Այս տեքստը գրվել է Սիլվա Չոբանյանի հետ համագործակցությամբ: Սիլվան ուներ ներկայացման մտահղացումը և կառուցվածքը: Նարե Գրիգորյանին առաջարկեց գրել ներկայացման համար տեքստ: Այս տեքստը Նարեի արձագանքն է Զաբել Եսայանի մասին Սիլվայի հետ զրույցին:
Զաբել Եսայան՝ փրփուր
ելույթ
Զաբել- հանուն: հանուն ազատության, արդարության, համակեցության, ազնվության:
աստիճանաբար աղմկոտ ա դառնում ձայնը ու աղոտ բառերի շարան, մետաղական հնչողությամբ, գնալով ավելի աղոտ ու հեռու:
Զաբել- հանուն:
ու ավելի անհասկանալի ձայնով շարունակվում ա:
Զաբել- ու Եղիշե Չարենցը:
էլի անհասկանալի բառեր ու սև:
տղամարդու ձայն- Փրփուր
բնակարան
Զաբելը սենյակում գնում-գալիս ա, աղջիկը մոր հետևից պտտվում ա, մեկ-մեկ՝ կանգնում, նայում, հետո էլի պտտվում: Կինը քայլում ա, ոնց որ չիմանա՝ ուր, հասնում ա պատի, սեղանի, դռան:
Զաբել-փակ ա , – հանդիպում ա առարկայի, -էս էլ ա փակ, փակ ա:
Շրջվում ա, նայում աղջկան, որը հետևից քայլում ա:
Զաբել – Սոֆիկ, փակ ա։
Դուռը ծեծում են կինը շարունակում ա քայլել ու կպնել առարկաների: մտնում են ոստիկաններ, կինը շարունակում ա քայլել:
-Փակ ա,- ասում ա, – էս էլ ա փակ:
ոստիկանները սկսում են խառնել տունը վերցնում են սանր, մատանի, լիֆ, մազակալ ու գիրքը: կինը տեսնում ա դանդաղացրած ոնց են վերցնում , նայում ա աղջկան:
Զաբել-Սոֆիկ փակած ա:
բանտախուց.
երեք կանայք (Զաբելը, Կարինեն և Աշխենը)
Զաբելը քայլում ա հանդիպում պատի, հետո էլի քայլում ա հանդիպում մահճակալի, հետո՝ էլի քայլում, հանդիպում ճաղերի, հետո էլի քայլում ա հանդիպում կանգնած կնոջ. սկսում ա խոսալ:
Զաբել-ծաղիկները բազմազան են, մեկը մեկից տարբեր, տարբեր հոտով , տարբեր գույնով: մի խումբը իրար նման են ու նույնը չեն, մյուս խումբն էլ իրար են նման ու էլի նույնը չեն: մենք էլ ծաղիների պես զանազան ենք:
ուրիշ ձայն– Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղիգոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներիցզուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա[1]։ Ծաղիկները մեծ նշանակություն ունեն ժողովուրդների մեծ մասի մշակույթում: Ինչ-որ տեղ դրանք օգտագործվում են զարդարման համար, ինչ-որ տեղ ծառայում են որպես ուշադրության նշան, իսկ ինչ-որ տեղ դրանք լիովին հարգվում են… (վիքիպեդիա)
երկու կանայք հմայված լսում են:
Զաբել-կա մի իրականության հնարավորություն, որ բոլոր ծաղիկներն էլ միասին կիսեն պարտեզը:
ուրիշ ձայն – Չկան սպիտակ ծաղիկներ՝ իրականում դրանք անգույն են, այսինքն՝ չունեն գունավոր պիգմենտներ և ուղղակի արտացոլում են արևի լույսը։ Ծաղիկների սև պիգմենտ նույնպես չկա, գույնը կարող է լինել կամ մուգ կարմիր, կամ մուգ մանուշակագույն:(վիքիպեդիա)
Զաբել- շատ մարդիկ կան աշխարհում որ կերտում են էդ իրականությունը՝ երանելի գալիքը: գալիս ա ,մոտ ա: աշխարհը բաց ու լայն տեղ. հարատև խաղաղություն:
կանայք օրորվում են Զաբելի բառերի ռիթմով: լսվում ա ոստիկանի ոտնաձայնը: կանայք գնում են նստում են մահճակալներին: ճաղերը բացվում են: Զաբելին տարան հարցաքննության:
հարցաքննության սենյակ
ոստիկան – դու կարգը տապալելու մտադրություն ունես:
Զաբել-ես կարգ ստեղծողներից եմ, միասին ստեղծենք կարգը՝ բոլորիս համար:
ոստիկան – կարգը կա. դու պետք ա ենթարկվեիր, չես ենթարկվել պատժվելու ես:
Զաբել- ես եկել եմ , որ միասին ստեղծենք մեր կարգը՝ իմ ու ձեր, ինձ կանչել են, որ միասին ստեղծենք:
ոստիկան – դու եկել ես կարգը տապալես, խոստովանի՛:
Զաբել- ինձ կանչել են, որ միասին ստեղծենք՝ միասին, նոր կարգը, բոլորիս համար:
ոստիկան – ոչ կարգը արդեն կա: քո խոսքերը ապացույց են, որ մեղավոր ես, խոստովանի՛:
Զաբել- ես անմեղ եմ, ինձ կանչել են որ միասին…
ոստիկան – լավ, ասա ո՞վ էր կանչողը, ու՞մ հետ ես:
Զաբել- հայրս ասում էր որ …
էս ի՞նչ սև տեղ ա, բառերս սպիտակ, տեղը՝ սև,
էս ի՞նչ թարս տեղ ա,
տեսնու՞մ ես բառերս սպիտակ են:
փրփուր:
բանտախուց
Զաբելը մտնում ա խուցը, սկսում ա քայլել, էլի քայլել ու հասնում ա պատի, մահճակալի, պատի: կանայք իրանց մահճակալների վրա նայում են իրար, նայում են իրան ու իրար. կանայք լուռ են: կանայք տեսնում են՝ Զաբելը անջատված ա, բան չի խոսում, ձայն չի հանում:
կանանցից մեկը մոտենում ա: Զաբելը տեսնում ա կնոջը ու սկսում ա խոսալ:
Զաբել- ծաղիկները՝ բաց երկնքի տակ, պես-պես, գույնզգույն, տարբեր հոտերով. մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր, մեկի թերթերը՝ բաց, մյուսինը՝ փակ, մեկը՝ շատ թերթերով, մյուսը՝ մի քանի, մեկը՝ համաչափ, մյուսը՝ բազմաձև, բոլորը՝ միասին, բաց երկնքի տակ: ես էլ ծաղիկ, դու էլ ծաղիկ, ոստիկանն էլ ծաղիկ, ոստիկանապետն էլ ծաղիկ, մեր երկիրն էլ՝ պարտեզ:
ուրիշ ձայն – պարտեզ- պտղատու ծառեր՝ ծաղիկներ և այլն աճեցրած հողամաս (սովորաբար՝ ցանկապատված), այգի
- փոխաբերական գործածվում է իբրև որևէ կարգի լավ՝ ցանկալի՝ երջանկավետ վիճակի՝ կյանքի և այլն վայրի խորհրդանիշ ◆ Երջանկության՝ բախտի պարտեզ: (վիքիպեդիա)
Զաբել – ես անմեղ եմ երևի աչքերս են մեղավոր:
ու ծիծաղում են երեք կանայք՝ մի հիստերիկ-անզուսպ-կատաղի ծիծաղով: հետո գալիս ա հանգիստը: երեքով՝ հանգիստ, իրար հետ, խցում շարժվում են. խոսում երգում, ժպտում, հանգիստ ու համահունչ շարժվում են: լսվում են ոտնաձայներ. ոստիկանը եկավ: Զաբելը հանգիստ գնում ա դեպի ճաղերը:
հարցաքննության սենյակ
ոստիկան – ձեզ ուղարկել են որպեսզի տապալեք կարգը, խոստովանե՛ք:
Զաբել – ինչքան ուզում եք հանցանք փնտրեք, ես եկել եմ, որ ստեղծենք միասին մեր կարգը՝ բոլորիս համար. ինձ կանչել են:
ոստիկան – ո՞վ ա ձեզ կանչել, ու՞մ հետ եք, ո՞վ ա ձեզ ուղարկել, ու՞մ մոտ եք եկել:
Զաբել – ինձ կանչել են, որ ստեղծենք մեր բոլորի կարգը: ես եկել եմ ձեզ մոտ, որ միասին ստեղծենք մեր բոլորի կարգը:
ոստիկան – դուք կարծում եք, թե ով եք, որ եկել եք մեզ մոտ: ո՞վ ա ձեզ նման բան ասել, թե դուք պետք ա գաք ու ստեղծեք նոր կարգ:
Զաբել – մեր բոլորի կարգը. միասին, իրար հետ, բոլորիս համար:
ոստիկան – դուք հասկանու՞մ եք՝ ինչ կարող է լինել ձեզ հետ, եթե չխոստովանեք ձեր մեղքը:
Զաբել – էս ի՞նչ սև տարածք ա,
տեսնու՞մ եք իմ սպիտակ բառերը՝
փրփուր:
բանտախուց
խցիկում ա Զաբելը: ուզում ա քայլի. չի ստացվում: ուզում ա քայլ անի. մի բան պահում ա՝ ոնց որ վախենա, ոնց որ եթե քայլ անի, մի վատ բան կլինի, կընկնի կամ մի ուրիշ բան՝ չգիտի ինչ: կանայք նստած են մահճակալներին, նայում են իրան: Զաբելը կանգնած ա, տեղից չի շարժվում. երկար: կանայք նայում են իրար: մոտենում ա մյուս կինը: Զաբելը նայում ա, տեսնում ա կնոջը: ասում ա:
– ծաղիկները…
ուրիշ ձայն – Հինդուիզմում ծաղիկները լայնորեն օգտագործվում են զոհաբերությունների համար՝ դրանք այրվում են ծիսական կրակի մեջ՝ հիվանդություններից ազատվելու և շրջակա միջավայրը մաքրելու համար։
Ավստրալիայում ռիսթելլա խոլորձը չի ծաղկում մակերեսի վրա, այլ ծաղկում է գետնի տակ։ Այն փոշոտվում է ոչ թե մեղուներով, այլ բզեզներով։
Մոլորակի ամենահին վարդը 1000 տարի զարդարել է գերմանական Հիլդեսհայմ քաղաքը։ Չնայած իր մեծ տարիքին, ծաղիկը շարունակում է ծաղկել ամեն տարի:
Մասուրը, որը նույնպես վարդ է, ունի ընդամենը 5 թերթիկ, իսկ արհեստականորեն բուծված սորտերում դրանց թիվը հասնում է 128-ի։
Աշխարհի ամենամեծ ջրաշուշանը՝ Վիկտորիա Ռեգիան, հասնում է 2 մետրի տրամագծին և կարողանում է դիմակայել հասուն մարդու քաշին։ (վիքիպեդիա)
Զաբել – սպիտակ տառերով սպիտակ բառեր
սև էկրանին սպիտակ բառերով
պարտեզի գույները սպիտակի մեջ երևան
ես կամ դու կաս դու կաս
սպիտակ բառերով ծաղիկները թող երևան :
ասում ա հմայիլի պես՝ ոնց որ կախարդական տեքստ, ու սկսում են միասին շարժվել , պարել՝ ոնց որ ծաղիկներ լինեն պարտեզում ու քամուց համահունչ շարժվեն: լուռ, հանգիստ, թեթև: լսվում են ոտնաձայներ. Զաբելը հանգիստ մոտենում ա ճաղերին:
հարցաքննության սենյակ
ոստիկանը նստած ա ,ինքը՝ կանգնած:
Զաբել – ես անմեղ եմ
Ոստիկան- . հա՞
Զաբել – հա,- շարունակում ա՝ ոնց որ ինքն իրան ասի, ցածրաձայն,- իմ աչքերն են…
Բացվում ա դուռը մտնում ա երկրորդ տղամարդը: Զաբելը քարանում ա: սենյակը կտրուկ սևանում ա: մութ ու լուռ ա: հետո սկսվում են ձայներ՝ ծաղրի ձայներ, տղամարդկանց գոռգռոցներ, հրացանների ձայներ, կանանց ճիչեր, ջարդվելու ձայներ, ցավի ձայներ:
բանտախուց
խցում ա: դեմքով՝ դեպի պատուհանը: կանայք՝ ոչ շատ, բայց մոտ, կանգած նայում են իրան, ուզում են կպնեն կամ ձեռքը բռնեն. չեն կարողանում:
ուրիշ ձայն – խստովանաթուղթի տեքստ, տաս տարվա դատապարտման տեքստ:
Վերջում
Սոֆիկը կանգնած ա: ծովի ալիքների ձայն ա. կարդում ա արդարացման տեքստը:
ուրիշ ձայն – Զաբել Եսայան՝ փրփուր, Սոֆի Եսայան՝ փրփուր,Սիլվա Չոբանյան՝ փրփուր, Նարե Գրիգորյան՝ փրփուր, Նանոր Պետրոսյան՝ փրփուր, էլի անուններ՝ փրփուր:
