե հարստացնում ես հիշատակարանդ: Լա՛վ նայիր հա՛, չլինի՛ թե այս իմ օտարոտի այցելությունը ևս նյութ դառնա քո Հիշատակարանիդ. ես գիտե՞ս ինչպես մարդ եմ… Ես ուրիշների նման չեմ… Երեք հազար մանեթ ջուրը կդնեմ, որ քո Հիշատակարանդ արև չտեսանե… Ինձ Բեգզադե են ասում։
— Թող և շահզադե լինեիր դու, այնուամենայնիվ, այդ քո մականունը ոչինչ բան չունի իմ Հիշատակարանի հետ. ոչինչ մարդու ծառա չէ իմ Հիշատակարանը. ես նորան չեմ տպում, օտարի չեմ ցույց տալիս, ունիմ երկու հարյուր ութսուն բարեկամ[10]. միայն նոքա են տեսանում։ Եվ այն մարդը կամ այն անցքը կընկնի Հիշատակարանիս մեջ, որ արժանի էր հատուկ ուշադրության լավ կամ վատ կողմից. և քո պես մարդը պետք է ուրախանա և շնորհակալություն մատուցանե ինձ, եթե արժանացել էր մի երկու թերթ տեղ ստանալու Հիշատակարանիս մեջ։ Եթե դու ավելորդ արծաթ ունիս, քեզ մի բարի խորհուրդ տամ. մեր գեղի մեջ չկա աղջիկների ուսումնարան, դու այդ քո ավելորդ արծաթը գործ դիր, գոնե առ ժամս, մի փոքրիկ ուսումնարան բաց, ուր թող ուսանին աղջիկ զավակները մեր ազգի, կրթված և դաստիարակված մայր դառնալու համար ապագայումը. այդ շատ օգտակար գործ է, և ես այն ժամանակ կփառավորեմ քո անունը Հիշատակարանիս մեջ, հավատա՛ ինձ, պարսից շահի հրովարտակի նման, ոսկի տառերով կգրեմ անունդ։ — Ինչե՞ր ես խոսում. ի՞նչ բանի համար ջուրը ձգեմ այդքան արծաթ, ես դուստր լունիմ, իսկ օտարի զավակների վերա ես հոգաբարձո՞ւ եմ, ի՛նչ եմ։ Ի՞նչ պարտական եմ ես ազգին, ամենայն ծնող թող հոգս առնե, եթե կամի, յուր զավակի դաստիարակության վերա. դու կամիս, որ ծիծաղեն իմ վերա և ասեն դեռևս հասարակաց առածը, թե խելագարի հացը խելոքի փորը». շատ շնորհակալ եմ խրատիցդ։
— Եղբայր, եթե դու ավելորդ կարողություն ունիս, որ քո ապրուստի համար հարկավոր չէր, և եթե մի այդպիսի արծաթագլուխ հոժարում ես զուր տեղը չքացնել Հիշատակարանիս արև ցույց չտալու համար, մի՞թե պարծանք չէր քեզ և քո բոլոր գերդաստանին, այդ ուսումնարանը, որ միշտ և հանապազ կրելու էր քո անունը, և ապագայումը շատ մայրեր աղոթք կառնեին քո հոգու համար, շատ երեխայք, առաջին անգամ խոսել սկսանելով, սիրով կսովորեին արտաբերել քո անունը։ Դու ասում ես թե «դուստր չունիս, և թե ոչինչ պարտական չէիր ազգին, թե դու ուրիշի զավակների հոգաբարձուն չէիր»։ Մի՞թե մի մարդ մի բարի գործ կատարում է նորա համար որ պարտական էր և ի՞նչպես կարելի էր այնուհետև բարեգործություն անվանել այդ, եթե նա կատարելով որևիցե գործողություն, վճարել էր յուր պարտքը. եթե աստված օրհնել է քեզ հարստությամբ, ինչու դու մասնակից չառնես այդ բարության մի ուրիշը, որ զուրկ էր նորանից. մի՞թե Քրիստոսը պարտական էր մարդկությանը յուր անմեղ արյունը, որ քամեց Գողգոթայի վերա, մարդկության կեղտը լվանալու համար։ Դու ասում ես թե չունեիր դուստր.մի՞թե մարդը պիտո է այն բանը առնե միայն, որից օգուտ էր հառաջանում յուր ընտանիքի և յուր համար հատկապես. եթե դու ստացած լինեիր աստուծուց դուստր և դաստիարակած նորան, նա պիտո է ապագայումը օրհներ քո հիշատակը և աղոթեր քո գերեզմանի վերա, իսկ եթե դու խնամ տանեիր և դաստիարակեիր ուրիշ մարզերի դստերքը, որ աղքատ ծնողների զավակ լինելով մնալու էին կոպիտ հասկացողության մեջ, մի՞թե այդ կրթված և դաստիարակված օրիորդքը հայհոյելու էին քո անունը, ո՞չ ապաքեն ամեն մինը նոցանից երախտտգիտական ար¬ տասուքով պատվելու էին քո գերեզմանի հանգիստը։ Դու ասում ես թե «հոգաբարձու չէիր ուրիշի զավակներին». մի՞թե դատապարտվելու չէր մի մարդ, որ թեև հոգաբարձու չէր մի այլ մարդու վերա, այնուամենայնիվ տեսանելով որ մի այդպիսի մարդ մոտենում է մի անդունդի բերանի և պիտո է կործանվի նորա մեջ և նա տեսանելով և հնար ունենալով փրկել նորան, գործ չէր դնում յուր հնարը, և այն խեղճը կորչում էր այնպես զուր տեղը։ Մեք ամենքս մի ազգի որդիք ենք, մեր հայրը Հայկն է, և մեք բոլորս մի գերդաստանի անդամ, ամո՞թ չէ այդպիսի գերդաստանի որևիցե անդամին, պաշտելով յուր սեփական անձնասիրությունը անհոգանալ ընտանիքի լավության մասին, ամոթ չէ՞ ասում եմ միևնույն ընտանիքի մեջ որոշել իմ և քոն: Դու լսի՛ր ինձ, պ. Բեգզադե, եթե ունիս կարողություն, արի գործ դիր նորան, բարի օրինակ դարձիր մեր մյուս կարող եղբայրակիցներին, ջերմացո՛ւր քո կրակով և նոցա սիրտը մեր անտեր ազգի վերա և հավատա՛, որ շնորհակալ կլինիս հետո ինձանից մինչ կվայելես պտուղը այն ծառի, որ իմ խորհրդով տնկել էիր։
— Քո քարոզը մեծ պասից երկայն էր, ես արծաթ եմ վաստակել քրտինք թափելով, և կծախեմ նորան իմ բավականության համար միայն և եթե սիրտս տա, երեք հազար մանեթ երեք կոպեկի նման կչքացնեմ քո Հիշատակարանդ չքացնելու համար. ինձ Բեգզադե են ասում…
— Եթե այդպես է, եթե բարի խորհրդի ընդդեմ ականջդ խցում ես իժ օձի նման, եթե այդ քո հարստությունը պահում ես ձեռքումդ, որ չարությունք հառաջացնես նորանով, ուրեմն գնա, այդ երեք հազար մանեթը մածունի տուր երեսդ քսիր, գոնե՛ այդ օգտակար ևս կլինի, որովհետև ի բնե շատ սպիտակ չես, բայց երբ այս ամառնային ջերմությունքը սկսանում են, ասես թե, եթովպացի ես դառնում։ Ո՞վ է թքում քո հարստության վերտ, և ապացուցանելու համար, թե դու ոչինչ վնաս չէիր կարող տալ ինձ քո արծաթովը, անպատճառ կընկնես Հիշատակարանիս մեջ»։
— Մեծ-մեծ մի՛ խոսիր… Ինձ Բեգզադե են ասում…
— Ասացի քեզ միանգամ, թե կամիս շահզադե ասեն, ինձ փույթ:
Իմ Հիշատակարանիս ընթերցող երկու հարյուր ութսուն բարեկամքս կարող են զարմանալ, թե այս ի՛նչ տեսակ խոսակցություն է: Պատճառն այն է, որ վաղուց ճանաչում ենք միմյանց, և պ. Բեգզադեն այնքան վատ մարդ չէ, թեև մի փոքր հիմար է. նա այսպես խոսում է այն ժամանակ միայն, եթե մի փոքր ավելի փախել էր անիծած արաղը։
— Կատակը մյուս կողմ դնենք,— ասաց պ. Բեգզադեն (որպես թե իմ մինչև այժմ խոսածը կատակ էր),— ևս գործի եմ եկել, և շատ հարկավոր գործի։ Տեսանո՞ւմ ես, այս սաստիկ անձրևը ևս արգելառիթ չէ եղել իմ գալուն…
— Ասա՛, ես լսում եմ քեզ:
— Լսելով բան չէ դառնում, դու մի էֆիմերդեն առնուս ձեռքդ, մի սարսափելի երազ եմ տեսել…
— Ես էֆիմերդե չունիմ, ա՞յդ է քո շատ հարկավոր գործը, խելքիդ աղ առնեմ. ո՛վ մարդ, տարիքդ քառասունից անցել են, քո խելքդ ե՞րբ է գալու. դիցուք թե փորդ պատառենք, միջումը այբ չկա, բայց և խելապատակիգ մեջ հավի խելք չկա. ի՛նչ հիմար բաներ ես ասում, էֆիմերդես ո՞րն է…
— Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում. մինչև այժմ խելոքները, գիտնականները, կարդացողները, քահանա ասես, վարդապետ ասես, եպիսկոպոս ասես հավատացել են և գործ են ածել էֆիմերդեն, սա չէ հավատում և չէ ընդունում. տե՛ր աստված. հետո ասում ենք, թե աստված բարկանում է մեր վերա. ինչպե՛ս չբարկանա, երբ աշխարհը տակ ու վերև են բերում այսպիսի թերահավատ մարդիկ: Դուք բոլորովին դարձել եք լոթեռ[11] ասեմ, ֆարմասոն ասեմ[12], չիք հարություն դավանող ասեմ, աստված ազատե:
– Մեզ օրինակ չեն քո հիշած մարդիկը, որ էֆիմերդեն բան ու գործ էին շինել յուրյանց համար։ Աստված մեզ խելք ու բանականություն է տվել, մեք քո հետ ոչ երեխա ենք և ո՛չ խելացնոր պառավ, որ ամոթ չլիներ հավատալ այդպիսի բաների։ Եվ եթե աստված բարկանում է, դորա պատճառը մեք չենք, էֆիմերդե չնդունողներս, այլ նոքա, որ ընդունում են, ինքյանք յուրյանց տգիտությամբ մոլորվում են, հետո պատճառ են դառնում և ուրիշների մոլորությանը։ Էֆիմերդե ասած բանը սուրբ գի՞րք է, ի՞նչ է, որ եթե մի մարդ չհավատար դորան, աստված պիտո է բարկանար մի այդպիսի մարդու վերա. ձեր փույթը չէ ամենևին, եթե մի մարդ չէր պահում աստուծո պատվերները, որ Ավետարանի մեջ քարոզվում են Քրիստոսի բերանով, և չկամիք մտածել, թե այդ բանի համար իսկապես կարող էր աստված բարկանալ, որովհետև դուք ձեր հիմար ավանդութենների համար անտես էիք առնում աստուծո բանը։ Ձեզանից շատերի տանը գտանվում է էֆիմերդե, բայց Սուրբ գիրք շատ սակավ. աչքերդ ձգեցեք, չասեմ այլ քրիստոնյաների, այլ անքրիստոնյա ազգերի վերա, մի մարդ կգտանե՞ս հրեաներից, որ չունենա յուր տանը Հին Կտակարանը, կամ մի մոհամմեդական, որ չունենա Կուրանը. ինչո՞ւ համար. նորա համար, որ նոցա կրոնի աղբյուրքը գտանվում են այդ գրքերի մեջ, իսկ մեր պ. Բեգզադեները էֆիմերդե են որոնում։ Դու ասում ես, թե մեք թերահավատ էինք. ողորմելի մարդ, ի՞նչ է մեր թերահավատությունը, արդյոք ա՞յն, որ ճիշդ ընդունելով Սուրբ գիրքը չէինք ընդունում էֆիմերդեն, կամ ուրիշ այդպիսի հիմարաբանությունը, և ա՞յդ էր պատճառը, որ ձեր պես խելոքների բերանով անվանվում էինք լոթեռ ու ֆարմասոն, գիտե՞ս դու, թե ի՛նչ ասել է լոթեռ կամ ֆարմասոն… — Կարծում ես թե երեխայի հե՞տ ես խոսում, որ հարցանում ես, թե ի՛նչ ասել է լոթեռ կամ ֆարմասոն…
— Ուրեմն գիտե՛ս»։
— Անտարակո՛ւյս։
— Ապա ասա՛, ի՞նչ ասել է։
— Անհավատ, հերետիկոս, հերձվածող, անաստված, դժոխքի բաժին, չիք հարություն դավանող, մուտ և տես…
— Հերիք է, հերիք է. ցույց տվեցիր խելքիդ տակը, հասկացա և ժամանակ չունիմ քո հետ գլուխ դնելու, գլուխս ցավում է։ Դու խնդրում ես, որ ես էֆիմերդե բանամ քո համար և այդ պատճառով ևս եկած ես իմ մոտ, այնպես չէ՞
— Ամենևին այդպես։
— Ես էֆիմերդե չունիմ, ուրեմն և չեմ կարող կատարել քո փափագը, երկու խոսք պակաս խոսելու համար, վատ չէր լինելու, եթե թողուիր ինձ միայն։
— Ի՛նչ է ասում այս մարդը. է՜յ բարկացար, ի՛նչ է, մեր տղա. և եթե բարկացար, ո՛վ է վախենում քեզանից, ես դեռ երազս պիտի պատմեմ քեզ… Ինձ Բեգզադե են ասում… Լավ նայիր հա՛ …
— Գլխիդ դիպչի քո բեգզադեությունը. ի սեր աստուծո ձեռք վեր առ ինձանից. ականջներս ցավում են, չեմ կարող լսել…
— Եթե միայն լսելով քո ականջն է ցավում, ի՞նչ առնե ապա այն մարդը, որի փորի մեջ մտել է…
— Խելքդ գլխի՞դ է, թե ոչ. ի՛նչ մարդ, ի՛նչ փոր։
— Իհարկե չգիտես, բայց դու հարցուր մի ինձանից. աստված հեռի արասցե. խեղճ մարդը կարո՞ղ է միթե մարսել. ընկել է վերին աստիճանի կատաղության մեջ։ Հետո ասում են թե մարդ կատաղում է, ակամա կկատաղիս, եթե այդպիսի կրակ ունենաս փորիդ մեջ։
— Ես չեմ հասկանում քեզ. կարծեմ դու խելքդ թռցրել ես։ Եվ հիրավի մեծ երկյուղի մեջ էի, թե մի՛ գուցե պ. Բեգզադեն խելագարված լինի. մի այնպիսի ջերմությամբ խոսում էր նա իմ հետ, որպես թե ես էի այն մարդու փորը կրակ ձգողը։
— Լսի՛ր,— աղաղակեց պ. Բեգզադեն, աջ ձեռքը դեպի հառաջ պարզելով օդի մեջ,– այսօր քնած էի ճաշից հետո, բայց երկյուղ կրելով որ մի՛ գուցե անձրևային եղանակի խոնավութենից ոսկրացավս նորոգվի, կրկնապատկեցի արաղով շինած դեքոքտիս չափը հառաջ քան թե քնել էի, և ահա քունս տարավ։ Տեսանում եմ երազիս մեջ, որ աշխարհի ժամանակը հետ է գնացել քանի հազար տարիներով. թվում է ինձ, թե գտանվում եմ Հունաստանի մեջ.. Մի սարի վերա… Հետո ինքս ինձ գտա հունական աստվածների Ոլիմպոսի վերա։ Ծի փոքր ժամանակից հետո լսում եմ որոտմունք, թնդյուն, և ահա Արամազդը երևում է յուր գահի վերա լուսափայլ ամպերի քամակից։ Ամպերը կամաց–կամաց ցրվեցան և տեսանոլմ են դարձյալ Արամազդը․ բայց մարդու միսը վերան փուշ-փուշ է լինում, Արամազդի երեսը տեսանելով։ Գոռում է, աղաղակում է նա, բայց ինչպես տեսանում եմ, կռիվը Աթենասի հետ Է։
— Իմ շանթե՛րը,— գոռում է Արամազդը,– ո՞ւր են իմ շանթերը։
Աթենասը շնորհալի կերպով, քաղցր ժպիտը շրթունքների վերա, պատասխանում է․— Հայրի՛կ…
Իմ շանթե՛րը,– որոտում է Արամազդը։
— Քո շանթերը հասած են յուրյանց նպատակին,– ասում է Աթենասը։
— Ի՛նչպես։
— Ի՛նչ բանի համար պահում ես դու այդ շանթերը, ո՞չ ապաքեն չարագործ մարդիկ պատժելու համար։
— Այո՛։
— Ես պատահեցա մի չարագործի, որ վերատեսուչ էր հնդկական բրամինների, որ անարգում էր հրապարակով քո դուստրը, որ մահու չափ հալածում էր ինձ։ Ես գործ դրեցի այն բոլոր շնորհքը, որ քո ուղեղից ծնանելով ստացել էի, բայց երբ տեսա, որ կամակոր է դարձյալ և կամի իմ հետ պատերազմ բանալ, եկա Օլիմպոս։ Դուք լսում էիք այն միջոցին Աստղկի հաճոյախոսությունքը։ Հանկարծ ականջիս հասավ սորա բարեխոսությունը այն սևահոգի, սևագլուխ և սևադեմ չարագործի մասին, որ միշտ զոհ էր բերում Աստղկին և բուրվառ էր ձգում նորա որդուն… Չդիմացա այս անարգությանը և խլելով այն բոլոր շանթերը, որ կիկլոպները պատրաստել էին մի ամբողջ ամսի համար, հասա այն չարագործ բրամինապետին, մինչ նա մի հարուստ և ազնվական հնդկացու մոտ հյուր էր գնացած։ Ներս մտա այնտեղ իմ սպասավորի կերպարանքով, շանթերդ պահել էի վահանիս տակ, որ անտեսանելի էր նորան, և դարձյալ լսելով նորա հիմար ընդդիմախոսությունքը, արձակեցի, հայր, քո շանթերը, որ այժմ նորա փորի մեջ պատճառում են այնպիսի հրայրյացը, որպիսի չէր պատճառել հունական բանակի հուրը Ագամեմնոնի կառավարությամբ բացված Տրոյայի վերա։
— Ի՛նչ մարդ է այդ, ճակատագիր,— որոտաց առավածների հայրը,— հանդես եկ և համար տուր ինձ, ո՛վ է այդ մարդը, և ի՛նչ ես գրել դորա «աճակատի վերա»։
— Երևեցավ ճակատագիրը և գլուխ տալով Արամազգին, սկսեց յուր հայտարարությունը այսպես․ — Գիրսաս է այդ Բրամինապետի անունը[13], ճանաչում եմ մորը, բայց հոր անունը չկա մեր մատյանների մեջ. այգ մասին պիտո է հարցանել փրփրածին Աստղկից… Մի մարդ տիրություն էր առնում նորան երեխա ժամանակին. կարծիր կար այգ մարդու և երեխայի վերա, որ դոքա ունենային մի հայր որդիական առնչություն, թեև այդ մարդը ցույց էր տալիս յուրյան որպես լոկ բարերար…. Այդ բարերար անվանվածը աշակերտ տվեց Գիրսասը մի բրամինի մոտ. երկար ժամանակ մնաց այնտեղ մի մեհենում, որ ոչ շատ հեռի մի կատաղի դետից գտանվում է մի ձորի մեջ։ Մի փոքր յուր անունը ազգի մեջ տարածելու համար և հիմար ու կարճատես մարգերի ալքը ներկելու համար, աշակերտներ հավաքեց այստեղից և այնտեղից, բայց որովհետև ինքը ոչինչ չգիտեր, վասնորս և աշակերտքը ևս կատարելապես նմանեցան յուրյանը վարդապետին։ Շատ հրաշագործությունք պատմում էին նորա կողմնակիցքը, որպես թե խոր գիշերի մեջ, նորա մեհենի մոտ կամ դպրոցի մեջ Աստղիկ էր ծագում… Թեև երկինքը պատած էին թանձր ամպերով։
— Ծնանելու ժամանակ այդ բոլորը գրել էի ես նորա ճակատին, նա բրամինապետ դարձավ իմ ազդեցությամբ» Գրել էի նույնպես, որ նա ստանալու էր ձեր շանթերը Աթենասի ձեռքով, և այդ շանթերը, լափելով նորա փորոտիքը, պիտո է վախճան դնեին նորա անարժան բրամինապետության կյանքին։ Անչափ են դորա չարագործությունքը. մի խոսքով այդ մարդը մի շարժական գահ է սատանայի և բոլոր դժոխքի զորության. նորերումս ձեռքերը ներկեց մի ծերունու արյունով…
— Արամազդը կտրելով ճակատագրի հայտարարությունը, գովեց Աթենասի գործողությունը, և հրամայեց կիկլոպներին մի մեծ շանթ պատրաստել այդ թշվառականի օրը խավարեցնելու և Պլուտոնի թագավորությանը ուղարկելու համար։
— Այս միջոցին ամենայն թան աներևութացավ, թնդաց երկինքը, և ես, այս դղրդյունից զարթելով, գտա ինձ մահճիս մեջ հանգստացած. կայծակը ջարդել էր այն մեծ գոմը, որ մեծ հայրս շինել էր անտառի մոտ, լճի առաջև, մեծ արծաթ վատնելով։ Բրտինքս թափվել էր դետի նման, մահիճ, վերմակ, սփռոց, ամենայն ինչ ջուր էր դարձած։ Շատ մտածեցի այս երազի վերա, բայց խելքս բանի չհասավ։ Էֆիմերդե չունեի, որ նայեի։ Օրացույց ունեի, բայց երազի մասին բարի ու չար օրերը չկային նշանակած, երևի թե դորա շինողը ևս մի թերահավատ մարդ էր։ Միայն մի խաչ է դրել հունիսի 27֊ի առաջև, բայց այդ խաչը ցույց է տալիս արյուն թողնելու համար օրի լավությունը։ Ճարս կտրվեցավ, վեր կացա, և չնայելով եղանակի այսպիսի անհարմարությանը, ահա գտանվում եմ քո մոտ։— Աստուծո սիրուն, նայի՛ր մի էֆիմերդեն, տես, ի՞նչ է ասում։
— Ես արդեն ասացի քեզ, թե էֆիմերդե չունիմ, այդ պատճառով ևս չեմ կարող լցուցանել քո ցանկությունը։ Միայն այսքան կարող եմ ասել քեզ, որ երազ ասացյալը հավատալու բան չէ, դու, ինչպես ասում ես, կրկնապատկել ես արաղով շինած դեքոքաի չափը, արյունը թանձրացել է գլխիդ մեջ, իսկ ջլերդ հասուցանելով դրսի որոտմունքը և թնդյուը ուղեղիդ, սա գտանվել է մի ավելորդ ջերմության մեջ և պաաճառել է այդ ցնորքը։ Հանգստացի՛ր, դա մի վնասակար բան չէ։
Պ. Բեգզադեն սաստիկ հուսահատված իմ սառնութենից, վեր առավ գլխարկը և վերարկուն, և անձրևի գետորեն թափվելուն ուշադիր չլինելով, գնաց։
Հիշատակարանիս ընթերցողներին թոզում եմ իմաստասիրել, թե անկրթությունը մինչև ո՞ր աստիճան մոլորեցնում է մի մարդ։ Դիցուք թե երազ էր տեսել, դորանից մի օգուտ կամ վնաս չկար յուրյան, շանթը ինքը չէր ուտողը, թող բրամինապետը հոգս առներ, մանավանդ անձրևի տակ ընկնելով կարող, էր տկարանալ ու կարոտել այնուհետև Հիպոկրատի շանթերին, որ փարատեին նորա ցավը։
Այսպիսի բաներ տեսան ել կամ լսել շատ ցավելի է ինձ. արդյոք կտա՞ աստված մի օր, որ ես իմ սիրական ազդը տեսանեի նանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակիք կատարելապես ազատված։
Նույն օրին, երբ որ պատահել էր իմ և պ. Բեգզադեի հետ այստեղ հիշած խոսակցությունս, բարեկամիս մինը քաղաքական փոստայով ուղարկեց իմ մոտ մի ոտանավորփ պատնեն, որ առանց ստորադրության ստացել էր Թիֆլիսից և որի բնագիրը մայիսի 15-ից ուղարկել էին մի լրագիր հրատարակողի։ Կարդացի այդ ոտանավորը և երբ կամեի արտադրել նորան Հիշատակարանիս մեջ, հորեղբայրս ներս մտավ։ Իմ հորեղբայրը իմ գլխին ցենզորի նման մի բան է, շատ խիստ բարոյականության տեր մարդ է, ամենայն օր նայում է Հիշատակարանիս, որ մի անպատշաճ բան չգրեմ։ Թեպետ այդ ոտանավորը ուներ յուր մեջ անպատշաճությունը, բայց այնուամենայնիվ նորա հիմքը ճշմարտության Էր։ Ափսո՛ս, որ չգիտեմ այգ ոտանավորի հեղինակը, եթե այդ պարոնը հնար տար ինձ, ես նորան կուղարկեի մի նամակ, որ հորեղրորիցս[14] ծածուկ շարադրել էի և շատ հավատացած եմ, որ կուրախանար այդ նամակի վերա։
Ե
Ճշմարիտը պիտո է ասել, սիրում եմ հին բաներ, ինչ պիտո է առնել, ամենայն մարդ ունի յար համար մի սիրական բան. իմ սիրականը է հնության խուզարկությանքը, մանավանդ թե այդ բանը ունենա պատմական արժանավորություն։ Այսօր ձեռքս ընկավ նորին կայսերական մեծության Եկատերինա երկրորդ ռուսաց կայսերուհու բարձրագույն հրովարտակի պատճենը, այն հրովարտակի, որ արված է 1779 թվականի նոյեմրերի 14-ին արժանապատիվ Պետրոս Մարկոսյան արքիմանդրիտի[15] անունով, որ առաջնորդում էր ղրիմեցի հայերին, երր սոքա գաղթեցին Ղրիմից դեպի Դոն գետի ափը, Ազովից ո՛չ շատ հեռի և նոր քաղաք շինելով անվանեցին նորան Նախիջևան։ Այդ բարձրագույն հրովարտակով մեծ կայսրուհին բարեհաճել է ցուցանել Նոր Նախիջևանու հայոց ազգին զանազան առանձնաշնորհությունը։ Շատերը Նախիջևանցի հայերից անունով միայն գիտեն այդ հրովարտակը, ուստի կարծում եմ, որ կցանկանային կարդալ որպես բնագրի հավատարիմ պատճենը, նույնպես և նորա ճիշտ թարգմանությունը մայրենի լեզվով։ Այս խորհրդով ամենահարկավոր բաներից մինը համարեցի արձանագրել այդ հրովարտակի բուն պատճենը թարգմանությամբ հանդերձ, և հավատացած եմ, որ մեր ազգը Նախիջևանու մեջ, որին այս րոպեիս հիշեցնում եմ այն ամենայն մայրական գթասրտությունը ի տեր հանգուցյալ Եկատերինա երկրորդ կայսրուհվույն, և ռուսաց կայսրների ողորմությունքը ժամանակ առ ժամանակ առատացած Նախիջևանու վերա, վերստին օրհնելու է յուր հովանավորների հիշատակը, և, ամենայն երջանկությամբ լրացյալ, երկայն օրեր բարեմաղթելու է մեր ամենագթած Ալեքսանդր Նիկոլաևիչ կայսեր, որովհետև սոցա շնորհքով ապրում է այսօր մեծ մոր — Ռուսիայի հողի վերա, որպես յուր սեփական տան մեջ, ազատ ամենայն նեղութենից։ Ահա այդ հրովարտակի հավատարիմ պատճենը և նորա հարազատ թարգմանությունը։
Божиею поспешествующею Милостею Мы, ЕКАТЕРИНА БТОРАЯ, Императица и самодержица Всероссийская:
Московская, Киевская, Владимирцкая, Новгородцкая, Царица Казанская, Царица Астраьанцкая, Царица Сибирцкая, Государыня Псковская и Великая Киягиня Смоленская, Княгиня Эстляндская, Лифляндская, Корельская, Тверская, Югорская, Пермская, Вятская, Болгарская, и иных, Гоцударыня а Великая Книгиня Новгорода Низовские земли, Черниговская. Рязанцкая, Ростовская, Ярославскя. Белазерская, Ударская, Обдарская, Кондийская в всея Северныя страны, Повелительница и Государыня Иверские земли, Карталинскиь и Грузинскиь Царей и Кабардинские земли, Черкасских и Горских Князей ииных Наследная Государыня и Обладательинца.
Вернейшему Нашему Арьимандриту Петру Маркосову и всему обществу Крымских Христнан Армянского закона всякаго звания всем вообще и каждому особо Наше Имнераторское милостивое слово.
Աստուծո հաջողեցուցիչ ողորմությամբ Մեք, ԵԿԵՏԵՐԻՆԱ. ԵՐԿՐՈՐԴ Կայսերուհի և Ինքնակալուհի ամենայն Ռուսաց,
Մոսկվայի, Կիևի, Վլապիմիրու, Նովգորսգի, Արքայուհի Ղազանու, Արքայուհի Հաշտարխանու, Արքայուհի Սիրիրիայի, Թագուհի Պսկովյան և Մեծ Իշխանուհի Սմոլենսկյան, Իշխանուհի էսալանդիու, Լիֆլյանգիու, Կարելիայր, Տվերի, Ցուգորի, Պերմի, Վյատսկի, Բոլգարիայի և այլոց. Թագուհի և Մեծ իշխանուհի Նիզովյան Նովա֊Գորոգի, Չերնիգովի, Րյազանու, Րոստովի, Ցարոսլավլի, Բելոզերսկի, Ուդոբսկի, Օրդորսկի, Կոնգիսկի և բոլոր Հյուսիսային աշխարհի հրամայող և Թագուհի Իբերական, Կարթալինյան և Վրացի Թագավորների և Կարարդինյան աշխարհի վերա, այլև Չերքասյան և Լեռնաբնակ Իշխանների և այլոց ժառանգությամբ Թագուհի և Տիրակալ:
Մեր ամենահարազատ Արքիմանգրիտ Պետրոս Մարկոսյանին և բոլոր Հայագավան հասարակությանը Ղրիմի Քրիստոնյաների որևիցե կոչմամը, ամենեցուն միասին և ամեն մինին առանձին թող հասանի մեր կայսերական ողորմած ողջույնը: Благонамеренное всеобщее предприятие ваше да благословит десница Вышего. Мы рассмотев посланное к Нам от вас из Бахчисарая от 16 июля прошедшего года, общее и на доброй воле основанное прошение о избавлении всех вас от угрожаемого ига и бедствия, принятием в вечное подданство Всероссийской Империи, позволяем Мы не только принять всех вас под Всемилостивейший. Наш покров и яко любезнейший над успокона под оным доставить жизн только благоденственную, колико желание смертных и безпрестанное наше о том попечение простираться могут: следуя сему сонзноляем пользоваться вам в государстве нашем не токмо всеми темя правами и пренмуществами, каковыми все подданные наши от нас и предков наших вздревле наслаждаются, но сверх того указали мы:
Первое. При настоящем переселенник вашем в Азовскуюн Губериню перевест из Крыма на иждивение нашем все то имушество наше, которое только первезено быть может: что из определенной от нас суммы уже и исполнено.
Второе. Дая удобнейшего поселения башего отвест в Азовской Губериня особенную от прояих селеннй округу крепости святого Димитрия Ростовского, как границы опой с доским войском утверждены, остабляя из тее на крепостной выгон земли три тысячи дестятин, да для рыбкых ловся тамошяим обывателяам четвертую часть реки Дона, на того, сколько оной реки а даче той округи состоит, в верх от устя реки Темеринка а в случае недостатка для селений ваших там земли, и в Округе крепости Азовской, где против тех дач ваших рыбные ловли, Всемилостивейше малуем вечно в пользу и выгоды всего общества без всяких в казну нашу податей.
Третье. по разделенин на классы Гасударстнных жителей всемилостивейше уволняем всех от Государственных податей и служб какого бы звания оные ни были , на десять лет, в по прошествин одного времени нмеют платить в кажу нашу сжегодно купечество, с капиталов с рубля по одному проценту, цеховые, также и мешанство с днора по два рубля, о уездные поселяне, и имянно земледельцы, коны полагается для каждого до тридцати десятин, будут взноснть с каждой десятины в год по пяти копеек: не нмущне же снабдены будут из казны нашей не только продоволыствием на первой год, но и на посев земли всякаго звания хлебными семенами, скотом и всем к заведенню домовоодственному принадлежашим, с возвратом за все оное в казну чрез десять лет, на построение им домов, лес в прочне припасы отпустятся из казны безденежно: нмущественные же на отведенных им землях имеют строит домы яавки, январы, фабрикн и все, что сами пожелают, из собственнаго своего нждивения, пользуясь все обще навсегда от всяких постоев свободою, кроме тех случаез
ձեր բարեխորհուրդ ընդհանուր ձեռնարկությունը թող օրհնե բարձրելու աջը: Մենք քննելով ձեզանից մեզ ուղարկած ընդհանուր և հոժարական խնդիրը անցյալ տարու հուլիսի 16 թվականից Բազչիսարայ քաղաքից, ձեզ վերահաս տառապանքից լծից և թշվառությունից ազատելու մասին, ընդունելով ձեզ համայն ռուսաց տերության մշտնջենավոր հպատակության մեջ, բարեհաճում ենք մեք ո՛չ թե միայն ընդունել ձեզ ամենեքյանքդ մեր ամենագթած հովանավորության տակ, և որպես ամենասիրելի զավակներ հանգստացնելով ձեզ նորա ներքո այնպիսի չափով երջանկացնել ձեր կյանքը ինչքան հասանելու էին մահկանացուների ցանկությունը և մեր աընդհատ հոգաթարձությունը այդ մասին, այլ և թույլ ենք տալիս ձեզ մեր թագավորության մեջ վայելել ո՛չ թե միայն բոլոր իրավունքը և առանձնաշնորհքությունը որ մեր համորեն հպատակը մեզանից և մեր նախնիքից հնուց վայելում են, այլև բացի գորանից հրամյեցինք մեք.
Առաջին. Ձեր ներկա տեղափոխության միջոցին դեպի Ազովյան գավառը, փոխագրել Ղրիմից մեր նախքով այն ձեր բոլոր գույքը, որ միայն փոխադրելի էր, որ և մեզանից սահմանյալ արծաթագլխովը արդեն հնարավոր է կացուցած:
Երկրորդ. Ձեր առավել հարմարավոր բնակության համար տալ ձեզ Ազովյան գավառի մեջ այն, մյուս բնակութեններըսն առանձնացած հոզարաժինը տուրր Դիմարիյ Բաստովոկուամրոցին, ինչպես դորա սահմանքը դեպի Դոնու զորքի բնակատեղին որոշված են. թողնելով զորանից ամրոցի համար որպես արոտի դաշտ, երեք հազար դեսյատին հող այլն ձկնորսության համար տեղացի բնակիչներին, քառորդ մասը Դոն գետի, այն բաժնից ինչքան որ այն գետի սահմանիցընկնում էր այդ հողաբաժնի, դեպի վեր Թեմերնիկ գետի բերանից: Բայց եթե ձեր բնակութենների համար այնտեղ պակաս էր հողը, և Ազովյան ամրոցի սահմանումը, որ ձեր շենքերի հանդեպ կային ձկնորսության տեղեր, ամենողորմ գթությամբ պարգևում ենք մշտնջենավոր ժամանակով բոլոր հասարակության օգտի և շահի համար առանց որևիցե հարկաավության դեպի մեր գանձատւնը:
Երրորդ. Թագավորության բնակիչները կարգերի վրա բաժանելուց հետո ամենողորմ գթությամբ ազատում ենք ամենեքյանքդ բոլոր տերութենական հարկերից և պաշտոններից, որպիսի և լիներ ձեր կոչումը, տասն տարի ժամանակով. բայց այդ ժամանակի անցանելուք հետո, դուք պարտական եք վճարել մեր գանձարանին տարուց տարի վաճառականքը յուրյանց արծաթագլխից, ռուբլիուց մի պրոցենտ, պատկանավորքը արվեստավորների ընկերությանը, որպես և քաղաքացիքը, ամենայն տնից երկու ռուբլի, բայց նահանգական բնակիչքը հատկապես չինականքը, որոնց մարդագլուխ սահմանվում է երեսուն դեսյատին համար հինգ հինգ կսպեկ. բայց չունևորքը կստանան մեր գանձատնից ո՛չ թե միայն ապրուստ առաջին տարու համար, այլև ամենայն տեսակ հտցեղեն սերմեր, անասուն և ամենայն բան, որ հարկավոր էր տնտեսության համար և որ պարտական էին գարձուցանել գանձատան տասն տարուց հետո. բայց տների շինության համար, փայտ և այլ հարկավորությունք կտրվին գանձարանից առանց վճարի. իսկ ունևորքը կարող են նոցա արված հողերի վերա շինել տներ, խանութներ, շտեմարաններ, գործարաններ և ամենայն բան, որ ցանկալի էր նոցա, յուրյանց ծախքով, ամենեքյան առհասարակ ազատ մնալով: когда воинская команды мимо селений ваших проходить должни; от отдачи же на войска рекрут уволняетесь вы вечно, разве кто сам в службу Нашу пожелает.
Четвертое. Архимандриту Петру Маркосову по смерть его Всемилостивейше препоручаем паству всех сих вышедших с ним из Крыма Армян, и позволяем им строить церкви и колокольни с волным отправлением в оных по законам их всех церковных чиноположений, и состоять Архимандриту и Армянским Священкикам в единственной власти Армянского Патриарха, находящегося в Араратском Патриаршем монастыре.
Пятое. По заселении вами особого города при урочище Полуденки с названием Нахичевана и с дачею на выгоне онаго двенадцати тысяч десятни, повелеваем учредить Магистрат и в нем произвадить суд и расправу по вашим правам и обыкнавениям выбираемыми из вас же по жребню начальниками, коим и пользоваться чинами и жалованьем по штату Азовской Губернии и быть под
մնալով ամենայն իջևանատվութենից աստիճանավորների համար, բացի այն դիպվածներից, երբ որ զորքերի գունդեր անցանելու էին ձեր բնակութենների մոտից, իսկ ղորք տալուց Տերությանը ազատում ենք ձեզ մշտնջենավոր ժամանակով, բացի ով որ ինքը կամք ուներ մտանել Մեր ծառայության մեջ: Չորրորդ. Արքիմանդրիտ Պետրոս Մարկոսյանին մինչև նորա մահը Գերագույն ողորմությամբ հանձնում ենք Մեք այս բոլոր, Ղրիմից նորա հետ դորս եկած հեյերի հոգևոր հոտը, և թույլ ենք տալիս նոցա եկեղեցիք ու զանգակատունք շինել, ազատությամբ կատարհլով նոցա մեջ յուրյանց օրենքի պես բոլոր եկեղեցական կարգերը, և Արքիմանդրիտը և հայոց քահանայքը պիտո է ստորադրվին միայնակ իշղանության հայոց Պատրիարքին, որ գտանվում է Արարատյան Պտրիարքական վանքումը:
Հինգերորդ. Երբ որ դուք արդեն բնակություններ էիք հաստատել մի առանձին քաղաքում Պոլուդենկա առացյալ սահմանի մոտ, Նաղիջևան անունով և ստացել էիք դորա հետ 12.000 դեսյատին հող, որպես արոտի դաշտ ու վճիռ կատարել ձեր կանոնների[16] և սովորության պես վիճակով ընտրված ձեզանից մածավորներով, որ պիտո է վայելեին առժանավորություն և Թոշակ Ազովյան գավառի
апелляциею Наместническаго Правления, в городе же и в деревиях для защиты во всех нужных случаях определятся особые начальники из Российских, коим в судопроизводство сих поселян не мешаясь, быть токмо охранителями и их заступать.
Впрочем по вступлении каждого в избираемый им род Государственных жителей позволяем пользоваться вечно и потомственно всем тем, чем по общим нашим узаконениям каждой род Государственных жителей пользуется, как-то: свободною торговлею вне и внутри Государства, и для бящшей выгоды оные позволяется строить из собственнаго вашего иждивения купеческие мореходные суда, разводить нужные и полезные фабрики, заводы и фруктовые сады. по разжедении которых всякие выноградные вина в селениях ваших малыми мерами, вывозимые ж во внутренные Росии, словом: всякаго звания промыслы распространять по собственной воле и достатку каждого и всем тем под Самодержавным Нашим Скипетром и зашитою законов наслаждаться.
Все сии преимушества жалуя Мы торжественно и потомственно всему обшеству на вечные времена, для вяшей силы своеручно подписали и Государственною Нашей печатью укрепить повелели.
Дана в Престольном Нашем граде Санк Петербурге лета от Рождетства Христова 1779 Ноября
սահմանադրության վերա, և գտանել Տեղակալական կառավարության բողոքաքննության (իշխանության) տակ: Իսկ քաղաքումը և գյուղերումը պաշտպանության համար կարգվելու են առանձին մեծավորներ Ռուսաց ազգից, որ չխառնվելով այս գաղթականների դատաստանական գործողութենների մեջ, ունեին միայն լինել նոցա պաշտպանքը և հովանավորքը։
Բայց երբ որ այս կամ այն անձը մտած էր յուրյանց ընտրած կարգը թագավորության մեջ բնակողների, թույլ ենք տալիս նորան վայելել մշտնջենավոր ժամանակով և ժառանգաբար այն ամենայն իրավունքը, որ Մեր ընդհանուր կարգադրութենների հիման վերա վայելում է ամենայն կարգ թագավորության մեջ բնակողների, որպես ազատ վաճառականություն թագավորութենից դուրս և նորա մեջ, և նորա առավել ոգտի համար թույլ է տրվում կառուցանել ծեր հատուկ ծախքով վաճառական ծովագնաց նավեր, հիմնարկել հարկավոր և օգտակար ֆաբրիկայք, գործատներ և պտղաբեր այգիներ, որոնց հառաջանալուց հետո կարող եք ամենայն տեսակ խաղողի գինիք վաճառել փոքրիկ չափերով ձեր բնակություն հաստատած տեղերում, բայց դեպի Ռուսսիայի ներքին քաղաքներ դուրս: Հանելով, կարող էիք տակառներով վաճառել, թույլ տրված է ամենայն մարդու պատրաստել ֆրանսիական արաղ, բայց ոչ դուրս տանել Ռուսսիայի ներս, մի խոսքով ամենայն տեսակ վաստակասիրությունք տարածել ամեն մինի կամքի և կարողության համեմատ, և այո բոլորը ունիք վայելելու Մեր ինքնակալ գայիսոնի և օրենքների հովանավորության տակ։
Այո բոլոր առանձնաշնորհությունքը տալով Մեք հանդիսաբար և ժառանգաբար բոլոր հասարակությանը մշտնջենավոր ժամանակով, առավել հաստատության համար Մեր հատուկ ձեռքով 14 дня Государствовання нашего осьмого на десять года.
На подлинной подписанно собстженною Ея Императорскаго Величества рукою тако:
Екатерина
Контросигнировал Вице-Канцлер Граф Иван Остерман
Указ нашему сенату
Права и пренмушества Нахичесваискому Армянскому обшеству, нашего любезнейшего родительниею, блаженной памяти. Императрешею Екатериною, в 1779 году дарованныя и в грамоте изображенные всемилостивей вас всему Нахичеванскому Армянскому обществу на вечные времение утверждаем. Дни 4 Генваря 1799 года.
На подлинном. ПАВЕЛ
Божнею поспешенствующею мнлостню, мы, Александр Первыий, император и Самодержец Всероссийский: Московский, Кневский, Владимироский, Новогордский, Царь Казанский, Царь Астраханский, Царь Сибирский, Царь Херсониса-Таврическаго, Государ Псковский и Великий Княз Смоленский, Литовский
Տված է մեր Սանկտպետերբուրգ մայրաքաղաքում, Քրիստոսի ծննդից 1779 տարում, նոյեմբերի 14-ին, բայց մեր թագավորության 18-հրորդ տարումը:
Բնագրի վերա նորին կայսերական մեծության սեպհական ձեռքով ստորագրված է այսպես.
Եկատերինա
Հանդեպ նշանագրեց Վիցե-Կանցլեր
Կոմս Իվան Օստերեմյան
Այս առանձնաշնորհությունքը վերստին հաստատված են այլ բարձրագույն հրովարտակներով, որ պատշաճ համարելով արձանագրեցի հիշատակարանիս մեջ:
Հրովարտակ մեր սենատին
Իրավունքները և առանձնաշնորհությունքը նախիջևանի հայոց հասարակության, մեր ամենասիրելի ծնողի, հրանելի հիշատակի կայսրուհի Եկատերինա Բ-ի ձեռքով, 1779 թվականի տրվածքը և պարգևաթղթի մեջ նշանակվածքը, գերագույն ողորմությամբ բոլոր Նախիջևանի հայոց հասարակության վերա մշտնջենավոր ժամանակով հաստատում ենք: Տրված է, հունվարի 4-ին 1779 թվականին
Бնագրի վերա.
Պավել
Աստուծո հաջողեցուցիչ ողորմությամբ մեք: Ալեքսանդր առաջին, կայսր և ինքնակալ ամենայն Ռուսաց, Մոսկվայի, Կիևի, Վլադիմիրու, նովգորոդի, արքա Ղազանու, Արքա Հաշտարխանու, Արքա Սիբիրայի, Խերոսինսա, Տավրիկա, թագավոր Պսկովի և մեծ Իշխան Սմոլենսկյան, Լիտովյան, Վոլինյան և Պոգոլյան, Իշխան Էստլանդիու, Աֆլանդիու, Կուրլյանգիու և Սեմիգալիու: Волинский и Подольский, Князь Эстлядский, Лифляндский, Курляндский, и Семигальский, Самогицкий, Корельский, Тверский, Югорский, Пермский, Вятсиий, Болгарский и иних; Государь и Великий Князь Нова-города Мизовские земли, Черниговский, Рязанский, Полоцкий, Ростовский, Ярославский, Белоерский, Удорский Обдорский, Кондийский, Витебский, Мстиславский, и всей Северной страны Повелитель и Государь Иверския, Карталинские, Грузинские и Кабардинские земли: Черкасских и Горских Князей и иных наследный Государь и Обладатель: Наследних Норвежский, Герцог Шлезвиг-Голстинский, Сторманский, Дитмарсенский и Ольденбургский и Государь Еверский, и прочая, и прочая, и прочая.
Новороссийской Губерини города Нахичевана Армянское общество в лице Депутатов цвоих, Карапета Сагакова о Магардича Назирова принесло Нам Всеподаннейшее прошение о подтверждении их прав и преимуществ, дарованных в Бозе почиваюшими Великими Государями, Предками Нашими, и Мы Всемилостнвейше снисходя на сне прошение, и в ознаменование всегдашнего благоволения Нашего, к непоколебимой верности и усердию Нахичеванского Армянскаго общества, все права и преимушества оному присжоенные и доселе без отмены существующие поколику они сходны с общими Государственными узаконениями, признали за благо утвердить и навсегда удостоверить; яко же цим утверждаем, и удостоверяем во всей их
Սամոգիցիու, Կորելյայի, Տվերի, Յուգորի, Պերմի, Վյարոկի, Բոլգարիայի և այլոց: Թագավոր և Մեծ Իշխան Նիզովյան Նովա-Գորոգի, Չերնիգովի, Րյազանու, Պոլոցկի, Րոստովի, Ցարոսլավի, Բելոզերսկի, Ուդորսկի, Օրդորսկի, Կոնդիսկի, Վիտերսկի, Մոտիոլավու և բոլոր Հյուսիսային աշխարհի Հրամայող և Թագավոր Իբերական, Կարթալինյան, Վրացի և Կաբարդինյան երկիրներին, Տերքասյան և Լեռնաբնակ Իշխանների և այլոց ժառանգությամբ Թագավոր և Տեր Ժառանգ Նորվեգիու, Դուքս Շլեզվիգ- Հոլստինյան, Ստորմանյան, Դիգմարսենյան և Օլգենբուրգյան և Թագավոր Եվերյան, և այլոց, և այլոց, և այլոց։
Նոր Ռուսսիական գավառի Նախիջևանի քաղաքի Հայոց հասարակությունը յուր պատգամավոր Կարապետ Սահակյանի և Մկրտիչ Նադիրյանի ձեռքով տվեց մեզ ամծնահպատակագույն խնդիր, նոցա իրավունքները և առանծնաշնորհությունքը, պարգևած ի Տեր հանգուցյալ Մեծ թագավորների, մեր նախնիների ձեռքով հաստատելու համար, և մեք Գերագույն ողորմությամբ ընդունելով այդ խնդիրը, և ցույց տալու համար Մեր մշտական բարեհաճությունը դեպի Նախիջևանի Հայոց հասարակության անհողդողդ հավատարմությանը և ջերմեռանդությունը, որ սեպականված էին այդ հասարակության և մինչև այժմ պահպանվում էին անփոփոխ, որքան ժամանակ դոքա համաձայն են թագավորության ընդհանուր օրինագրութենների հետ, բարի ճանաչեցինք հաստատել և մշտնջենավոր ժամանակով հավատարմացնել. որպես և այո Հրովարտակով հաստատում ենք, և հավատարմացնում այդ իրավունքների և առանձնաշնորհութենների զորությունը և անձեռնամերձ լինելը, որի հավաատարմտարմության համար Մեր այս վերստին շնորհած պարգևաթուղթը սեպհական ձեռքով ստորագրեցինք, և ամրացնել силе и неприкосновенности: во уверение чего и сию Нашу подтвердительную жалованную грамоту, собственную рукою подписали и укрепить ее Государственною печатью новелели. Дана в Санкт-Петербурге тысяча восемь сот втораго года Декабря двадесять первого дня Государствования Нашего лето второе.
На подлинной собственною Его Императорского Величества рукою поднисано тако.
АЛЕКСАНДР
Государственный Канцлер Граф Александр
ВОРОНЦОВ
թագավորական կնիքով հրամայեցինք: Տրված է Սանկտպետերբուրգ քաղաքում հազար ութն հարյուր երկու թվականին դեկտեմբերի քսան և մի երրորդ օրում, Մեր թագավորության երկրորդ տարումը:
Բնագրի վերա Նորին Կայսերական Մեծության սեպհական ձեռքով ստորագրված է այսպես.
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Թագավորական Կանցլեր
Կոմս Ալեքսանդր
ՎՈՐՈՆՑՈՎ
Նախիջևան քաղաքը մինչև այսօր վայելում է այս իրավունքները և առանձնաշնորհությունքը. մինչև այսօր քաղաքական կառավարությունը գտանվում է հայ քաղաքագլխի և հայ դատավորների ձեռքում, որ վիճակով ընտրվում են հասարակության կամեցողությամբ, երեք տարի ժամանակով։ Ոչինչ ավելի լավ կառավարություն չէր պիտո ցանկանալ հայերի համար, եթե այդ ընտրությունքը միշտ հառաջանային ուշ դնելով քաղաքի և հասարակության պիտույքին, եթե մասնավոր և անձնական բաները խափանարկու չլինեին ընդհանուր օգտին։ Նախիջևանը գտնվում է Դոն գետի աջակողմյան ափում, մի բավական բարձր սարի վերա. ափսո՛ս որ քաղաքի շինվածքը չեն սկսանվում իսկույն գետի ափից, դորա հակառակ գետեզրից կես վերստ ճանապարհ պիտո է կատարել մինչև քաղաքի սկիզբ: Պատմում են, թե կամեցած էին սկզբումը գետի ափից սկսանել քաղաքաշինությունը, և որպես թե փորձ արած էին մի քանի մարդիկ բնակություն հաստատելու գետի մոտ, բայց ավազակներից երկյուղը ստիպել էր նորանց հեռանալ այդ տեղից։ Պիտո է կարծել, որ անհիմն է այդ պատճառը, որովհետև քաղաքի կենտրոնը, ուր գտանվում է Ավագ եկեղեցին, և գլխավոր հրապարակը, այլև մյուս եկեղեցիների համարյա թե միաչափ հեռավորությունը կենտրոնից, սորա չորս կողմով, ցույց են տալիս, որ քաղաքի հիմնարկությունը եղած է առանց ուշադիր լինելու այն օգուտներին, որ հառաջանալու էին գետի մոտավորութենից։ Ինչպես և եղած լիներ այս, միայն քաղաքը բավական գեղեցկաշեն է, տուները եվրոպական ճարտարապետությամբ, մանավանդ որ գտանվում էին քաղաքի կենտրոնում, համարյա՛ թե բոլորը քարից ու աղյուսից շինած։ Եկեղեցիքը, որ վեց հատ են թվով, հոյակապ և ամենևին նոր ճարտարապետության կանոններով, որոնցից Ավագը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, գտանվում է քաղաքի մեջ տեղը մի մեծ հրապարակի վերա։ Մոտ տեղեր Նախիջևանի շրջակայքում չկան այդպիսի հոյակապ տաճարներ։
Մի ցավալի բան է, որ ոչ մի հոյակապ շինվածք չկա այդ քաղաքի մեջ, որ պատկաներ հասարակության և շինված լիներ մի բարոյական խորհրդով, զորօրինակ թեատրոն, մատենադարան, ժողովարան և կլուբ։ Ամենայն շինվածք, մեծ թե փոքր, սեփականություն են մասնավոր մարդերի։ Քաղաքը ունի մի քանի խանութներ հին ժամանակներից շինած, որ վարձու է տալիս և որոնք բոլորովին ծերացած լինելով, այսօր, վաղը հույս ունին հանգստանալ բնության գոգումը։ Գետի ափը մինչև նոր ժամանակներս չուներ մի հարմարավոր նավահանգիստ․ մի քանի տարի է, որ քանի մի հարուստ մարդիկ շինելով այնտեղ գեղեցիկ ամբարներ և այլ շինվածք, այլև բավական մեծ ծախքով սարի հետնակողմը փորելով և նորա քար ու հողը շինութենների աոաջևներումը լցնելով բավական խոր մտան գետի մեջ, և այս լցված հող ու քարը ջրի երեսից երկաթակապ հաստ գերաններով և փայտերով պատելով հառաջացուցին զանազան նավահանգիստք, որ մի գծի վերա լինելով այլև միմյանց մոտ, կազմում են այս րոպեիս մի բավական տարածուն նավահանգիստ։ Սոցանից ամենափառավորը, թե՛ աղյուսակերտ շտեմարաններով և թե՛ այլ հոյակապ շինությամբ, պատկանում է ժառանգական պատվամեծար քաղաքացի և աոաջին կարգի վաճառական Հայրապետյան եղբարց։ Ցավելի է նույնպես գետի սակավաջուր լինելը հուլիս և օգոստոս ամիսների մեջ, կամ երբ երկար ժամանակ փչում էին արևելյան քամիները, որովհետև խափան է լինում մինչև անգամ միջակ նավերի ընթացքին։
Օդը այդ քաղաքի բավական լավ է և բավական մաքուր և չոր. չկան նորա մեջ այն անմաքրությունքը, որ երևում են մոտակա քաղաքների մեջ, որպիսի է Ռոստովը։ Ջուրը նույնպես քաղցրահամ և մաքուր, որ հոսում է մի ապառաժից, ոչ շատ հեռի գետի ափից քաղաքի հարավային արևելյան կողմից:
Քաղաքը մերկ է ծառաստանից․ ոչ թե միայն չկան հրապարակական ճեմելիք կամ պարտեզք, այլև շատ սակավ կգտանվի այնպիսի տուն, որ մի երկու ծառ ունենար յուր բակում։ Թեև բոլոր բնակիչքը մեծ նեղության մեջ էին ցեխի երեսից, երբ սկսանում էին գարնանային և աշնանային անձրևները կամ ձյունհալը, այնուամենայնիվ դեռևս ո՛չ մինը քաղաքի գլուխ ընտրված պարոններից հոգ չէ տարել քաղաքը սալահատակ առնելու մասին, թեև շատ հեշտ ճանապարհ ուներ, կանոն դնելով ամենայն քաղաք մտանող շինականների սայլերից պահանջել, մի սալ քար ներս բերել քաղաքը, ինչպես սովորություն էր Տագանրոգի մեջ։ Եվ պիտո է ասել, որ այս ճանապարհով շատ շուտով հառաջ կգնար բանը, որովհետև ամառները և մանավանդ աշունքին հաշիվ ու համար չունին այդ քաղաքը մտած սայլերը, ցորենով, սեխով, ձմերուկով, այլ ունդեղեններով և այլն, և այլն։
Քաղաքը կամ նորա շրջակայքը չունին մի առանձին բերք, որ հատկապես նորան պատկանեին։ Նոր ժամանակներումս լսվում է, թե ձկնորսաթյունը Դոնի մեջ բավական հառաջադեմ է. այլև կարելի է հիշատակել այն, որ ամենայն տարի աշնան ժամանակ, մորթվում են այդ քաղաքում բյուրավոր ոչխարներ, որոնք ճարպը (ճրագուն, сало) ուղարկվում է սահմանից դուրս։ Շատ ժամանակ չէ, որ մի ֆրանսիական ընկերություն ոտք է հաստատել Նախիջևանի մոտ, որի խորհուրդը և զանազան մսեղեն պաշարներ պատրաստել Եվրոպա ուղարկելու համար։
Քաղաքի բնակիչքը բոլորը հայք են, բուն հայկական ուղղափառ դավանությամբ, որոնց մեջ գտանվում է միայն մի հատ պապական հայ, որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսը 1845 թվականի նոյեմբերի մեջ, կարգել էր ստորին եկեղեցական պաշտոնյաների և նորընծա քահանաների վերա վարժապետ, որ բարձր սրբազան Մատթեոս վիճակավոր արքեպիսկոպոսի ձեռքով 1849 թվականին բոլորովին հեռացվեցավ այդ պաշտոնից, որպես զգուշալի մարդ [17]։
Նախիջևանի բնակիչների թիվը, բացի հինգ հայաբնակ շրջակա գեղերից, հասանում է մինչև 12.000։ Կյանքը այդ քաղաքի մեջ միօրինակ է և ձանձրալի. կանայք և աղջիկները վարում են մի վնասակար և նստողական կյանք․ դոցանից շատը զոհ է լինում բարակացավ ասացյալ տկարությանը։ Զարմանք չէ, Նախիջևանում, ինչպես նաև առհասարակ Ասիայի մեջ, ըստ մեծի մասին գործածական կերակուրքը են խմորեղեն, որ մեծապես զորացնելով զոլոտուխա ասացյալ տկարությունը մանուկ մարդերի մեջ, սոցա պատանեկության հասակում, մինչև կերպարանագործվում էին կուրծքի և սեռական գործարանքը, մինչ արյունը առատությամբ վազում էր մարմնի դեպի այն սահմանքը, արդեն մեծ հաջողությամբ ձեռնտու են լինում, որ բարակացավական բլրակները բաժանվեին արյունից և նստեին թոքերի կազմվածքի վերա։ Բավական հաճախ երևում է այդտեղ պատանի աղջիկների և կին մարդերի մեջ օրիորդական ասացյալ տկարությունը (chlorosis), և դորա հառաջանալու պատճառը ճանաչվում է նոցա նստողական կյանքը, որից պատճառվում է և արյունի անկարգ շրջանառությունը, և սա առիթ է լինում նույնպես բարակացավի երևելուն։ Եվ մի օրիորդ, որ հալումաշ էր լինում, որ դեղնում էր և բավական հաճախ կանաչում, մի՞թե ընկնում է բժշկի ձեռք, որ նայելով տկարությանը մատակարաբեր նորան երկաթ և յոդ և այդ կերպով ազատեր ողորմելի աղջիկը ուտող և մաշող ցավից։ Մի այդպիսի աղջկա բժշկություն, ո՛հ ցավում ենք խոստովանել, նախ և հառաջ կայանում է նորանում, որ խաչաձև ճեղքում են մի գլուխ սոխ, և յոթը կոտոր աղ դրած ճեղքվածքի մեջ դնում են գիշերը հիվանդի գլխի տակ, իսկ մյուս օրը ստիպելով հիվանդին մի կոտոր շաքար ծամել և երեք անգամ թքել այդ սոխի վերա, փաթաթում են սորան հիվանդի մի զգեստի կոտորով և ձգում են կամ խաչ ճանապարհի, կամ ավեր ջրաղացի, կամ բաղանիքի վերա, և կամ մի ջրի մոտ կամ մի քանի ծառ գտանված ձորի մեջ։ Արդեն մեծ և հառաջադեմ հոգաբարձություն է մի այդպիսի աղջկա մոր կողմից, եթե սա հրավիրում էր մի խաբեբա պառավ և թեթև էր թափել տալիս արճճով [18] հիվանդի վերա, կամ կանչում էր մի խաբեբա և շարլատան մարդ ախտարք բանալու կամ ուրբաթագիրք կարդալու համար։
Բժշկականությունը շատ տխուր բաներ ունի պատմելու այդ քաղաքի մասին։ Ինչպես ասիացի ազգերի մեջ, նույնպես և Նախիջևանի մեջ, բժշկությունը մինչև այժմ չէ ստացել յուր արժանավոր հարգը և կշիռը ժողովրդի աչքումը։ Մի հիվանդ մարդ շուտով կհոժարի մի խաբեբայի, մի պառավի, կամ մի տգետ վարսավիրայի (բերբերի) ձեռքից ընդունել այնպիսի ճարեր, որ մահադեղ էին և ամենևին կորստաբեր, քան թն օրինավոր բժշկի հիմնավոր և խելացի առողջաբար դեղերը։ Քաղաքի բնակիչների մեծ մասը, իսկ գյուղացիք բոլորովին, հիվանդանալով, հանձնված են միմիայն բնության բժշկարար ներգործությանը. եթե այսպես ևս լիներ, ճշմարիտ, մահացությունը չէր կարող այնքան շատ զայրանալ, բայց արի տես որ մի տգետ ռամիկ, կամ հիմարությամբ, կամ յուր արծաթսիրության քաղցը լքուցանելու համար, օգուտ քաղելով առաջևի մարդու առավել, քան թե ինքը հիմար լինելուց, մեռուցանում է խղճմտանքը և համարձակվում է ցեխոտ կոշիկներով ոտք կոխել բժշկականության սրբազան սահմանի, վերա, մի այդպիսի մարդ տալիս է հիվանդին այնպիսի դեղեր և այնպիսի չափերով, որ առողջ մարդը ևս մեծապես վտանգվելու էր, թող թե հիվանդը:
Եվ այդ քաղաքի մեջ, տեղից վեր կացող մարդը բժիշկ է. դոցանից ոմանք թուղթ նայող են (գիր բացող ченокнижник), ոմանք կարդալով բժշկող, ոմանք թեթև թափելով բժշկող, ոմանք դեքոքտ խմեցնող, և ոմանք, որ մի բավական պաշտոնական բան է յուրյանց կարծիքով — վարսավիրայք, տեղի անտեղի արյուն թողնելով և տզրուկներ դնելով։ Այդ քաղաքում երկար ժամանակ բժշկագործող բժշկականության վարդապետ Եդոր Իվանովիչ Տկաչև, մեր գիտնական բարեկամը, պատմած է,թե ամենայն մայիս ամսում Վարսավիրա Հովհաննեսի խանութի քամակում գտանված ահագին փոսը լցվում է մարդու արյունով. այդպիսի փոսեր շատ կան, որ նույնպես դատարկ չէին մնում մարդկային արյունից։ ճշմարիտ. մայիսը որ եկավ, արդեն մի հարկավորություն է ճանաչվում արյուն թողուլ։ Հիվանդը թողնում է առողջանալու հուսով, իսկ առողջը գործ է դնում այդ, որպես առողջապահական հնար։ Եվ մի մարդ առողջ թե հիվանդ, որ գնացել էր վարսավիրայի մոտ խորհուրդ հարցանելու, սորա նախկին առաջարկությունն է արյուն թողուլ, որովհետև այդ դիպվածում ստանալու էր քսան կամ քսանևհինգ կոպեկ արծաթ։Վարսավիրա ասած մարդը մի տգետ ռամիկ է, անուս և անկիրթ, նա ոչինչ չգիտե, բայց հասարակ ժողովրդի աչքում լինում են վարսավիրայք, ո՜րտեղ է մնում բժիշկը, շատ մեծ հարգ ու արժանավորություն ունին։ Վարսավիրայի փույթը չէ, թող հիվանդը բարակացավ ունենա,թող միջողական տենդ ունենա, նա կզարկե նշտրակը և այն ժամանակ միայն յուղոտ բամբակը կդնե վիրաբերանի վեր ա, երբ պղնձի թասի մեջ հավաքվել էր մի երկու ֆունտ արյուն, երբ արյունի գույնը սկսել էր սպիտակիլ. նորա հոգը չէ, նա ամենևին տգետ է, որ արյունը առանց դորան ևս ջրացած լինելով, հասարակ տենդը փոխելու էր դեպի ջրային ։ Ո՜վ կարող է երաշխավոր լինել, որ մի փոքր սոլեմա ևս տալու չէր առավել շուտով բժշկելու համար…
Ասիացիք առհասարակ սովորություն ունին յուրյանց հոգաբարձության վերաբերյալ բաները երկար տարիների մեջ ամենայն դանդաղությամբ գլուխ բերել, իսկ այլ մարդերից պահանջել, որ ամենայն բան կատարվեր իսկույն, որպես մի կախարդական գավազանի զարկվածով։ Եվ սաստիկ սրտնեղում են, եթե մի այդպիսի մարդ մի փոքր ուշացնում էր յուր կատարելի գործը, այսինքն ո՜չ թե իրողապես ուշացնում էր, այլ հանդարտությամբ կատարելով յուր գործը, ամենայն ապահովությամբ աշխատում էր հասանել նպատակին: Նախիջևանցիք սովոր են բժիշկ մարդերից պահանջել այսպիսի շուտափույթ գործողություն. նոքա անհավան են նույնպես, որ տված դեղերը հիվանդի առողջ մերձավորների զգալիքի վերա չունին մի որոշ ազդեցություն. զոր օրինակ հոտ, համ, և այլն, և այլն կամ երբեմն նկատում են, որ մի սև շիշի միջից լցված սպիտակ ջուրը ծիրանագույն ներկում է արծաթի դրգալը կամ հետո սևացնում է ևս. այդպիսի դիպվածում, մանավանդ թե հիվանդը վախճանի, ի՛նչքան ծակ մարգարեությունք են լինում,— բժիշկը դատապարտելի է, անխղճմտանք է, նորա համար թե մի մարդ մեռած, թեմի հավ սատակած. այդ ի՞նչ դեղ է, մի՞թե կարելի՞ է այդպես կրակի նման սաստիկ դեղ տալ, եթե արծաթը չէ դիմանում, սևանում է, ողորմած հոգու փորը և աղիքը ի՞նչպես կարող էին չայքվիս Տկամի ամենևին մտածել, որ այդ ողորմած հոգու փորը և աղիքը արծաթ չէին, չկամի՞ փորձել, որ փայտյա գրգալի մեջ տեսանելոլ չէր այդ գոլնա փո խութ յոլնըտ։ Իսկ երբեմն, որովհետև գեղերը շատ անգամ տրվում են մի, երկու կամ երեք ժամը մի անգամ մի սեղանի գրգալ,— պիտո է օգնե ասում է — հիվանդին այդ աննշան քանակությունը կամ եթե ամբողջ օրի մեջ նշանակած է մի հատադեղ pilula Ասիացու հատկական բնավորութեններից մինն է չափազանց լինել ամենայն բանի մեջ, մինչև անգամ և գեղերի մեջ. նա չկամի հասկանալ, թե գեղերի օգտակարությունը և վնասակարությունը մեծ մասնով կախված է չափերից միայնւ Մի գեղի մի երկու ցորենակշիոը փրկարար է մի հիվանդության մեջ, իսկ երեք կամ չորսը մահադեղ։ Այսպիսի ասիական և անտեղի պատճառաբանությամբ բամբասվում է այդ քաղաքի մեջ մեր գիտնական բարեկամ, խոհեմ և մարդասեր բժիշկ Ֆրանց Իվանովիչ Գեռռեվինը։ Ի՞նչ օգուտ, որ չէ ճանաչում ժողովուրդը նորա հարգը, ի՞նչ օգուտ, որ չգիտե ժողովուրդը, թե խնայելով պիտո էր ներս բերել կազմվածքի մեջ օտար մարմիններ, չգիտե, թե ամենայն գեղ որքան ևս օգտակար լիներ գա մի տկարություն բժշկելու մեջ, այնուամենայնիվ վնասակար էր կազմվածքին ընդհանրապես, չգիտե որ մի ցորենակշիռ ավելորդ գեղը խլում է կազմվածքի կյանքի գումարից սորա տասը ֆունտը» Եվ ավելի լավ է, ուղիղ ճանապարհով, երկու օր, երկու շաբաթ, կամ երկու ամիս հետո առողջանալ, քան թե վտանգավոր կերպով այդքան հառաջ։ Պիտո էր իմանալ, որ ամենայն ցավի բժշկության մեջ բնությունը գործակատար է շատ կերպով, և թե բնությունը երբեք չէ կարող ենթարկվիլ որևիցե ստիպանքի։
Նախիջևանի ժողովուրդը երկար ժամանակ Ղրիմում կենակից լինելով թաթարների հետ, վեր է առել նոցա շատ սովորությունքը, որ մինչև այսօր ևս պաշտում է որպես բուն ազգային սովորությունք։ Բնակիչների զգեստը, որ սկզբումը բոլորովին համաձայն էր թաթարի ձևերին, այժմ ենթարկված է մեծ փոփոխության։ Այր մարդիկ զգեստավորվում են համարյա՛ թե եվրոպական ձևով, բայց կին մարդերի մեջ, մանավանդ պառավների մեջ, կան դեռևս բավական թաթարի ձևեր։ Ամենագեղեցիկը և ամենալավը այս սովորութեններից է այն, որ օրիորդքը ծածկում են յուրյանց գլխին բարխատյա կամ ատլասյա ոսկեղեն կամ արծաթեղեն ժապավենով շրջակարած և նույնպիսի փունջ կախած մի կողմից ֆես. ափսո՛ս, որ այդ բանը վերջացնում են օր ըստ օրե։ Հոգով չափ ցանկալի էր, որ այդ գեղեցիկ սովորությունը այնքան երկար մնար, որքան կարելի էր։
Ժողովրդի կենակցությունը թաթարի հետ, որպես և նորա ձևերը ընդունելը մեծ ազդեցություն է ունեցել և հայկական լեզվի վերա. Նախիջևանի լեզուն պատկանում է Տաճկաստանի բարբառին, թեև չունի մի քանի բառեր և մասնիկներ, որ գործածության մեջ էին Տաջկաստանի մեջ։ Նախիջևանի լեզուն, որպես և ղրիմեցոց լեզուն, ունի յուր մեջ շատ և շատ թուրքի և թաթարի բառեր ու ոճեր, այնպես, որ այդ լեզուքը չիմացողը կդժվարանա հասկանալ նախիջևանցուն, և այդ բառերը գործ են ածվում անխտիր որպես բուն ազգային բառեր։ Նախիջևանի լեզուն— մանավանդ այս վերջին տասն տարու մեջ — ընկել է և այժմ ևս գտանվում է մի նոր ավերանքի տակ. եթե հառաջ հարյուր բառի մեջ երեսունը թուրքի ու թաթարի էր և մնացած յոթանասունը բուն հայկական, այժմ այդ յոթանասունից երեսունը կամ քառասունը փոխանակում են ռուսի բառերով, այնպես, որ ներկա ժամանակումս նախիջևանցին խոսում է ռուսերեն և թաթարերեն, քան թե հայերեն, որովհետև հարյուր բառի մեջ հազիվ մնացել է երեսուն կամ քառասուն հայկական բառ։ Ողբալի և արտասվելի բան, այն երիտասարդ մարզիկը, որ հարակցություն ունեին ռուսների հետ, ամենայն կերպ աշխատում են յար յան ց հայերեն խոսակցության մեջ որքան կարելի է շատ գործ ածել ռուսի բառեր։
Նոքա մտածում են, թե որքան այլանդակեն յուրյանց լեզուն օտարի բառերով, այնքան խելացի և բան հասկացող էին համարվելու, և այս պատճառով ամբողջ նախադասությունը շատ անգամ ռուսի անդեմ բայերից, տաճիկ վերջավորութեններով կամ թաթարի բառեր հայկական վերջավորութեններով ծառայում են Նախիջևանի ժողովրդին որպես միտք բացահայտելոլ հնար։ Այդ բարբառը մինչև այն աստիճան այլանդակված է, որ ոչինչ ազնիվ մտածությունը չէ կարելի ղորանով բացատրել, որովհետև ժողովրդի կյանքը ամենևին նյութական և ամենևին գործական լինելով, հետևաբար և նորա բարբառը չունի այն ձևերը, որովհետև չկային այն մտածությունքը, որոնց համար հարկավոր լիներ ձև ու ոճ որոնել։ Մի գիրք վեր առնուլ և մտածությամբ կարդալ և աշխատել օր ըստ օրե մաքրել լեզվախոսությունը, չլսված բան է նախիջևանցու համար, և մի հստակ խոսող մարդ յուր մաքրախոսությամբը կարող էր տգետների համար լինել ծաղրածության առարկա։ Դեռևս չգիտեն մտածել, որ մի ազգ բաժանվում է մյուսից յուր լեզվով, և լեզուն է, որ գլխավորապես պահպանում է ազգությունը։
Նախիջևանի կյանքը ոգևորված է առհասարակ ասիական բնավորությամբ։ Ընկերական կյանք չէ երևում այդտեղ։ Միմիայն ազգականը գնում է յուր ազգականի տուն։ Դեռ ևս այր մարդիկը պատահում են միմյանց փողոցի մեջ, վաճառանոցում կամ ղահվետնում. իսկ կանայք պիտո է տեսանեն միմյանց կամ եկեղեցու մեջ և կամ բաղանիքում։ Օրիորդների վերա խոսք ևս չկա, նոքա տարին մի անգամ ծաղկազարդի օրը գնում են եկեղեցի. իսկ այլ ժամանակ աստուծո տուն գնալը համարվում է կամ մեղք կամ ամոթ և կամ գոնե ընդդեմ բաների կարգին։
Նախիջևանցիք տարին մի անգամ ապրիլի 23֊ին տեսանում են յուրյանց քաղաքի բազմությունը Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ. այդ օրը, թաթարի բառով անվանում են խւդրելեզ։ Խդրելեզին, եկեղեցու պարսպի մոտումը շինվում են զանազան խանութներ և ժողովուրդը ամբողջ երեք օր ման է գալիս այդտեղ։ Շատ երիտասարդք ամբողջ ամիսներ սպասում են, որ խդրելեզը գա, որպեսզի կարողանան հարսն որոնել յուրյանց համար։ Այստեղից ջոկ մնում է մի այլ ևս հաղորդակցության տեղ,— այդ Սուրբ Խաչն է։
Սուրբ Խաչի անունով վանքը գտանվում է Նախիջևանից յոթն վերստ դեպի հյուսիս հեռավորությամբ, մի բավական բարձր ապառաժյա սարի վերա։ Վանքը հիմնված է հիշատակի արժանի Հովսեփ Արղությանց իշխանազն արքեպիսկոպոսի ձեռքով։ Նա հաստատած է այդտեղ երբեմն ուսումնարան և տպարան, որ կառավարվել են բավական երկար ժամանակ մի Թադեոս վարդապետի ձեռքով, որ անուն էր ստացել Քիթաբեութան (գիրք կուլ տվող)։ Մոտ իրր վաթսուն տղա Հովսեփ սրբազանը գաղթեցնելով Բեսարաբիայից, Մոլդավիայից և Վալախիայից բերել է Սուրբ Խաչ վանքը և դրել է այնտեղ դպրոցի մեջ։ Թե ո՞րքան ժամանակ հարատևել է այդ դպրոցը, չկա այդ մասին մի գրավոր հիշատակարան. միայն այսքան հայտնի է, որ աշակերտներից ոչ մինը մի բան ուսած չեն այդ տեղ, որոնցից ոմանք քահանայացած են, և Հիշատակարանիս գրողը շատ անգամ խոսած է նոցա հետ։ Այժմ գուցե մի կամ երկու մարդ ծերունիք, մնացած լինին այդ աշակերտներից։ Տպարանը պիտո է մտածել, որ բավական օրինավոր բան եղած լինի, որովհետև մինչև այսօր ևս կան մի քանի գրյանք, որ բավական մաքուր դարս են եկած այդ տպարանից, որպիսիք են — Յիսուս որդի, ժամագիրք, Սաղմոս, Աղօթամատոյց, Ողբք և հառաչանք էջմիածնի և ուրիշք. թեպետ և Տելեմաքի անդրանիկ թարգմանությունը տպված է շատ անպիտան։
Վանքը ունի շատ պատվական աղբյուր և մի քանի ծառատունկ, որոնց ստվերների տակ օդ վայելելու համար նստում են Նախիջևանից եկավորքը։
Վանքի ամենաբազմամարդ օրը է վարդավառի կյուրակեն և երկուշաբթին. հարյուրավոր գերդաստան գնում են քաղաքից և գեղերից, ոմանք վանքի պարսպի մեջ, ոմանք պարտեզումը նստում են յուրյանց շինած կտավեղեն տաղավարների տակ։ Վանքը, ինչպես ասացինք, գտանվում է սարի վերա, իսկ պարտեզը այդ սարի ոտքում մի տափարակ տեղի վերա, որ բաժանվում է սարից վանքի աղբյուրի առատ վտակով։ Վանքից մինչև ջրի ափը շինած է մի քարյա սանդուղք, որի վերա վարդավառի տոնին երևում են այր և կին մարդերի, զանազան հասակի բազմություն, յուրյանց խայտաբղետ զգեստներով, ասիական գնացքով և օտարախոս ձայներով: Բացի վարդավառից, ամառները, ամենայն կյուրակե, պատահում են այդտեղ տասն, քսան գերդաստան, որ գնում են, ծառերի տակին կանաչ արոտի վերա թեյ խմելու կամ խորոված ուտելու համար։ Վանքի սարից որ ցած ես գնում դեպի աջ, վանքից կես վերստ հեռավորությամբ, կամ ավելի ևս պակաս հանդիպում ես մի փոքրիկ աղբյուրի, որ ժողովրդից անվանվում է Սաղլըգ սու(առողջարար ջուր), այդ ջրով լվացվում են ամենայն ջերմախտ ունեցող մարդ և յուրյանց հանդերձների կոտորից մի բան կապելով մոտակա ծառերի ճյուղերին հավատում են, թե բժշկվում էին։ Աղբյուրը ստացել է առողջարար անունը այն պատճառով, որ տեսած էին նորա վերա լույս իջանելը, շատ կարելի բան։
Աղբյուրը գտանվում է վտակի մոտ, ամենևին ճախինի մեջ, ուր բուսանում է եղեգն և ապրում են զանազան զեռունք և սողունք, այս շնչավորների մեռած մարմինների քիմիական վերլուծությունը, այլև ճախինը ինքն ըստ ինքյան կարող է պատճառել այն լույսը, որ հայտնի է անունովս ճախնային գազ, կամ գերեզմանական մոլահուր, որ շատ անգամ երևում է և նոր թաղած մեռելների գերեզմանների վերա, եթե խաղաղ էր եղանակը, եթե քամին չէր ցրվում այն գազը, որ բաժանվելով մեռած մարմնից նստում էր գերեզմանի հողաբլուրի վերա:
Այն մարդուն կամ այն ժողովրդին, որին անհասկանալի են բնության օրենքները, սոցա բնական և աստվածագիր պաշտոնակատարությունքը անտարակույս պիտո է հրաշք թվին։
Նախիջևանի բնակիչքը մեծ մասնով վաճառականք են. արհեստասիրությունը շատ փոքր հանդես ունի այդ քաղաքի մեջ, պատճառ, եթե կար ևս մի որևիցե արհեստ, և այն ասիական և անընդունելի մերձակա քաղաքների բնակիչներին, որ օտարազգի են և որ գնողք պիտի լինեին այդ արհեստավորների աշխատութեններին։ Մշակությունը. չքավոր մարդերի համար բավական օգտակար բան դարձավ վերջին ժամանակներում, երբ գետի ափում ամբարներ ու նավահանգիստ շինվեցան, որովհետև մշակների ձեռքով լցվում էին ցորյան, ունդեղենք այն նավերի մեջ, որ մոտենում էին Նախիջևանին։ Այս ևս հարկավոր է առանց հիշատակության չթողուլ, որ օրական մշակությունը երևում է միայն այր մարդերի մեջ. իսկ աղքատ կանայք առավել լավ կհամարեն մուրացկանությամբ ապրել, քան թե ծառայել մի մարդու տան մեջ որպես աղախին, և այս է պատճառը, որ Նախիջևանի մեջ ամենայն տեսակ ծառայությունք կատարվում են ռուս ծառաների և աղախինների ձեռքով։ Ինչպես կարելի է, որ հայ կինը, թեև հաց չուներ ուտելու, գնա և յուր երեսի ջրով ծառայե մի մարդու մոտ, աստված նորան երեք ավուր մահ տա, այդ բանը չտա։
Վաճառականությունը Նախիջևանի մեջ, որպես և ամենայն տեղ հայերի մեջ, չունի եվրոպական բնավորություն։ Ամենայն մարդ յուր համար առանձին, մինչև անգամ միևնույն գերդաստանների անդամք աշխատում են առանձին կերպով վարել յուրյանց առուտուրքը, և առանձնապես վայելել յուրյանց հարստությունը։ Չկան այդտեղ վաճառական ընկերությունք, մանավանդ հացեղեն ապրանքի, որով պարապողքը մեծ մասնով երևելի արծաթագլխի տեր են։ Այդ վաճառականներից ոչ մինը չունի Եվրոպայում յուր համար մի գործակալ, և այդ պատճառով ապրանքի գինը Նախիջևանի մեջ բարձրանում է և ցածրանում է՝ նայելով եվրոպական վաճառական ընկերութեններին և հաշվատներին, որ գտանվում են Նախիջևանից կես ժամ հեռավորությամբ Ռոստով քաղաքի մեջ։ Պիտո է ասել, որ Նախիջևանը, յուր աշխարհագրական գրությամբ, արևմտյան Եվրոպայի և հացաբեր Ռուսիայի մեջ, կենտրոնական տեղերից մինն է. և այդ քաղաքի ամբարներից կշտանում են շատ եվրոպական նավեր։ Եթե այդքան մեծագումար հացեղենքը անմիջապես ուղարկվեին Եվրոպա, եթե մեր սիրելի ազգակիցքը Նախիջևանի մեջ, հաշվատուն կամ գործակալ մարդ պահեին գո՛նե միմիայն Ֆրանսիայի Մարսեյլ քաղաքի մեջ, այն ժամանակ նոցա շահաստացությունը կրկնապատկվելու էր անշուշտ։ Եվ միմիայն հացը չէր, որ գնում էր Եվրոպա, այլև երկաթ, յուղ և կաշի, որոնց առ ու տուրքին ծանոթ են Նախիջևանցիք:
Մի մարդ չէ կարող այս բաները առնել, բայց եթե հինգ տասն երևելի հարուստք միանային և միաբան ումով սկսեին գործ կատարել, այն մամանակ նոցա հաշվատունքը Նախիջևանի և Մարսեյլի մեջ, առանց ամենայն տարակուսի, ոչ թե միայն պակաս լինելու չէին եվրոպական հաջվատներից, այլ մի փոքր ավելի ևս, որովհետև եվրոպական ընկերությունքը երկրորդ և երրորդ ձեռքից ստանում էին ապրանքը, մինչդեռ հայը անմիջական միջնորդ էր լինելու ռուսաց երկրագործի և Եվրոպայի մեջ։ Եթե եվրոպացին, երրորդ ձեռքից ստանալով մի ապրանք, որից արդեն քանի մարդիկ շահվել էին, ուրեմն հետևաբար և թանգացած էր ապրանքը, եթե սորան վաճառում է նա Եվրոպայի մեջ և դարձյալ միլիոններ է վաստակում կարճ ժամանակի մեջ, ի՛նչ պատճառով դորա անմիջական վաճառատունը չէ շահվելու կրկին անգամ ավելի։
Երկրագործություն ասացյալը, ամենևին եվրոպական կերպով, որ ավելի ճիշդ խոսելով, պիտո էր ոսկու հանք անվանել, անտես է արած բոլորովին այդ քաղաքի մեջ։ Երկրագործության զանազան ճյուղերը, որպիսի են մեղվադարմանության (пчеловодство) և շերամադարմանություն (шелководство) նույնպես բարձի թողի են արած։ Ի՞նչ գեղեցիկ և պտղաբեր դաշտեր կան Նախիջևանի շրջակայքում, ուր կարելի էր միլիոնավոր փեթակներ պահել, որքան պարապ և ամայի թողած դաշտեր, որոնց վերա շատ փոքր արծաթով կարելի էր թութի անտառներ գոյացնել շերամադարմանության համար, բայց ոչ ով սիրտ չունի մոտենալ բնության և փորելով նորա արգանդը հանել և ստանալ նորա անսպառելի գանձատնից ոսկին և արծաթը։ Երանի՛ էր, եթե գո՛նե արվեստներ ծաղկեցուցած լինեին բնութենից հեռանալով, բայց և այդ չկա մեջ տեղում: Նախիջևանի մեջ չկա ո՛չ մի բանի գործարան, բացի աղյուս և կղմինդր շինելու ախոռներից և փոսերից, բացի կիր շինելու հնոցներից, որոնք, անհրաժեշտ բաներ լինելով շինվածքի համար երևում են հարկավորաբար հառաջացուցած։
Զարմանալի՜ բան. Մոսկվայի և Պետերբուրգի կամ այլ քաղաքների մեջ, Ռուսիայում, տավարի կամ ոչխարի ճարպը, մշակները, ապրուստը, բնակության վարձը, մի խոսքով ամենայն բան թանկ է քան թե Նախիջևանի մեջ. բայց այդ քաղաքներում պատրաստում են ստեարինյան ճրագներ և ուղարկելով, չասեմ ուրիշ տեղեր, այլ միայն հարավային և Փոքր Ռուսիա, շինում են միլիոններ. ինքը նախիջևանցին գնում է այդ ճրագը Նախիջևանի մեջ վճարելով յուրաքանչյուր ֆունտի համար 28, 29 կամ 30 կոպ. արծաթ։ Բայց չկան մարդիկ, որ ընկերություն կազմելով բանային մի օրինավոր գործարան ալդ բանի համար։ Ամենայն ինչ ձեռնտու էր դյուրագին պատրաստությանը, և եթե ընկերությունը ամեն մի ֆունտը քսանևհինգ կոպեկով ևս արձակեր, այնուամենայնիվ ստանալու էր մեծ օգուտ, մանավանդ գրավելով բոլոր հարավային Ռուսիայի մեջ այդ ճրագի վաճառականությունը ավելի դյուրագին վաճառելով, և ավելի մոտ լինելով այդ սահմանին։
Ւ՛նչ է պատճառը որ չկա այս բաներից ոչ մինը, ի՛նչ է պատճառը, որ ժողովուրդը միմյանցից բաժանված, փեռեկտված, չկամի ամենևին ունենալ մի որևիցե ընկերություն, ինչո՛ւ այդպես հալածված է այդ քաղաքից ընկերսիրության հոգին, ինչո՛ւ նորա բնակիչներից շատերը պարապում են մի մեքենական վաճառականությամբ, որի հիմքը էր փոխառություն և փոխատվություն։ Հարստությո՞ւն չկա այդ քաղաքի մեջ,— ո՛չ. որովհետև Նախիջևանի ժողովուրդը համեմատելով Ռուսիայի եզերական քաղաքացիների հետ, միջին թվով, շատ վեր է և ճոխ յուր հարստությամբ։ Գլխավոր պատճառը քաղաքի հետ մնալուն է ժողովըրդի անդաստիարակությունը և անկրթությունը, սորանից հառաջանում է անմիաբանությունը և այն պատերազմը, որ լույսը և ճշմարտությունը պիտո է ունենային խավարի և ստության հետ։
Փառք աստուծո, Նախիջևանը ունի այսօր եթե ոչ շատ, գոնե մի քանի ընտիր որդիք, որ վաղուց ահա ազատված լինելով աոիական պըղտոր տեսութեններից, և ամենայն կերպով ամենայն ջանք գործ դնելով քաղաքի և հասարակության օգտի համար, աշխատում էին մի փոքր բան հասկացնել այն, մինչև այժմ ասիական հոգու վայրենի և բարբարոս ազդեցության տակ մնացած պարոններին, որոնց անձնասիրությունը, շահասիրությունը, փառասիրությունը և խավարասիրությունը մեծ էր, քան թե նոցա հայությունը և ազգասիրությունը։ Պարզ երևում է ահա սորանից, որ Նախիջևանի այդ ընտիր որդիքը պիտի մի բարոյական պատերազմ կատարեին խավարի, տգիտության, ստության և բարբարոսական կամակորության հետ։ Հայտնի է և այն, որ ստությունը, ինչպես եղած է միշտ և կա այժմուս աշխարհի երեսին, պիտո է շատ հետևողներ ունենար, քան թե կարող էր ճշմարտությունը գտանել, որովհետև ստությունը, խաբեբայությունը արծաթ ունի, նա կաշառքը ձեռքին նստած է պատրաստ, նա կարող է դորանով հաճոյանալ մարդերին և մի անցավոր և ունայն փառք ճարել, իսկ ճշմարտությունը չունի այդ նյութական նախամեծարությունքը, նա մի վերին և գերամեծար առաքինություն է, նորա ճանապարհը նեղ է և փշոտ, նորա դրոշակը կրողի վերա արձակում են մանավանդ ստության խավարատեսիլ զիՆվորքը յուրյանց նետերը և քարերը։
Մի անպատմելի ուրախություն է գալիս իմ վերա տեսանելով, որ ճշմարտությունը ու ազգասիրությունը և Նախիջևանի մեջ ունին յուրյանց նահատակները, և այստեղ ստությունը և ազգատեցությունը հաղթվելու վերա են, և այս տեղ պիտո է խորտակվի խավարի ամբարտավանության եղջյուրը։ Փույթ չէ՛, որ այս րոպեիս վատամարդիկ են դարձած այգ նահատակները խաժամուժ ամբոխի աչքում, փույթ չէ՛, որ մի տեսարանական խաբեությամբ (оптическим обманом) մի քանի կարճատես մարդիկ կարծում էին տեսանել հաղթության պսակը խավարի ճակատի վերա, այդ երևակայական խաբեությունքը (иллюзин) կցրվին և կփարատվին, և այդ կարծեցած հաղթության պսակը խավարի ճակատի վերա, կդառնա հավիտենական խայտառակության և արհամարհանքի դրոշմը (клеймо):
Թո՛ղ ստությունը հազարներով գնե յուր կարծիքական և սուտ պարծանքը, ճշմարտությունը կես կոպեկի գրչով և կես կոպեկի թանաքով կթողու ապագայի դատապարտության և արհամարհանքին նորա եղկելի և թշվառ հիշատակը։ Գորա հակառակ ճշմարտության զինվորների և նոցա առաջնորդի անունները, վառվռուն աստղերի նման փայլելու են մշտնջենավոր ժամանակով, գալոց հայկական սերունդի աչքի առաջև, նորա ժամանակակից պատմության հորիզոնի վերա։
Չկա մարդկության պատմության մեջ ժամանակ, որ ճշմարտության պաշտոնյայքը հանդիպած չլինեին բազմադիմի տհաճութենների և անախորժութենների. այս հիման վերա, չէ պիտո ամենևին զարմանալ, որ միևնույն բանը կրկնվում է և այսօր, բայց այն մարդը, որ անվանում էր յուրյան քրիստոնյա, պարտական է հետևել քրիստոսի ճշմարտությանը, և նա՞ է մարդը, որ արհամարհելով ամենայն ունայնություն, կտրիճի պես կանցանե այն նեղ և փշոտ ճանապարհից, դիմելու համար դեպի ճշմարտության կենդանարար աղբյուրը – Հիսուսի Քրիստոսի գոգը:
Աշխարհի երեսին ճշմարտության պաշտոնյան միշտ հանդիպել է և հանդիպում է զանազան անախորժ և վշտացուցիչ բաների, բայց մանավանդ ողբալի է մի այդպիսի պաշտոնեի վիճակը մեր ազդի մեջ։ Մեր սիրելի հայերը, որպես նաև ասիացիք այն խոսքը ընդունում են, որ դուրս էր դալիս բարեկամի կամ համախոհի բերանից։ Մի հայ, որ չէր սիրում ինձ,— իմ անձնավորությունը,— չկամի ընդունել և իմ բերանով քաիոզված ճշմարտությունը առանց մտածելու, թե ես, և իմ քարոզած ճշմարտությունը ջոկ-ջոկ բաներ են, թե ճշմարտություն ասացյալը սեփականություն չէ Մարկոսի, Կիրակոսի, այլ աստուծո, որին մասնակից կարող ենք լինել Հիսուսի Քրիստոսի ձեռքով։ Այս շատ տխուր բան է, աստուծո ճշմարտությունը հալածվում է իմ թշնամիների ձեռքով, որովհետև իմ բերանով քարոզվել էր նա։ Ահա այն մեծախորհուրդ, և որքան մեծախորհուրդ, նույնքան չարախորհուրդ պատճառը մի ազգի, մի քաղաքի, որպես և Նախիջևանի հետ մնալու։— Այս բանը քանդել է մեր ազգի տունը, դա այն մրրիկն է, որ ցրել է հայոց ազգը աշխարհի չորս կողմը։ Այս ախտը մի անբարոյականություն է, և բնական հետևանք անդաստիարակության և անկրթության։ Եթե ունեցած էր Նախիջևանը մի ազգային, կամ եվրոպական բազմակողմանի ուսումնարան, որի խորհուրդը եղած լիներ պատրաստել կրթյալ և խելացի քաղաքացիք, գիտուն և լուսավոր վաճառականը, բանագետ երկրագործը, հմուտ բնագետք և այլն և այլն, այն ժամանակ ա՛յլ կլիներ ճշմարտության և նորա պաշտոնյաների վիճակը Նախիջևանի մեջ։ Միայն մի այդպիսի ուսումնարանն է, որ կարող էր հաշտեցնել երկու հակառակող բաժինները, ճշմարտոլթյուն քարոզելով նոցա, որ նվիրելով յուրյանը անձը ստության և խավարի սպասավորությանը, քարաձիգ և նետաձիգ էին լինում դեպի մյուս բաժինը, որի դրոշակի վերա լուսեղեն տառերով գրած էր — «ճշմարտություն»։
Այդ ուսումնարանի չլինելն է պատճառը, որ Նախիջևանի մեջ (ինչպես նաև ուրիշ տեղերում հայերի մեջ) մի զավակ, թող լինի նա ամենահարուստի որդի, աճում է և զարգանում է առանց ամենայն դաստիարակության և կրթության, աշխարհի լուսավորոլթենից միանգամայն օտար։ Մի այդպիսի զավակի բուսական և կենդանական կյանքերը կերպարանագործվում են, իսկ գլխավորը՝ բանական կյանքը, որով միայն պիտի զանազանվեր նա բուսականներից և շնչականներից, մնում է անկերպարան խավարի բաբելոնյան գերության մեջ, յար ծնողքի հավիտենական դատապարտության համար։ Այնտեղ, ուր չկա լուսավորության մի աղբյուր, ուր չկա տղաների և աղջիկների դաստիարակություն, ուր նյութականը և ժանգը հաղթահարել են աննյութը և անապականը, ուր չէ քարոզվում ուսումնարանի ամբիոնից սեր, ընկերասիրություն, ազգասիրություն, մարդասիրություն, առաքինություն, աշխատություն, արիություն և այլն, և այլն, ինչպես կարող են հառաջանալ այն բարի, բարի բաները, որոնց չլինելու վերա մորմոքվելով հառաջ եմ տանում իմ տխուր Հիշատակարանը, և որոնց միայնակ ծնողը ճանաչվում էր բարեկարգ, և ճշմարտությամբ ոգևորյալ մի ուսումնարան։
Քանի որ այդ քաղաքի պատվելի և մեր սիրական հասարակությունը շինելու չէ մի հոյակապ բուն ազգային դպրոց եվրոպական կարգերով, անմիջապես ինքը հասարակությունը մթնելով տեր և հոգաբարձու այդ աշխարհական դպրոցին, առանք մեջ բերելու հոգևոր մարդերի գործակցությունը, քանի որ կանգնեցնելու չէ մի այդպիսի աշտանակ լուսավորության, քանի որ դոցա երեխայքը, յուրյանց անունները հազիվ հազ գրել ուսանելով, պիտի գան ու գնան աշխարհից, քանի որ եվրոպական մեծավայել հոգևոր սեղանը պատրաստ դրած ու հայոց զավակը, հոգևոր սովից և քաղցից միանգամայն կիսամեռ ընկած, յուր խավար շրջակայքից պիտի նայի այդ լուսավոր և առատ սեղանին, առանց վայելելու նորան, Նախիջևանի դրությունը կմնա այնպես, ինչպես որ կա։ Բայց եթե միշտ խոսենք, այդպես ևս չէ կարող մնալ, որովհետև բնությունը դադար չունի, նա գտանվում է անդադար շարժողության մեջ, որ է նորա կյանքը. աշխարհի երեսին երկու բան կա,– այո , կամ ոչ.— հառաջ, կամ հետ.— լինել կամ չլինել: Այս հիմքերի վերա հարկավորաբար պիտո է մտածել, որ եթե Նախիջևանը հոգաբարձու չլինի հառաջ գնալու համար, ուրեմն անտարակույս պիտի հետ գնա, և պիտի չքանան այնուհետև մեր բարի բարի հույսերը, որ ունեինք այդ քաղաքից։
Իհարկե լսելու եմ այն սովորական պատասխանը, թե մի այդպիսի ուսումնարան մշտնջենավորապես պահպանելու համար, հարկավոր է մեծ արծաթագլուխ, թե քաղաքի գանձարանը չունի այնքան արծաթ, որ կարողանար դիմանալ այդ ծախքին։ Գիտեմ, և ընդունում եմ, այդ ճշմարիտ է. բայց դորա ընդդեմ կա և ասելիք։ Եթե կամենա քաղաքը, եթե հոժարի ճանաչել ճշմարտությունը, և հետ դնելով ամենայն կույր կամակորություն սրբե յուր վերայից անմիաբանության և գժտության արատը, եթե նույն ճանապարհով ընթանա, որով գնում են նորա ընտիր որդիքը, ճշմարտության և ազգասիրության քաջ նահատակները, այն ժամանակ կգոյանա և այդ արծաթագլուխը։
Քաղաքը յոթանասուն և հինգ տարի է, որ կա, դիցուք առաջին քսան և հինգ տարումը դժվար էր, բայց գոնե այս գարու սկզբից։ եթե հոգաբարձություն արած լինեին մի արծաթագլուխ գոյացնելու համար, արդյոք, հիսուն տարու մեջ, մի բան հառաջացած կլինե՞ր, թե ոչ։ Բայց այսպիսի հոգաբարձությունը ես բոլորովին անտես արած եմ տեսանում. և ո՛չ միայն այսչափ, այլև մինչև այսօր դեռ ևս հոգաբարձու չեն, Նախիջևանի լինելուց ուսումնարանի անունով, Հնդկաստանի մեջ թողած արծաթը ձեռք բերելու մասին, թեն հրատարակություն ևս եղավ դորա համար Կալկաթայի Ազգասեր օրագրի միջնորդությամբ[19]։ Ապա այս իրողությունը ի՞նչպես պիտո է համաձայնեցնել այն պատասխանի հետ, թե ուսումնարանի չլինելը հետևանք էր արծաթագլխի չլինելուն։
Առողջ բանականությունը թույլ չէ տալիս ընդունել Նախիջևանի այն գանգատը, թե չունի արծաթագլուխ, քաղաքի և ազգի այս և այն օգտակար գործը հառաջացնելու համար, որովհետև հղածների մասին անհոգ մնալով կորուսանում է յուր ձեռքից նա մինչև այժմ չգիտե յուր ո՛չ հարստությունը և ո՛չ աղքատությունը, ոչ արդյունքը և ո՛չ ծախքը, որովհետև չկա միաբան գործակցություն մի ազգային բանի, մեջ. ամենայն մարգ համարում է յուրյան մասնավոր,– նա ասում է,— իմ ի՞նչ գործն է, թող ինչ կամին առնեն, առանց մտածելու թե — ո՛վ են այդ կամեցողքը և առնողքը, ո՞չ ապաքեն յուր նման անդամք հասարակության: Ահա այս կերպով, հասարակությունը կորուսանելով յուր ամբողջությունը, նորա միաբան ուժը բաժանվում է նախ և հառաջ երկու կամ երեք մեծ հատված, հետո, այգ հատվածի պատկանոզքը ևս յուրյանը մասնավորի տեղ գնելով, թողնում են քաղաքի և հասարակության օգուտը երեսի վերա: Ամենայն անգամ հասարակության յուր տեղումը անի յուր ձայնը և իրավունքը. աբտոնոլթյոլնքը և առանձնաշնորհությունքը չեն տրված միմիայն Մարկոսին, Կիրակոսին, որ ուրիշները չկարողանային մասնակից լինել. Նախիջևանի ամեն մի անդամը հավասարաչափ վայելում է այդ իրավունքները և արտոնությունքը և իրավունք ունի բողոքելու, եթե մի քանի մարդիկ հարստահարելով նորան կամեին ինքյանց միայն սեփականել նորանց։ Ազգի և հասարակության գործի մեջ նորա անդամքր մասնավոր մարդիկ չեն, եթե դոքա մասնավորք են, եթե դոքա չէ վերաբերում այգ գործը, ազգի և հասարակության անունով, ուրեմն ո՞վ է հասարակությունը, ո՞վ է ազգը։ Դորա հակառակ ամեն մի բարոյական մարդու վերա պարտականություն կա, ազգային գործի անունը լսածի պես իսկույն մեջ մտանել և յուր կարողության և զորության չափ օգնական լինել այգ գործի հառաջադիմությանը, խոսքով և գործով, ամենևին այն սրտով և այն ջերմեռանգությամբ, ինչպես կընթանար այն դիպվածում, եթե այգ գործը վերաբերվեր մասնավորապես յուրյան: Բայց եթե ճշմարիտը պիտո է խոստովանել, ուրեմն հասարակության և ընդհանուր բարու համար ավելի հարկավոր է քրտնել և աշխատել, քան թե յուր սեփականի, որովհետև մի անհիմն բան է մասնավորի երջանկությունը առանց ընդհանուրի և հասարակաց բարօրության: Նախիջևանը, մեր սիրելի Նախիջևանը, ամենայն կարեկցության արժանի Նախիջևանը տեսանելով այս րոպեիս յուր վիճակը, գո՛նե պիտի բարվոքեր ներկան գալոց ժամանակները ապահովելու համար. գո՛նե այժմ պիտո է հոգաբարձու լիներ մի արծաթագլուխ կանաչացնելու համար, մի լինելոց ուսումնարանի մասին, եթե ոչ այժմ, գոնե ապագայումը. և մի՞թե չէ կարելի սկսանել այժմ մի հիմնավոր հոգաբարձություն այդ բանի համար։ Ինչո՛ւ պիտի հրաժարվին երևելի հարուստները հիսուն մանեթ, միջակ հարուստները քսանևհինգ մանեթ, իսկ հասարակ ժողովուրդը տասներկու մանեթ ամենայն տարի ազգային գանձանակը ձգելուց։ Տարակույս չկա, որ հարուստ մարդը հարյուր արծաթ ևս կհամաձայնի ձգել, և գյուղացիք անգամ կարող են մասնակից լինել գորան։ Մի՞թե քաղաքը չէ կարող գոյացնել յուր լինելոց ուսումնարանի անունով արդյունքի աղբյուրներ, մի՞թե յուր անշարժ կայքերից և քսան հազար գեսյատին հողի արդյունքից չէ կարող հինգ հազար մանեթ հետ ձգել տարին ուսումնարանի անունով, եթե այդ կայքերի և հողերի կառավարությունը տնօրինվեր հասարակության կամքով և գիտությամբ, այլև նորա օգտի համար։ Մի՞թե մի իմաստուն և ազգասեր քաղաքագլուխ խորհուրդ կատարելով քաղաքի գլխավորների և ամբողջ հասարակության հետ սահմանե այս կարգերը, ժողովուրդը պիտո է ընդդեմ դառնա։ Ի՛նչ է ժողովրդի բեռը ազգի և հասարակության համար, օրի ծանրության տակ հարստահարված լինելով, չկարողանար այս քաղցր լուծը հանձն առնուլ։ Ի՛նչ է պատճառը, որ Կոստանդնուպոլսի մեջ, և այն մարզիկը, որ Վանա կողմերից եկած էին բեռնակրություն անելու համար, յուրաքանչյուրը այդ պանդխտական և մշակ մարզերից վճարում է ազգային դպրոցների, հիվանդանոցի, աղքատանոցի, անկելանոցի օգտի և պահպանության համար տարին հինգ տասն մանեթ, չնայելով, որ մյուս կողմից Խատտի-Հյումայանի դուրս գալուց հետո, Տաճկաստանի լուծը ծանրացած էր նորա քրիստոնյա հպատակների վերա։ Մի՞թե նախիջևանցու սրտից այնքան թողել է աստուծո երկյուղը և ահը, ազգասիրությունը և վերջապես զավակասիրությունը (որ ամենայն անառանք ևս ունին), որ յուր քաղաքի մեջ նստած, վայելելով ամենայն ազատություն ամենայն նեղութեններից, վայելելով, փառք աստուծո, ռուսաց մարդասեր և օգոստոսափառ կայսրների շնորհքը, չէ պիտո հրաժարի յուր զավակների կրթության և ապագա բարօրության համար, տարեկան մի բան վճարել ազգային գանձարանին ուսումնարանի անունով։ Ոչ ոք այդպես վատ կարծիք չունի Նախիջևանի մասին, մանավանդ տեսանելով, որ լուսավորության սերը օր ըստ օրե արմատ արձակելու վերա է, թեև սակավ մարգերի մեջ։ Ի՛նչ պիտո է առնել, պիտո է հուսալ, որ այդ սակավքը շատանան, միայն հարկավոր էր իսկույն սկսանել մի բարի գործի հիմնարկուիյուն, շինել մի առարկա, որ մոտ չիներ ժողովըրդի հոգուն և սրտին, այնուհետև ամենայն կարող մարգ զանազան դիպվածներում չէր խնայելու յուր օգնությունը: Այն արծաթը, որ մի հայ մարդ պիտի ներս բերեր ազգային գանձարանը ուսումնարանի անունով, կորած չէր. նա տալիս է այդ գումարը յուր զավակին և նորա ժառանգներին մշտնջենավոր ժամանակով, դորանով ապահովում էր նա յուր զավակի կրթությունը և լուսավորությունը, ապա ուրեմն և նորա երջանկությունը աշխարհի երեսին։
Բայց… Ափսո՛ս և հազար ափսոս, որ այս ասածներս մնալու են Հիշատակարանիս մեջ, առանց մասնակցություն գտանելու ընդհանուրի սրտի մեջ. ափսո՞ս, որ սրտիս ցավը և կսկիծը, պատճառված իմ սիրելի ազգակիցների լուսավորության մասին անհոգութենից, պիտի գերեզման իջուցանեն ինձ։ Թո՞ղ այսօր լիներ այդ ուսումնարանը ոտքի վերա, էգուց գնայի ես գերեզման, գո՛նե փարատված կլիներ սրտիս կսկիծը խաղաղ հոգով, ուրախադեմ կհանդիպեի հրեշտակին, որ գալու էր, ինձ, իմ արարչի ատյանը տանելու համար։
Այստեղ շատ անգամ կրկնելով «ազգային ուսումնարան» խոսքը, թեև իսկույն վերաբերած ենք եվրոպական և բազմակողմանի որպիսություն հայտնող բառերը, այնուամենայնիվ ավելորդ չէր մի փոքր պարզ խոսել։
Ազգային ուսումնարան ասելով, չեմ հասկանում այնպիսի ուսումնարանը, որոնց մասին հրատարակում էր Մեղուն ուրախացած. այդպիսի բաները արժանի չեն և ուսումնարան անունը յուրյանը վերա կրելու։ Օրսկուրանտների (խավարապաշտների) կարծիքով արդեն մի մեծ բան էր, եթե մի աբեղա կամ մի եպիսկոպոս, մի տիրացու նշանակում էր մի գյուղում վարժապետ, և հավաքում էր նորա մոտ մի քանի աշակերտը, ապա պատրաստ էին այդ օբսկուրանտները մինչև երկինք բարձրացնել մի այդպիսի գործողություն, առանց մտածելու, թե ինքը այդ ողորմելի տիրացուն բացի գիշեր ցերեկ խոնարհեց-ապրեցո ասելով փրփրելուց այլ բան չգիտեր, ազգի համար եղած թե չեղած այդպիսի չնչին բաներ միևնույն են։ Ամենայն ողջամիտ հայի հայտնի է, որ կա մին ներկել խաժամուժ ամբոխի աչքը, թե ահա այս ինչ աբեղա կամ այս ինչ եպիսկոպոս ազգասեր է, դպրոցներ է բաց անում,— ինչ ուսյալ մարդ է,— ապա նորա քարոզը, այնպես հրաշալի քարոզ ասաց ուսումնարանի և ազգասիրության վերա, որ ոչինչ չհասկացա, փառավորի նա, իհարկե այդպես է հարկավոր, վաղուց այդպիսի մարդիկ պետք էին մեր ազգին… Մեր ազգին հարկավոր են ճշմարտապես ազգի վերա մտածողը և ո՛չ թե այդպիսի սուտ ազգասերք, որոնք ազգասիրության դիմակ ծածկեղով երեսի վերա, երկաթի կոշիկները հագած, մաշել են Հայաստանի քաղաքների և դյուզերի շեմքերը, սորան վատաբանելու, նորան պարսավելու, յուրյանը սուտ արժանավորությունը սուրբ թարգմանիչների, Սահակի, Մեսրովբի և Խորենացու արժանավորաթեններին նման քուլը տալու համար։ Տեսած ենք այդպիսի սուտ ազգասերներից և այնպիսիքը, որ յուրյանը լեզվի քերականությունը անգամ չգիտեին, որ ծնած էին միմիայն խաբեբայության համար, և համարձակվում էին բազմության մեջ, ամենայն ամոթ ու պատկառանք հետ դրած, մեծ մեծ խոսել, թե հասուցած էին 400 աշակերտք[20]:
Ովին են խաբում, թո՛ղ գնան յուրյանը գյուղերումը պարծենան շինականների առաջև, բայը մի օրինավոր ընկերություն այդպիսի անամոթ լրբությունը կարող էր միայն լրացյալ արհամարհանքով վարձատրել։
Մեր ասած ուսումնարանը նման չէ այդ օրսկուրանտների ուսումնարանին. դոցա վարժապետքը, այն ողորմելի և թշվառ էակները աշխարհի երեսին, արժանի չէին ամենևին առանց պատրաստության ոտք կախել մեր խնդրած ուսումնարանի շեմքի վերա։ Այն ուսումնարանը, որ կարող էր լուսավորության ավազան դառնալ մեր ազգի համար, պիտո է ուսուցաներ յուր աշակերտներին, հայերեն, հունարեն, լատիներեն, ֆրանսիարեն, գերմաներեն և ռուսերեն, ընդհանուր պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, հայոց պատմություն, ռուսաց պատմություն, հնախոսություն, օրենսգիտություն, վաճառականության ուսմունք, վաճառականության պատմություն, վիճակագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ընդհանուր բնական պատմություն, գյուղական տնտեսություն, մեքենականություն, կրոնագիտություն, վայելչագրություն և նկարչություն։ Ահա՛ այն ուսումնարանը, որի շինելը ցանկալի և հոգով չափ փափագելի էր մեր ամեններիս սրտի համար:
Մի անփարատելի տխրություն է գալիս իմ վերա, երբ մտածում եմ, թե իմ սիրական հայը առաջնորդված լինելով մինչև այժմ օրսկուրանաների ձեռքով, կարդալով Հիշատակարանս – իմ միայնության և տխրության զավակը – ծիծաղելու էր իմ վերա, ծաղր առնելու ինձ, և
դեռևս մի կարեկցություն ցույց տալով ասելու էր, «խեղճ մարդ, ինչ բաներ է խոսում, ի՛նչ քարոզներ է տալիս, չգիտե որ մեր ականջը ընդունակ է լսելու միայն ոսկու և արծաթի ձայն, չէ իմանում, որ մեր համար նա է օրինավոր ազգասերը, որ առանց մեզանից արծաթ խնդրելու բացում էր ուսումնարաններ և դեռևս գովում էր մեզ, մեր ազդը, մեր նախնական ավանդությունքը, չգիտե որ մեր համար միևնույն է ուսումնարանի լինելը, կամ չլիՆելը, բայց թե առանց մեր ձեռնարկության, մի գյուղում, մի գոմի մեջ, երևում էր մի տիրացու ահագին գավազանը ձեռքին յուր աշակերտների ոսկերքը ջարդելու համար, և այդ տիրացուի առաջև կային նստած մի քանի երեխայք այբբենարանները ձեռքերին, շատ ուրախ ենք և շատ շնորհակալ այն մարդուց, որ այդպիսի մեծ և երևելի հոգաբարձություն էր ցույց տվել մեր ազգին»։
Ո՛վ նախախնամություն, եթե արդարև այսպես պիտի խոսի Հիշատակարանիս կարդացող հայը, ինչո՞ւ ապա վառեցիր, բորբոքեցիր իմ մեջ մի ազգասիրության անշիջանելի կրակ, ինչո՞ւ այդպես անգթաբար պատմեցիր ինձ՝ բորբոքելով այդ կրակը, մինչ նա, փոխանակ ջերմացնելու իմ սիրելի ազգակիցների պաղած սիրտը, խորովելու էր իմ ներսը: Նախախնամություն, խնայե ինձ… Նախախնամություն, խնայե իմ սիրական ազգին, նախախնամություն…
Զ
Օգոստոսի 23. Ոչինչ արժանի ուշադրության նորություն չեմ կարոդ արձանագրել Հիշատակարանիս մեջ, որովհետև չկան։ Ասացի արժանի ուշադրության, ապա թե ոչ այնպիսի չնչին գործողությունք, որպիսիք հրատարակվում են Հայաստանի Մեղուի մեջ, շատ անգամ խելացնիր մարդու արժանի լոգիկայով, ես անարժան եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ, որովհետև ափսոսում եմ ժամանակիս, որ պիտի կորուսանեի, ափսոսում եմ ընթերցողներիս ուշադրությանը, որ զուր տեղը պիտի լարեին։ Մինչև այժմ սուտ ազգասերների մեջ տիրած է մի ուղղություն, ամենայն բան որ վերաբերում էր ազգին, համարել գովելի և արժանի ուշադրության և այդ ճանապարհով որսալ ազգի բարյացակամությունը։ Դորա հակառակ, իմ ուղղությունը ա՞յլ է բոլորովին—ճշմարիտը ասել և կանգնիլ մեջ տեղումը։ Ազգը, եթե ունի բանականություն և հասկացողություն, ուրեմն կճանաչե ճշմարտությունը, ուրեմն և երկրայություն չկա նորա դեպի ինձ բարեկամության մասին, իսկ եթե չէ հասկանալու և առանց յուր օգուտը ճանաչելու պիտի բամբասե մի մարդ, որ ազգի համար ճշմարտություն էր քարոզում և այնուհետև դառնալու էր ինձ թշնամի, այդ ևս իմ փույթը չէ՛ պատճառ, այն փառք ու պատիվը և այն անարգանքը ա նախատինքը համարվում են վավերական և ուշադրության արժանի, որ հետևանք էին գիտակցության և ուղղախոհության։ Իմ համար միևնույն է մի հիմար մարդու ինձ պատվելը կամ անպատվելը, որովհետև նա հիմար է. և ամոթ էր ինձ սպասել նորա դատաստանին։
Սորան և նորան սուտ սուտ գովասանություններ և տաղեր գրելով չկամ իմ պղծել իմ գրիչը և այդ անպարծանք հանդեսը թողում եմ սուտ ազգասերների, օբսկուրանտների, եզվիտների և Մաքիավելու հոգով տոգորված մարդերի գործակատարությանը։ Թող նոքա, ինչպես մինչև այժմ և այսոլհետև ևս, աշխատեն խաբել մեր ազգը և սուտ ու չնչին գովասանութեններով ներկելով նորա աչքը, նորա հանցանքը գնեն նորա առաջև որպես առաքինություն և հեռացնեն ժողովուրդը ամենայն օր ճշմարիտ լուսավորութենից, և մինչև անգամ սորա վերա մտածելուց ևս, որ ավելի հեշտությամբ և հաջողությամբ կարողանան հաստատ պահել խավարի դժոխային իշխանությունը մեր ցավելի և արտասվելի ազգի վերա։ Ի՛նչ է այդ մարդերի այսպիսի ուղղության շարժառիթը, ի՛նչ է, որ այդպես հաստատ պահում է դոցա յուրյանց կամակորության մեջ։ Բայց այս հարցմունքին ամենայն ստուգությամբ պատասխանելով, արդյոք բորբոքելու չէ՞ինք նոցա դեպի մեզ ատելության փայլակները, ի՛նչ փույթ, մի անգամ ասացինք, որ հիմարի դատաստանը անվավեր է, իսկ թե այդ հիմարության հետ միավորված էր մի կազմվածքի մեջ և խաբեբայություն, տարակույս չկա, որ այդպիսիների խոսքը, կարծիքը, ցնորաբանությունքը իմ համար մի ժանգոտ կոպեկի արժանավորություն չանին, ուրեմն պատասխանենք այդ հարցմունքին, որ շատ մարգ մեր ազգից կարող էր առաջարկել ինձ։
Այն շարժառիթը, որ ստիպում է սուտ ազգասերներին, նվիրելով յուրյանց անձը ստության սպասավորությանը, ամուր պահել խավարի թագավորությունը մեր ազգի վերա, է դույն այդ օբսկուրանտների անձնապահությունը, փառասիրությունը և շահասիրությունը։
Անձնասլահությունը։ Եթե այդ օրսկուրանտները մի տղայական, կամ ավելի լավ՝ պառավական ցնորամտությամբ համարում են յուրյանը անձը մի բանի կարգում մեր ողբալի ազգի մեջ, և եթե մեր ազգը կամ գոնե նորա մեծ մասը անդատողական երեխայի պես կարծում է թե այդ սուտ ազգասերքը, օրսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով տոգորված մարդիկը մի բան են, մի նշանակություն ունին որպես մարդ, մարդկեղեն աշխարհի մեջ, դորա պատճառը է. մեր ազգի անկըրթությունը և լուսավորաթենից զուրկ լինելը։ Ազգը մնալով այս սարսափելի գրության մեջ, վերևում հիշված սուտ ազգասերքը և մյուսները մնալու են նույն հարաբերության մեջ դեպի մեր ազգը, որպիսում գտանվում են այժմ։ Ապա եթե ազգը լուսավորվի, նայի հետ և հառաջ, քննե յուր անցածը, ներկայն և գուշակե ապագան, այլ և հոգաբարձու լինի սորան բարվոքելու համար, իսկույն այդ րոպեին, որպես մի էլեկտրական հարվածով վերջանալու են մարդ լինելուց նորա խարդախ, առաջնորդ ձևացած սուտ ազգասերքը և մյուսները։
Խավարի զավակները լավ գիտեն յուրյանը գլխին գալիքը, այդ պատճառով, միմիայն յուրյանց անձը պահպանելու համար, ստիպում են որքան կարոդ էին թանձր ամպերով պատել ժողովրդի տեսությունը, չզարթեցնել նորան այդ մահանման քնից, որով քնում է նա հազար տարիներով. դորա հակառակ, սուտ սուտ գովասանությունները օրորոցի երգի տեղ երգելով քնած ազգի ականջին, թանձրացնել նորա սարսափելի քունը։
Փառասիրությունը։ Այժմ հասարակ ժողովուրդը մատով ցույց է տալիս այդ պարոնների վերա, որպես մի երևելի ուսումնականների վերա. պատճառ, զուրկ լինելով լուսավորութենից չէ կարող զանազանել սևը և ճերմակը, իսկ եթե վառվի ազգի առաջև պրոմեթեոսյան լուսավորության կրակը, այն ժամանակ անտարակույս տեսանելու է ազգը, թե այն մարգիկը, որոնց վերա նայելով զարմանում էր երբեմն, ոչ այլ ինչ են, եթե ոչ կամակոր տգետներ, գիշերի զավակներ և ստության սպասավորք. այդպիսի դիպվածում ոչ թե միայն ազգը ուրանալու էր նորանից յուր հարգությունը, այլև անարգելու, և խայտառակելով նոցա խարդախությունը հալածելու ևս։ Սուտ ազգասերքը, օրսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով խմորված մարգիկը լավ վերահասու են այս բանին, ուստի և ստիպված են, յուրյանը փառասիրության հարկը ազգից անընդհատ ստանալու համար, որքան կարելի է աշխատել հլու հպատակ պահել ազգը խավարի բաբելոնյան գերության մեջ։
Շահասիրությունը։ Սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, որոնց անունները քանի անգամ կրկնեցի, լավ գիտեն, որ ազգը ավելի շուտով կստանա մի գիրք, մի լրագիր, որ գովում էր նորան. փույթ չէ, որ այդ սուտ, խարդախ և երեխայական գովասանությունը մահադեղ էր ազգին, փույթ չէ, որ նա լսելով այդպիսի գովասանությունը, համարելու էր յուրյան կատարյալ և անկարոտ ազգ, և հետևաբար անհոգ մնալու վերացնել յուր թերությունքը և լցուըցանել յուր բազմադիմի կարոտությունքը։ Ապա եթե ազգը լուսավորվի և ինքը այնուհետև սկսի քերել յուր վերայից այն թերությունքը որպես դատապարտելի բաներ, որ մինչև այժմ սուտ ազգասերքը և մյուսքը գույն այդ պակասությունքը գովել էին ազգային որպես կատարելությունք, հանցանքը ձևացուցել էին առաքինություն, այն ժամանակ, առանց ամենայն տարակուսի, այդ տեսակ ստախոս գրքերը և լրագիրքը ո՛չ թե միայն ընդունելություն գտանելու չէին ազգի կողմից, այլև դատապարտվելու, որ հրապարակում այրվեին դահճի ձեռքով, որպես հոգեսպան գործիք խավարի բռնակալության:
Մեր ազգը երկար ժամանակ, կամ ավելի ճիշտ և լավ ասելով սկզբից մինչև այսօր, դաստիարակվելով սուտ ազգասերների ուղղությամբ, առաջնորդվելով նոցա ձեռքով, արդարև այս րոպեիս բացարձակում է յուր խարդախ ազգասերների ձայնի արձագանքը։ Նա սովորել է լսել ամենայն օր գովասանության, և այդ պատճառով այժմյան ժամանակումս ճշմարտության ձայնը թվում է նորան որպես մի օտար աշխարհից եկած ձայն։ Այդ ձայնը հասանելով նոր ա ականջին վշտացնում է նորան, նա ասում է,— այս ի՜նչ բան է, մեզ մինչև այժմ գովել են, պատվել են, այժմ մի քանի պարոններ բոլորովին այլ ուղղությամբ վարվում են մեր հետ, ինչո՞ւ բացում են մեր պակասությունքը. ինչու հրապարակում են մեր վերքերը… Մեք առողջ ենք, հիվանդ չենք, մեզ դեղ չէ հարկավոր, ունինք զՄովսէս և զմարգարէս, և կարոտ չենք այն պարոններին, որ ամենայն րոպե ծակում են մեր սիրտը,,. Այս պատճառով, ճշմարտությունը հնչում է հայոց ազգի ականջին որպես ձայն բարբառս հանապատի, որպես մի քամի, որի ուստի դալը և ուր գնալը չկամի նա հասկանալ։ Մյուս կողմից սուտ ազդասերք և մյուսերը, արդարացնելով ազգի գանգատը, հավելացնոլմ են դեռևս,— դուք ի՜նչ զարմանալի մարդիկ եք, ինչո՞ւ ձեր արծաթով անարգանք դնում եք ձեր համար, եկեք մեր մոտ…. Ձեզ հարկավոր չէ նոցա դեղը…. թանկագին է, մեք ավելի՜ դյուրին գնով մկնդեղ կտանք ձեզ, այդ շատ լավ է, և ի՜նչ հարկավոր է ձեզ կյանք և շարժողություն, դուք մեր ձեռքումը պիտո է լինիք որպես մի լոկ մեքենա, որպես մեոյալ դիակ, դուք կամք չունիք… Ձեզ և հարկավոր չէ լեզու և բանականություն, մտածեցեք մեր խելքով…
Ահա՜ մեր բոլորի ներկա դրությունը, այն սարսափելի խոցը, որ դարերով ճարակելով մեր ազդի հոդին և մարմինը աշխատում է վերջապես բոլորովին մեռուցանել նորան։ Եվ այդպիսի անկարgությունք եղել են և լինել ու են միշտ անկիրթ ազգերի մեջ, որպես նաև մեր ազդի մեջ։ Ամենայն ժամանակ բաների նոր կարգը պատերազմ ունի հին կարգի հետ, լույսը խավարի հետ, առաքինությունը մոլության հետ, ճշմարտությունը ստության հետ. այսպես է աշխարհի կարգը, այո՛, և նախախնամության կամքը, որ ընտրյալքը երևին։ ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազդի կյանքը։ Եվ որպես հարդի է այն հայելին, որ ճիշտ յուր առաջև դրած առարկայի պատկերը, նույն լափով մի մատենագրություն, որի մեջ ստուգապես երևում էր ազգի կյանքը և պատկերը, սորա հակառակ, անպիտան է՝ եթե հայելին ուղիղ չէ և չէ ցոլացնում ստուգապես այն թանի պատկերը, որ ցույց էիր տվել, այսպես և մատենագրությունը։ Այդպիսի մի մատենագրություն, որի մեջ այրը քե է երևում, իսկ քեն այր, շինովի և խարդախություն է, ստության վարագուրով դիմակավորված մի անձնավորություն: Ահա այդ մատենագրության մեջ վաստակում են հայոց ազգի սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, փառք և պարծանք դոցա։
Եվ մատենագրությունը, որ հարազատ մնալով ազգի կյանքին հառաջ է շարժվում այժմ մի քանի ճշմարտասեր և հեռատես պարոնների ձեռքով, հալածանքի տակ է ներկայումս, և այդ մատենագրության աշխատավորների վերա արձակվում են խավարի զինվորների խեցեղեն նետերը — լարակտուր աղեղներից։ Հուսահատության հետևանքը խելագարություն է, իսկ խելագարի համար չկա կանոն, կամ պատշաճ, որովհետև խելք, բանականություն։ չկա։ Այս դրության մեջ են այժմ սուտ ազգասերքը տեսանելով, որ բուն ազգային հարազատ մատենագրությունը հառաջ է շարժվում, տեսանելով, որ նորա անխոնջ գործակատարքը արհամարհելով ամենայն արգելք և խափան, աշխատում են բանալ ազգի աչքը և դորանով հողի հետ հավասարեցնել սուտ ազգասերների և մյուսների անունը և անպարծանք հիշատակը։ Հուսահատությունը կատաղեցնում է ճշմարտության հակառակորդքը, որովհետև ոչինչ արգել չէ ճշմարտությանը խորտակելու գլուխը խավար վիշապի, որ դարերով ծծել է մեր խղճալի ազգի արյունը, քամել է նորա վերջին ուժը և շինելով նորան մի մեռյալ դիակ, մի անշարժ և անկենդան էակ, զվարճանում է յուր հաղթությամբ։
Այդ խավարատեսիլ գիշերի զավակները, կամելով վնասել ճշմարտության հրապարակական քարոզիչներին, գայթակղության որոգայներ չարեցին ազգին, ասացին գրով և բանիվ, «հեռի մնալ ճշմարտության քարոզիչներից, որպես ազգի անարգողներից և չընդունել նոցա գիրը կամ բանը», բայց ազգի մեջ, փառք աստուծո, գտանվեցան մարդիկ, որ սիրեցին ճշմարտությունը և ընդունեցին նորան, թեև փոքր էր այդ մարդերի թիվը, այնուամենայնիվ ճշմարտության քարոզիչը հերիքացան և յուրյանը գիրը կամ բանը չուղարկեցին այնպիսի մարգերի, որ ամենևին խնդրած չէին, ճիշտ պահելով մեր տիրոջ Քրիստոսի խրատը, թե «Մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի առ ոտն կոխեսցեն». և այս պատճառով ևս ազատ մնացին այն ծանր և անպատիվ աշխատութենից, որ օբսկուրանտների լրագիրը հանձնառու լինելով կատարել էր — լրագիր ուղարկել զանազան մարդերի, որ խնդրած չէին, և մի քանի ամսից հետո հրապարակով, դուլն այդ լրագրի միջնորդությամբ արծաթ պահանջել։ Ասացին — ճշմարտության քարոզիչների լեզուն, որով խոսում են կամ գրում՝ են, անպիտան է և անհասկանալի», բայց ամենայն մարդ հասկացավ, որ ընդունակություն և գործարան ուներ հասկանալու և մտածելու, և այդ չարախոսությունը արգել չեղավ, որ մի քանի պարոններ յուրյանը լեզուն մաքրեին և կանոնի տակ դնեին հետևելով ճշմարտության քարոզիչների ոճին։
Խավարասերքը, թեև ոչինչ չեն տեսանում, բայց շոշափելով հասկացան, որ ճշմարտության քարոզիչքը չեն մոռացել Կեսարի խոսքը age quod agis[21], որ դադարելու չեն ներգործելուց, մինչև որ բարձրանա հայկական մռայլոտ հորիզոնի վերա լուսավորության արևը։
Եվ այս իրողությունը հեռի չէ այժմուս, սիրով բարյավ մնա՛ արեցեք ձեր ծնող խավարի հետ, մռայլապատիվ օբսկուրանտներ, շուտով ահա արևի ճառագայթքը նեղացնելու են ձեր աչքի լայնացած բբերը, որզուր տեղը բանալով մեծ մակերևույթ, աշխատում էին այդ թանձր խավարի մեջ լույսի շատ ճառագայթներ հավաքելով բան տեսանել։ Գիտեմ,ծանր բան է զավակի և ծնողի միմյանցից բաժանվելը, բայց ինչ պիտո է առնել, բնության կանոնն է, որ զավակները թաղեն յուրյանը ծնողքը։ Սուտ ազգասերների սրտի մեծ ցավի համար հարկավոր եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ այն գրյանքը, որ տպվեցան և որ տպվում են ժողովրդական ընտիր լեզվով.
1) Հոգեղեն կերակուր հայոց երեխաների համար։
2) Վարդապետարան կրոնի։
3) Հանդես նոր հայախոսության, երկու մեծ հատոր։
4) Թափառական հրեա (աոաջին մեծ հատոր)։
5) Դքսուհի դը Շեվրեոզ։
6) Պավլոս և Վիրգինիա։
7) Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն:
8) Այբբենարան հայկական լեզվի։
Այս բոլոր գրյանքը, որոնցից շատերը դուրս եկած են և միայն երկուքը (Պավլոս և Վիրգինիա և Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն) գտանվում են տպագրական մամուլի տակ,- կարող են հավատարիմ առհավատչյա լինել ճշմարտության քարոզիչների ապագայում ևս անգուլ գործունեության մասին։ Եվ այսպես հայտնում եմ ահա հրապարակով, որ ճշմարտության քարոզիչքը գործելու են անդադար, և չնայելով սուտ ազգասերների, օրսկուրանտների և մյուսերի դարանագործությանը, ոչ թե միայն շարունակելու են Հյուսիսափայլ օրագիրը, այլև նոր նոր գրքեր ևս դուրս տալու։ Եվ այս գործունեությունը մի ժամանակավոր բան չէ, այսօր մեք ենք դորա հանդիսադիրքը, էգուց մեր աշակերտքը, ճշմարտության դրոշակի տակ նահատակվիլ հանձնառու կտրիճ զինվորքը, որոնց թիվը աճում է ու զորանում է օրե օր։
Ցնծացե՛ք, սուտ ազգասերք, օբսկուրանտներ, եզվիտներ և Մաքիավելու հոգով խմորված պարոններ, կատազեցեք և փրփրացեք, և ձեր պարսավները որ գրում եք, որքան առանց լոգիկայի գրեք, այնքան փառք ու պատիվ է ձեզ, բայց ագահություն մի՛ արեք այդ պատվի մեջ, մի փոքր բաժին տվեցեք նորանից և ձեր միականի նախագահներին… Նոքա ևս թող մասնակից լինին այգ հերոստրատոսյան պարծանքին, որովհետև մասնակից էին ձեր գործին, և դուք աշխատում էիք ամրացնելով ձեր ոտքերը նոցա ձյութապատ ուսերի վերա։
Իսկ մեք կփառավորենք ճշմարտությունը, մինչև ի մահ կաշխատինք դուրս վանել ստության և խաբեբայության դևը Հայաստանի նվիրական ավերակներից և կհասնենք մեր հոգով չափ ցանկալի նպատակին, որ է կանգնեցնել այգ նվիրական ավերակների մեջ դրոշակ, որի վերա ոսկեղեն տառերով գրած է նշմարաություն, իսկ ճշմարտությունը էր ինքն Հիսուս Քրիստոս, մեր փրկության միայնակ և անփոխանակելի միջնորդը, որի բարեխոսությունը անպակաս լինի ճշմարտասերների վերայից։
Է
Սեպաեմբերի 30։ Ահա սկսանում է հոկտեմբերը, ցուրտ և խոնավ եղանակները յուրյանց անախորժ քամիներով սկսեցին մռայլել սիրտը. երկինքը ասես թե լաց է լինում մարդու գլխին։ Շատ անգամ դուրս եմ գալիս դաշտ, բայց չկա այն ախորժ բերկրությունը, որ զգում է մարդ ամտոնային ժամանակ, ծառերը յուրյանը խշխշոցով, կարծես լաց են լինում յուրյանց տերևաթափությունը, այն կանաչ ու թարմ տերևները, որ մի երկու ամիս հառաջ քաղցր հովանի էին մեր համար այրող արևի երեսից, այժմ դեղնած ու թառամած թափվել են գետնի վերա ծառերի տակին, և շինականների անգործ, ոտաբոբիկ և ըստ մեծի մասին մերկ տղայքը որոնում են նոցա մեջ կաղին, որ դեռևս ընկած չէին հավաքողի ձեռքը։ Աշունը, մանավանդ թե հյուսիսումը, մի շատ տխուր ժամանակ է. մարդը, նայելով բնության վերա և տեսանելով, երբ որ սա փոքր առ փոքր հետ էր քարշում յուր կենսական զորոլթյունքը և պատրաստվում էր մտանել քնի մեջ, տխրում է, մահու պատկերը կամ թե մարդկային կյանքի օրինակը որպես հայելու մեջ նկատելով թառամած տերևների վերա։ Մարդ գտանվելով այնպիսի աշխարհում, ուր շրջապատող բնությունը տրամադրում էր սիրտը և հոգին դեպի մելամաղձություն, առավել կարոտ է մխիթարության, քան թե այն մարդը, որի բնակության աշխարհում մշտականաչ գարունը ուրախություն էր ցողում երկնքից։
Պիտի իմանալ, որ իմ կյանքը մի հյուսիսային գյուղի մեջ շատ միօրինակ է և միայն մխիթարություն մնացել է ինձ մատենագրությունը, ես շատ ուրախանում եմ, եթե մի նշանավոր հյուր գալիս է իմ մոտ, որովհետև նորա գնալուց հետո իսկույն հարստանում է Հիշատակարանս, նույնպես ուրախանում եմ, եթե ստանամ եմ իմ բարեկամներից նամակ և ծանոթությունը, որ զբաղեցնելով ինձ, կարող էին ցրվել իմ տըխրության ամպերը։
Բայց այս ևս կա, որ ես միայնակ չեմ վայելում իմ կյանքը բացի ձանձրույթից և տխրութենից, որին չեմ ցանկանում հաղորդել իմ ընթերցողքը կամ բարեկամքը, և եթե մի նշանավոր բան տեսանեմ կամ լսեմ, իսկույն ձգում եմ Հիշատակարանիս մեջ, որ ուրիշները ևս կարդան և տեղեկանան ղորան։
Մոտ ժամանակներումս ստացած նամակներիցս կամ լուրերիցս, հետևյալ բաները կարող եմ մեջ բերել։
Համար 1
Սեպտեմբերի 18, 1858, Րեդուտկալե։
Ողորմած պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱնՈՒԵԼ․
Քո երկարաժամանակյա լռությունը կարող էր ինձ առիթ տալ մտածելու, թե տկարացած էիր, եթե մեր Հյոսիսափայլի մեջ չտեսանեի անդադար քո օրագրության թերթերի հատվածները։ Ինչպես երևում է, շատ պարապած ես և ժամանակ չունիս. փույթ չէ, թող սրտերս մոտ լինին միմյանց։ Ես ինքս նույնպես Սամսոն գնացել էի մի ամիս ժամանակով իմ առևտրական գործերի համար. այդ էր ահա և իմ լռության պատճառը։ Հույս ունիմ, որ այսուհետև կենդանանա մեր նամակակցությունը, մանավանդ հունվարից հետո, մինչ նավարկությունը համարյա′ թե անկարելի լինելով, հարկադրված կլինիմ ամբողջ երեք ամիս փակված մնալ այստեղ։ Այդ միջոցին շատ բաներ ունիմ քեզ գրելու, անտարակույս կցնծացնեմ քո Հիշատակարանը, բայց այժմ ամենևին ժամանակ ժամանակ չկա. հազիվ հազ շատ մոտ բարեկամներիս գրվածքին կարողանում եմ պատասխանել։ Ասածիս ապացույցը կտեսանես իմ մի քանի նկատողութենից, պ. Իսահակլանցի պատասխանու վերա, ընդդեմ իմ առաջին նկատողությանը, որ ուղարկելով քեզ խնդրում եմ հասուցանել Հյուսիսափայլի հրատարակողին։ Հավատա՛ ինձ, այնքան սիրել եմ պ. Իսահակյանցին, որ երեկի առավոտ իմ բոլոր ժամանակը շոգենավի վերա պարապած էի նկատողությամբք. ինձ պիտո էր մի շաբաթով Անափա գնալ։A propos[22] մտքո՞ւմդ է այն Լինդման անունով հաստափոր և զվարճախոս բժիշկը, որ 12 շիշ գարեջուր էր խմում օրը, որ անցյալ տարի տեսանք Մարիենբադումը, անցյալները պատահեցի նորան Տրապիզոնտի մեջ. ի՞նչպես ուրախացանք տեսանելով միմյանց, կարծես թե գտանք մեր սրտի ազգականը։
Նա պատմեց ինձ, որ Մարիենբադի քո տանտիրոջ Սոֆիա դուստրը, որ ֆորտոպիանոն այնպես քաղցր ածելով Տրովատորի[23] ուվերտյուրը զմայլեցնում էր քեզ, այս տարի հունվարին ամուսնանալով մի անգլիացի երկրաչափի հետ, գնացել է Հնդկաստան։ Տես նախախնամության գործերը — անցյալ տարի ո՞ւր էր, այժմ ուր: Հնդկաստանում, աշխարհի ծայրումը, ուր նորա ամուսինը ուղարկված է, անգլիական զորքի հետ միասին որպես քաջ երկրաչափ։ Գերմանիայի հանքային ջրերի բժշկական և բնագիտական ժողովը արքունի ծախքով ուղարկած է Լինդմանին Տաճկաստանի Բրուսա քաղաքը, քննելու այնտեղի ջրերը, բայց ինչպես պատմեց նա, փորձերի հետևանքը շատ անմխիթար են, վերաբերությամբ դեպի նոցա գործադրությունը որոշյալ ցավերի մեջ. Լինդմանք հանգստանում է այժմ Տրապիզոնտում յուր երկար և ձանձրալի ճանապարհորդութենից, ասիական Տաճկաստանի մեջ. նա մտածում է գարնան բացվելովյը Ռուսիա մտանել, կամի տեսանել և էջմիածինը, և խնդրեց ինձանից, որ ես ուղեկից լինիմ նորան այս ճանապարհորդության մեջ։ Տեսանեմ, ինչպես հարմար կգա գործս, գուցե գնամ ևս, մեր Հայաստանի մոխրացած ավերակներին մի համբույր տալու: Առայժմս ուրիշ արժանի ուշադրության բան չունիմ գրելու, սաստիկ վաստակած եմ. մնաս բարով։ Խնդրեմ նամակդ չպակասեցնես ինձանից, ողջ եղիր։
Քո եղբայր Ս. Խ. ՇԱՀԲԵԳ
Համար 2
Պ. Շահրեդի մի քանի նկատողությունքը, Իսահակյանցի պատասխանու վերա:
(Տե՛ս Մեղու Հայաստանի, համար 37, երես 291)։
Զարմանալի՜ բան. այնպիսի ժամանակի ենք հասել, որ բարի խորհուրդը ևս, որ տալիս էինք մի մարդու, ամենևին դեպի չարը գործ դրվելով չեն հասանում յուրյանց բուն նպատակին։ Ներկա տարու ապրիլի 14 թվականից ուղարկել էի պ. Կ. էմմանուելին մի հոդված, «Նկատողությունք պ. Ւսահակյանցի Հրավիրակ հայրենասիրության մակադրով հոդվածի վերա», որ տպած էր Մեղուի 14 համարում, և այդ հոդվածի վերջումը (Հյուսիսափ[այ]լ), մայիս, երես 385), եղբայրական խորհուրդ էի տվել պ. Իսահակյանցին, «բան դրելոլ ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին, խոսել սառն հոդով, և հավատարիմ մնալով ճշմարտության կանոններին»։ Պ. Իսահակյանցը կարդալով իմ հոդվածը, փոխանակ շնորհակալություն մատուցանելու ինձ, որ հանձն առնելով կարդալ նորա դրածը Մեղուի մեջ և ցույց տալով այդ դրվածքի թերությունքը, ամենայն բարեմտությամբ աշխատել էի օգտակար լինել նորան, փոխանակ խոստովանելու յուր արտասվելի դրությունը ուսման հանդիսում, հրաշք էր գործել դարձյալ Մեղուի 37 համարում։ Բայց այդ հոդվածը գրելուց հառաջ, դրականապես բարյավ մնա է ասել լոգիկային, որ առանց ղորան ևս շատ սիրելի չէ օբսկուրանտներին։ Ճշմարիտը պիտո է ասել, ես Մեղուի վերա չկամիմ ուշադրություն դարձուցանել, չկամիմ երբեք քննության տակ ձգել նորա թերթերը, որովհետև նա ցած է ամենայն կրիտիկայից, բայց պ. Իսահակյանցին առաջին անդամից շատ սիրեցի, և այժմ ևս սիրում եմ, խնչ պիտո է առնել, մարդ ենք, ունինք շատ թուլությունք. երբեմն սիրում ենք մի մարդ, առանց կարողանալու հաշիվ ու համար տալ մեզ, թե ինչո՞ւ համար սիրում էինք։ Պ. Իսահակյանցին այդպես սիրելուցս մի քանի մարդիկ, չգիտեմ ինչ հիման վերա մինչև անգամ ասել էին, թե Շահբեդը կամի պ. Իսահակյանցին կնքահայր շինել յուր երեխան մկրտելու ժամանակ, զարմանալի մտածություն, Ղզլարից Րեդուտկալե կնքահայր խնդրել։ Բայց սոքա երկրորդական բաներ են, մանավանդ թե ընտանեկան, այժմ հարկավոր չէ դորա վերա խոսիլ. նկատենք պ. Ւսահակյանցի հրաշագործությունը։
Նախ և հառաջ պ. Իսահակյանցը յուր հոդվածի ներածության մեջ խրախույս և քաջալերություն է տալիս Մեղուի հրատարակողին, որ նա աշխատի և եթե կարելի է ընդդեմ դառնա ճակատագրի ձեռքով Մեղուի համար պատրաստած օրհասին, բայց զուր է այս խրախույսը և քաջալերությունը. պատճառ, արդեն ամենայն մարդ, որ հազիվ հազ թե իմանում էր դրել, կարդալ, նայում է Մեղուի վերա, որպես մի ողորմելի և թշվառ գործի վերա մատենագրության ասպարիզում։ Երկրորդ, պիտի ասել, որ պ. Իսահակյանցը փախչում է իմ առաջարկած հարցմունքին ուղղակի պատասխանելուց, երևի թե ձեռք չէ տալիս նորան և խառնափընթորելով խնդիրները, կարծում է յուր անձը արդարացուցած։ Այդպես չէ. ես պահանջում եմ իմ հարցմունքի ճիշտ և որոշ պատասխանը, իսկ նորա ասածներին կպատասխանեմ մեծ ուրախությամբ։ Սոքա են իմ խնդիրները, որ հրատարակվեցան Հյուսիսափայլի հինզերորդ ամսատետրակում.
1) Ցույց տալ հայոց ազգի գիտության և հառաջադիմության տունը… ցույց տալ երկու հայ, որ ազգի օգտի և հառաջադիմության մասին, խորհուրդ կատարած լինեին միասին։
2) Հայտնել այն պարոնների անվանքը, որ անարգելով և անպատվելով հայոց ազգը, վրդովել էին պ. Իսահակյանցի հոգու խաղաղությունը, և պատճառ էին տվել նորան այնքան խոսելու, մինչև որ Մուզան Մասյաց դարևանդիցը հարկադրվեր դադարեցնել նորա գոչյունը։
Ես խնդրում եմ նորանից ցույց տալ ինձ ազգի գիտության և հառաջադիմության տունը, պատասխան եմ ստանում, թե «այստեղ ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը գրելու տեղը չէ, և թե առանձին պիտի գրե»։ Ի՛նչպես է, սիրելի ընթերցող, պ. Իսահակյանցի պատասխանը, հարցմունքին հարմար չէ՞, կամ, օրինավոր չէ*, ասես, թե դանակով կտրել, ձգել է տնաքանդը։ Իմ պ. Իսահակյանցի սիրելու մի պատճառը, նորա այս սրամտությունն է — զարմանալի սրամտություն։ Պարոն ընթերցող, այսուհետև եթե պատահի որ ասեմ, թե հայերը մի հոյակապ համալսարան ունին. և եթե դուք պահանջեք ինձանից ցույց տալ այդ համալսարանը, իմացած եղեք, որ պիտի կրկնեմ պ. Իսահակյանցի պատասխանը,— թե այստեղ այդ բանի վերա գրելու տեղը չէ. բացի սորանից կբողոքեմ ևս ձեր վերա, որ դուք նորություն կամիք ներս բերել մեր ազդի մեջ, եվրոպացոց պես ամենայն բանի համար ցույց տալ ապացույցներ և փաստեր։ Ւ՛նչ սովորություն է. մի բան էր, ասացի, գնաց, ի՛նչ եք վզիս նստել, անհավատ մարգերի պես ապացույց պահանջելով, տեսված բա՞ն է հայերի մեջ օրինավոր, կապակից, հիմնավոր ապացույցներով և փաստերով խոսել, այսօր բանը կասեմ, և դուք պարտական եք հավատալ և ընդունել, ապացույցը հետո մեջ կբերեմ, ուրիշները միլիոններ հավատում են միմյանց, դուք ինձ մի շոր ապացույց չե՞ք հավատում… Մեղուն ձեզ երաշխավոր… Պ. Իսահակյանցը Մեղուի 14 համարում ասել էր, թե այն ժամանակ ազգըI արժանի էր մեղադրության, եթե գիտության և հառաջաղիմության տունը ավազակների այր շինած լիներ». նշանակում է, թե ազգի մեջ կա գիտության և հառաջագիմության տուն, և ազգը ավազակների այր չշինելով, արժանի չէ մեղադրության։ Բայց ես չտեսանելով մի այդպիսի տուն հայկական անշեն անապատի մեջ, հարց արեցի պ. Իսահակյանցին, թե ո՞ւր էր այդ տունը, որին պատասխանում է նա, թե «այժմ Ժամանակ չէ խոսելու, հետո կգրեմ»։ Ի՞նչ պիտի գրե, ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը, հետո նորա՞ գործ է գրել այդպիսի բան. սխալվում է, եթե հույս ունի Մասյաց դարևանդի Մուզայի վերա։ Թող հայտնի լինի պ. Իսահակյանցին, որ ազգը մեղադրվում է ոչ թե եղած տունը ավազակների այր շինելու համար, այլ մի այդպիսի տուն մինչև այժմ ամենևին չշինելու համար։
Պ. Իսահակյանցը թույլ է տալիս ինձ Անգլիա գնալ, հարուստ ընկերութենների անդամ դառնալ, թռչնավաճառությամբ պարապիլ և օգուտների մի բաժինը ստանալ։ Տեսանո՞ւմ եք, սիրելի ընթերցողք, ինչպես բարի սիրտ ունի պարոնը. ամենևին խափան չէ իմ Անգլիա գնալուն։ Հավատալով նորա բարեսրտության վերա կարծում եմ, որ եթե Ֆրանսիա և Ավստրիա ևս գնալու լինիմ, նույնպես կարող եմ էրթալու հրամանագիր ստանալ պ. Իսահակյանցից։ Ցնծա՛, Շահբեգ, աշխարհի ամենայն կողմը ճանապարհդ բաց է, պասպորտ տվողդ պատրաստ, ո՞ր օրիդ ես սպասում, ի՞նչ ես փտում Րեդուտկալեում։ Աստուծո սիբուն ասացեք, ի՛նչպես չսիրես այդպիսի մի մարդ, ճշմարիտ, եթե Ղըզլարից դեպի Բեդոլտկալե երկաթի ճանապարհ լիներ, անպատճառ կնքահայր ևս կշինեի նորան, մանավանդ բամբասողների սրտերը պատառելու համար։ Բայց պ. Իսահակյանցի այս մեծահոգության առաջև սևերես չմնալու համար, պիտո է նորան մի բարի խորհուրդ տալ. արդյոք ավելի օգտակար չէ՞ր պ. Իսահակյանցին և հայոց ազգին, եթե առաջինը թողնելով Ղզլարի մանկավարժությունը Եվրոպա գնար, և մտաներ այն տեղի դպրոցների մինի մեջ (տարակույս չկա, որ աշակերտի պես) և գո՛նե այնքան բան ուսաներ, որ նորա մտածությունքը մարդավայել դառնային, և խոսելու ժամանակ դահճի պես չվարվեր լոգիկայի հետ։ Տեսանենք այս բարի խորհուրդը ի՛նչ ազդեցություն կգործե մուզաների բարեկամի վերա։
Ես ասել էի, թե «ազգը էապես անարգողքը չեն նոքա, որոնցից գանգատ ունի պ. Իսահակյանցը, որովհետև մերկացնում էին ազգի ծածուկ պահած վերքերը, վիրաբուժական դարմաններ մաաուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ գնելով, այլ, այն սուտ ազգասերքը, որ խեղճ ողորմելի Մեղոփն լծել են մի սալլի և ինքյանք լցվելով մեջը հարկադրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին։ Այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարղու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն և այլն»։
Պ. Իսահակյանցը գրում է, «Պարոն, խելացի և գիտուն մարդը կգա տե յուր ազգը, բայց չի ղատապարտիլ, նորա վերքերը կտեսնի փաթաթելու, չէ թե արևուն ցույց տալու համար, թե որ ազգը պակասավոր լինելու համար անարգում են, թող նոքա որոնեն յուրյանը համար մի այլ անբիծ աշխարհ և այլն, և այլն»։
Ես ասել էի, վերքերը բացում են վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, բայց պ. Իսահակյանցին թվել է, որ ազգի վերքերը արևին են ցույց տալիս: Խիրուրգիայի մեջ այդպիսի բան չկա, բայց գուցե պ. Իսահակյանցը վիրաբուժություն բառը փոխանակ խիրուրգիա հասկանալու, կարծում է թե գաստրոնոմիա է. արդարև այդ արվեստի մեջ շատ բան ցույց են տայիս արևին չորացնելու և ապուխտ շինելու համար, բայց դարձյալ վերքեր չէին, որ չորացնում են, գաստրոնոմիան գործ ունի առողջ անասունների հետ, ցավագար և վիրավոր անասունքը գաստրոնոմիային ևս հարկավոր չեն, մանավանդ որ բժշկական պոլիցիան սաստիկ արգելում է այդպիսի չարագործություն։ Ես ասել էի, որ պ. Իսահակյանցի աչքումը միևնույն հարգ ու արժանավորություն ունին, թե ազգը և թե նորա պակասությունքը. ասածս դարձյալ ապացուցանում է այդ պարոնը ասելով, թե «ազգը պակասավոր լինելու համար անարդում են և այլն»։ Դու հազար անգամ ասա՛ մի այդպիսի պարոնի, թե ազգը չեն անարդում, այլ դատապարտում են ազգի պակասությունքը. ազգը ինքը պակասություն չէ. ա՛յլ է ազգը, և ա՛յլ է ազգի պակասությունքը։ Անարգելով ազգի պակասությունքը, ոչ թե միայն չես անարգում ազգը, ոչ թե դառնում ես նորան թշնամի, այլ բուն բարեկամ, ըստ որում ցանկացել էիր ազատված տեսանել նորան ամենայն պակասութեններից։ Եվ այդ պակասությունքը արժանի էին որ դատապարտվեին, այդ արատները կարոտ են սրբվելու։
Բայց ի՛նչ ասեմ ես այն մարդուն, որ չկամի հասկանալ, թե Հայաստան բառը մի վերացականություն է ներկայումս, և կանացի մեղադրանքներով ասպարեզ է մտանում, թեև Հայաստանը չէ տվել ինձ կրրթություն և դաստիարակություն, բայց իրավունք ունի մեր կողմից պահանջելու պահանջելու փույթ և խնամք յուր վերա: — Հայաստանը ոչինչ իրավունք չունի մեզանից բան պահանջելու, ասում եմ շեշտելով, թո՛ղ նա հառաջ սերմանե, հետո հնձելու դուրս գա։ Բայց մեք ինքնին, որպես մարդ, պարտական ենք օգնական դտանվիլ մարդկությանը, և որովհետև ընդհանուր մարդկության մեջ մտանում ենք մեր հայ մարդկությամբ, որովհետև հայ մարդկությունը առավել մոտ է մեզ, այս պատճառով պարտականություն համարում ենք մեզ անփույթ չլինել հայոց ազգի հառաջադիմության և լուսավորության մասին։ Բայց որպես մարդ և որպես քրիստոնյա, մեք ենք, որ համարում ենք մեզ պարտական, իսկ այլ ոք չունի համարձակություն պարտական քարոզել մեր ազատ անձը։ Եվ այս է մանավանդ բանը, որ մեք մեր ազատ կամքովը, հասկանալով մարդու և մարդկության խորհուրդը, առանց բռնադատվելու մի հարկադրական պահանջողութենից, ինքնին աշխատում ենք օգնական դտանվիլ հայ մարդկությանը որպես և ինչ չափով կարող էինք։
Ես երբեք չեմ անպատվել Հայաստանը ասելով, թե նա չունի այն, ինչ որ ստուդապես չունի, և միտք չեմ ունեցել համազդիների սիրտը վիրավորելու, այլ մանավանդ, հանդես տալով այդ խնդրին, ցանկացել եմ զքաւի կացոլցանել մեր ազդին այդ նորա տարապայման կարոտությունը և հետ մնալը լուսավորության գործի մեջ։
Պ. Իսահակյանցը իմ միտքն է ձգում հինգերորդ դարը և ասում է, թե «Խորենացիների նման մտավարժ և լիահանճար մանուկները անհագ փափագով դիմեցին Աթենք, Ալեքսանդրիա, Բյուզանդիա, դեպի հունական դպրոցները, և թե այդ երանելիքը չեն ասել, որ պարտական չէին Հայաստանին, այլ շտապել են գալ Հայաստան լուսավորել և այլն և այլն»։ Ցանկալի էր լսել պ. Իսահակյանցից, թե այդ բարի և օրհնյալ հիշատակի արժանի մարդիկը ինքյանք դիմեցին, թե ուրիշի ձեռքով և հոգաբարձությամբ ուղարկվեցան, և այդ հոգաբարձությունը, որ կատարեց այն ժամանակ Հայաստանը Սահակի և Մեսրոպի ձեռքով, իբր 60 աշակերտ Եվրոպա կամ Ալեքսանդրիա ուղարկելով, կարելի՞ է որ մոռանային այդ աշակերտքը և ասեին — թե Հայաստանը չէր, որ դայակ վարձեց մեր համար։
Ինչպես կարող էին նոքա պատճառ դնելով Հայաստանում համալսարան չշինելը ուրանալ Հայաստանի իրավունքը յուրյանը վերա, մինչ
այդպիսի դպրոցի չլինելը ստիպել էր սուրբ թարգմանիչներին աշակերտներ ուղարկել դեպի հունական դպրոցները, որի լեզու պանծալի և ստոյգ յօդանալով ճեմարանին վերաբանութեան[24], վերադառնային Հայաստան և կանգնեցնեին ընդհանուր ազգի լուսավորության ավազան։ Բայց թե ո՛ր չափ հաջողեցավ նոցա իրագործել յոլրյանց գաղափարը, թե ինչ հանգամանքների մեջ ոտք կոխեցին Հայաստան, թե ի՛նչ ընդունելության պատահեցան և ինչպես կատարեցին յուրյանը ասպարեզը, իմ սիրտը չէ դիմանում մի առ մի նկարագրել։ Ես տեսանում եմ, որ պ. Ւսահակյանցը ամենևին անտեղյակ է մեր մատենագրության պատմությանը։ Խորհուրդ ենք տալիս օրինավոր կերպով կարդալ և հասկանալ Խորենացին, և եթե բնագիրը անհասկանալի է, փառք աստուծո, շուտով ռուսերենը ևս դուրս կգա, պ. էմինի աշխատությամբ թարգմանված։ Այդ թարգմանությունը կարող է պ. Ւսահակյանցին և ուրիշներին հասկացուցանել Խորենացու Հայոց պատմությունը, ըստ որում ներկայումս հայոց լուսավորությունը այն թշվառ դրության մեջ է, որ ազգը ավելի շուտով կհասկանա Խորենացին ռուսերեն, քան թե հայերեն։ Խորհուրդ ենք տալիս նույնպես կզւրգալ Ղազար Փարպեցու նամակը գրած Մամիկոնյանց տիրոջ Վահանին, որովհետև այդ տեղից շատ բան է երևում ։
Եթե հինգերորդ դարումը Սահակ և Մեսրոպ խնկելի թարգմանիչքը հոգաբարձու եղած չլինեին, և նոցա աշակերտքը ինքյանք գնացած լինեին Եվրոպա և Ալեքսանդրիա ուսանելու, այն ժամանակ նոքա ևս կարող էին ասել այն, ինչ որ ասում ենք այժմ մենք, ազգի հոգաբարձությամբ ոչ եթե գիտության կաթն, այլև որչ մի բաժակ լոկ ջուր խմած չլինելով:
Պ. Իսահակյանցը ասում է, թե «ես մեր մեծատունների և հոգևոր իշխանների սիրտը կարևեր խոցելուց հետո, ասում եմ,— թե նորա հետ խոսելու վերա ևս կասկած ունինք»։ Զարմանք, որ պ. Ւսահակյանցը խառնափնթորում է և չէ հայտնում, թե — ո՞վի ում հետ խոսելու վերա է իմ կասկածը, և այդ բանի հետ ի նչ հարակցություն ունի մեծատոլնների և հոգևոր իշխանների վիրավորությունը։ Ես ասել էի և ասում եմ այժմ ևս, որ մեծ կասկած և երկբայություն ունիմ մուզաների խոսելու մասին պ. Ւսահակյանցի հետ։ Բայց նա, առանց լուծանելու իմ երկբայությունը, մեջ է բերում մեծատունների և հոգևոր իշխանների վիրավորությունը, ըստ ամենայնի անտեղի։ Շատ հին, մաշված ու տրորված խորամանկություն է, որ գործ է դնում պ. Ւսահակյանցը, կամենալով հաճոյանալ մեծատոլններին և մյուսներին, և մեզ որպես թե վատամարդիկ շինելով, բայց զուր է անհանգիստ լինում, իմ համար միևնույն է ազգուրաց մեծատունների և իշխանների բարեկամությունը կամ թշնամությունը դեպի ինձ, ոչինչ հարակցություն չունիմ նոցա հետ, և եթե ինքը պ. Ւսահակյանցը, որպես մանկավարժ, ստիպված է ասիական հին սովորությամբ ամենայն մարդու աղա՛,— աղա՛ ասելով գլուխները յուղել և յուր անձը պահպանել, բարյավ վայելե յուր սովորությունը, չենք ագահում այդ աննախանձելի բախտին։
Պ. Իսահակյանցը, կամենալով ցույց տալ յուր սրամտությունը, ասում է, թե կասկածավոր մարդու վիճակը կարող եմ տեսանել, իմ ողորմած պարոն Կոմս Էմմանուելի ճշգրիտ նկարագրութենից, և թե ինձ ևս դժբախտաբար տեսանում է այն կասկածավոր մարգերի կարդում, հավատացած լինելով, եթե պ. Կ. էմմանուելը իմանար, որ այդ ստորադրությամբ պիտի աոարկվեր իմ կասկածավոր գրությունը, ամենևին գրելու չէր այդ բանը։ Եթե ես պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր և երկչոտ մարդը լինեի, չէի կարողանալու դրականապես խոսել այս կամ այն բաները պ. Ւսահակյանցի հետ, և թե մի հաստատ բնավորությամբ մարդ, հավատ չընծայելով մի անհիմն բանի երկրայի, նա չի կարող ընկնեչ այն կատեգորիայի տակ, ուր դտանվում են կասկածավոր բնավորության տեր մարդիկը։ Այլ է մի անհավատալի բանի վերա հիմնավորապես կասկածել, այլ է կԼայարաէյալ եր1|յոսլ լինել, ինչպես ասել էր պ. Կոմս Էմմանուելը։ Եվ պ. Իսահակյանցը ի՛նչ տեղից իմանում է պ. Կոմս իմմանոլելի կարծիքը, մինչև անդամ նորա մտքից չանցած բաների մեջ. ուստի՞ դիտե, որ նա չէր նկարագրելու կասկածավոր մարդերի վիճակը, եթե ես առարկվելու լինեի ղորանով, մի՞թե այս ևս Մուզան է ասել պ. Իսահակյանցին։
Ես հավատացած եմ, որ եթե պ. Կ. էմմանուելը մի պակասություն տեսանե իմ վերա, այնքան ազնիվ կլինի, որ նախ և հառաջ ինքը կհրապարակե նորան, ցանկանալով ավելի կատարելության մեջ տեսանել իմ արժանավորությունը, ես ևս անխնա կպատժեմ պ. Կոմս էմմանուելի պակասությունքը, եթե տեսանեմ, և հավաստի եմ, որ շնորհակալության կստանամ նորանից։
Պ. Իսահակյանցը ասում է, թե չգիտե մի այնպիսի ազգային ավանդությոլն, որ պատմեր մեզ, թե Մասյաց ոաքումը կա մի փոս դժոխք անվանված հնումը. դորա մեղավորը ես չեմ, ինչու չէ ուսանում, և Խորենացու ասածի նման լինում է — աշակերտ հեզդ աո ուսումն և փույթ աղաի վարդապետել, նախ քան ցտեսությունն աստվածացան։ Պարոնը ասում է, «եթե կա ևս մի այդպիսի փոս, ապա ուրեմն Հայաստանը պատրաստել է նորան, յուր վսեմությունը և պարծանքը ուրացող մուրացկան որդոց համար», ես հավելացնսւմ եմ դորա վերա և այս, թե — սուտ պարծեցող, աղքատ հպարտ, տգետ և կամակոր որդոց համար, որ միտ չդնելով յուրյանը հոգեկան չքավորության վերա, հրատարակում են յուրյանը անձը առատացած ամենայն բանով, աղայական մեծամտությամբ տգիտանալով յուրյանը սնանկությունը, Այդ փոսը յուր խավարովը, որ թագավորում է նորա մեջ, կարող է լավ ապարանքի տեղ ծառայել օբսկոլրանտների համար, կարծեմ, որ պ. Իսահակյանցը ևս որպես օբսկուրանաների նիզակակից, կարողանա մի մութն անկյուն գտանել այգ տարտարոսի մեջ։
Զարմանք է, ինչպես չէ վախեցել Պ. Իսահակյանցը, թե մի գուցե պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր մարդերի կարգը ընկնի, որովհետև երկբայությամբ խոսում էր նախասացյալ փոսի վերա։ Պ. Իսահակյանցը ասում է, թե չէ ասել, որ Մասիսը բնակարան է մուզաների. ասելը ի՛նչպես կլինի, կոտոշներո՞վ, մինչ խոստովանում է, թե Մասյաց գարևանդից Մուզան կանչել է և ղագարեցուցել է նորա գոչյունը,— նշանակում է, թե մուզայք կան Մասյաց դարևանդի վերա: Իսկ այն բանը, թե «Հայաստանը ունի յուր ծոցումը քնքուշ մուզայք, որոց անմահ հիշատակները անգագար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը». ես ամենևին չեմ հասկանում, թե ի՛նչ կամի ասել, որովհետև նայելով քերականական կանոններին, ուրիշ խոսքերով միևնույն միտքը այսպես է դուրս գալիս, թե «անմահ հիշատակները մուզաների, որ Հայաստանը ունի յուր ծոցումը, անդադար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը».— նշանակում է, Հայաստանի մուզաները չեն, որ ողբում են, այլ նոցա անմահ հիշատակները: Այսպես չէ կարելի խոսել, որովհետև բուն անմտություն է։ Բայց արի տես, որ ես և իմ նման մարդիկ շատ, թող ասել և ճյոաիսափայլ կտրիճ և անխարդախ օրագիրը, առանց կարոտելոլ վերացական անունների գործածությանը, առանց կարոտելա քնքուշ մուզաների գործակցությանը, ողբում ենք անդադար օբսկուրանտների թշվառ գլուխը, և շատ կարելի է, որ մեր արտասուքից մի քանի կաթիլ բաժին հասած լինի և պ. Իսահակյանցի գլխին:
Ինչ որ վերա բերում է պ, Իսահակյանցի պեգագոգիայի մեջ ամենավերջին թուլությանը, ավելորդ է խոսել, որովհետև այգ պարոնը մի ասիական անմխիթար դպրոցում այբուբենք միայն ուսանելով կարող էր գուցե այբուբենը ևս ուսուցանել, բայց պեդագոգիան շատ կարծր բան է նորա գյուրափխրելի ատամների համար։
Պ. Իսահակյանցը ասելով «երանի՛ կլիներ, որ և իմ բախտը հաջողեր այգ համալսարաններումը մի հիմնավոր կրթություն առնելու», համաձայնում է իմ իստակ սրտից տված խորհրդին — մի բարեկարգ դպրոցում ստանալ մի հիմնավոր կրթություն, բայց երանի տալուց հետո իսկույն աշխատելով ծածկել յուր անկրթության մեղքը, շարունակում է ասիական կամակորությամբ.— «բայց մի մեծ կորուստ չուն իմ», հառաջ երանի տվեց, հետո, կորուստ չունի, որի՞ն հավատանք։ Խեղճ մարդ, ինձ աբեղա է կարծում, որովհետև անտեղի մեջ բերելով Առաքելու ասածը. «Եթե զլեզուս մարդկան խօսիցիմ և զհրեշտակաց, և սէր ոչ ունիցիմ, եղէ ես իբրև զպղինձ, որ հնչէ, կամ իբրև զծնծղայս որ ղողանջեն և այլն». և թե «մի յուսմունս օտարոտիս և պէսպէսս դան դա լիք», կամենում է խելքիս նստեցնել, որ լուռ մնամ նորա անկրթության և տեսութենից հառաջ աստվածաբանության վերա։ 0՛վ է ասել նորան, որ կրթություն ստանալով պիտո էր անպատճառ սերը կորուսանել, մի՞թե կրթության հետևանքը անսիրելիություն է. ամենայն մարդ կարող է պահպանել յուր մեջ այդ աստվածային մասնը, եթե ուներ, կրթությունը և լուսավորությունը առավել աճեցնում են և կերպարանագործում են սերը։ Բայց ես տեսանելով, որ պ. Եսահակյանցը հոժարամիտ է շատ… մարդերի հետ չարաչար գործ դնել սուրբ դիրքը, բոլորովին հրաժարվում եմ նորան իմ զավակի կնքահայր շինելու մտքից, որովհետև կնքահայր ասացյալը պիտի լավ իմանա և ողջամտությամբ վարդապետն սուրբ գիրքը. պատճառ. մկրտության ժամանակ նա խոսում է և խոստանում է անբարբառ երեխայի փոխանակ, իսկ այն խոստմունքը, որ չէին հառաջանում դի֊ տակցութենից, և սուրբ դիրքը, աստվածային բանը ողջամտությամբ հասկանալուց, ընդունելի չէ մկրտության ժամանակ, որովհետև եկեղեցական խորհոլրդներից ոչ մինը չէ կատարվում մեքենաբար միայն։
Մի զարմանալի բան ևս ասում է պ. Եսահակյանցը, թե իմ քարոզությունը և նպատակը ամենևին համաձայն չէ իմ խոսքերին, ուրեմն իմ քարոզությունը և նպատակը այլ բան են, և խոսքերս այլ, շատ բարի, ինչ տեղից իմացավ պ. Եսահակյանցը իմ քարոզությունը և նպատակը, եթե ոչ իմ խոսքերից, և ո՞չ ապաքեն այդ իմ խոսքերից բաղկանում էր իմ քարոզությունը և նպատակը, այլապես չէր կարելի, պատճառ, ի՛նչ խոսքեր կարող էր գործ դնել մի մարդ, ամենևին թարմատար նշանակությամբ, որ դուրս լինեին նորա միտք հասկացնող բառերից և որ չէին բացահայտում այդ մարդու նպատա կը։ Մի՞ գուցե պ, Եսահակյանցը պ. Դյումայի կոմս Ֆենիքսի նման ամենայն բան գուշակում է գործ դնելով Մեսմերի արվեստը։ Մեղա, մեղա, պ. Եսահակյանցը խոսում է Մասյաց քնքուշ մուզաների հետ, որոնց համար պատմում են, թե շատ անգամ գլորվելով Մասիսի ձյունապատ գագաթից և լանջից, սառուցի տեղ ծառայում են ծարավի մարդու համար, որովհետև ասում են, թե այդ քնքուշ մարմինքը ձգվելով որևիցե ջրի մեջ սաստիկ սառուցանում են նորան. երևի թե պ. Եսահակյանցը փոստով ստանում է Մասյաց դարևանդից այդպիսի մուզայք և նոցանից իմանում է ամենայն բան… Պ. Իսահակյանցր անգիտանում է, թե որպիսի դպրոցներ կամեի, որ լինեին Հայաստանում, եթե Ներսիսյան ազգային փոքրիկ ուսումնարանը հավատարիմ չէ իմ սրտին ո՛վ գիտե ինչ պատճառավ և այլն։ Ինչ որ վերաբերվում է իմ ցանկությանը և դպրոցների որպիսությանը, պ. Իսահակյանցը կարող է կարդալ Հյոա|ւսափայլի 8-երորդ համարում տպած պ. Կոմս էմմանուելի Հիշատակարանի մեջ, որովհետև այն պարոնի խնդրած դպրոցները նույնպես ցանկալի են ինձ, որպես և ամենայն ճշմարիտ ազգասիրի։ Իսկ Թիվլիզի հոգևոր դպրոցը, որ հայտնի է անունովս Ներս|սւյան (պտուղ արտասվաց Եփրեմ կաթողիկոսի ի Հաղպատ), չէ կարող երբեք մի ուրախություն գոյացնել իմ մեջ, մինչև դա օրինավոր կերպով և իրավունքով արժանի լինի դպրոց անունը յուր վերա կրելու։ Այժմյան ժամանակումս, թող նորա ուրիշ բազմամասնյա թերությունքը, միմիայն այն ուղղությունը — ամենայն բան ուսուցանել օտարի լեզվով, հերիք պատճառ է, որ ամենայն հայի սիրտ օտարանա այդ դպրոցից և նայի նորա վերա, որպես մի խրտվիլակի վերա։ Կարծեմ որ այժմ կհասկանա պ. Իսահակյանցր, թե որպիսի դպրոց կամեի ես իմ ազդի համար։
Պ. Իսահակյանցը վիրավորվել է իմ ասելուցս մեծատունների մասին, թե մարմին էին դարձած, և մեղադրում է թե ինչո՜ւ համար շատ լավերի միջից, միմիայն մարմին դարձողների վերա մատով չեմ ցույց տվել, պատճառն այն է եղել, որ մեր մեծատուններից մարմին չդարձողները այնքան փոքր են և աննշան, որ չեն մտանում ընդհանուրի կարգը, իսկ մյուսները ընդհանրապես մարմին դարձած ենք ճանաչում, որովհետև հոգու համար ոչինչ հոգաբարձություն չենք տեսանում նոցա կողմից։ Եվ պ. Իսահակյանցից ջատագոված գործերը այդ մեծատունների, որ մեզ հայտնի չեն, այն ժամանակ միայն կընդունենք, երբ պ. Իսահակյանցը օրինավոր վկայությամբ կապացուցանե, ըստ որում երեխայական օղաբախությունը բանականության դատաստանի առաջև հարդ չունի։ Պարոնը ասում է. «ի՜նչպես կարելի է անմիջապես և անտարբեր պախարակել և այլն», չդիտեմ ի՜նչ է հասկանում — անմիջապես ասելով« ես, որպես և ուրիշները, հասկանում եմ այդ խոսքով այն իդեան, որ հասկացվում է լատինական immediate կամ ռուսաց непосредственно խոսքերով, ուրեմն մեծատուննւերի մասին միջապե՞ս հարկավոր էր խոսել, через г. Исаакянца что ли չեմ հասկանում։ Ամենևին վատ չէր լինելու պ. Իսահակյանցին, խոսելուց հառաջ մի փոքր մտածել ուսանել, որովհետև ամենևին անգետ լինելով մտածության, կարելի չէ խոսել և ոչ իս՛կ բան հասկացնել։
Պ. Իսահակյանցը հարցանում է. «Սիրելի, այդ ինչ ճշմարտություն է, որ ձեզ համար խաղալիք եք շինե՛լ անպատվելով դորա սուրբ անունը»։ Զարմանք չէ, որ չէ ճանաչում ճշմարտությունը, որովհետև սկզբից մինչև այսօր սուտը հաղորդություն չունի ճշմարտության հետ, խավարը լուսի հետ, բայց ես ավելորդ չեմ համարում հայտնել, թե ճշմարտությունը, որի դրոշակի տակ զինվորված է և իմ նվաստությունը է աստուծո ճշմարտությունը, անմասն ամենայն ստութենից, խարդախութենից, կեղծավորութենից և այլ այսպիսի արատներից է այն ճշմարտությունը, որ Հիսուսի Քրիստոսի արյունով կնքվեցավ Գողդոթայի վերա, այն ճշմարտությունը, որ հաճո չէ աշխարհին, այն ճշմարտությունը, որին ատում են սուտ ազգասերքը և օբսկուրանտները, որոնց մեջ մի չար բախտով տեսանում եմ այս րոպեիս և պ․ Իսահակյանցըւ Դա է այն ապառաժը, որի վերա ընկնողը կփշրվի և թե ինքը մի բանի վերա ընկնի կհոսե։ Կարծեմ որ բավական որոշ նկարագրեցի խնդրած ճշմարտության ինչությունը և բնավորությունը։
Նույնպես թող հայտնի լինի պ․ Իսահակյանցին, որ ես նորա բուն հայագետ ասած մարդերից չեմ կրած ո՛չ իրավացի և ո՛չ անիրավ նախատինք․ գուցե այդ ևս Մասյաց մուզաները պատմել են պ. Իսահակյանցին, չգիտեմ․ միայն եթե նորա քարոզած բուն հայագետքը,— մեր կարծիքով խավարի կոտքի ջերմեռանդն դաբիրայքը, փորձ փորձեն այդպիսի գործ կատարելու, այն ժամանակ կլսեն յուրյանց ձայնի արձագանքը, ոչ եթե Մասյաց դարևանդից, այլ Րեդուակալեից— Պոնտոսի հզերքից, ինչպես ինքը պ. Իսահակյանցը փորձում է և կփորձե դեռևս, եթե մոռանա յուր չափը։
Լերմոնտովի մարգարեին չեմ նմանեցուցել ես իմ անձը, այլ մեջ բերելով այդ ոտանավորի հատվածը, կամեցել եմ միայն ցույց տալ պ. Իսահակյանցին, թե ճշմարտությունը հալածվում է ստութենից, բայց ցավելին այս է, որ այդ օրինակը ևս հերիք եղած չէ պ. Իսահակյանցին։
Պ. Իսահակյանցը ասում է, թե մի քանի իմ նման, գուցե ևս առավել գիտուն անձինք կարողացել էին իմ մարդկորեն սխալանքը լուսաբանել և ազգի վերաբերյալ թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել։ Դարձյալ մի նոր զարմանք․ պատճառ, առաջին անգամ հրապարակեցի իմ գրավոր վաստակը պ. Իսահակյանցի հոդվածի պատճառով, դորանից հառաջ և ո՜չ մի տող բան տպած ու հրատարակած չունեի, որ պ. Իսահակյանցի խելոքները կարողանային իմ սխալանքը լուսաբանել. չգիտեմ ինչպես պիտո է հասկանալ այս բանը։ Երևի թե պ․ Իսահակյանցը երազում կատարված տեսել է այս իրողությունը, կամ, Մուզան ասել է Մասյաց դարևանդից Ղզլար վազելով։ Ինչպես մեծ խորհուրդ և ազդեցություն ունի շրջակայքը մարդու վերա, լսելով պ. Իսահակյանցի խոսքերը, «թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել», իսկույն երևում է, որ այդ պարոնը բնակվում է այգիների մոտ և անդադար տեսանում է ճյուղերի կտրատվիլը: Բայց մի խորհուրդ ասեմ պ. Իսահակյանցին, ես և իմ նման մարդիկ շատ հավատացած լինելով, որ չէ վերջանում չարը կտրատելով միայն նորա ճյուղերը, աշխատում ենք արմատը կտրել այդ չարին, որ իսպառ չորանա: Բայց որովհետև պ. Իսահակյանցը յուր իդեաները առնում էր այգիներից, ուստի չէր կարող այնտեղ այսպիսի գործողություն տեսանել:
Շատ մեծահոգի մարդ է պ. Իսահակյանցը, մեծ շնորհ է ցույց տալիս ինձ «առանց դիտողության թողնելով իմ անվերջանալի վեճը աբեղաների հետ»: Մինը հարցանե թե ե՞րբ վեճ է բացել Շահբեգը աբեղաների հետ, չգիտեմ ինչ ունի պատասխանելու Ղզլարի մանկավարժը։ Ես հերքելով նորա այն երեխայամիտ խոսքը, թե «հանգամանքը բռնի խլել են Խորենացու բերանից նորա ողբը», կցորդել էի, թե ամենայն արդարությամբ արժան էր, որ Խորենացին գրեր, որովհետև վերադառնալով Ալեքսանդրիայից տեսել էր Հայաստանի ամենայն բանը գլխիվայր, և, ապացուցանելու համար, թե Խորենացու այդ ողբ գրելը պտուղ չէր մի րոպեական նեղսրտության, մեջ էի բերել նորա նզովքը կաթողիկոսների վերա և Շարք կաթողիկոսաց անունով աշխատությունը, որ ոչնչացուցած է երևում աբեղաների ձեռքով։ Բայց թե լավը կամի պ. Իսահակյանցը, Ղազար Փարպեցու Մամիկոնյանց տիրոջ Վահանին գրած նամակի երկու թերթերը ևս, վասն ի վերուստ են եղած դույն այդ աբեղաների ձեռքով, որովհետև նոցա մասին, բայց ոչ նոցա օգտի համար խոսում էր այնտեղ Ղազարը, ինչպես երևում է նախընթաց և հետևյալ բաներից։ Ես պատմել էի պ. Իսահակյանցին աբեղաների անքրիստոնյա ընթացքը Մովսես Խորենացու խնկելի ոսկրների հետ, իսկ այժմ շոշափելի կերպով ցույց տալու համար, թե այդպիսի բան շատ մոտ էր աբեղաների հասկացողությանը, թող պատմեմ այստեղ, որ երկու տարի սորանից հառաջ ասիական Տաճկաստանի մեջ, մի հայոց եպիսկոպոս գերեզմանից փորել ու հանել է մի հայ քրիստոնեի ննջեցյալ մարմին և ձգել է շուների առաջև, պատճառելով թե այն մարդը ավետարանական էր եղած։ Այս գործողությունը այնպիսի վատ տպավորություն գործել էր մինչև անգամ տաճիկների վերա, որ փաշան պայծառափայլ Դուռնից հրաման խնդրելով առանձին գերեզմանատուն նշանակեց ավետարանական հայերի համար, որ չէ ենթարկվում հայոց առաջնորդի իշխանությանը։ Այս բանի մասին շատ խոսք և զրույց հառաջացավ այն ժամանակ եվրոպական և ռուս օրագիրների և լրագիրների մեջ. թողում եմ այն մեծ գայթակղությունը մոտակա հայ ժողովրդին, որին մի չար բախտով անձամբ անձին վկա եմ գտանված: Պ. Իսահակյանցը այս տեսակ աբեղաներին անվանում է երանաշնորհ, բազմերախտ և սրբազնագործ, և նոցա գործը, հիշատակ ճշմարիտ ազգասիրության։ Իմ աչքումը այն մարզիկը, որ պարապում էին այսպիսի գործերով, ոչ թե միայն քրիստոնյա չեն, ոչ թե միայն քահանա, կամ եպիսկոպոս չեն, այլև, մարգ չեն։ Վա՜յ և դատապարտություն դոցա հավիտենական։ Եթե պ. Իսահակյանցի համար այդ, քաղաքական և եկեղեցական օրենքներով, որպես սոսկալի սրբապղծություն, դատապարտված գործերը են հիշատակ ճշմարիտ ազգասիրության, եթե այդ գործակատարքը են բազմերախտ, երանաշնորհ և սրբազնագործ, թո՛ղ նոցա բարեխոսությունը անպակաս լինի պարոն Իսահակյանցի գլխից. հեռի մեզանից. քա՛վ լիցի. անա՛թեմա։
Պ. Իսահակյանցը Խորենացու 4,000 տարեկան շինելու մեղքը ձգում է յուր վզից գրաշարի վիզը, խեղճ ողորմելի գրաշար, քանի՛ քանի հեղինակի և գրողների մեղքը հանձն ես առնում և քավում ես դու, ի՛նչ պիտո է առնել, երևի այդպես նախասահմանված է նոցա վիճակը։ Պարոնը յուր ներկա հոդվածի վերջումը կամելով ցույց տալ յուր սրատեսությունը և մի մասնով արդարացնել 2,600 տարու փոքրիկ և աննշան սխալը, հրավիրում է ինձ կարդալ Հյուսիսափայլի 4 ամսատետրակի 338 երեսը, ուր, նորա ասելով, պ. Կոմս էմմանուելը Մեղուի ապրիլի 19-ին դուրս եկած թերթը կարդում է Մոսկվայի մեջ ապրիլի 20-ին։ Ես բացի Հյուսիսափայլի վերոհիշյալ երեսը և տեսա, որ Կոմս էմմանուելը ոչ թե չէ կարդացել Մեղու լրագիրը, այլ ամենևին կամք ևս չունի կարդալու, որովհետև պատասխանում է, պարոն Խ…–ին, թե հիմարութենների կարդացող չէր, չնայելով, որ պ. Խ. գովում էր Մեղուն և նորա հրատարակող երևելի ուսումնականը (?). բայց թե պ. Իսահակյանցը ինչպես է կարդացել, որ տեսել է այնպիսի բան և ուստի՞ գիտե, որ պ. Կոմս էմմանուելը բնակվում է Մոսկվայում. ճշմարիտ, արժանի է զարմանալու։ Մի՞թե այդ ևս Մասյաց դարևանդից Մուզան է ասել պ. Իսահակյանցին։ ճշմարիտ, երջանիկ մարգ է պ. Իսահակյանցը, որ այդպիսի բարեկամություն ունի Մասյաց դարևանդի մուզաների հետ. բայց ավելի երջանիկ լինելու չէ՞ր արդյոք նա, եթե լոգիկան լիներ բարեկամ, քան թե մի վերացական էակ։
Թող բարյա՛վ մնա պ. Իսահակյանցը, բայց մինչև ցվերստին տեսություն, որովհետև ես չեմ կարող բաժանվիլ նորանից. մի անգամ սիրել եմ։ Եվ ես մի վատ սովորություն ունիմ, որ եթե մի անգամ սիրեմ, ասես մյուս անգամ բաժանվել լինո՞ւմ է. ինչ պիտո է առնել, գիտեմ, վատ սովորություն է, բայց միանգամ ենթարկվել եմ գորան, ճար չկա։ Ցավելին այս է, որ պարոն Իսահակյանցը յուր շրջանառությունը հինգ ամիսը մի անգամ կատարող մոլորակներից է. շուտ-շուտ չէ երևում, ապա եթե սխալվել եմ և կոմետը ընդունել եմ մոլորակի տեղ, որ եթե այս անգամ ցած գնա հորիզոնից, ու մյուս անգամ չերևի, այն ժամանակ վա՜յ քեզ Շահբեգ. շատ ցավերիդ վերա մի մեծ ցավ ևս պիտի հավելանա։
Ս. Խ. ՇԱՀԲԵԳ
Համար 3
Սեպտեմբերի 13, 1858, Պոլտավա։
Պարոն ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈԻԵԼ
Ինձ վաղուց հայտնի է, որ Հիշատակարան ես գրում և կցանկանայիր իմանալ որևիցե անսովոր բան։ Այս երկու ամսոլմը պատահելով մի քանի վաճառահանդեսների մեջ, տեսա մի թափառական գազանանոց, որի մուտքը արժեր կես մանեթ։ Շուտով հատուցի և մտա, բայց խնչպես զարմացա վերահասու լինելով նորա տիրոջ խաբեբայությանը, դորա գազանանոցի կենդանիքը շինովի էին, որ շատ թե փոքր հայտնի երևում են առաջին անգամ աչք ձգելու ժամանակ։
Սաստիկ խայտառակութեններից մինը այն էր, որ ցույց տվեց մի թռչուն Կազվարի անունով, թայց ի՛նչ կազվար, մի մեծ թռչունի վերա, որ ես որոշ չնկատեցի, որի մասին ոմանք արագիլ և ոմանք մորահավ ասացին, դրել է թաղիքից (քեչայից) շինած վահանի նման բան, այլև շրջապատելով փետուրներով և ներկելով ոտքերը, հավատացնում է, թե մանուկ կազվար է։ Ինչպես կարելի է, որ արագիլը կամ մսրահավը թեև ծածկված էին վահանի տակ, չհայտնեին յուրյանը ինչ լինելը։ Կառավարությունը իմանալով այս խարդախությունը, դուրս վանեց վաճառահանդիսից։ Լսած էի, թե Կեսարիայում էշ ներկում են, բայց արագիլից և մսրահավից կազվար շինել, ծածկելով մի կոպիտ վահանի տակ, ճշմարիտ լսած չէի:
ՁԵՐ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ ԿԱՐԴԱՑՈՂՆԵՐԻՑ ՄԻՆԸ
Ահա իմ ստացած ծանոթությունքս և նամակներս, բացի սորանից պիտի ասել, որ նորերումս հանդիպեցա պ. Բեգզադեին, որ նոր էր եկել մի այլ քաղաքից, բայց ինչպես վշտահար, վատած և ցավագարված։ Հարբանում եմ.— Պարոն, ի՛նչ է պատահել քեզ, մի գուցե հիվանդ էիր, որ ենթարկվել ես այդպիսի փոփոխության։ Ինձ պատասխանում է. «Ես անհավատ մարդերի հետ գործ չունիմ. դու ծիծաղում ես իմ վերա»։ — Ինչ ծիծաղելու բան կա. ես քեզանից հարցնելու եմ քո այդպիսի փոփոխության պատճառը…
— Մի՞թե մոռացել ես իմ տեսած երազը,— պատասխանեց պ. Բեգզադեն։
— Չեմ մոռացել, բայց ի՛նչ հարակցություն կա քո տկարանալու և այդ ցնորքի հետ։
— Ցնորք… Ցնորք. բայց այդ բանը մաշում է իմ հոդին։ Դորա հետ միացավ և այժմյան պոչավոր աստղի երևիլը. այդ ևս վատ բան է նշանակում, այնպես չէ՞։
— Այնքան վատ, որքան քո տանից դուրս գնալով երևելը փողոցի մեջ։
— Արի քո հետ խոսիր. ի՛նչ մարդ ես. ինձ և այդ աստղը մի շինեցիր. խղճմտանք չունի՞ս, աստուծուց չե՞ս վախենում. ես մի մեղավոր մարդ, բայց նա սուրբ…
— Ինչի՞ց գիտես դու նորա սրբությունը։
— Եթե սուրբ չլիներ, ի՛նչ է շինում երկնքումը։
— Քեզ ո՛վ է ասել, որ նա երկնքումն է. նա մեզանից շատ հեռի չէ, եթե համեմատենք տիեզերքի անչափելի տարածության հետ։
— Դու ինչ կամիս ասա՛, ես էֆիմերդե գտա և նայեցի, շատ վատ- վատ բան է խոսում այս և գալոց տարու համար։
— Եվ այդ բաները, ամենայն տասներկու տաբու մեջ միանգամ պիտի կրկնվին, այնպես չէ՞ ։
— Ի՛նչպես։
— Ինչ որ 1858-ի մասին դրում է, նույն բանը գրում է և 1870 թվականի համար, որովհետև ընդամենը 12 գլուխ է այդ ծակ մարգարեությունը։
— Թերահավատություն… Թերահավատություն… աստված քավյա՛ զիս զմեղավորս… Աստված քավյա՛…
Այսպիսի աղոթքներով հեռացավ ինձանից պ. Բեգզադեն. բայց այս անգամ, ինչպես տեսանում եք, շատ կակուղ վարվեցավ. բերան չբերեց յուր բեգզադեությունը կամ 3,000 մանեթի բանը:
Ես այդպես ևս սպասում էի. այն մարդը, որ մի բանից այրվում է, վեր է թռչում, բայց չէ մնամ վերևումը, իսկույն ցած է գալիս. այդպես ևս բարկացող բեգզադեները, որոնք կամաց- կամաց տեսանելով յուրյանը ընդդիմության ունայնությունը, քարշում են պոչերը։
