Առաքել Սեմիրջյան/Մի

Մի վառված սիրտ, մի վարձած տուն, մի այրվող հավատ, մի այլայլված ապագա, մի վառվռուն փշուր, մի այսահարված տերև, մի խանձված հանդ, մի հնձված խոտ, մի չորացած հասկ, մի լերդացած աղոթք, մի կաթիլ արյուն, մի կաթոց մեղր, մի ծիր կաթին, մի կտրված միտք, մի չհասած ճառագայթ, մի լույսի շող, մի տան ճրագ, մի դողացող ստվեր, մի դողդոջուն քամի, մի մոլորված մանուկ, մի պարալիզացված ձեռք, մի թպրտացող ձուկ, մի դալուկ երգիչ, մի երգեցիկ անցյալ, մի երգչոտ թիթեռ, մի երգացնող անձրև, մի պարեցնող շիշ, մի ֆռռացող շամփուր, մի երկնագույն ափսոսանք, մի ոռնացող կտուր, մի երկնային սոխակ, մի սոխակով վանդակ, մի սոխառածով ձվածեղ, մի ձվով զատիկ, մի զատիկով զարթոնք, մի գարունով կարոտ, մի կարոտով կսկիծ, մի կսկիծով տագնապ, մի տագնապով նկար, մի նկարով գույն, մի գույնզգույն պատկեր, մի գունաթափված տենչանք, մի գույնանի արցունք, մի գունագեղ կինո, մի անգույն հուշ, մի գունաշատ զգացմունք, մի գույնանի դաշտ, մի անգունայն հավիտենականություն, մի անհուն մորմոք, մի տիեզերական հեքիաթ, մի հեքիթային ձեռնափայտ, մի ձեռքի մատանի,  մի ոտքի ծանրություն, մի ծանրության բեռ, մի բեռան ճիգ, մի ճգնության ալիք, մի տվայտվող ճգնավոր, մի ալիքով թռիչք, մի ալիքով անկում, մի ալիքով ողբերգություն, մի ալիքով կատակերգություն, մի ալիքով սարսափ, մի ալիքով վազք, մի ալիքով բնություն, մի անբերրի հող, մի հողամասի ծառ, մի ծառի տերևաթափ, մի վախվորած առու, մի առվով լճակ, մի առվանի հուն, մի հունով ընթացք, մի ընթացքով շարժում, մի շարժման դադար, մի դադարով պայթյուն, մի պայթյունով սկիզբ, մի ուրիշ ունայնություն, մի բաժակ ջուր, մի վերջին խնդրանք, մի վերջնական մերժում, մի մերժման պատմություն, մի պատմական ակնարկ, մի ակն ընդ ական, մի քայքայված կերպար, մի գնդակահարության պատ, մի պատին գլուխ, մի գլխում պատճառ, մի անպատճառ բաժանում, մի  անհետևանք միացում,  մի պատճառաբանված ավարտ, մի պատճառավոր դեռահաս, մի պատանու քայլք, մի քայլանի պատ, մի մատի փաթաթան, մի թերմացք գարեջուր, մի հին տիկ, մի բզկտված տիկնիկ, մի բզզացող ֆազ, մի տզզացող լար, մի հողանցված հոսանք, մի հողեղեն երևույթ, մի երջանկություն անանձնական, մի դժբախտություն վերանձնային, մի հընթացս շառավիղ, մի ընթացող կանգառ, մի շիլ աչք, մի հույն ողբերգակ, մի տուտուց սամարացի, մի փիլիսոփա վրացի, մի պճնամոլ խրտվիլակ, մի խրթին տեսակետ, մի խորդ բալա, մի խորդուբորդ արահետ, մի օտար զգացմունք, մի օտարական մոլագար, մի մոլի մոլլա, մի բոլ բաստուրմա,  մի բուռ ատամ, մի բլբլան բլբուլ,  մի բարձի ծերություն, մի ծերության բարձ, մի շախմատի ֆիգուր, մի ծուռոտանի ֆիգուրիստ, մի քթի մազ, մի մազոտ խաշ, մի խաշնարած Աստված, մի Աստծո որդի, մի որդան կարմիր, մի   կանաչոտ կարմրուկ, մի դաստա կանաչի, մի կատարյալ ապուշություն, մի կանգնած դաշտան, մի փախչող դաշտամուկ, մի չլարված դաշնամուր, մի չգրված օրենք, մի մերժված դաշինք, մի սանտիմետր ձյուն, մի շլացնող ջրվեժ, մի շրջանցող ջրագիծ, մի անբիծ կերպար, մի հապշտապ կերպարանափոխություն, մի բծավոր տիֆ, մի կալոդանի կարտ, մի հիասթափված ջոկեր, մի արիացի տրանս, մի լափված տրանշ, մի շուշա թրաշ, մի հնացած միկադո, մի թեթև միկրոինսուլտ, մի միկրոսկոպիկ ճուճուլ, մի հիվանդ երևակայություն, մի երևակայական հիվանդ, մի վեհանձն ճիվաղ, մի որկորի ճիճու, մի վերջին ճիգ,  մի զույգ կոշիկ, մի զգայացունց կոշկակար, մի բալանի երկրաշարժ, մի սենթանոց զեղջ, մի միլիոն դոլլար, մի թանկ բալ, մի խառնված գեն, մի պղծված գենոֆոնդ, մի չկողմնորոշված գենդեր, մի արձակված նետ, մի նետով մահ, մի մահվան տեսիլ, մի միզամուղի հաբ, մի ժամանոց մերսում, մի փիտրված սիրամարգ, մի սովորական սիրավեպ, մի անպաշտպան ստվեր, մի ատամի ցավ, մի ունայն ատամհատիկ, մի քարանի պարսատիկ, մի քաշանի ըմբիշ, մի փչացող կիրք, մի մոռացվող կուռք, մի բռանոց կուրծք, մի կծիկ հանգույց, մի խճճված սարդոստայն, մի շնացած կատու, մի վիրավոր թռչնակ, մի խրթին պարզություն, մի գեոպոլիտիկ գործարք, մի երջանկության մեխանիկա, մի մեխանիկական երջանկություն, մի բառանի բանաստեղծություն, մի բառադի պատասխանատու, մի հեքիաթային բանտ, մի բանտային հեքիաթ, մի վաստակավոր բոզ, մի բոզի վաստակ, մի անպաշտպան գազան, մի  գազանային պաշտպանություն, մի անբռնազբոս բռնաբար, մի բռնաբարված զբոսաշրջիկ, մի ժրաջան մեղու, մի մեղվաբույծ աշխուժան, մի սինխրոն լող, մի լողացող սինկխ, մի թուրքական մուղամ, մի մուղամով թուրք, մի գողացված անպետքություն, մի հարևանի հարս, մի հոգանոց հարսանիք, մի ագարկա հարսնացու, մի գերմանական ակորդեոն, մի գերմարդկային հիասթափություն, մի հարկանի Ամերիկա, մի Վաշինգտոնյան լուսաբաց, մի խենթ կարոտ, մի անհուն կսկիծ, մի վերջացող ցուրտ, մի սկսվող սարսուռ, մի որոշ ժամանակ, մի հեռավոր անկյուն, մի անկյունային հարված, մի հարվածային գործիք, մի գործիքանի նվագարան, մի աննոտա մեղեդի, մի անհումոր ծիծաղ, մի սուրու ոչխար, մի ոչխարի խաշլամա, մի դավաճանված ամուսին, մի անդավաճան կին, մի գինովցած կնամոլ, մի թռչող բմբուլ, մի հազարան բլբուլ, մի խոր սպի, մի սպիով դեմք, մի դեմքի քսուկ, մի վանող հայացք, մի ամլիկ գառ, մի հիմար կկու, մի սպանված աղավնի, մի կույր երաժիշտ, մի մոռացված մենություն, մի բրազիլական սերիալ, մի սեքսուալ ստրկուհի, մի տողանի շուտասելուկ, մի զազրելի գործարք, մի վաճառված հոգի, մի վճռական մենակ, մի հուսահատ զրադաշտ․․․

 Ցանկացողները կարող են իրենց «Մի հատիկը» գրական չելենջի տեսքով շարունակել՝ առանց հեղինակային իրավունքի պահպանության ու նաև լեզվական խոչընդոտների․․․

Please follow and like us: