Հանդիպում Էկա Քևանիշվիլիի հետ․ Վրաստան

Վրացի բանաստեղծ, լրագրող և գրող Էկա Քևանիշվիլին կկարդա իր բանաստեղծությունները վրացերեն՝ էկրանին ցուցադրվող հայերեն թարգմանություններով։ Տեղի կունենա հեղինակի բանաստեղծությունների ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

▪️ Թարգմանիչներ՝ Ասյա Դարբինյան, Արփի Ոսկանյան

Էկա Քևանիշվիլիի հայերեն թարգմանությունները կարող եք ընթերցել «Գրողուցավ»-ում:

Քևանիշվիլին վեց գրքի հեղինակ է, այդ թվում՝ բարձր գնահատականի արժանացած չորս բանաստեղծական ժողովածուների, որոնք բոլորն էլ ընդգրկվել են Վրաստանի հեղինակավոր «Սաբա» գրական մրցանակի կարճ ցանկում: Իսկ «Սաբա» նրան շնորհվել է 2014 թվականին՝ «Վաճառելով տունը» գրքի համար։

Նրա պոեզիան, որ թարգմանվել է տասից ավելի լեզուներով, միահյուսում է անձնական և համընդհանուր հիշողությունը՝ ուսումնասիրելով խոցելիության, սոցիալական փոփոխությունների և պատկանելության թեմաները։

Միջոցառումը կազմակերպվել է Versopolis-ի հետ՝ Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ։

🗓️ Սեպտեմբերի 7, 16։30

📍այաստանի պատմության թանգարանի դահլիճ

Գրքի երևանյան միջազգային փառատոն

Օրակարգը 🔗www.evnbookfest.com

Please follow and like us: