Սեմ Սաղաթելյան/ՍԵՌԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սամվել Սաղաթելյան,
«Սեքս եւ քաղաքականություն․ Ռուսաստան»

Իմ պատկերացմամբ Ռուսաստանը կին ա:

Կին, որը իր ծավալատարածական մասշտաբներից, բնական հարստություններից զարմացած, այնքան է հղփացել, որ իր շուրջը գոյություն ունեցող ամեն միավոր ցանկանում է իր անչափելի հետույքի տակ տեղավորի։ 

Կին, որը սիրում է սեքս և սիրում է բազմազանությունը դրա մեջ։

Հաճախ ոտքերը չռած, մամռակալած հեշտոցը բաց, թվում ա` պատրաստ է ներս թողնի քեզ, ու կարող ա մտածես, որ վերջ, քոնն ա, արդեն նվաճել ես նրան, բայց հանկարծ կրծքերից ծորացող նավթից ճպճպացող ազդրերը փակում ա ու սեղմելով խեղդում քեզ դրա մեջ։

Սեքսի մեջ սիրում ա և՛ քունել, և՛ քունվել։

Բայց, կապ չունի, թե դու ինչքան փոքր միավոր ես, երկիր ես, կարևորը գտնես էդ սեքսուալ խաղերի դինամիկան և ամենակարևորը՝ անես դա սիրով, քանի որ նավթի մեջ թավալվող ու կեղտոտ փողերից հղփացած այդ պոռնիկը սիրվելու կարիք էլ ունի։

Լավ ա չէ՞, երբ սեքսը սիրով ես անում, ու թե՛ քեզ համար, թե՛ զուգընկերոջդ, և կարևոր չի՝ դա ռազմավարական է, թե հպանցիկ։

Սեքսը սեր է ուզում։ Եթե ձգտում ես այդ կնոջը, պետք է սիրով հարաբերվես, քանի որ լիարժեք է և փոխշահավետ, երբ ակտը կայանում է, ու երկուստեք բավարարվում են։

 Իսկ այդ կինը սիրում ա, որ հետը կարգին հարաբերվես։

Եթե զգում ես, որ ուզում ա քունվի, պտի քունես, այլ ոչ թե  ստորաքարշորեն ամեն ինչ տաս ու ոտքով, գլխով ճարպոտ հետույքի տակից դուրս չգաս, իսկ նա էլ, քեզնից չբավարարված, հետանցքից դուրս թողած գազերը թանկ գնով վրադ սաղացնի,  ու դու էլ, քաքդ կպած, մտածես, որ մի բան ընենց չանես, նվիրական ծակը կփակի ու կզրկի կենարար գազից։

Այ իսկ Թուրքիան տղամարդ ա զգում իրան` մաչո, բրուտալ, ինքն իրան դրսևորում ա որպես քաղաքակրթությունների քունողը, որը Ռուսաստանի հետ մշտական love-hate հարաբերության մեջ է, քանի որ, այնուամենայնիվ, երկուսն էլ բռնության մշակույթի են հակված, և այդ իսկ պատճառով փոխադարձ գրգռվածություն կա նրանց մեջ ու մշտական գզվռտոց։ 

Երբ Ռուսաստանը շատ է ուզում քունվի, էդ ժամանակ ինչ-որ պահի իրան Թուրքիան ա դզում, քանի որ չկա այն ուրիշը, որին նա միշտ ուզել ա և ուզում ա… ուղղակի չկա… անհասանելի ա:

Իսկ այդ ուրիշը, որին նրա տայգա-հեշտոցը ձգտել ա միշտ, Արևմտյան մշակութային ֆալոսն է՝ մի ժամանակ Եվրոպականի, իսկ հիմա արդեն Ամերիկյանի մարմնացումը: Հենց Ամերիկյանի համար է, որ Ռուսաստանի ուշքը գնում ա , բայց միշտ մերժվել ա իր հղփացածության և նվաճողականության պատճառով, ու էդ տևական մերժումից խռոված ու կատաղած՝ փակել ա իր կեղտոտված, կոռումպացված հեշտոցի պատուհանը ու, ներփակված իր անբավարարվածության մեջ, իր ողջ մաղձը թափում ա հարևանների և հատկապես իր քրոջ` Ուկրաինայի վրա` ոչնչացնելու մղումով։ 

Մյուս կողմից էլ, քանի որ Թուրքիայի առնանդամը այնուամենայնիվ արհեստածին ա՝ դիլդո ա ըստ էության` իր մշակույթի նման, կատաղում ա էդ կնիկը և ուզում ա ծծցնի դրան, բայց դա էլ քյառթու էշ ա, ու չի ծծում, քանի որ նախ իր համար դա զապադլո ա (անպատվաբեր  քյառթու էությանը) ու նաև վախենում ա, որ հետևանքը կլինի կախվածությունը այդ անվստահելի պոռնկաբարո տիկնոջից:

Ու նման սրված իրավիճակներում Ադրբեջանն է ասպարեզ գալիս, որպես մաչո, բրուտալ տղամարդ երևակայող կեղծ առնանդամ, բայց իրականում հանդիսանալով պատմություն և մշակութ չունեցող դիլդո, որին հենց ինքը` Ռուսաստանն է ստեղծել ու աճացրել, ամեն ինչի պատրաստ, ու պետք եղած ժամանակ կլպստի էլ, կծծի էլ նրա անծայրածիր տայգա-հեշտոցը, ինչը օքեյ ա ինչ-որ պահերի, բայց Ռուսաստանը նրանից չի ուզում քունվի, քանի որ նա նախատեսված է տարածաշրջանային կոնֆլիկտային իրավիճակներում օգտագործման համար:

Բայց նա Ռուսաստանի համար մնում է նաև հարմար սուբյեկտ, ով նրա յուղոտ հետույքից արտահանված գազերը կուլ տալով կվաճառի այլոց` ներկայացնելով որպես սեփականը։ 

Դե իսկ Հայաստանը… Հայաստանը  տռանսային է, հերմոֆրոդիտային, բայց ոչ մի կերպ չի ուզում գիտակցի ու հասկանա, որ դա իրեն մեծ առավելություն ա տալիս էս խառը հարաբերությունների մեջ, ճկուն խաղի մեջ մտնելու ու նաև հնարավորություն է տալիս` սրանց հարաբերություններում օգտագործված չոր ու ցամաք հեշտոց չդառնալու։

Հայաստանը միշտ շեշտը դրել ու ապավինել է տղամարդկային հերոսականության վրա` իրեն ներկայացնելով որպես տղա `որձ, բայց ժամանակ առ ժամանակ զոհաբերել ա իր հերոսականությունը։ Ինչ-որ ժամանակից հետո հատկապես այն հյուսիսային անծայրածիր պոռնկացած տիկնոջ համար կամ նրա  խոստումներին հավատալով կամ ազդվելով նրա մասշտաբային մշակութային կոնստրուկցիայից՝ այն հույսով, որ նրա կողմից կարժանանա սիրո և պաշտպանության, բայց անտեսել ա ու չի ընկալել ներքին կանացի ուժը, որի միայն մայրական կողմն ա երկրպագել` անտեսելով կանացի սեքսուալության զորությունը։ 

Հենց էդտեղ ա խնդիրը։

Իսկ տռանսայինը իր մեջ կարող ա դրսևորի երկուսն էլ, քանի որ մեր աշխարհագրական տեղը դա է պարտադրում։

Հայաստանը չի հասկացել, որ Ռուսաստանի հետ հարաբերվելուց պետք է առաջնորդվել սիրո և սեքսուալ արվեստի բազմազանությամբ, բայց ոչ ստորաքարշ, քծնող շահադիտականությամբ և մարմինը օգտագործման հանձնելու պատրաստակամությամբ, և նրա կրծքերի ներքո պատսպարվելու ակնկալիքով, ինչը այդ գեր, նավթի մեջ ճպճպացող կինը չի սիրում ու ի վերջո զզվելու ա նման հարաբերություններից և պատժելու ա։

 Իսկ Արևմուտքը հասկացել ա ու լավ ա վերաբերվում տռանսային կոնցեպտին՝ հասկանալով, որ Հայաստանին ի վերուստ հնարավորություն է տրված՝ տրանսկովկասյան ուղիները ապահովել Արևմտյան քաղաքակրթական իրական ֆալոսի համար։ 

Այս տարածաշրջանում  միայն ՏՌԱՆՍԱՅԻՆԸ իր երկսեռությամբ կարող է ստանձնել մի դեր, որը կապահովի կոմունիկացիան իր կանացիության հաշվին, բայց նաև ապավինելով իր տղամարդկայինին` կհաստատի իր ինքնիշխանությունը նոր աշխարհակարգի  խաչմերուկում…

 Շարունակելի

Սամվել Սաղաթելյան,
«Սեքս եւ քաղաքականություն․ Ռուսաստան»
Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *