Artkvartal
սրճարանում
ինձ հետ էին
Պիկասոն, Դալին
ու Սարյանը
ցախավել, հին ջահեր,
ցանկապատ
ու էլի խառը իրեր
խառը մտքեր
քո մասին,
առանց քեզ
և ոչ միայն,
հա,
մոռացա ասել
շներ,
մեկը սև,
Մյուսը `
….
Հայացք,
…
անշարժ
գնացք,
ակվարել,
յուղաներկ
ու
ստվերներ,
պատկերներ
Ներկա
և ոչ միայն…
14 հուլիս 2024
Վինսենթ
Արթնացա
դեղին սենյակում`
սրտխառնոցից,
բացեցի
պատուհանը,
ոչ աստղաշատ երկինք կար,
ոչ ծաղկած նշենի,
ու մղձավանջը
կանգնել էր կոկորդիս,
ոչ կուլ տալու
համարձակություն
ունեցա,
ոչ էլ այն դուրս թափելու,
ու եթե հաղթահարեմ
գիշերային մղձավանջը,
կսպասեմ
Աստղազարդ
երկնքին,
կսպասեմ
Նշենու ծաղկելուն…
14.04.2023
Les fleurs du mal
Baudlaire
Ժանգահոտ ու տաք
հողին
ծաղիկներ են աճել,
բյուրեղյա թերթերով,
թափանցիկ,
աղի,
ինչպես արցունք,
որ հոսել է
դժոխքից
իբրև վկա,
որ այստեղ
ստվերներ են պտտվում,
մեղսավոր ու ծանրաքայլ,
մեղկ ու դժբախտ`
քարշ տալով
իրենց հետևից
թիկնոցները երկաթյա,
ու երկնքից արձագանք
չկա,
Սպասումը շոշափելիորեն
ծանր է,
հուսահատ,
ու թե մի օր
Արևը գա,
կկանաչեն մետաղյա
ցողունները ծաղիկների
առանց ինձ ,
բայց քեզ համար…
30.05.2024
Ես չեղա այնտեղ ,
որտեղ դու
քո կարմիր արևն ես
վառել,
չհասցրի շոշափել
տխրությունդ
Տերյանի այգում,
կամ էլի ինչ-որ
մի տեղ
մեծանուն նկարչի
անունը կրող փողոցում,
չզգացի ջերմությունդ,
որ հոսել էր
կտավին անթափանց
բոլոր հավանական
գույներով,
չկամեցա կիսել
առավոտներդ,
որ կախվել էին
Հատիս լեռան վրա
իբրև արևածագ,
ես որպես մայրամուտ
եկա,
որ փշրվեմ
գիշերային
լռությանդ մեջ
ծխապատ,
ծիսական,
հույլ`
ինչպես
հեթանոս
անցյալում…
30.05.2024
Ֆանտազիա 1 լարի համար*
Երեկոն լուռ է…
Ձայներ էլ չկան,
Ձայները գնացին,
մնացին շշուկներ
Քառաձայն…
Սպասիր,
Միգուցե կգամ…
21.03.24
Լույսը, լույսը
Գիշերվա խավարում,
Վառվիր,
Բոցավառվիր
իմ ներսում,
Փրկիր ինձ,
Փրկիր ինձ,
ձեռքերս,
որ ծխե ամպերով
են պատված,
ոտքերս ,
որ մոխրացան
այն Տան
պես,
որ չկամեցա
թողնել,
թողնել թշնամուն,
իսկ իմ ափերում
էլ ծով չկա,
բայց վերևում
ճայեր են
պտտվում
և ճայերը նորից
լուռ են,
և երկնքում
Հույսն է
պտտվում,
Հույսը, որ
Ծովից էլ մեծ է…
10.02.24
1924
Ձմեռը եկել է
ինձ հետ…
Այստեղ է
Այստեղ է
չկա…
ձմեռը բերել է
Քեզ
Առանց ծես
Առանց քեզ
հիմա…
կանցնեմ ձմռան հետ
ձմռան պես կանցնեմ
անձայն, անշշուկ
ու…
հետքս էլ չկա…
սառույցը կհալվի
մայթերին,
Չի մնա,
կհոսի,
կհոսի,
կհոսի
Վերև…
կարթնանա…
09.02.24