ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ
ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼԻ ՕՐԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ 1858-1860
Ա
Ապրիլի 20։ Այսօր շատ վաստակած եմ և բավական թույլ բայց տկարությունս բավական թեթև է և տանելի։ Այսօրյան օրագրությունս հարուստ է այն խոսակցությամբ, որ պատահեցավ իմ և պ. Խ… մեջ, որ ընդդեմ ամենայն քաղաքավարության եկել էր իմ մոտ գիշերազգեստով (խալաթով)։
Բարեկամական կերպով իրյար ողջունելուց հետո, իմ հյուրի առաջին խոսքը այն եղավ, որ հարցանե ինձանից զանազան նորութենների մասին, ես որ մի այնպիսի ուշադրության արժանի բան չգիտեի։ Պ. Խ. սկսեց յուր խոսակցությունը իմ հետ այսպես.
— Կարդացե՞լ ես Հայաստանի Մեղուի[1] 16-րդ համարը։— Չէ. չեմ կարդացել, — պատասխանեցի ես, — որովհետև չեմ ստանում։
— Ափսոս, որ չես կարդացել. նորա հրատարակողը, Մանդինյանց Ստեփանոս քահանան. այնպես տղամարդի պես հանդես է եկել և խայտառակում է Նազարյանցին և Նալբանդյանցին, որ ասել չէ կարելի։ Հավատա՛ ինձ, այն օրն է ձգել նորանց, որ կարծեմ թե այդ հրկուքը ևես զղջացած լինին յուրյանց գրածների վերա. մանավանդ այսպիսի հզոր և գիտնական հակառակորդի պատահելով։
-Ես հիմարութենների կարդացող չեմ, և ժամանակ չունիմ ևս ուշադիր լինելու տգետ մարդերի ցնորամիտ վայրախոսության, և չեմ կարծում, որ Նազարյանցը և նալբանդյանցը զղջացած լինեին յուրյանց մինչև այժմ գրածների վերա, ինչպես դու ասում ես, «հանդիպելով մի այդպիսի Հզոր և գիտնական հակառակորդի»։ Ձեր աչքումը, ճշմարիտ, գուցե մի անկիրթ և բյուր տեսակ նախապաշարմունքով լցված մարդ ունի մի հարդ ու արժանավորություն և գուցե կարող էիք դուք այդպիսի մի մարդ գիտնական անվանել, իսկ իմ կարծիքը Մեղոփ հրատարակողի մասին շատ անշահ է։
—Մանդինյանց տեր Ստեփանի՞ մասին…
—ինչո՞ւ ես զարմանում, ի՜նչ մի երևելի մարդ է դա։
—Մանդինյանց տեր Ստեփա՞նը…
—Այո, նա. ի՞նչ պատճառով այդքան շատ հարցանում ես։
—Նորա համար, որ նա ուսումնական, խելոք և եվրոպացի մարդ է, և նորա հրատարակած Մեղուն ուսումնական լրագիր է, որով հույս ունի նա լուսավորել հայոց ազգը։
Այստեղ չկարողացա ես ծածկել իմ ծիծաղը, որ առատությամբ դուրս թռավ կուրծքիցս։ Պ. Խ. անորոշ կերպով նայելով իմ վերա, թթվեցուց յուր երեսը և մեծ տհաճությամբ շարունակեց. «Պարո՜ն, ներիր ինձ ասել քեզ, որ դու ոչինչ հասկացողություն չունիս ուսումնական բաների մեջ» Մանդինյաց տեր Ստեփանը քանի տարի գրագիր էր Ներսես կաթողիկոսի մոտ. եթե նա ուսումնական, խելացի և եվրոպացի մարդ չլիներ, կաթողիկոսը կպահե՞ր նորան յուր մոտ։ Ես չգիտեմ, թե ինչ մտածեմ քո մասին. հառաջ կարծում էի, որ դու փոքր ի շատե բան գիտես, այժմ, ների՛ր համարձակությանս, տեսանում եմ, որ շատ բոբիկ ես եղած ուսումնականութենից»։
— Բոլորովին ներում եմ քեզ,— պատասխանեցի ես,— կարող ես ինչ կամիս խոսել, որովհետև հիվանդին և խելագարին ամենայն ինչ ներելի է. օրենքի և պատշաճի խստությունը թուլանում է այս երկու դիպվածներումը, դու լինելով և մինը և մյուսը, ազատապես կարող ես խոսել. բայց այսքան խնդրում եմ հասկանալ, որ Մեղուի հրատարակողի գրագիր լինելը կաթողիկոսի մոտ ոչինչ ապացույց չէ նորա գիտնական, Ուսումնական և եվրոպացի մարդ լինելուն. ինչ կոնդակ, որ կաթողիկոսը քսան անգամ գրելով ու ճեղքելով վերջապես գրում էր, նույն կոնդակը Մանդինյանց տեր Ստեփանոսը մատյան էր անցուցանում»[2] ։
Հազիվ թե ավարտել էի խոսքս, պ. Խ. գանչեց, «չարախոսություն է, որ առնում ես կաթողիկոսի վերա, ի՞նչպես համարձակվում ես…»։
— Ես ճշմարիտ բան եմ ասում և սուտ չկա խոսածիս մեջ, ո՛վ կարող է արգելուլ ճշմարտության ճանապարհը։
— Ճշմարտություն, ճշմարտություն, բայց մոռանում ես, որ այդ ճշմարտությունը ասելով, մերկացնում ես ազգի պակասությունքը և ամոթը։ Եթե մի ճշմարտություն հրապարակելու հետ կապակից է ազգային ամոթի հանդիմանությունը, չի՛ք լինի այդպիսի ճշմարտությունը, այդպիսի դիպվածում լավ է սուտը, որ վարագուրում էր ազգի պակասությունը։ Բան եք շինել ձեր համար, ճշմարտություն հա՛ ճշմարտություն. ի՛նչ օգուտ կա մի այնպիսի ճշմարտութենից, որ կտրատում էր ազգի սիրտը։
— Պարոն, քո խելքի բանը չէ դատել և հասկանալ ճշմարտության հարդը և արժանավորությունը։ Ինքը Քրիստոսը ճշմարտություն էր և ճշմարտության համար խաչի մահը հանձն առավ. իհարկե այդ բաները քո համար անհասկանալի են, միայն պիտո է ինձ այսքան ասել քեզ, որ ոչ դու և ոչ քո գիշերասեր դարանամուտ ընկերքը չեն կարող փակել իմ բերանը, որ չխոսեր նա ճշմարտության, ձեր շատ և անխորտակելի կամակորությունը ոչինչ այլ բանի պատճառ չէ լինելու, եթե ոչ հար- կագրելու ինձ, որ այժմյան հայոց ազգի դրությանը հրատարակեմ բովանդակ աշխարհի մեջ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսիարեն և լատիներեն, հրավիրելով այդ ազգերի ուսամնականքը, հասկանալ մեր այժմյան ազգային պիտույքը կամ լուսավորության մասին բարձրացած խնդիրները և անաչառապես դատաստան կատարել։ Ինչո՛ւ փախչենք լուսի տակ քննելուց մեր ազգային գործերը, ինչո՞ւ սիրենք խավարի վարադոլրով ծածկել մեր վերքերը, որոնք այսքան տարիներ թաքուն մնալով բժիշկներից, կարոտ են այժմ մեծամեծ վիրաբուժական հնարների, Այնպես է, մեր քարոզած ճշմարտությունը գուցե թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնար է փտած և ճարակած խոցը առողջ մասներից բաժանելու և հեռացնելու համար։ Ես ճշմարտություն քարոզելով, ասում ես դու, թե հայտնում էի ազգի պակասոթյունքը. եթե այդպես ևս լինի, մի ուրիշ խորհրդով չէ դա, թեոչ, որ ազգի սրտացավ անդամքը փոքր առ փոքր հասկանալով բանի զորությունը, բժշկության հնար որոնելու ընկնեին. ես, ոչ թե մի սևահոգի մարդու պես, այն խորհրդով եմ մերկացնում այդ պակասությունքը, որ ծիծաղեմ դոցա վերա, կամ պախարակելով անցանեմ հարևանցի նոցա մոտով. ոչ, այդ պակասությունքը ծակում են իմ սիրտը, և շատ արտասուքի պատճառ են դառնում։ Ես դիտավորություն չունիմ մի մարդ կամ մի ազգ անարգելու. քա՞վ լիցի. բայց ինչ որ խոսում եմ, խոսում եմ որպես պաշտոնյա ճշմարտության, ճշմարտությունը ավելի մեծ հարգ ունի իմ աչքումը, քան թե աշխարհի բոլոր թանկագին գոհարները և հարստությունքը:
Այս խոսքերի վերա պ. Խ. մի փոքր հանդարտեց և բոլորովին այլ ընթացք տալով խոսքին, շարունակեց.
— Մի՛ բարկանար, լավ է. մի՛ բարկանար, մեք շատ խոր մտանք, իմ խոսքը Մանդինյանց տեր Ստեփանոսի վերա էր, որ յուր ուսումնական, Մեղու անունով թերթի 16 համարում խայտառակել էր Նազարյանցին և Նալբանդյանցին,— դու ի՞նչ ես ասում այս մասին։
— Ի՞նչպես է խայտառակել, և այդ քահանան ինչ մի զորեղ մարդ է, որ այդպես ջարդել ու փշրել է Նազարյանցին և Նալբանդյանցին։ Հավատա ինձ, եթե սոքա արժան համարեին դյուխ դնել, այն ժամանակ Մեղուի և նորա հրատարակողի շնչառությանը շատ կծանրանար, մինչև այն աստիճան, որ հարկավոր կլինի սպանիական ճանճի գործադրությունը Մեղուի կարծիքի վերա, որ դուրս քաշվելով ապականյալ հյութերը ճանապարհ տային շնչելու.
— Մեղուի հրատարակողը խայտառակել է Նազարյանցին նորանով, որ սորա վարդապետությունը անվավեր է համարում և նորա կարծիքները սխալական, որոնց գլխավորը հայոց լեզվի մասին. Նազարյանցը ասել է, թե հայոց լեզուն հառաջանում է սանսկրիտյան լեզվի մի ճյուղից, մինչդեռ Չամչյանը, Ավադյանը և Ինճիճյանը ապացուցանում են հայոց լեզվի առաջնությունը և Ադամի լեզու լինելը։ Նալբանդյանցին խայտառակել է նորա համար, որ սա հայոց մի քանի երևելի ուսումնականներին սխոլաստիկ էր կոչել։ Այժմ հասկացա՞ք թե ինչո՞ւ համար կամ ի՞նչպես է խայտառակել։
— Եղբայր, Նազարյանցի վարդապետությունը երևակայական չէ, ինչպես մի ուրիշ մագիստրոսություն, մի բարձրաստիճան մասնավոր մարդու ձեռքից ստացված[3]: Նազարյանցի վարդապետությունը հաստատված է տերութենական օրենքների վերա. բայց գուցե Մեղոփ հրատարակողը այն պատճառով անվավեր է համարում, որ Նազարյանցը ևս չէր ստացել մի այդպիսի մասնավոր մարդուց յուր ուսումնական վարդապետությունը։ Այս ևս հարկավոր է իմանալ, որ Նազարյանցը չէր համաձայնելու ընդունել ևս մի այդպիսի պատվանուն, այնպիսի մարդուց որ չուներ տալու իրավունքը. և մի բարձրաստիճան անձն համալսարա՞ն է, ակադեմիա՞ է թե ի՞նչ է, որ կարող էր մագիստրոսություն և վարդապետություն բաժանել, այդ արտոնությունքը ստացվում են շատ մեծ և ուսումնական քննութեններով և համալսարանական և ակադեմիկական հաստատութեններով, և Նազարյանցը այս ճանապարհով է հասել վարդապետական աստիճանին, որ ոչ ոք չէ կարող խլել նորանից, և եթե ստուգապես, ինչպես դու ասում ես, Մեղուի հրատարակողը համարձակվել է ձեռնամերձ լինել նորա վարդապետությանը, ապա հավատացած կաց, որ դորա համար պատասխանատու կլինի նա տերության դատաստանի առաջև։ Ինչ որ դու ասում ես հայոց լեզվի համար, ես ամաչում եմ պատասխանել, ամաչում եմ խոստովանել, որ այժմ ևս կան հայերի մեջ մարդիկ, որ մոլորվելով կարծում էին բոլորովին երեխայական սուտ պարծանքով, թե հայոց լեզուն Ադամի լեզուն է։ Իսկ Նալբանդյանցը երբեք չէ մեղանչել սխոլաստիկ կոչելով հայոց այն կիսագրագետ մարզիկը, որ ինչպես ինքը, Մեղուի հրատարակողը ևս, պարսավը կրիտիկայի տեղ են գործ ածում, արագիլը սիրամարգի տեղ, ինչպես ասել էր Նալբանդյանցը[4]Դու առհասարակ լավ կարդա Հյուսիսափայլը և կտեսանես, որ նա ամենայն կերպով նվիրված է հայոց ազգի ճշմարիտ օգտին և դաստիարակությանը։
— Ես շատ խոր չեմ մատնում ուսումնական բաների մեջ,– պատասխանեց իմ հյուրը,— բայց ինչ որ վերաբերվում է վաճառականության և այն գործական վաճառականության, ես առավել լավ գիտեմ քան թե Հյուսիսափայլ հրատարակողը։ Ես Հյասիսափայլի երեք համարի մեջ մի հոդված տեսա վաճառականության մասին, թեև չեմ կարդացել: բայց գիտեմ, որ հիմար բան պիտո է լինի, պատճառ, չեմ կարծում, որ համաձայն լիներ իմ վաճառական տեսությանը (теория)։
— Դու ի՛նչ անձնասեր մարդ ես, ինչ բան որ համաձայն չէ քոլ տեսությանը, մի՞թե հիմար էր։
— Այն պատճառով, որ վաճառականության մասին իմ տեսությունը հաստատապես օգտակար է։
— Ի՞նչ է քո այդքան օգտակար տեսությունը վաճառականության մեջ։
— Նախ, որ տերության սահմանի ներսումը գործած ապրանքների վերա, Կարոլոս Բոսքոյի ճարտարությամբ, երևի մաքսատան կնիքը… ապացուցանելոլ համար, թե սահմանից դուրս գործված ու ներս բերված էր։ Երկրորդ, որովհետև իմ խանութի գործակատար մարդիկը միշտ անհարազատ լինելով, շատ վնասներ էին հասուցանում, ծածուկ կերպով վատնելով յուրյանց պարոնի արծաթը, այս պատճառով, եթե մի այդպիսի տղամարդ դուրս գնալու լինի իմ ծառայութենից, թող լինի նա տասն տարի ծառայած, թող և օգտակար եղած լինի, այնուամենայնիվ իմ մշտնջենական կանոնը այն է, որ նորա հետ հաշիվ տեսանելու միջոցին ոչ թե միայն ես պարտական չմնամ նորան, այլև մի քանի հարյուր մանեթի մուրհակ առնում նորանից այն արծաթի հանդեպ, որ ցույց էի տալիս իմ իմաստուն հաշվումս, թե նա ստացել էր ավելորդ քան թե պատկանում էր նորան, ահա իմ վաճառականության գլխավոր սյունը, գլխավոր հաստարանը, որի վերա շարժվում են իմ բոլոր խանութները այստեղ… Այնտեղ… Մյաս տեղ… Եվ այլն, և այլն։ Այս կանոնքը եթե արմատանան հայոց ազդի մեջ, կարող են գլխավոր պատճառ դաոնալ ազդի հարստությանը։
— Սիրելի,— պատասխանեցի ես,— քո կանոնների առաջինը խաբեություն է և մաքսանենգություն, երկրորդը զրկողություն. երկուքը միասին դատապարտելի գործ, և՛ աստվածային էլ քաղաքական օրենքներով։ Ի՞նչպես կարելի է գովել մի վաճառականություն, որ հիմնված է այդ ընդդեմ քրիստոնեության կանոնների վերա. ամոթ քեզ, որ այդպիսի գործերով ես պարապում, ո՞վ գիտե, ո՞րքան խեղճ հայ պաաանիք անբախտացած են քո բարբարոսոլթենով և դու այդպիսի կեղտոտ ճանապարհով ձեռք բերելով քո հարստությունը, համարձակվում ես կուլ տալ այն հացի կտորը, որ գնված էր ուրիշների աշխատանքի գնով․․․
— Դու ի՞նչ անհասկանալի մարդ ես, ես փիլիսոփայության վերա չեմ խոսում քո հետ, այստեղ բանը վաճառականության վերա է։
— Մի՞թե վաճառականություն ասացյալը դրականապես մի պիղծ բան է, որ անպատճառ պիտո է հիմնված լիներ սատանայական կանոնների վերա, ո՛չ, ո՛չ. վաճառականությունը սուրբ բան է, պիտո է արդարությամբ և խղճմտանքով գործակատար լինել և այդ հանդիսում. ինչ որ աստված ստեղծել է, ամենայն ինչ բարի է, և պիտո է զգուշանալ, չմեղանչել արդարության ընդդեմ և չպղծել մի գործի սրբությանը։
— Դու կարծում ես թե աշխարհի երեսին հարստականքը արդարությա՞մբ ճարել են յուրյանը արծաթի կարողությունը, ոչ, սխալվում ես. շատ անգամ արյունի գին է այն, շատ անգամ մեծամեծ զրկողութենների գին. գաղտնիքը որով վարվում են առհասարակ վաճառականը, անմոտենալի են քեզ և քո նման մարդերի, ղուք ձեր բաբոյականությամբը և ճշմարտությամբը երբեք ճարելու չեք աշխարհի երեսին մի երևելի արծաթագլուխ։
— Եթե չճարենք ևս, գոնե մեր խիղճը մաքուր է և հոգին հանդարտ, գոնե չկա մի մարգ որ ասե, թե այս ինչ մարգը իմ արծաթը կերավ, ինձ ղրկեց և ինքը հարստացավ։ Բայց ինչ որ ասում ես դու, թե բոլոր հարուստ մարդիկ յոլրյանց հարստությունը ճարել են արյունով, զրկողութենով և այլ հանցանքներով, ես չեմ ընդունում այդ. կան մարդիկ, որ արդարությամբ վաստակում են և ամենակալ տերը օրհնել է նոցա վաստակը։
Երբ ավարտեցի խոսքս, պ. Խ. վերկացավ տեղից և բարյավ մնա ասելով խնդրում էր ինձանից յուր մոտ հյուր գնալ։ Ես զարմացա գորա անզգամության վերա, որովհետև այդքան կծու խոսակցոլթենից հետո, արդեն ինչ տեղիք կար իրյար հյոլրասիրելու։ Վերջապես գնաց պ. Խ…
Մեր բոլոր խոսակցոլթյունքը նորա հետ այն եղան, ինչ որ գրած է Հիշատակարանիս մեջ։ Այս խոսակցության մին բանի վերա միայն զարմացած եմ, թե ինչպես մի քանի մարդիկ տեղ են տալիս յուրյանը սրտի մեջ մի վայրախոսության և բանի տեղ են դնում Մեղուի ցնորարանությունքը. բայց չէ պիտո մոռանալ Ղազար Փարպերու առածը, «ըստ խոզի հարսնացելը կոյաջուր բաղանիք», այդպիսի տգետ և կամակոր գիշերածին գավակների և այնպիսի լրագիր։
Այսօր երեկոյին մի անստորագիր նամակ ստացա, շատ ծիծաղելի է նորա բովանդակությունը, այս պատճառով արտագրում եմ բառ առ բառ։
Պ. ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ.
Ես լսում եմ, որ դու հիշատակարան ես պահում տանդ և ամենայն օրում պատահած կամ լսած անցքերդ գրում ես այնտեղ, մանավանդ եթե մի արժանի ուշադրության բան պատահի, այս օրերս իմ բարեկամներից մինի հետ պատահեցա ես մի հազվագյուտ քաղաքավարի մարդու։ Այս քաղաքավարի մարդը երեկոյան ժամանակի խնդրեց ինձ և իմ բարեկամիս, որ թեյ խմելու դնանք յուր մոտ. հոժարություն ցույց տվեցինք և գնացինք։ Երբ որ դռնից ներս մտանք, մեզ հյուրասիրողը անհայտացավ մյուս սենյակներում, և ես իմ բարեկամի հետ մնացինք միայն, սպասելով գործի կատարածին։ Երկար ու ձիգ սպասելուց հետո հանկարծ երևեցավ քաղաքավարի մարդը, բայց ի՞նչ դրության մեջ. զարմանալի բան։ Սորա կինը չիմանալով, որ այրը հյուրեր է կանչելու, ջուր է պատրաստել որ լվանա յուր ամուսինը, իսկ երբ ամուսինը ներս է մտանում, կինը ամեևին ուշադրություն չդարձոլցանելով ներկա հանգամանքի վերա, հարկադրում է ամուսնուն լվացվիլ. ի՞նչ պիտո է առներ, կամա ակամա հոժարում է։ Մեր, իմ բարեկամի հետ առանձնության միջոցին, մյուս սենեկումը բաղանիքի հանդես է կատարվել, և արդարև քաղաքավարի մարդը երևեցավ շեմքի վերա կարմիր, ճերմակ, թաց մազերով, լվացող կինը քամակից։
Բ
Մայիսի 1: Մտածում եմ, թե մինչև ո՞ր աստիճան ողբալի էր կասկածամիտ մարգերի դրությունը, այդ բանի քանի օրինակները տեսած եմ։ Խեղճ ողորմելիքը չէին կարող հաց ուտել հանգիստ, ամեն մի չնչին բան վրդովում էր նոցա փոքրիկ հոգու խաղաղությունը, ծառի տերևների շարժողությունը կայծակնաբեր որոտմունքի նման բան է այդ մարգերի համար։ Ով որ չէ նկատել այս բանը, թող ուշադիր լինի, և տարակույս չունիմ, որ ցավելու էր թե ի՞նչ պատճառով բնությունը այդպես վշտացուցել է այդ մարգերին։ Դոցա մեջ թագավորված է մի ստրկական երկյուղ, երկյուղ օտարից, երկյուղ ազգականից, երկյուղ ընտանիքից, երկյուղ բարեկամից, երկյուղ թշնամոլց, հեռավորից և մերձավորից և ասես թե դոքա ինքյանք մի կերպարանված երկյուղ լինեին, ասես թե երկինքը այն պատճառով հաստատ պահել էր յուր կամարակապ տարածությունը, որ կործանվելով մի այդպիսի մարդու գլխի վերա, չքացներ նորան։ Ցավելի՜ մտածություն, արդյոք կա՞ մի բնական պատճառ, որ այդ մարդիկը ստանում էին այդպիսի ստրկական ուղղության հոգու։ Եվ այդ պատճառը պիտո էր որոնել նոցա կազմվածքի՞ մեջ ֆիզիկաբար, թե լոկ բարոյական պատճառների մեջ. արդյոք ա՞յդպիսի մարդիկ շատ հարստահարված էին, կամ շատ խաբված, որ այժմ մատնվել էին այդ ողորմելի վիճակին, թե չարագործ, նենգավոր և այլ հանցանքների տեր լինելուց, մի խոսքով հոգու անբարոյականութենից հառաջանում էր այդ կասկածամտությունը։ Մտածությունքս կտրվեցան թղթաբերի ներս մտանելով, և ահա ստացած նամակիս բառացի պատճենը.
Ողորմած պարոն, Կոմս էմմանուել.
Ապրիլի 14, 1858, Րեդուտկալե
«Իմ ձեռքը հասած Հյուսիսափայլ անունով օրագրի՝ մի քանի համարներից տեսանում եմ, որ դուք գործակից եք այդ օրագրին, ուրախ եմ և հոգվով չափ ուրախ, որ ձեր կոչումը և դրությունը աշխարհի երեսին խափան չէ ձեզ մի ազգային և բարի գործի մասնակից լինելու, երանի՜ թե ես ևս կարողանայի մի կերպով օգտակար լինել այդ ընդհանուր ազգային գործի հաոաջադիմոլթյանը. այո՜, ցանկանում էի երբեմն-երբեմն տեղեկությունը տալ այդ պատվական օրադրին, բայց երկբայում եմ, մի գուցե պարսն Հրատարակոդը տեղ չգտան ի յուր օրագրի մեջ իմ գրած բաների համար»: Ես ծանոթություն չունենալով ոչ պ. Հրատշարակողի և ոչ պ, Նալբանդյանցի հետ, որ ինչպես տեսնում եմ, պիտո է գլխավոր աշխատակից լինի պ. Հրատարակողին, գրում եմ ձեզ այս նամակը այն խորհրդով, որ դուք մի նամակով միջնորդ լինիք իմ և Հյուսիսափայլ օրագրի մեջ, որպեսզի ընդունե իմ աջխատությունքը, եթե պատահի ինձ ուղարկել։ Ես կարդում եմ այստեղ Մեղու Հայասոտան անունով լրագիրը և շատ անգամ տեսանում եմ նորա մեջ այնպիսի բաներ, որ արժանի չէին բերանից հանելու, թող թե պղծելով Գուտտենբերգի գյուտը հասարակության հրատարակելու։ Չգիտեմ, արդյոք ստանո՞ւմ եք դուք այդ լրագիրը թե ոչ. բայց եթե չեք ստանում, մի կորուստ չունիք. դորա գործակատարների մեջ չէ երևում մի հաստատ բնավորություն և ինքը լրագիրը չունի յուր համար մի ուխտյալ խորհուրդ, առաջևումը մի նպատակ, որին հասաներ. դա մի աուրյա բան է և ճակատագիրը նույն վիճակով վճռելու է դորա ապագան, որով վճովեցան Կովկասյը[5] և Արարատը[6]։ Ես չեմ կարոդ տեսանել մի գործ, որ ազգային դիմակ ծածկելով երեսին, բայց էապես հիմնված լինելով նյութական շարժառիթների վերա, աշխատում էր հանձն առնուլ ամենայն տեսակ ցածություն, շողոքորթել ազգի թեթևամիտ և կարճատես անդամների անձնասիրությունը և այդ ճանապարհով հաճոյանալով ազգին, տարածել յուր անճոռնի լրագրի համարները արծաթը ժողովելու աղագավ։ Այսպես անմխիթար է իմ հայացքը Մեղուի վերա. և ես անդադար գրագրություն ունենալով Թիֆլիզի հետ, տեսանում եմ, որ այնտեղ ևս խելացի և բանագետ մարդիկ այդ աչքով նայում են դորա վերա։ Մի քանիքը իմ բարեկամներից, լսելով ինձանից թե կամենում էի երբեմն–երբեմն քննության տակ ձգել դորա թերթերը, ասացին ինձ, թե անպատշաճ էր ուշադրություն դարձուցանել այդպիսի մի չնչին գործողության վերա, և խոսակից շինելով նորա գործակատարների հետ, անպատվել իմ անձը։ Ես բոլորովին համաձայն եմ, և եթե այդ գործը հարաբերություն չունենար մեր ազգի հետ՝, եթե դա հիմար գաղափարներ չտարածեր ազգի մեջ, հավատա՛, որ հետևելով իմ բարեկամների խորհրդին, անունը ևս տալու չէի այդ գործին։
Ուղարկում եմ այժմ իմ մի քանի նկատողությունքը, «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով պ. Իսահակյանցի հոդվածի վերա, որ տպած էր այդ Մեղուի 14 համարում, ապրիլի 5-ից։
Խնդրեմ շուտով ուղարկել ինձ այն երաժշտական նոտերը, որոնց մասին դեռևս գրել էի մարտի մեջ. դուք չգիտեք, թե այսպիսի մի խուլ տեղում մինչև որ աստիճան զգալի է գեղեցիկ ձայների կարոտությունը ականջի համար։ Գարունը բավական շուտ սկսեց այստեղ։ Հյուսիսային արևելյան մրրիկները խռովում են անդադար Սև ծովի տարածությունը:
Ողջ եղիք։
Միշտ պատրաստական խոնարհ ծառա
ՍԵՐՈՎԲԵ ԽԱՉԱՏՈԻՐՅԱՆ ՇԱՀԲԵԳ
P. S. Այս րոպեիս ձեռքս հասավ Մոսկվայում՝ տված Նոր Քնար Հայաստանի[7] անունով տետրակի չորրորդ համարը, թե ի՛նչ տպավորություն կգործե իմ վերա այդ բանը կգրեմ հետևյալ փոստայով։
Ս. Շ.
Պ. Շահբեգի նկատողոլթյունքը պ. Իսահակյանցի «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով հոդվածի վերա, որ տպած էր Մեղուի մեջ, նորա 14 համարում։
Պ. Իսահակյանցը յուր գրությամբը հայտնում է յուր որպիսությունը. տեսանում եմ, որ դա բարեմիտ և աշխույժ երևակայությամբ մի երիտասարդ է, բայց շատ թույլ դաստիարակված, որովհետև նորա գրածի մեջ չէ երևում մի հիմնավոր դաստիարակության հետք։ Շատ տեղ չարչարվում է լոգիկան, և այդ պատճառով պ. Իսահակյանցը ինքն, չէ իմանում կշռի որ թաթի վերա դնե յուր ծանրության քարը: Այդ պարոնը, ազգի հետ մնալու պատճառ լուսավորության կողմից, դնում է այն բանը որ բուն հնարն էր նորա հաոաջխաղացության. այսինքն այն մեղադրանքը, որ նորերումս լսվում է մի քանի պարոնների գրչի րերանից, ինչպես վկայում է պ. Իսահակյանցը, ազդի անուսումնասիրության վերա: Պ. Իսահակյանցը ասում է, թե այն ժամանակ միայն պատշաճ էր այդ. «եթե ազգայինք աղավնեվաճառության և լոմայափոխության մեջ մոլորված և ապականված լինեին, և ազգային գիտության և հառաջադիմության տունը ավազակաց այր շինած լինեին», այս խոսքերից հետո, որ բավական հանդարտությամր հառաջ է տարել, իսկույն վայր է ձգում երեսի դիմակը և ասպարեզ է մտնում, «այս ի՞նչ դատաստան է, որ մեր լեզվագետները գործ են գնում։ Այս ի՞նչ հայրենասիրություն է, որ կացին և մանգաղ վեր առած, լեզուները սրած, ազգը պախարակելու վերա են և վերք վերքի վերա դնելու, ա՞խ, մինչև ե՞րր մեր խեղճ ազգը այս դաժանակիր լծո տակը ծնկի և տառապի, մինչև ե րր պետք է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվին նորա վերա, ով պարոններ, ազգը այս տեսակ կրթություն չի ստանալ, ազգը վայ ու վագլախով իրա կորուստը չի գտնիլ. մանկությունը սիրում է գգվանք, սիրում է փափկություն, սիրում է փաղաքշանք…»։
Չենք հասկանում, պ. Իսահակյանց, թե հայոց ազգը ո՞ր տեղում ունի գիտության և հառաջադիմության տուն, որի մասին ասում ենք, թե չէ շինել նա այր ավազակների, ուրեմն և անպատշաճ էր զուր տեղը ազգը մեղադրել, մեք ևս, ինչպես դուք, ազգի որդիք ենք և կցորդ գորա փառքին և անարգանքին, գորա հարստությանը և կարոտությանը, տեղյակ նորա կարողությանը և տկարությանը, բայց չնայելով այս բոլոր բաների վերա, ոչ մի տեղում չենք տեսանում մի րան, որ սեփական լիներ հասարակ ազգին, չենք տեսանում մի ծառ, որ ազգը միաբան գործակցությամբ, տնկած լիներ, և ազգային եղբարց կծու, բայց ճշմարտախոս մեղադրանքը ամենևին հառաջանում է դույն այդ բաների չլինելուց։ Խնդրում ենք ցույց տալ մեզ երկու հայ, որ միասին խորհուրդ կատարած լինեին ազգի հառաջադիմության վերա, հոգ տարած լինեին ազգի զավակների կրթության և լուսավորության վերա, և ի՞նչպես է, որ այս լուսափայլ ճշմարտությունը անտես արած, փորձ եք փորձում հարձակվիլ մի քանի պարոնների վերա, այն պատճառով, որ նոքա ճշմարտություն քարոզելով բամբասանքի տակ էին ձգում յուրյանը անձը հիվանդոտ և կարճատես մարգերի կողմից։ Դուք ասում եք, թե այն ժամանակ արժան էր դնել ազգի վերա այն մեղադրանքը, եթե ազգայինքը աղավնեվաճառության և լոմայափոխության մեջ մոլորված ապականված լինեին: Սիրելիս, աղավնեվաճառությունը և լոմայափոխությունը դատապարտվում է Ավետարանի մեջ որպես անպատշաճ գործ աստուծո տան համար, և այժմյան բաների կարգը չէր թույլ տալու, որ այգ հանդեսը բացվեր եկեղեցու մեջ. բայց եկեղեցուց դուրս, ի՞նչ մի պակաս բան է թռչնավաճառությունը, ձեզ հայտնի չէ՞, որ Անգլիայում ընկերությունը կան և այն, հարուստ ընկերությունը, որ պարապում էին թռչնավաճառությամբ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հետ, և եվրոպացի երևելի բանկերը ի՞նչ մի պակաս արդյունաբեր կամ անբարոյական գործ են, որ եթե մեր հայերը ևս պարապելու լինեին այդ գործերով, արժանի էին դատապարտության։
Մի՞թե ձեր կարծիքով հայերի վաճառականությունը մի երևելի բան է. չէ սիրելիս, այդ վաճառականություն չէ, և այդ ճանապարհով հայոց ազգը երբեք հաոաջանալու չէ վաճառականության մեջ, և մեը դատապարտելու չէինը հայոց ազգը, եթե նա եվրոպական կերպով աղավնեվաճառությամբ և լոմայափոխությամբ պարապեր։
Ընդհանրապես սկսանելով ձեր դրվածքը, խոսում եք ազգի հետ հասարակաբար, բայց հանկարծ տեսանում ենք հետո, որ գործ ունիք մի քանի պարոնների հետ. ցանկալի էր մեզ իմանալ այդ պարոնների անունները, որ այդպես վրդովել էին ձեր հոգու խաղաղությունը և պատճառ էին տվել ձեր այնքան խոսելու, մինչև որ Մուզան հարկադրվեր Մասյաց դարևանդիցը դադարեցնել ձեր գոչյունը…
Եղբայր, սիրական, պարոն (ներեցեք ինձ, որ այսպես ընտանեբար վարվում եմ ձեր հետ), ե՛րբ կամ ո՞ւր տեսաք, որ հայրենասերըը ազդի վերքերի վերա վերք էին հավելացնում. դուք հարցանում եք թե «մինչև ե՞րբ պետը է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվին ազդի վերա». Հառաջուց ասացեք ո՞վքեր են այդ մարդիկը որ անարգում էին ազգը և թրում ու մրում էին նորան. ոչ ոք չէ կատարել այդպիսի գործ, ես տեսանում եմ, որ դուր հայոց ազդի մի ըանի այլ անդամների հետ միասին, ֆանատիկոսությամբ և տենդային ջերմության մեջ խոսում եք, և այդ է պատճառը, որ չեք կարող զանազանել ազգի անմխիթար պակասությունքը բուն ազդիցը և ձեր աչքումը, ինչպես հայտնի ցույց եք տալիս, միևնույն կշիռ ու հարգ ունին թե ազգը և թե նորա պակասությունքը, և, եթե ավելի լավը կամիք, պակասությունքը ավելի նախընտիր են, քան թե բուն ազգը։ Եթե այսպես շլիներ, դուք ուրանալով ազգի ապագա բարօրությունը և լուսավորությունը, որ պիտո է հառաջանար պակասությունքը վերանալուց հետո, խունկ չէիը ծխելու այդ պակասութենների կուռքերին և չէիք ազգացուցանելու նորանց: Ազգը էապես անարգոզքը չեն նոքա, որոնցից գանգատ ունիք, որովհետև մերկացնում էին ծածուկ պահած ազգի վերքերը, վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, այլ այն սուտ ազգասերքը, որ խեղճ ողորմելի Մեղուին լծել են մի սայլի և ինքյանք լցվելով մեջը հարկագրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին. այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարդու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն։ Հայերի միջից շատ մարդիկ անպատճառ կամենում են, որ թագավորե սուտը և թաքնությունը. բայց ամենայն բանիմաց և ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա պատժել և պատուհասել բերանով և գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչև որ ազգը տեսանելով յուր վերայի կեղտը զզվի, գարշի և խնամ տանե լվանալու և մաքրելու յուր անձը, որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքին։ Եթե մեք, որպես անդամ ազգի ճանաչում ենք մեր արժանավորությունը, պիտո է ուրեմն խոստովանենք մեր ունեցած պակասությունքը, որովհետև նա՛ միայն ուղղակի և կտրական կերպով կարող է խոսել յուր պակասութենների վերա, որ գիտակցաբար ճանաչում էր յուր արժանավորությունը։ Առանց որևիցե փոքրոգի կասկածավորության պիտո է հանդես հանել ազգի առաջև նորա խավար կողմերը, ապացուցանելու համար, թե լավության ուժը չէր կարող հաղթահարվիլ չարութենից, այլ դորա հակառակ պիտո է հաղթեր նորան և կանգնեցներ առաքինության դրոշակը ջարդ ու փշուր եղած չարագործության ամրոցի վերա։ Պարոն Իսահակյանց, խնդրում ենք անհանգիստ չլինել, թե Հայաստանի փլատակների տակից լսելու էիք մի իրավացի անմռունչ գանգատանք, թե «ի՞նչ օգուտ, որ ունիմ բյուրավոր գիտնական որդիք և այլն»։ Հայաստանը գիտե յուր ընթացքը, ուստի և չունի ոչինչ ժամանակ գանգատելու իրավունք, դեռ Հայաստանը չունի գիտնական որդիք, որ յուր կաթով չիներ մեծացուցած. թող այդ գաղափարական Հայաստանը հառաջուց մի ծննդարան պատրաստե գիտնական որդիք ծնուցանելու համար, թող կաթ պատրաստե նորանց սնուցանելու համար, թող հաց պատրաստե նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թե իրավունք կստանա ասել, թե «գիտնական որդիք ունիմ»։ Հայաստանի որդոց գիտությունը, եթե կան այդպիսի մարդիկ ուր և իցե, այդ հայոց ազգի շնորհքը չէ. մեզանից յուրաքանչյուր ոք, գերմանական, ֆրանսիական և ռուսիական համալսարաններումը գերվելով օտարության մեջ, հազարավոր նեղութենների համբերելով, օրը խավարեցնելով, ստացել է մարդկության ընդհանուր լուսից յուր բաժին մի քանի ճառագայթ. եթե գանգատ ունի Հայաստանը, թո՛ղ բարձրացնե յուր մեծատունների և հոգևոր իշխանների անփույթության վերա, և դուք, պ. Իսահակյանց, տվեցեք այդ խորհուրդը Հայաստանին, մեք ևս կառնեինք այդ գործը և չէինք ծանրաբեռնելու ձեզ, եթե մոտ լինեինք Մասյաց դարևանդին և եթե նորա Մուզան խոսակից լիներ մեր հետ։ Եվ ձեր հետ խոսելու վերա ևս կասկած ունինք, մի՛ գուցե Թիֆլիզի վարձավոր լալականների ձայնը համարած լինիք ձեր վառ երևակայությամբ Մուզայի ձայն Մասյաց դարևանդից. պատճառ, մուզայք չեն բնակվում Արարատի վերա, այդ քնքուշ արարածքը յուրյանց անզգուշությամբ վտանգի մեջ կարող էին ձգել յուրյանց անձը սաստիկ մրսելով և ջլային տենդ (febris nervosa) ստանալով, որ շատ անգամ պատճառում են Արարատի և Արագածի մեջ խաղացած սառն հողմերը։ Մեք մուզաների բնակարան ճանաչում ենք Պարնասը, այլև գիտենք մեր ազգային ավանդությունը, որ Մասյաց ոտքումը կա մի փոս, դժոխք անվանված, ուր շատ անգամ ընկնում են մարդիկ…[8]
Պարոն, դուք մեղադրելով ուրիշների դաստիարակելու կերպը, ցույց եք տալիս ձեր վերին աստիճանի թուլությունը պեդագոգիայի մեջ. դուք ասում եք, մանկությունը պիտո է դաստիարակել գգվելով, փաղաքշելով, փափկացնելով և այլն. չգիտեք, որ իսկապես այդ բաները այնպիսի թունավոր տարերք են, որ մտանելով դաստիարակության մեջ կտրում են նորա ընթացքը. և մի մարդ ձեր կերպով դաստիարակություն ստանալով կդառնա շատ անբարոյական մարդ։ Խնդրում ենք, որ դուք մի փոքր աշխատություն հանձն առնուիք ծանոթանալ պեդագոգիայի կանոնների հետ, և առհասարակ վատ չէր լինելու, եթե մի բարեկարգ դպրոցում ստանայիք մի հիմնավոր կրթություն, որովհետև Ներսիսյան դպրոցի շնորհքով շատ հեռի չեք կարող գնալ։ Բայց այս մի խորհուրդ է իստակ սրտից, ինչպես կամիք։
«Ահավասիկ պարոններ», հանդես եք գալիս, պարոն Իսահակյանց, «եթե մեք ազգասեր ենք, եթե հայրենասիրությունը պարծանք ենք համարում, այսպես առնենք կամ այնպես առնենք». ինչ կամիք արեցեք սիրելիս, և մեք հոգով չափ ուրախ կլինինք ձեր հառաջադիմության վերա, եթե հաջողի ձեզ ստանալ. բայց լսելով ձեզ, դիմել մեր բոլորովին մարմին դարձած մեծատունների ոտքը, ազգի անունով բան խնդրելու համար, հանձնառու չենք. մեք փորձը առած ենք այդ բաների, և մեր մեծատունների տտիպ համը առել են մեր ատամները. բայց եթե դուք չեք փորձել, փորձեցեք, և կգա ժամանակ, որ ինքներդ կխոստովանեք այս ճշմարտությունը, թե հայոց մեծատունը կերակրի, հանդերձի, գինու, փառավոր ապրելու, սնոտի և անցավոր փառք ճարելու համար թափում է յուր քսակից վերջին մանեթը, բայց ազգային գործի, մի վերացական առաքինության համար, որի վարձը իսկույն երևելու չէր նորա վերա, նա շատ նեղությամբ կբանա յուր քսակը. նորա ձեռքը սովորած չէ այդպիսի բաների համար արծաթ ձգել ազգի գանձանակը: Այո, պարոն, բան խոսելու ժամանակ չէ պիտո մոռանալ այն շրջապատը, որի մեջ կատարվում էին այն իրոզությունքը, որոնց վերա են մեր խոսք ու զրույցը:
Ճշմարտության պաշտոնյա լինել մի հատիկ խորհուրդն է մի բարոյական մարդու, և վա յ այն մարդուն, որ պիտո է ուրիշի ճշմարտությունը չափեր բարեկամության կամ թշնամության չափով։ Ստույգ ազգասերը պիտո է խոսի ճշմարիտը. այո, ճշմարտությունը շատ անտանելի է լինում այնպիսի մարդերի համար, որ յուրյանց ծնած օրից նվիրել էին յուրյանց անձը ստության սպասավորությանը, բայց ի՛նչ պիտո է առնել, այդ նոր բան չէ աշխարհի երեսին, և մտածող մարդիկ վաղուց ահա փորձով իմացած են, որ ճշմարտությունը հալածվում է միշտ և պատճառ է լինում յուր պաշտոնեի հալածանքին. մի այդպիսի անբախտ պաշտոնեի համար ճշմարտությունը շատ անգամ ճանապարհ է բացել դեպի գլխապարտության սյունը (էշաֆոդ), շատ անգամ հանել է նորան փայտակուտի վերա։ Ի հարկե կարդացած կլինիք Լերմոնտովի Մարգարեն. նա մի տեղ ասում է.
Սկսեցի սեր քարոզել, Սուրբ ուսումը ճշմարտության, Եվ իմ բոլոր մերձավորքը, Կամեին ինձ քարկոծ առնել: |
Եվ արդարև ճշմարտությունը մի այնպիսի բան է, որ պատճառ է լինում մարդերի միմյանցից հեռանալուն. ինքը ճշմարտության վարդապետը գուշակել էր, որ յուր քարոզությունքը, յուր ճշմարտությունը պիտո է բաժինք հառաջացնեին։ Բայց ծածկել և վարագուրել ճշմարտությունը աշխարհին հաճոյանալու համար, սատանայի գործ է. հեռի՛ մեզանից, և մեք անպարտ ենք։ Թող բամբասվինք ճշմարտության համար, փույթ չէ, միայն թե աստուծո ձայնը չասե մեր սրտի մեջ թե մեղանչել էինք ընդդեմ ճշմարտության։
Ձեր հոդվածը վերջացնում եք նորանով, որ ազգը վատաբանելը և ազգի վերա կոծելը և ողբ կատարելը անօգուտ եք համարում ազգին. իբրև ապացույց ձեր խոսքին մեջ եք բերում Խորենացու ողբը հայոց ազգի վերա և ասում եք, թե այդ չորս հազար տարվա ողբը ոչինչ արդյունք հառաջացուցած չէ և այլն. այսքան պիտո է իմանալ, որ ոչ ոք դեռևս ճշմարտախոս հեղինակներից պարսավապետ չէ և այդ պաշտոնը յուր պարծանքով հանդերձ մնացած է հայոց միակողմանի ուսումնականներին, որոնց թիվը բարձրացնում եք մինչև բյուր. դուցե ձեր աչքումը շատ փոքր նշանակություն ունի բյուրը, բայց մենք տասն հազարը համարում ենք մի բյուր։ Նմանապես մեք անարժան ենք համարում կանացի ողբ ու կոծը, որ հառաջանում են մեծ մասով հուսահատութենից, մինչ մեք իբրև քրիստոնյա դատապարտվում ենք եթե կորուսանելով մեր հույսը ձգեինք մեր անձը հուսահատության ծովը։ Ասում եք թե Խորենացու ողբից բան չէ հառաջացել. դորա մեղավորը Խորենացին չէ։ Աշխարհիս երեսին ձայն ասացյալը լսողի համար է, ով ականջ ունի լսելու, թող լսե. իսկ հայոց ազգի համար շատ բաներ անցանում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Դուք կամիք արդարացնել Խորենացու անձը, ասելով որ հանգամանքը բռնի խլել էին նորա բերանից այդ ողբը. առաջինը, պարոն, Խորենացին անկարոտ է մեր նման փաստաբանների պաշտպանությանը, մանավանդ որ ոչինչ սուտ չկա նորա ասածի մեջ. երկրորդ, ձեր այդ ընթացքով ցույց եք տալիս ձեր թուլությունը հայկական դպրության մեջ: Խորենացին վերադառնալով Ալեքսանդրիայից, չգտավ Հայաստանը այն վիճակի մեջ, ինչ վիճակում բարյա՛վ մնա էր ասել նորան: Արշակունյաց թագավորությունը և հայրապետությունը Լուսավորչի տնից վերջացել էին, երբ նա մեծամեծ հույսերով ոտք էր կոխում Հայաստան, հունական լուսավորությունը տարածելու, և պատահելով ազգի իշխանների անսիրտ ընդունելությանը և հոգևորների կոպիտ, խավարասեր հալածանքին, ամենայն արդարությամբ պիտո է գրեր, մանավանդ Խորենացու պես երկնաքաղաքացի և տոնելի մարդը: Նա բացի այդ ողբից նզովք ևս գրել է հայոց կաթողիկոսների վերա, որ աբեղաների ձեռքով ոչնչացուցած է երևում, ինչպես և մյուս նորա գործը «Շարք կաթողիկոսաց» անունով. խնդրեմ կարդացեք Ղազար Փարպեցու նամակը, որ գրում է Մամիկոնյանց տիրոջ Վահանին (տպած Մոսկվա, 1853)։ Դուք կտեսանեք այնտեղ, որ հայոց աբեղայքը մինչև ի մահ հալածելուց հետո և մահից զկնի չեն հաշտվում այն պատկառելի ծերունու հետ, սեղանապիղծ ձեռքով մոտենում են նորա խնկելի ոսկրներին և հանելով գերեզմանից թափում են ջրի մեջ: Այստեղ ավելորդ չէ խնդրել ձեզանից, որ հայտնեք նույնպես, թե դուք ո՞ր ժամանակից սկսանում եք ձեր տարեգրությունը, որ Խորենացուն շինել եք չորս հազար տարեկան. սովորական տարեգրությանը նայելով, նա դեռևս հազար երեք հարյուրի և հազար չորս հարյուրի մեջ է, որովհետև այդ մեծարգո հիշատակի արժանի մարդը կեցած է 370—489 Քրիստոսից հետո:
Եվ այսպես, պ. Իսահակյանց, մեք ավարտում ենք մեր նկատողությունքը, որ գուցե թե անախորժ թվին ձեզ, և եղբայրական (եթե միայն հաճիք ընդունել) խորհուրդ ենք տալիս ձեզ բան գրելու ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին, խոսել սառն հոգով, և հավատարիմ մնալով լոգիկական կանոններին։
Բացի այս նամակակցութենից ուրիշ արժանի ուշադրության բան չէ կարող այսօր զարդարել իմ Հիշատակարանը։ Ներողություն, պիտո էր այստեղ գրել այն խոսակցությունը, որ պատահել է մի շինականի և մի վաճառականի մեջ։
Շինականը. — Պարո՛ն, քաղաք մտանելով տեսանում եմ բարձր տների վերա ձողեր, որոնցից վայր է գնում մինչև գետինը մի երկաթի լար, դոքա՝ ինչացո՞ւ են։
Վաճառականը.— Այդ շանթապահ գործիք է, որ հնարել է Բենիամին Ֆրանկլինը։
Շին. — Ի՞նչ ասել է շանթապահ գործիք։
Վաճ.— Կայծակից պահպանող, ուր որ կա այդ բանը, այնտեղ կայծակը չէ կարող վնասագործությունք հառաջացնել, որովհետև այն ձողի ծայրին մագնիսացուցած մետալ լինելով, անգործ է կացուցանում կայծակի զորությունը։ Այդ բանի համար փառավորվեցավ Բենիամին Ֆրանկլինը։
Շին.— Այդպիսի ոչինչ բանի համա՞ր, դա ի՛նչ է, որ մարդ փառավորն։ Մեր գեղումը մի դրացի կին կար. նա շատ անգամ վայր էր քարշում կայծակը։
Վաճ.— Ինչպե՞ս։
Շին.— Իսկույն կասեմ. միայն հառաջուց պիտո է իմանալ, որ այդ կինը վայր էր քարշում կայծակը մի մարդու զարկել տալու համար, եթե դա ուներ մի թշնամի։ Եվ ահա այսպես է դորա արարողությունը, ինչ մարգու կամենար, որ նա կայծակից զարկվեր, ստանում էր նա որևիցե ճանապարհով այդ մարդու հասակի (բարձրության) չափը, այդ չափով մոմ էր շինում և վառում էր եկեղեցում, բայց ոչ սովորական կերպով, այլ գլխիվայր. մոմի վերա մի տեղում գրում էր ասեղով և շատ աննըշմարելի այս բառը «ելդըրըմ»։ Մոմը վառվելով մինչ հասանում էր այս խոսքին, որ կայծակ է նշանակում, իսկույն երկինքը մթնում էր, որոտմունքը թնդում էին, փայլակները ջրի պես սկսանում էին վազել և մի ակնթարթում կայծակը սևացնում էր այն մարդը, որի չափով շինած էր մոմը:
Վաճ.— Դու ի՛նչ հիմար բաներ ես ասում. ի՛նչ հարակցություն կա օդի էլեկտրականության և մի մոմի մեջ, թող գլխիվայր ևս վառեիր, ի՛նչպես կարելի է հավատալ այդպիսի բաների։ Եվ դու տեսա՞ծ ես մի օր, որ այդ կնոջ կամքով կայծակը մի մարդ չքացներ։
Շին.— Ճշմարիտը պիտո է ասել, չեմ տեսած. թեպետև այդ կինը շատ անգամ վառում էր եկեղեցում մի այդպիսի մոմ…
Ահա անկրթության և թեթևամտության պտուղը. աստված իմ, ի՛նչ ողբալի մարդիկ կան աշխարհիս երեսին։
Շարունակությունը՝ այստեղ
