«Հեքիաթներ մեծերի համար»
- Իրական հեքիաթ.
Լինում է, որ չի լինում։
Վերջ։
- Խառը հեքիաթ
Ժուկով բայց անժամանակ հեռացար դու,
իսկ ես դեռ զգուշանում էի գայլից…
Ասողին՝ լսողից։
Վերջ։
- Ժամանակակից հեքիաթ։
քո սրտից երեԿ քար ընկավ՝ ուղիղ իմ գլխին։
Վերջ։
- Տխուր հեքիաթ քո մասին.
Լինում է՝ չես լինում։
Վերջ։
- Հեքիաթ սիրո մասին
Ի սկզբանե կամ լինում է, կամ չի լինում։
Վերջ։
- Հեքիաթ քո սիրո մասին.
Կար, չկար:
Վերջ։
- Հեքիաթ առանց քեզ ապրելու մասին.
Համ լինում է, համ չի լինում։
Վերջ։
- Հեքիաթ ցավի մասին.
Իմ քարտեզում դու դեռ ապրում ես,
չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորության մեջ։
Լսողին՝ գրողից։
Վերջ։
«Անձնական բացատրական բառարան»
- Հեգնանք
Կացնով կտրել ծառը ու թղթով կրակի տալ ճյուղերը։
- Հույս
Պատին դուռ նկարել ու սպասել, որ մեկը ներս գա։
- Մանիպուլյացիա
Ձուկ պահել վանդակում և օրը երեք անգամ բրինձ տալ նրան։
- Նախանձ
փորացավ հոգում
- Միամտություն
Ձգտել չոր դուրս գալ ջրից, բայց լինել ձուկ։