Հրավիրում ենք կրթվելու և միասին աշխատելու
Եթե սիրում ես ֆիլմեր ու սերիալներ նայել, անընդհատ երազում ես քո պատմությունը ստեղծել, բայց չգիտես՝ որտեղից սկսել, մենք քեզ կօգնենք։
«Գրող» գրական, մշակութային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու սցենարագրության աշխատարանի (դասընթացի)։
Ինչու՞ մասնակցել
- Սեղմ ժամկետում լիարժեք կրթություն․ Աշխատարանի ընթացքում կսովորես կինոդրամատուրգիայի հիմունքները, սցենարագրության կանոնները և տեխնիկան՝ մեր մշակած թարմ մեթոդով։
- Գործնական փորձ․ Տեսություն բացատրելուց բացի, հատուկ վարժանքներով և գործնական աշխատանքով կզարգացնենք քո ստեղծագործականությունը և գրելու հմտությունը։
- Համագործակցության հնարավորություն․ Աշխատարանի ավարտին լավագույն մասնակիցները կկարողանան միանալ սցենարական լաբորատորիային, որտեղ թիմային աշխատանքով կստեղծեն նախագծեր կինոյի և հեռուստատեսության համար։
Ինչպե՞ս է անցնելու ուսուցումը
Դասընթացը կանցկացվի երկու փուլով։
Առաջին փուլում (10 շաբաթ, 20 հանդիպում) կյուրացնենք սցենարագրության կանոնները, անցնելով սցենարի ստեղծման բոլոր փուլերը (լոգլայն, սինոփսիս, թրիթմենթ)՝ կգրենք կարճամետրաժ ֆիլմի սցենար։
Երկրորդ փուլում (10 շաբաթ, 20 հանդիպում) շեշտը կդրվի գործնական աշխատանքի վրա, ուսանողները խմբային աշխատանքով, համատեղ ջանքով կմտածեն ու կգրեն հեռուստասերիալի սցենար։
Դասընթացներն անցկացնելու են․
Համբարձում Համբարձումյանը (գրող, սցենարիստ)
Վահագն Թևոսյանը (պրոդյուսեր, սցենարիստ, մեդիափորձագետ)
Ովքե՞ր կարող են դիմել
Սցենարգրության աշխատարանին կարող են դիմել ինչպես փորձառու գրողները, այնպես էլ գրական առաջին փորձեր անողները, որոնք հետաքրքրված են սցենարիստի մասնագիտությամբ և ուզում են աշխատել այդ ոլորտում։
Կարևոր պայմաններ
- Դասընթացն անվճար է, բայց․․․
- Ընտրելու ենք ընդամենը 6 հոգու, նվիրվելու ենք ամբողջությամբ, պահանջելու ենք առավելագույնը
- Մեզ իրավունք ենք վերապահում մասնակցին խնդրել հեռանալ խմբից՝ դասապրոցեսի հանդեպ թերի վերաբերմունքի դեպքում
- Հանդիպումները հիմնականում պահանջելու են ֆիզիկական ներկայություն
- Մենք շատ ենք կարևորում կրթությունը, սակայն չենք ուզում սահմանափակվել կրթական գործունեությամբ։ Աշխատարանի վերջնանպատակն է ստեղծել սցենարագրության լաբորատորիա, որի շուրջ համախմբված սցենարիստների ստեղծագործ թիմը կկարողանա արագ արձագանքել շուկայի պահանջարկին և հետաքրքիր, որակյալ սցենարական առաջարկներ անել։
Հայտերը ընդունվում են մինչեւ ապրիլի 6-ը (ներառյալ)։
Հետաքրքրվածները կարող են լրացնել հարցաթերթիկը այս հղումով
https://forms.gle/86o8moCWoLbbTS6t5