Ընտանիքը Մովսես Խորենացու պատմահայեցողության մեջ/Ալբերտ Ստեփանյան

Պրոֆ. Գ. Տիրացյանի հիշատակին

Անտիկ դարաշրջանի և վաղ միջնադարի առավել ընդգրկուն պատմասիրական համակարգերը կառուցված են մարդկային համակեցության հիմնարար բաղադրիչների՝ անհատի և նրա ընկերային կազմակերպման ձների տիպաբանական համաձևության (իզոմորֆիզմ) գաղափարի վրա: Համաձայն հների միահամուռ կարծիքի, նշված ձների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ընտանիք-տունը, միջավայր, որտեղ անհատի սոցիալականացումն ունի առավել գործուն ընթացք:

Մեր նախորդ ուսումնասիրություններում փորձել ենք բացահայտել «մարդ» հասկացությունը պատմահայր Խորենացու պատմափիլիսոփայության շրջանակներում: Նորպլատոնականության հետևորդը մարդուն քննում է անտիկ հայեցակերպի հիմնարար չափի (metron) մեխանիզմի դիտանկյունից: Անհատի կառուցակազմի երեք բաղադրիչները մարմին, հոգի, բանական (և դրանց տիպական հատկանիշները) մեկնաբանվում են երեք հնարավոր տարբերակներով: Վերջիններս ներկայացնում են տվյալ հիմնարար որակի (մարմնականություն, հոզեկանություն, բանականություն) կամ հավելույթը, կամ պակասույթը, կամ էլ չափը:

Բանականի բաղադրիչը կառավարում է նախորդ երկուսի զործառույթը՝ անհատի մտքերին, խոսքերին և գործերին հաղորդելով բարեպաշտ իմաստ: Դա հատկապես վառ է դրսնորվում այն պարագաներում, երբ բանականի չափը համադրվում է մարմնականի և հոգեկանի չափի հետ: Նման դեպքերում երևան են գալիս իդեալական պատմական անձնավորությունները՝ Հայկ Նահապետը, թագավորներ Արամը, Տիգրան Երվանդյանը, Վաղարշակ Արշակունին, Տրդատ Մեծը և ուրիշներ: Նրանց մեջ ներդաշնակորեն միահյուսված են (ընկերային կյանքի համար հիմնարար) երկու՝ ենթարկելու և ենթարկվելու հարաբերությունները:

Առաքինությունների նշված աստիճանակարգը կազմում է զրադաշտական գոյաբանության ու բարոյազիտության հիմքը, որն ունեցել է անժխտելի ազդեցություն հունական մտքի և մասնավորապես նորպլատոնականության վրա: Սակայն առավել հավանական է կարծել, որ պատմահոր հայացքներն անմիջականորեն բխում են սկզբնաղբյուրից:

Մարդու մասին այս պատկերացումները վերաբերում են, սակայն, բացառապես «ուժեղ սեռի» ներկայացուցիչներին: Այնինչ կանայք, չնչին բացառությամբ (արքայադուստր Տիզրանուհի, Սաթենիկ թագուհի)՝ օժտված չեն մտավոր բարձր որակներով: Ըստ Խորենացու, նրանց մեջ գերակշռում են մարմնական և հոգեկան բաղադրիչները: Հետնաբար, նրանք բնությունից կոչված են լինելու ենթարկվողական հաբաբերությունների կրող:

Համաձայն անտիկ հայեցողության, այսօրինակ անտրոպոմորֆական (մարդակերպական) համաչափությունն է ընկած ընտանիքի հիմքում. այստեղ ծառաները (և ստրուկները) ներկայացնում են մարմնական, կինը և սերունդները՝ հոգեկան, հայրը՝ բանական բաղաղրիչը (Արիստոտել): Ուշազրավ է, որ Խորենացին ամբողջովին կիսում է այս դրույթը: Ըստ նրա, ընտանիքը բազմապիսի՝ կենսաբանական, հոգեբանական, ինչքային, ընկերային և այլ հարաբերությունների հանրագումար է: Ամբողջության մեջ վերջիններս արտահայտում են ընտանեկան համամասնության (ինտեգրացիա) երեք տարատեսակ, որոնք արտացոլում են չափի մեխանիզմի երեք բևեռը՝ հավելույթ, պակասույթ և չափ:

Այս տարատեսակները քննության առնելուց առաջ նպատակահարմար է առանձնացնել այն ընդհանուր զծերը, որոնք միավորում են նրանց:

Առաջին. Խորենացու «Պատմության» մեջ ընտանիքը հանդես է գալիս ընտանեկան կլանի (աղխ) ձևով, որը նահապետի իշխանության ներքո է միավորում մերձավոր ազգականներին, նրանց կանանց, եւ երեխաներին, թոռներին, ծառաներին: Լավազույն օրինակ կարող է ծառայել Հայկ Նահապետի ընտանիքը, որը Բաբելոնից զալով՝ բնակություն է հաստատում Հայաստանում՝ «իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, որ զորավոր մարդիկ էին, թվով մոտ երեք հարյուր հոգի, և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տունուտեղով»: Այսպիսին են նան Վաղարշակ Արշակունու, Արտաշես Բ-ի, Տրդատ Մեծի և այլոց ընտանիքները:

Ասվածը, հարկավ, ամբողջությամբ չի արտահայտում պատմական իրականությունը. հին Հայաստանի քաղաքներում, ինչպես դա հատուկ է այլ քաղաքակրթություններին, տիրապետող էր փոքր, միաբջիջ ընտանիքը:

Երկրորդ. ընտանիքը (գերազանցապես նախաքրիստոնեական) հիմնված է բազմակնության վրա. նահապետը և ընտանիքի ավագ անդամներն ունեն կանայք և հարճեր1: Համաձայն պատմահոր, սպանելով Բելին՝ Հայկը հրամայում է նրան թաղել մի բարձրավանդակում, «ի տես իր կանանց և որդիների»: Ալանների արքայաղուստր Սաթենիկը դառնում է Արտաշես Բ-ի «կանանց մեջ առաջինը»: Վերջիններից շատերը, «ըստ հեթանոս սովորության», ինքնասպան են լինում արքայի դիակի մոտ: Արտավազդ Բ-ն մեռնելով՝ թողնում է բազմաթիվ կանանց, որոնց բերել էր Հունաստանից:

Խոսելով հայկական ընտանիքում սեռերի փոխհարաբերությունների մասին, Խորենացին ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ հեթանոսական դարաշրջանում նախարարական տներում զոյություն ուներ «խնամիություն՝ մերձավոր ազզականների միջն»: Դա լիովին հաստատվում է հռոմեացի պատմազիր Կ. Տակիտոսի վկայությամբ առ այն, որ հայոց Տիգրան Գ-ի ժառանգները (անշուշտ, ոչ համամայր), «օտարերկրյա սովորույթի համաձայն», ամուսնացած էին իրար հետ:

Երրորդ. ընտանիքն ունի ընտանեկան (կոլեկտիվ) սեփականություն, որին «ըստ կարզի հայրենյաց» մասնակցում են մերձավոր ազգականները: Այս բանն առավել ցայտունորեն Խորենացին ցույց է տալիս հայ Արշակունիների օրինակով: Հարստության հիմնաղիրը Վաղարշակ թազավորը, որ շատ որդիներ ուներ, հարմար չի գտնում նրանց բոլորին թողնել իր մոտ, «այլ ուղարկում է բնակվելու Հաշտենից գավառը և նրան սահմանակից ձորը, որը Տարոնից դուրս է զտնվում, նրանց է թողնում բոլոր գյուղերը, ավելացնելով նաև առանձին եկամուտներ և ուտեստ արքունի (զանձարանից)»: Հենց այդ «կարզով» Արտավազդ Ա-ն իր եղբայրներին և քույրերին բնակեցնում է Աղիովիտ ն Առբերան զավառներում: Հողի և եկամուտների բաշխումը, որպես կանոն, կատարվում է ըստ արյունակցական մերձավորության սկզբունքի (in stirpes): Սակայն այս կարզը խախտվում է Տիրան Ա-ի օրոք, որը, ելնելով միջոցների սահմանափակությունից, մտցնում է բաշխում՝ ըստ մարդաթվի (in capita):

Բացի ընտանեկան սեփականությունից, ընտանիքի նահապետը և ավագ անդամներն ունեն նան անձնական (մասնավոր) ունեցվածք հող, կալվածք (ձեռակերտներ, դաստակերտներ, ագարակներ), ծառաներ, զանձեր: Դրանք հաճախ ձեռք են բերվում ըստ ժառանգության կամ էլ հատուկ ծառայությունների դիմաց: Նման օրինակները բազմաթիվ են: Այսպես, Գնել Արշակունին, լինելով Հաշտենից, Աղիովիտ և Առբերան զավառների Արշակունյաց փոքր ճյուղի սեփականության բաժնեկից, ժառանգում է նաև իր պապերի (հայրական և մայրական) մասնավոր ունեցվածքը Տիրան Արշակունու Կուաշ ավանը, «գյուղեր և դաստակերտներ», ինչպես նան Գնել Գնունու Շահապիվան զավառը: Ինչ վերաբերում է Սմբատ Բազրատունուն, ապա նա իր բազմամյա անբասիր ծառայության դիմաց Արտաշես Բ-ից ստանում է ծառաներ, գանձեր, կալվածքներ «Մասիս լեռից այն կողմը», «Գողթնի գյուղերում եղած արքունական հողերը», Տմորիք զավառը:

Չորրորդ. հատկանշական է այն իրողությունը, որ տղամարդկանց հետ միասին ժառանգման իրավունքից օգտվում են նաև կանայք, Արտավազդ Ա թագավորը, ինչպես նշվեց, Արշակունյաց տան ժառանգորդներ է ճանաչում ինչպես իր եղբայրներին, այնպես էլ քույրերին («ժառանգ է դարձնում եղբայրներին և քույրերին») և սահմանում է, որ «նրանք ավելի պատվավոր և ավելի թագավորազն ճանաչվեն»2։ Նույն կերպ է վարվում նան Արտավազդ Բ թազավորը : Այդուհանդերձ, կինը չունի ունեցվածքը տիրելու-տնօրինելու իրավունք: Այդ իրականացնում է նրա խնամարկուն, որպես այդպիսին սկզբնապես հանդես է գալիս նրա հայրը (կամ ավագ եղբայրը), իսկ հետագայում՝ սկեսրայրը (կամ ամուսինը): Եվ դա միանզամայն համապատասխանում է հների պատկերացումներին, որոնք տվյալ գործառությունը կապում էին բացառապես անհատի մտավոր (ենթարկելու-կառավարելու) կարողությունների հետ:

Վերադառնալով վերը հիշատակված ընտանեկան համամիասնականության (ինտեգրացիա) տարատեսակներին, նշենք, որ դրանցից առաջինը՝ հավելույթը, ենթադրում է ընտանիքի անդամների նկատմամբ նահապետի բացարձակ իշխանություն: Այն իր բնույթով բռնապետական է: Նման ընտանիքներում իշխում է դաժանության, եսասիրության, կասկածամտության մթնոլորտը: Ասվածի լավագույն օրինակն է բաբելացի Բելի ընտանիքը, ուր ամեն ինչ կախված է նրա եսակենտրոն քմայքներից: Այսպիսին է նաև մարացի Աժդահակի ընտանիքը, որի անդամները (թե՛ կանայք, թե՛ որդիները) ստորադրված են ծառայի աստիճանի:

Համամիասնականության տվյալ տարատեսակը հայ իրականության մեջ լավազույնս ներկայացված է Երվանդ Բ-ի ընտանիքի օրինակով: Մշտապես զտնվելով դավադրությունների և խարդավանքների սարսափի տակ՝ այս բռնակալը երկակի վերաբերմունք է ցուցաբերում իր հարազատների և ծառաների նկատմամբ. կամ ոչնչացնում է նրանց, կամ էլ շողոքորթում: Մի կողմից, վախենալով Սանատրուկ թագավորի որդիներից, կոտորում է նրանց, մյուս կողմից առատացնում է պարգևները և «ամեն մեկին բաժանում զանձեր»: Երկու դեպքում էլ նա ատելի է բոլորին, քանի որ զիտեն, որ նրա «առատաձեռնությունը» բխում է նույն աղբյուրից, ինչ և դաժանությունն ու փոքրոգությունը:

Նույնը կարելի է ասել նան Արշակ Բ-ի ընտանիքի վերաբերյալ. նրա առ իշխանություն անկասելի կիրքը պատճառ է դառնում բազում հարազատների մահվան՝ հոր, եղբոր, եղբորորդիների, կնոջ: Այդ բախտին են արժանանում նան հավատարիմ ծառաները:

Ընտանեկան համամիասնականության հաջորդ տարատեսակը ներկայացնում է պակասույթի բևեռը: Այն դրսնորվում է ընտանիքում կնոջ զերիշխանության շրջադաս (ինվերսիվ) վիճակում. բնությունից կոչված լինելով ենթարկվելու՝ նա կառավարում է ուրիշներին: Այսօրինակ ընտանիքներում տղամարդը ներկայանում է որպես հոգեմտավոր թերարժեք անհատ:

Ընտանիքի տվյալ տարատեսակը Խորենացին հանգամանորեն նկարագրում է Շամիրամ թազուհու արքունիքի օրինակով: Ձեռքն առնելով իշխանության բոլոր լծակները՝ նա հաստատում է ահաբեկչության և դաժանության մոլի կարգեր և չի տատանվում ձեռք բարձրացնել անգամ հարազատ զավակների վրա: Նրա գործողությունները թելադրված են մեն մի կրքով՝ «թագավորել բոլորի վրա»: Նույնն է վիճակը նան Անտոնիոսի և Կլեոպատրայի հարաբերություններում. տղամարդն (ամբողջովին ենթարկված է կնոջ իշխանությանը և նրա հրահրումով է գործում բազմաթիվ չարազործություններ: Շամիրամի նման Կլեոպատրան «ոչ միայն հայերին է լինում մահաբեր, այլն շատ ուրիշ թագավորների, որպեսզի նրանց իշխանություններին տիրե»:

Հայ իրականության մեջ նման անբնական շրջադասության օրինակ են Արտաշես Բ-ի որդիների
ըտանիքները. արքայազունները գործում են «գրգռվելով իրենց կանանցից»: Համաձայն պատմահոր, այս վիճակը խարխլում է հասարակական համակեցության հիմերը: Ի հաստատումն այս մտքի, նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Մեծ Հայքի անկումը սկսվել է այն պահից, երբ հայերը դադարել են հպատակվել իրենց թազավորին, «ենթարկվելով իրենց կանանց և հարճերի կամքին»:

Այն ընտանիքներում, որտեղ տղամարդն ունի հոգեմտավոր բարձր որակներ, կնոջ անհնազանդությունը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ: Այսպիսին է վիճակը Տրդատ Բազրատունու ընտանիքում: Իշխանն ամուսնացած է Տիրան Ա-ի դստեր՝ Երանյակի հետ, որը, սակայն, քամահրում է ամուսնուն, շարունակ վայ տալիս իրեն, «որ իր նման չքնաղ և ազնվազարմ կինը ստիպված է մի տզեղ և հասարակ ծագումի մարդու հետ ապրել»: Զայրանալով՝ Տրդատը մի օր սաստիկ ծեծում է նրան, կտրում մազերը և հրամայում սենյակից դուրս գցել: Վախենալով թագավորի զայրույթից, նա որոշում է փախչել Մարաստանի կողմերը: Բայց ճանապարհին (Սյունիքում), առնելով Տիրանի մահվան լուրը, վերդառնում է և ոչ մի պատիժ չի կրում, որովհետև նրա արարքը «օրինական» է:

Ընտանեկան համամիասնականության երրորդ տարատեսակը ներկայացնում է չափի բևեռը, որը ենթադրում է ընտանիքի անդամների ներդաշնակ փոխհարաբերություններ: Ասվածն առաջին հերթին վերաբերում է ամուսնական զույգին. ըստ պատմահոր, այն պետք է հենվի մարմնական և հոգևոր համապատասխանության վրա, որի գերագույն դրսևորումը սերն է: Հավասարապես կարևոր է նաև ամուսինների հասարակական կարզավիճակի համապատասխանությունը: Դրա բացակայությունը կարող է ընտանեկան վեճերի և նույնիսկ ամուսնալուծության պատճառ դառնալ:

Ներդաշնակ ընտանիք հասկացությունը Խորենացու երկում ունի իրավակառուցվածքային երկակի դրսնորում: Դրանցից առաջինը ենթադրում է ամուսնության այն ձևը, որը տիպաբանորեն կարելի է համեմատել հռոմեական matrimonium cum conventionem in manum (in manu)-ի և պարսկական zanih i patixsayih-ի հետ, երբ կինը ամուսնանալով՝ ընկնում է սկեսրայրի (կամ ամուսնու) իշխանության և խնամքի տակ: Համապատասխանաբար, նրա հայրը (կամ խնամարկուն) նրա նկատմամբ կորցնում է իր իշխանությունը և խնամքը:

Կինը մտնում է նոր ընտանիքի ազգակցական խմբի մեջ (agnates)՝ կորցնելով իր տեղը հարազատ ընտանիքում: Դա լիարժեք և, կարելի է կարծել, ամուսնության ամենատարածված ձևն է: Խորենացին նկատի ունի հենց դա, երբ ընդգծում է, որ Տրդատ Մեծը, ամուսնանալով Աշխեն կույսի հետ, հրամայում է «գրել նրան Արշակունի»: Միայն այս ամուսնությամբ ծնված զավակներն են համարվում հոր անվան և ինչքի օրինական ժառանգորդներ: Ամուսնու մահվան և չափահաս որդու բացակայության պարագայում այրին ընկնում է ամուսնու մերձավորագույն ազզականի խնամքի տակ: Պետք է կարծել, որ այսօրինակ խնամակալություն է իրագործում Տիրան Ա-ն՝ իր հանգուցյալ և անժառանգ եղբոր՝ Արտավազդ Բ-ի կանանց հանդեպ: Նա վերջիններիս կնության է տալիս պատանի Երախնավու Անձևացուն՝ նկատի ունենալով նրա բարոյական բարձր որակները:

Հին պարսիկների իրավական փորձը վկայում է, որ քննարկվող պարագայում այրին կարող է դառնալ հանգուցյալ ամուսնու ժառանց ապարտը (stur): Երկրորդ անգամ ամուսնանալով՝ նա վերջինիս կարողությունը բերում է նոր ընտանիք, որպեսզի այն ժառանզի այստեղ ծնված որդին՝ նրա անվան հետ միասին: Ամենայն հավանականությամբ, Խորենացին հենց այդ նկատի ունի, երբ վկայում է, թե Տիրան թագավորը Երախնավուին է թողնում «Արտավազդի ողջ տունը», դեռ ավելին՝ «նրան է տալիս երկրորդական գահը, որը զրավում էր Արտավազդը»:

Այդուհանդերձ, առավել հին է համարվում այն դեպքը, երբ ազգակից-խնամարկուն ինքն է ամուսնական հարաբերություններ հաստատում հանզուցյալի այրու հետ: Այս կերպ կարելի է մեկնաբանել Արշակ Բ-ի վերաբերմունքը իր հանզուցյալ եղբորորդի Գնելի նկատմամբ. որպես մերձավորազույն ազզական (Արշակունյաց տան նահապետ), նա տիրանում է վերջինիս ինչքին և կնոջը՝ Փառանձեմին: Թագավորը, անկասկած, հետևում է հին իրավասովորութային նորմին, որը, ինչպես հայտնի է պատմությունից, եկեղեցու կողմից արգելվել է իր իսկ կառավարման ժամանակաշրջանում (354 թ. Աշտիշատի ժողովը): Պատմահոր վկայությամբ, հովվապետ Ներսես Մեծը հայոց ընկերային կենցաղն «ազնվացնելու» մտահոգությամբ, ի թիվս այլ ձեռնարկումների, վերացրել է խնամիությունը մերձավոր ազզականների միջն, «որը գործադրում էին՝ սեպուհական ազնվականության պատճառով ագահելով»: Այլ կերպ ասած, Արշակ թագավորի գործելակերպը հակասում է քրիստոնեական եկեղեցու հաստատած իրավաբարոյական կարգերին: Դրանով էլ պետք է բացատրել այն իրողությունը, որ Խորենացին (ինչպես 4-5-րդ դդ. բոլոր պատմազիրները) Արշակին ներկայացնում է բացասական գույներով:

Ամուսնական հարաբերությունների ձևակերպման երկրորդ իրավակառուցվածքային ձևը, որն առկա է պատմահոր երկում, տիպաբանորեն համադրելի է հռոմեական matrimonium sine conventione in manum (sine manu)-ի և պարսկական zanih i cakarih-ի հետ: Այս դեպքում կինը ամուսնանալով չի ընկնում սկեսրայրի (կամ ամուսնու) իշխանության և խնամքի տակ: Նա պահպանում է իր տեղը մերձավոր արյունակից ազգականների շարքում՝ մնալով հոր (կամ ավագ եղբոր) իշխանության և խնամքի տակ: Ի հետևանք, այսօրինակ ամուսնությունից ծնված զավակները չեն կարող համարվել իրենց հոր ինչքի և անվան օրինական ժառանգորդը առանց որդեզրման հատուկ արարողության: Որպես կանոն, ինչք և անուն նրանք ստանում են մոր ընտանիքից:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Խորենացու վկայությունը Տիգրան Գ-ի մասին, որին Լուկիանոս կայսրը կնության է տալիս իր մերձավոր Ռոփի կույսին: Բայց Տիգրանը հրաժարվում է նրանից ծնված չորս զավակներին ճանաչել որպես իր օրինավոր ժառանգորդներ: Եվ որպեսզի նրանք Արշակունի չկոչվեն, ստեղծում է նոր նախարարական տուն, «նրանց մոր՝ Ռոփիի անունով Ռոփսյան կոչելով»:

Կարելի է կարծել, որ համանման կարզավիճակում են զտնվում նաև Երախնավու իշխանի հետ ամուսնացած՝ Արտավզդ Բ-ի այրիները: Նրանք շարունակում են ներկայացնել Արշակունյաց տունը և, ինչպես նշեցինք, հանգուցյալի ժառանգապարտներն են: Իշխանի ստացած ունեցվածքը չի օտարվում Արշակունյաց տնից. նա կարող է միայն օգտվել դրա եկամուտներից: Եվ ունեցվածքը նախատեսվում է այն որդուն, որը պետք է դառնա Արտավազդ Բ-ի օրինական ժառանգորդը:

Կարելի է ենթադրել, որ Արշակ Բ-ի հարաբերությունները Գնելի այրու հետ նույնպես կառուցված են այս իրավական հիմքի վրա. Փառանձեմը հանդիսանում է թագավորի cakr-կինը, և նրանից ծնված որդին՝ Պապը, (Տիրան) Գնելի ժառանգորդն է: Սակայն, թունավորելով իր մրցակցուհի Օլիմպիային, Փառանձեմը հասնում է Արշակի հետ լիարժեք ամուսնության (in manu-patixsayiha) ձևակերպման: Դրան համապատասխան, Պապը որդեգրվում է թագավորի կողմից և հռչակվում թագաժառանգ: Այստեղից բխում է հաջորդ հավանական ենթադրությունը, հենց դա էլ հանդիսանում է Արշակ Բ-ի խիստ բացասական վերաբերմունքի պատճառը իր եղբորորդի Տիրիթի նկատմամբ, որին նա (լինելով անզավակ) մինչ այդ պահում էր իր կողքին (Այրարատում) և պատրաստում որպես գահի ժառանզորդ:

Օրինական կանանց կողքին ընտանիքներում սակավ չեն նան հարճերը: Նկարազրելով վերջիններիս (Մանդու, Նազենիկ), Խորենացին ուշադրություն է դարձնում բացառապես նրանց մարմնական բարեմասնություններին՝ զեղամարմին, զեղադեմ, գեղաճեմ: Հոգեկանությունը լիովին բացակայում է: Հարճերը մտցված են ունեցվածքի «իրային արժեքների» կարգի մեջ և կոչված են բավարարելու տիրոջ ամենօրյա պահանջները: Նրանց կարելի է ձեռք բերել և օտարել որպես որևէ իր:

Ինչ վերաբերում է ընտանիքի զավակներին, ապա նրանց մասին բավական բան արդեն ասվել է: Եթե ընդհանրացնենք այդ, ավելացնելով նոր փաստեր և դատողություններ, ապա կունենանք մոտավորապես հետևյալ պատկերը: Առաջին. ամուսնության վերոհիշյալ ձներին համապատասխան՝ ընտանիքներում առկա են լիարժեք և թերարժեք զավակներ, որոնց կարզավիճակը սկզբունքորեն հնարավոր է հավասարեցնել որդեգրման միջոցով: Երկրորդ. լիարժեք զավակները ժառանզում են հոր ինչքն ու անունը և մասնակցում ընտանիքի պաշտամունքներին ու ծեսերին: Երրորդ. զավակները գտնվում են ընտանիքի նահապետի իշխանության տակ և կատարում նրա կամքը. պատմահոր հիշատակած ամենաինքնահաճ որդին Արտավազդ Բ-ն, իր չարազործություններն իրազործելիս, չի գործում ինքնագլուխ. նա դրանք նախապես ներկայացնում է հորը՝ Արտաշես Բ-ին, որպես հասարակական շահ և բարիք: Չորրորդ. հին շատ ժողովուրդների նման հայերն օգտվում են զավակների դաստիարակման («սնուցման») եղանակից: Վերջիններս հաստատվում են դայակի տանը և նրա ղեկավարությամբ տարիների ընթացքում յուրացնում իրենց դասին հատուկ ֆիզիկական, բարոյահոգեբանական, բանական արժեքները: Որպես կանոն, դայակ-դաստիարակի և սանի միջև հաստատվում են սերտ հարաբերություններ, որոնք շարունակվում են ողջ կյանքի ընթացքում: Պատմահայրը բերում է լավագույն դաստիարակ-դայակների կերպարներ՝ պատանի Վարաժի, Սմբատ Բագրատունու, Արտավազդ Մանդակունու, որոնց ղեկավարությամբ ձնավորվում են հայ պետականության այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Տիգրան Բ-ն, Արտաշես Բ-ն, Տրդատ Մեծը: Ինչ վերաբերում է Գնել Արշակունուն, ապա նախարարները, «նրան հավանելով ու սիրելով՝ իրենց զավակներին նրան հանձնեցին, որոնց նա փառավոր զարդարեց զենքերով և զարդերով»:

Ընտանիքի կառուցվածքային հաջորդ բաղադրիչը ծառաներն են: Նրանք կազմում են մարդկանց բացարձակապես ոչ համարժեք հասարակական խմբեր (սկսած ամենակարող գործակալ-նախարարներից մինչն ընտանեկան սպասավորները), բայց նրանց միավորում է մի կարևոր հանգամանք, նրանք կոչված են ենթարկվելու ուրիշի կամքին: Ըստ հների պատկերացումների, լավագույն են համարվում այն ծառաները, որոնք դա կատարում են ինքնակամ, առանց հարկադրանքի: Իր հերթին, տիրոջից պահանջվում է հստակ գիտակցումն այն բանի, որ իր բարեկեցությունը կախված է նախ ծառաներից: Այս պարազայում, համաձայն Արիստոտելի, տիրոջ և ծառայի միջև կարող են հաստատվել «փոխադարձ համակրանքի» հարաբերություններ:

Խորենացին իդեալական ծառա է համարում իշխան Շամբատ Բազարատին, որը «առաջինը կամավորապես ինքն իր անձը ընծա բերեց Վաղարշակին»: Այս կարզին կարելի է դասել Սմբատ Բազրատունուն, Օտա Ամատունուն, Արտավազդ Մանդակունուն և այլոց, որոնք, վտանգելով իրենց (ն մերձավորների) ինչքը, կյանքը և անունը, մինչև վերջ կատարում են իրենց պարտքը: Թազավորներն, իրենց հերթին, ըստ արժանվույն գնահատելով դա, առատաձեռն վարձահատույց են լինում:

Ինչպես տեսանք, Խորենացու սոցիոլոգիայում (հանրագիտություն) կինը, զավակները և ծառաները դիտարկվում են որպես ենթակա էակներ3: Այդուհանդերձ, նրանք համարժեք իրավական (և սոցիալական) անձինք չեն: Այս հարցում պատմահոր հետնորդությունն անտիկ ավանդույթին միանգամայն ակնհայտ է: Համաձայն նրա, ամուսնական հարաբերությունները սովորաբար կառուցվում են զիտակցական ընտրության վրա. այն ձևակերպվում է երկու կողմերի միջն ամուսնական պայմանազրի կնքման արարողությամբ4: Ծնողների և զավակների հարաբերություններում գերակշռում է գիտակցական անհրաժեշտությունը, որը նպատակամղված է ապահովելու սերունդների կապն ու բնական հաջորդականությունը: Ինչ վերաբերում է տիրոջ և ծառաների հարաբերություններին, ապա դրանք սովորաբար կառուցվում են գիտակցական հարկադրանքի վրա, որն իր բարձրագույն դրսևորմամբ ենթադրում է նրանց փոխադարձ ըմբռնումն ու համազործակցությունը ի շահ ընդհանուր բարեկեցության:

Ասվածը միանգամայն ակնհայտ է դարձնում պատմահոր գաղափարական կապը (գուցե և միջնորդված) Արիստոտելի հետ, որը, ընտանիքը դիտարկելով որպես մարդկանց քաղաքական կազմակերպման սաղմնային վիճակ, համեմատում է ամուսնու իշխանությունը՝ դեմոկրատական, հոր իշխանությունը՝ միապետական, տիրոջը՝ բռնապետական կառավարման ձների հետ:

Խորենացին, սակայն, այդքան հեռու չի գնում: Նա բավարարվում է այն բանով, որ վեր է հանում ընտանիքի և հասարակության հարաբերակցության մեխանիզմը հայոց պատմության մեջ՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև իր օրերը: Համաձայն նրա, պատմության արշալույսին այդ երկու մակարդակներում գոյություն է ունեցել մոտավոր նույնականություն. Հայաստանը Հայկյանների ընտանիքն է(աղխ) բազմացած և տարածված մինչն երկրի բնական սահմանները: Հայոց պատմության միջին շրջանում ընտանիքի և հասարակության մեջ զոյություն է ունեցել ուղղակի տիպաբանական համահարաբերակցություն. առաջինի ներդաշնակությունը պայմանավորել է երկրորդի համանման վիճակը: Այս բանը լավազույնս դրսևորված է Խորենացու երկի այն դրվագներում, որտեղ պատմվում է Վաղարշակ Արշակունու և Արտաշես Բ-ի գործունեության մասին: Նրանք երկուսն էլ երկրի բարենորոգումը սկսում են իրենց անձից և ընտանիքից: Ինչ վերաբերում է հայոց պատմության վերջին շրջանին, ապա այստեղ նշված համահարաբերակցությունը գոյություն է ունեցել հակադարձ արժեքաբանությամբ. ընտանիքի շրջադասային քայքայումն առաջ է բերել հասարակական կյանքի քաոսային վիճակ: Եվ դրա պատճառն, ինչպես նշվեց, պատմահայրը համարում է ընտանիքում կանանց (և հարճերի) զերիշխանությունը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում Խորենացու սոցիոլոզիայի մի նոր չափում, որը համաձնություն է ենթաղրում մարդու (մարմին, հոզի, բանական) և սոցիալական ժամանակի (պատմության եռատակտ ռիթմ) միջև: Սակայն դա արդեն մեկ այլ ուսումնասիրության խնդիր է:


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Քրիստոնեության ընդունումից հետո բազմակնությունը (անշուշտ, ոչ առանց դիմադրության ու պայքարի) Հայաստանում արմատախիլ է արվել: Անցումային ժամանակաշրջանում ճանաչվել է երկկնությունը: Տես՝ Ս. Հ. Հովհաննիսյան, Ամուսնա-ընտանեկան իրավունքը վաղ ավատատիրական Հայաստանում IV-IX դդ., Եր., 1976, էջ 84: ↩︎
  2. Խոսքն, աամենայն հավանականությամբ, ժառանգման կարգի մասին է «ըստ կտակի», բայց ոչ «ըստ կարգի հայրենյաց» (հմմտ. Ս. Հ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., էջ 92): Հակառակ դեպքում անհասկանալի է դառնում Հուստինիանոս կայսեր 535 թ. էդիկտի բովանդակությունը: Համաձայն վերջինի, Հայաստանի բյուզանդական հատվածում մտցվում է կանանց ժառանգական իրավունքի լրիվ հավասարեցում տղամարդկանց իրավունքին: Տես՝ Н. Адонц, Армения в эпоху Юстиниана. Спб.,1908, ..191-196 ↩︎
  3. Ըստ հռոմեական իրավունքի դոգմայի, կինը, զավակները, կլիենտները և ծառաները մտնում էին մեկ միասնական իրավական կատեգորիայի մեջ՝ personae alieni iuris – անձինք ըստ ուրիշի (խնամարկուի, տիրոջ) իրավական ստատուսով: Տես И. А. Покровский, Лекции по истории римского права, Спб.,1907,с.219-221. ↩︎
  4. Խորենացին, անշուշտ, գիտի ամուսնության կնքման նաև ուրիշ ձևեր՝ հարսնացուի առնանգում, գնում, որոնցում տվյալ բաղադրիչն իսպառ բացակայում է: Սակայն նա դրանք համարում է ժամանակավրեպ իրողություններ: Այս տեսանկյունից առանձնապես հատկանշական է Արտաշես Բ-ի ամուսնության պատմությունը: Արքան առաջարկում է ալաններին ամուսնություն ըստ գիտակցական ընտրության, բայց վերջիններս պահանջում են հարսնացուի առք ու վաճառք: Ի պատասխան՝ Արտաշեսը առևանգում է Սաթենիկին և միևնույն ժամանակ վճարում նրա գինը: ↩︎

Հոդվածը տպագրվել է 1993թվականին, «Գարուն» ամսագրի №1 համարում։

Please follow and like us: