Պատերազմի բանաստեղծական ճշմարտությունը/Վարդան Ջալոյան

Ինչպե՞ս մտածել մահվան և պատերազմի մասին, երբ մենք ամեն օր մեր էկրաններին տեսնում ենք ավերածությունների սարսափելի տեսարաններ։ Զանգվածային տեղեկատվությունը մեզ դարձնում է պատերազմական սարսափների ՀԱՆԴԻՍԱՏԵՍ, և սարսափ տեսարանը կաշկանդում է մեր միտքը, կուրորեն ենթարկվում ենք երևակայությունը զավթած պատկերներին։ Ավելի վատ է, երբ մենք դառնում ենք արյունոտ մրցակցության հեռուստատեսային ցավակցողներ․ Ուկրաինա՞, թե՞ Ռուսաստան, Իսրայե՞լ, թե՞ Պաղեստին և այլն։

Շատ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, նրանք, ովքեր համարձակվում են ճշմարտությունը ասել պատերազմի մասին, համարվում են «պատերազմական ֆեյքերի» տարածողներ և պատժվում օրենքի ողջ դաժանությամբ։ Առաջին Համաշխարհային պատերեզմի ժամանակ և հետո «խրամատային պոետները» փորձում էին ներկայացնել պատերազմի արհավիրքները առավել կոնկրետ, նատուրալիստական եղանակով, մյուսները շեշտը դնում էին զինվորի սխրանքի վրա։ Հիմա կասեին, որ առաջիները «պատերազմական ֆեյքերի» տարածողներ են։

Սթիվենս Ուոլլեսի «Զինվորի մահը» բանաստեղծությունում չեք գտնի, ոչ կոնկրետություն, ոչ նատուրալիզմ, ոչ զինվորական սխրանքի փառաբանություն, հեղինակային ռազմավարությունը ավելի նուրբ է։ Ամերիկյան մեծ բանաստեղծ Ուոլլես Սթիվենսի (Wallace Stevens, 1879-1955) այս բանաստեղծությունը նրա առաջին` «Ներդաշնություն» (Harmonium, 1923) ժողովածուից է։

The Death of a Soldier

Life contracts and death is expected,

As in a season of autumn.

The soldier falls.

He does not become a three-days personage,

Imposing his separation,

Calling for pomp.

Death is absolute and without memorial,

As in a season of autumn,

When the wind stops,

When the wind stops and, over the heavens,

The clouds go, nevertheless,

In their direction.

Ինչպես Սթիվենս Ու․ շատ բանաստեղծությունները, այն դժվար է թարգմանել։ Տոնայնությամբ այն շատ տարբեր է շատ «խրամատային պոետների» բանաստեղծությունից, բայց զինվորի մահվան մեկնաբանությունը ունի որոշ ընդհանուր եզրեր։ 

Այն գրված է Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի տարի անց, նվիրված է իր ընկեր Էժեն Լամերսիեի մահվանը։ Բայց այն հատկապես բոլոր զինվորների մահվան մասին է։ Այն ոչ թե բնական, այլ՝ անբնական մահվան նոր տեսակի՝ մարտադաշտերում հազարավոր զինվորների ամենօրյա մահվան մասին է: Այստեղից բանաստեղծության մտադրված վերացականությունը։

Առաջին իսկ տողերում բանաստեղծը հենվում է աշնան կերպարի վրա  իբրև անցողիկ ժամանակի փոխաբերության։ Կյանքը և մահը լարման և հաշտեցման մեջ են զինվորի մահվան իրադարձությունում, ինչպես բնության մեջ աշնանը բերքի առատությունը և տերևաթափը։

Սթիվենսը հեռանում է մահվան ռոմանտիկ և վիկտորիանական պատկերացումներից, հրաժարվելով անձնավորելուց։ 

He does not become a three-days personage․ զինվորը մահը չի դառնում էժանագին նորություն։ Զինվորի մահը անհնար է հերոսականացնել։

Հատկապես ազդեցիկ է երրորդ տողը․ “Death is absolute and without memorial” ― «Մահը բացարձակ է և չունի հուշարձան»։ Այս պնդումը պարզ է, տրամաբանական, սառը և զուրկ զգացմունքայնությունից: Զինվորն անհետացել է աննկատ և խաղաղ ինչպես հանդարտ և անքամի երկնքում շարժվող ամպերը․ When the wind stops and, over the heavens,/ The clouds go, nevertheless,/ In their direction.

Ինձ համար կարևոր է, որ զիվորի մահը Ու․ Սթիվենսի մոտ կապված է երկնքի հետ։ Ո՞րտեղ է մեռնում զինվորը՝ ամենուր և ոչ մի տեղ։ Այդպիսին է երկնքի տոպոլոգիան․ այն ամենուր է և ոչ մի տեղ։

Այս բանաստեղծությունը առիթ է հանդիսացել, որպեսզի հրաշալի արձակագիր և թարգմանիչ Վասիլի Կոնդևատևը (1967–1999) գրի «Զինվորի մահվան» իր հարացույցը։ 

Смерть солдата

Смерть совершенна, не зная памятника.

У. Стивенс.

Он уходил. Мороз сковал

плетением ветвей ночное небо,

молчанием оцепеневшее.

Фонарь раскачивался на ветру, втекая маслом

в муть клокочущего под мостом потока.

Глаза слипались черной пропастью и слепли

от огненных зарниц тумана и от грохота,

заполнившего всё.

Крик боли замер.

Он еще бежал и чувствовал

последний страх, однако ласковое дуновение

прохлады останавливало боль, и перед новым страхом

тот отступал.

«Я сплю», — шептал себе,

бесчувственный, без мысли:

кровь стыла в шелесте невидимой листвы,

и ток ее сливался с небом

перед распахнутым, себя забывшим взором.

Тень теплая ложилась ему на плечи,

и пустота ласкала

успокоением измученное тело.

И если бы он мог увидеть, как Луна

раскрылась, око в тающих на палевом просторе облаках,

и мелкий, волчий снег посыпался на землю,

запорошив

и отогрев обмерзлую до камня глину

дыханием голубя, —

тогда проснулся бы под восхищенным светом,

в незнании своем превысив мудрость,

среди простора бледного, сияющего чистотой

безмыслия и холода, который,

однако, нечувствителен тебе, забытому

под ласковым нездешним взглядом,

разлитом в тающих полях вокруг тебя.

Վ․ Կոնդրատևը բանաստեղծություններ է գրել իր կարճ կյանքի ստեղծագործական վաղ շրջանում, որը համընկավ Խորհրդային Միության փլուզման շրջանի հետ։ Շատ շուտ նա հրաժարվեց բանաստեղծություններ գրելուց, փորձելով արտահայտել իրականը արձակի միջոցներով։ Չնայած հեղինակը ծառայել է խորհրդային բանակում, բայց չի մասնակցել ոչ մի պատերազմի։ Ուրեմն՝ մահացող զինվորը չի արտահայտում հեղինակային կենսափորձը, նա «խրամատային բանասեղծ» չէ։

Ո՞վ է սառչող զինվորը։ Դա կարող է լինել Երկրորդ համաշխարհայինի ռուսական ճակատում սառչող զինվորը, բայց կարող է լինել տայգայում ցրտահարված Գուլագի զեկը։ Ռուսաստանի պատմությունը պատերազմների և դաժան բռնությունների պատմություն է և բանաստեղծությունը իր ժողովրդի կոլեկտիվ հիշողության մասին է, մղձավանջների որոնք վերադառնում են։

Please follow and like us: