Զոհվել անգլիական երկնքի համար/Վարդան Ջալոյան

Ինչո՞ւ պատերազմները դառնում են ավելի դաժան և անողոք։ Անտիկ հեղինակների մոտ, միջնադարյան ասպետական մենամարտերում պատերազմը գեղեցիկ է։ Գեղեցիկ է, որովհետև այն վարում են հերոսները։ Ինպե՞ս այն դարձավ նողկալի և վանող։ Այդ գիտակցումը սկսվեց Առաջին համաշխարհայինի տարիներին․ այն առաջին ժամանակակից պատերազմն էր։

Նոր ժամանակներում Հայաստանի առաջին պատերազմը Ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր։ Հասկանալ այդ պատերազմը կարելի է միայն համադրելով ժամանակակից պատերազմների քաղաքական, սոցիալական ընկալումների հետ, այն մշակույթների, որոնք պատերազմի դարավոր փորձ ունեն։ Այնպես է եղել, որ հայկական մշակույթում քաղաքական կամ սոցիալական փորձը միջնորդավորված են եղել համարյա բացառապես գրականությամբ։ Պատերազմը այդ փորձառության մասը չի կազմել։ Հայ ժողովուրդը պատերազմը տեսել է մյուս կողմից՝ իբրև զոհ։ 

Այսօր Հայաստանում գոյաբանական անհրաժեշտություն է հասկանալ պատերազմի, առավել՝ ժամանակակից պատերազմների էությունը։ Որպես ելակետ ես ընտրել եմ պատերազմի իմաստավորումը եվրոպական գրականության մեջ՝ ավելի, քան քաղաքական և փիլիսոփայական տրակտատների միջոցով։

Առաջին համաշխարհային պատերազմը հզոր խթան հանդիսացավ ամբողջ Արևմտյան Եվրոպայի, այդ թվում՝ Անգլիայի գրականության մեջ ռազմական հերոսության ավանդույթին վերջ տալու համար։

Եվրոպական հասարակության մեծամասնությունը հավատում էր, որ այս պատերազմով սկսվել է պատմության մի նոր, հերոսական շրջան, որ զիվորը կոչված է դառնալու արդար գործի մարտիկ, ում զոհաբերությունը կբերի ազատություն և փրկություն կեղեքված ժողովուրդներին։ Պատերազմն ընկալվեց որպես գալիք մեծ դարաշրջանի ավետում, հասարակության նորացման և մարդու վերածնունդի սկիզբ: Հավանաբար պատերազմի սկզբին ոչ մի ժողովուրդ չի զգացել այնպիսի հրճվանք, այնպիսի ոգևորություն, որքան հայ ժողովուրդը, ու չի անցել պատերազմի ժամանակ այնպիսի դաժան փորձություն, որ հետո կոչեցին ցեղասպանություն։ Ես ուզում եմ ասել, որ դեռ ոչ ոք չէր կանխազգում պատերազմական արհավիրքները, նրա ապոկալիպտիկ բնույթը։ Նույնիսկ սկզբունքային պացիֆիստները։

Այդ պատճառով անհնար է շրջանցել Ռուպերտ Բրուքի (Rupert Chawner Brooke) (1887-1915) պոեզիան, որտեղ զինվորի մահը պատերազմում ներկայացվում է որպես սենտիմենտալ և հովվերգական հնարավորություն՝ կատարելու իր պարտքը և փառաբանելու հին բարի Անգլիան․

The Soldier

 If I should die, think only this of me:
 That there’s some corner of a foreign field
 That is for ever England. There shall be
  In that rich earth a richer dust concealed;
 A dust whom England bore, shaped, made aware,
 Gave, once, her flowers to love, her ways to roam,
 A body of England’s, breathing English air,
  Washed by the rivers, blest by suns of home.
 And think, this heart, all evil shed away,
 A pulse in the eternal mind, no less
Gives somewhere back the thoughts by England given;
Her sights and sounds; dreams happy as her day;
And laughter, learnt of friends; and gentleness,
In hearts at peace, under an English heaven.

Ռուսերեն թարգմանություններից մեկը․

Солдат

Коль я умру, знай вот что обо мне:
Есть тихий уголок в чужой земле,
Который будет Англией всегда…
В земле богатой – побогаче прах,
Частица Англии, воспитанная ею,
В ее цветах любви, в ее аллеях…
Частица Англии из воздуха и света
Омыта реками и звездами согрета.
Знай, это сердце не подпустит зло.
Пульс в вечном разуме на тот конец приносит
Все то, что Родина зовет вином и хлебом:
Цвета и звуки, счастье и тепло,
Приносит мир сквозь времени окно
В сердца, что бьются под английским небом!

Երբ ես ընտրում էի պատերազմի մասին պոեզիայի օրինակներ, ուշադրություն եմ դարձրել «երկնքի» հարացույցին։ Ռուպերտ Բրուքը անգլիական երկնքի կրողն է։ Նա կմեռնի, բայց օտար երկրում կդառնա իր հայրենիքի երկնքի մի մասը։

Պատերազմի այլ մեկնաբանություն ենք գտնում անգլիական մեկ այլ, պատերազմի մասնակից բանաստեղծի Ռոբերտ Գրեյվզի մոտ (Robert Ranke Graves; 1895 ֊ 1985)։

Ռ․ Գրեյվզը 140 գրքի հեղինակ է, այդ թվում այնպիսի հայտնի գրքերի, ինչպիսիք են «Սպիտակ աստվածուհին», «Ես, Կլավդիոս» «Հին Հունաստանի առասպելներ» (1955), «Հրեական առասպելներ. Ծննդոց գիրքը (1965) և այլն։ 1961-ից 1966 թթ Գրեյվսը Օքսֆորդում պոեզիայի պրոֆեսոր էր, պաշտոն, որը ոչ թե նշանակվում, այլ ընտրվում է ֆակուլտետի անդամների կողմից (նրանից հետո Ու. Հ. Օդենը ընտրվեց այս պաշտոնում)։

Թեև 1916 թվականին The Times-ում մահախոսական է հրապարակել կապիտան Ռոբերտ Գրեյվզի մահվան մասին, երբ նա ծանր վիրավորվել էր Սոմմի ճակատամարտում, բանաստեղծը ողջ է մնացել (որը նրա «Փրկություն» պոեմի թեման է):

Իր ամենահայտնի «Մահացած Բոշը» բանաստեղծության մեջ Ռ․ Գրեյվզը ստեղծում է սպանված գերմանացի զինվորի սարսռացնող ռեալիստական կերպար։ Սա Գրեյվսի պատերազմական բանաստեղծություններից ամենահայտնին է և արտահայտում է այն նողկանքը, կատաղությունն ու անօգնական կարեկցանքը, որը նա զգացել է մարտադաշտում։

Նա, ինչպես շատ այլ բանաստեղծներ, օգտագործում է իջեցնող ոճական հնարքը, անցումը բարձր ոճից դեպի ստորը և նույնիսկ գռեհիկը․

 A Dead Boche
To you who’d read my songs of War
And only hear of blood and fame,
I’ll say (you’ve heard it said before)
«War’s Hell! » and if you doubt the same,
Today I found in Mametz Wood
A certain cure for lust of blood:

Where, propped against a shattered trunk,
In a great mess of things unclean,
Sat a dead Boche; he scowled and stunk
With clothes and face a sodden green,
Big-bellied, spectacled, crop-haired,
Dribbling black blood from nose and beard.

Ռուսերեն թարգմանություններից մեկը․

Мертвый бош

Вам, кто читали песни мои о войне
И только слыхали о крови и славе,
Скажу (что раньше слыхали вполне):
«Война — это ад», сомневаться вы вправе,
В Мамецком лесу нашел я внове
Лекарство от жажды крови:

Сидя среди всякой грязи и хлама,
На искорёженный ствол тушу свою оперев,
Мертвый бош смотрел хмуро и прямо

В набрякшей форме, провоняв и позеленев,
С брюхом, с короткой стрижкой, в очках смотрел косо
И черная кровь капала с бороды и носа.

Այս՝ «Մահացած Բոշը» բանաստեղծությունը պատերազմի սարսափների կոպիտ և սարսափելի նկարագրություն է: Հեղինակ զինվորը, դիմում է ընթերցողին, ով կարդացել է պատերազմի մասին իր նախորդ բանաստեղծությունները, որոնք նվիրված են եղել փառքին և արյունահեղությանը: Ի հակադրություն դրան՝ այս բանաստեղծությունը ներկայացնում է մարտի դաշտի դաժան իրականությունը՝ իր մեռած ու այլանդակված մարմիններով։

Մահացած թշնամական՝ գերմանացի զինվորի նկարագրությունը ընգծված արտահայտիչ է՝ գարշահոտ հոտերի, մարմնական հեղուկների և մասնատման մասին հիշատակումներով: Զինվորի ֆիզիկական տեսքը՝ «սև արյուն կաթացող» և «փտող կանաչ» դեմքով, ողորմելի է և նողկանք հարուցող։

Բայց այն որ գերմանացի զինվորը «ակնոցավոր» է, վկայում է թշնամու նկատմամբ կարեկցանքի անհրաժեշտությունը։ Այն մատնանշում է, որ մեռած զինվորը սովորական, խոցելի մարդ էր, ով հավանաբար ապրում էր գերմանական ինչ-որ խաղաղ գյուղում։ Եվ նրա ակնոցի տեղը պետք է լիներ սեղանի վրա, գրքերի կողքին, ոչ թե այստեղ՝ որպես այս հակակրանք հարուցող տեսարանի մի մաս:

Հատկապես դաժան և ողբերգական է բանաստաղծության համատեքստը։ Ի՞նչ էր անում հեղինակը Մամետց անտառում։ Ռոբերտ Գրեյվզը իր Goodbye to all that գրքում պատմում է, որ նա անտառում փնտրում էր մահացած գերմանական զինվորների վերարկուներ, որպեսզի իր ընկերները կարողանային տաքանալ։

Բանաստեղծության հնչերանգը հիասթափության և զզվանքի տոն է: Հեղինակը ականատես է եղել պատերազմի իրական էությանը, և այլևս չի ցանկանում այն փառաբանել: Փոխարենը, նա ցանկանում է փոխանցել ռազմի սարսափները, զինվորի անփառունակ մահը պատերազմում, զերծ պահել հայրենասիրական և իմպերիալիստական պատրանքներից։

Ռ․ Գրեյվզի այս բանաստեղծությունը պատերազմի թե՛ մարդու, թե՛ հասարակության վրա կործանարար հետևանքների վերաբերյալ հզոր մեղադրանք է:

Please follow and like us: