7+7 ՁԱՅՆ. Հայ-վրացական երեկո

C:\Users\Asya\OneDrive\Desktop\თარგმანია\7 Voices 7 Sounds.PNG


Հայ-վրացական երեկո 

Մարտի 22-ին ժամը 17։00-21։00 Wood-ս կենտրոնում տեղի կունենա հայ-վրացական  գրական և երաժշտական երեկո։ Ծրագրում՝ գրքի շնորհանդես, գինեձոն և հյուրասիրություն, ինչպես նաև բացառիկ համերգ։ 

7  վրացի գրողի հեղինակային բեմական ընթերցումները կհամադրվեն անվանի հայ երաժիշտ Հայկ Կարոյի կենդանի երաժշտությամբ՝ հայերեն համընթաց ենթագրերի ուղեկցությամբ։ Բեմում կլինեն վրացի գրողներ Արչիլ Քիքոձեն, Թամթա Մելաշվիլին, Դավիթ Գաբունիան, Նանա Աբուլաձեն, Նինո Թարխնիշվիլին, Ռատի Ռատիանին և Թեա Թոփուրիան։ Երեկոն թե՛ ձևաչափով, թե՛ համագործակցությամբ աննախադեպ մշակութային իրադարձություն է, բաց մի թողեք։

Ուշադրություն։ Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենք) կգործեն անվճար ավտոբուսներ (ժամը 16։30 և 17։30), ետադարձը՝ նույն վայր, միջոցառման ավարտից հետո։

Մուտքն ազատ է, սակայն չմոռանաք նախապես գրանցվել այս հղումով՝

Woods Center

Please follow and like us:

2 thoughts on “7+7 ՁԱՅՆ. Հայ-վրացական երեկո

  1. Բարև Ձեզ, փորձում եմ գրանցվել Մարտի 22-ի միջոցառման համար, չի ստացվում, գրվում է` Նման օգտատիրոջ հաշիվ գոյություն չունի

    Եթե կարող եք, խնդրում եմ օգնել: Նախապես`շնորհակալություն: Հասմիկ Կարապետյան

  2. Սիրելի տաղանդավոր Հայեր՝ Արմեն, Ասյա, Հայկ, ՓԵՆ-ի ներկայացուցիչներ և Վրացի հյուրեր, ձեր խոստացած «բացառիկ․․․ աննախադեպ մշակութային իրադարձությունը» ստացվեց։ Պատկերացնում եմ այն հսկայական կազմակերպչական ու ստեղծագործական աշխատանքը, որի արդյունքում հնարավոր եղավ ըմբոշխնել այսօրվա երեկոն։ Շնորհակալություն, որ դուք կաք մեր կյանքում․․․

Comments are closed.