ուզում եմ խաղամ: ուզում եմ խաղամ հետդ: ուզում եմ խաղամ: քո հետ:
խաղա հետս:
ուզում եմ: ուզում եմ քո հետ: ուզում եմ քո: ուզում քո:
խաղա: ուզում եմ խաղաս: խաղա: խաղ:
ուզում եմ լեզուս: ուզում եմ լեզուս ցույց տամ: ուզում եմ լեզուս: ցույց տամ քեզ
լեզուս տամ քեզ: ուզում եմ տամ
ուզում եմ վերցնես: ուզում եմ վերցնես:
վերցրու: ուզում եմ տամ: լեզուս: ուզում եմ տամ լեզուս:
խաղա լեզվով: իմ լեզուն: քո լեզուն:
խաղա իմ լեզվով: իմ լեզու: մի լեզու:
քո լեզու իմ լեզու: մի լեզու:
լեզու: ցույց տուր լեզու: ցույց տուր լեզվով:
ցույց տուր:
տուր: լեզու: ուզում եմ տաս: ուզում եմ տաս լեզու:
հա ինչ անեմ
ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ:
առանց քեզ արթնանամ, լվացվեմ, գործ անեմ,
խոսամ, լսեմ: ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ:
նայեմ, կարդամ, քայլեմ առանց քեզ:
ի՞նչ անեմ՝ դու չկաս, առանց քեզ ի՞նչ անեմ:
լղոզվեմ պատերին, բաժանվեմ մասերի,
աչքերս փակեմ, աչքերս բացեմ,
քեզ տեսնեմ-չտեսնեմ:
առանց քեզ, առանց քեզ
ջուր խմեմ, կուլ տամ,
ծամոն ծամեմ, ատամներս լվանամ,
վերք անեմ, լպստեմ, համը զգամ:
առանց քեզ մրմռա, արյուն գա, մրմռա:
ճղեմ-դուրս հանեմ, քաշեմ-ձգեմ դուրս,
սեղմեմ: լղկվի, մինչև վերջ ցավա:
առանց: առանց քեզ:
քեզ անց, քեզ անց, քեզ երկու ամիս անց:
ցանեմ հողի մեջ, ցանեմ կամ թաղեմ:
ջրեմ բաժակով, արցունքով չէ, բաժակով:
սպասեմ, որ դուրս գա, սպասեմ առանց քեզ:
սպասեմ, սպասեմ, սպասեմ: սպանեմ:
սպանեմ ժամանակը, ժամանակը սպանի:
առանց քեզ ժամանակը սպանի:
սպանվեմ, սպանվեմ, առանց քեզ սպանվեմ:
թաղեմ, չգիտեմ ինչի մեջ թաղեմ: չջրվի:
չջրվի գնա, չանցնի-չգնա:
ջրի տակ պահեմ, որ շուտ լավանա:
լավանա առանց քեզ, որ դու վերանաս:
առանց քեզ լավանա, կպնի-չորանա:
իսկ ես ի՞նչ անեմ, ծիծաղեմ-ժպտամ:
կատաղած նայեմ, ծիծաղեմ-ժպտամ, կատաղած նայեմ:
նայեմ, առանց քեզ նայեմ: կինոներ:
կինոներ:
կինոները միշտ առանց քեզ են եղել:
կինոների մեջ դու չես էլ մտել:
կինոները միշտ մենակ իմն են եղել:
կինոներում ես մենակ եմ եղել:
կինոներում առանց քեզը չկա:
կինոներում քեզ չկա:
քեզ քեզ քեզ:
առանց քեզ (քո ներկայության):
տալիս եմ քեզ (քո ուզածը):
զանգում եմ քեզ (քո տուն):
տեսնում եմ քեզ (քո դեմքը):
կանչում եմ քեզ (քո անունը):
լսում եմ քեզ (քո սիրած երգը):
մարդ լինեի
ես նենց չէի ուզում մարդ լինեի,
ուզում էի ջրահարս լինեի,
կապում էի մեծ ձկան պոչս ու պառկում քնելու:
ես նենց չէի ուզում մարդ լինեի,
ուզում էի թռչուն լինեի,
թևերս բացած նայում էի երկինք ու վիրավորվում:
ես նենց չէի ուզում մարդ լինեի,
ուզում էի կախարդ լինեի,
ասում էի թաքուն բառեր ու ջրի հետ խոսում:
ես նենց չէի ուզում մարդ լինեի,
ուզում էի հերոս լինեի,
փակվում էի ներսում ու համբերության ծով լինում:
ես նենց չէի ուզում մարդ լինեի,
ուզում էի աստված լինեի,
խաղում էի կրակի հետ ու ընկերություն անում:
ես նենց չէի ուզում մարդ լինեի,
ուզում էի ուրիշ մի բան լինեի:
վերջը արգելվեցի:
իմ լեզվով
լեզուս անգիր ես արել,
ծալել-դրել ես գրպանդ,
հանում ես, փռում ես առաջս,
քայլում ես վրայով դեպի ինձ,
սպասում ես գայթեմ,
գայթեմ առ ձեռքերդ,
բռնես կտանես էն կողմ,
հանես գորգի վրայից,
մղվում ես, մղվում ես, մղվում ես,
մղվում ես դեպի ինձ,
գորգովս գալիս ես, գալիս ես:
կգայթեմ իմ թքից:
բառերս քայլում ես, գալիս ես,
թքի պես թափվում են բառերս,
բառերս քայլում ես, գալիս ես,
անգիր ես արել լեզուս,
անցնում ես լեզվովս, անցնում ես,
սահում ես լեզվովս ներս,
գայթում եմ, գայթում եմ, գայթում եմ,
չբռնես, չբռնես, չբռնես,
պահեմ, պահեմ բառերս,
էլ չթափվեն, չթափվեն գետնին,
չլինի ճանապարհ դեպի ինձ:
մինչև վերջ
գնում ենք: հեռու: խողովակի մեջ:
աչքերը բացեց, նայում ա դեմքիս:
աչքերը՝ մութ:
տանում ա, գնում եմ, տեսնում ա:
ժպիտ:
մինչև վերջ: հեռու:
հարված:
ավելի մութ: ուժեղ-արագ:
գնում ենք: էլի մինչև վերջ:
հարված:
գրկեց:
անունս իրանն ա:
ամենահեռու՝
վերջից էլ էնկողմ:
ուրիշ տեղում ենք:
շուրջբոլոր
շուրջբոլորը գույներ են:
շուրջբոլորը դու ես:
շուրջբոլորը շենքեր են:
շուրջբոլորը դու ես:
ձայներ, նյութեր, հոտեր են:
շուրջբոլորը դու ես:
շուրջբոլորը պատերազմ ա:
շուրջբոլորը դու ես:
շուրջբոլորը բառեր են:
շուրջբոլորը դու ես:
շուրջբոլորը բառ ա:
շուրջբոլորը դու ես:
շուրջբոլորը տարածություն ա:
շուրջբոլորը դու ես:
շուրջբոլորը՝ դու ու ես:
շուրջբոլորը՝ դու ու ես
տեսնեմ քեզ, աչքիս լույս:
խոսքդ՝ ականջիս օղ:
անունդ՝ ճակատիս:
բարի գալուստ, սեր,
բարի ճանապարհ:
մի ձենով ձվազատում ինձ:
ախ, ձվաբջիջս ընկավ:
առ քեզ գառան ատամ,
տուր ինձ գայլի ատամ:
ծննդոց /խոստում Չարլզին, Զիգմունդին, Ֆրիդրիխին և մնացածին/
դու չես ծնելու,
ես եմ ծնելու:
արտաշնչածդ՝ մեջս,
ցանվի ներսում:
ու ես եմ ծնելու:
դու ծնող չես,
դու ցանող ես:
լիքը սերմեր,
գենոֆոնդ,
պես-պես սերմեր՝
ամենալավերից,
ցանլվելու են մեջս:
բոլոր սերմերը
միանգամից եմ ծնելու՝
մի ձենով:
իմ ծնածը՝
իմ իսկ ընտրությամբ,
լինելու ա նոր տեսակը.
սննդի վերջին օղակ,
երևի ուտելու մասին մի երգի տակ,
լրիվ նորը՝ վերջին օղակը ,
բոլոր հներից տարբեր,
մի աննման մուտանտ:
որպես իսկական աստվածածին,
որպես իսկական տաբու,
հավաքելու եմ բոլոր-բոլոր սերմերդ մեջս,
բազմանալու եմ ամեն մի արտաշնչիցդ:
բոլորը մի ձենով ազատեմ:
ապուշ
ապուշ.
մտերմությունը չի հերիքում.
էնքան ա, որ ասում եմ մտքումս,
ոչ բավարար, որ ասեմ քեզ:
ուշ, ուշ, ուշ:
ուշ-ուշ, ուշ-ուշ:
ուշքդ, ուշքդ ու՞ր ա:
ու՞ր ա գնացել:
ու՞ր ես դրել ուշքդ,
թե՞ գցել ես ուշքդ:
ընկել ա, թափվել,
երևի շատացե՞լ ա ուշքդ:
իմ սիրած վիրավորական բառը
բարի ա հնչում:
բարին փսլնքոտ ա
ու թափվում ա դուրս:
ձեռնահասություն
ձեռքերով փնտրում էիր:
մարմնով մղվեցիր դեպի…
դեմքիդ տեսա հասնելդ:
հնչեց, հնչեց,
ո՞նց գտար, ո՞նց գտար:
ձյան ձայն
ձյունը ձայն ունի:
հեքիաթ չի պատմում:
կտկտալով փսփսոց.
նման մի բան:
ինքն իրա մասին,
ուրիշ՝ ոչինչի:
ոչ տառ, ոչ բառ,
ոչ նախադասութուն:
չվերարտադրվող ձայն,
բառերով նկարագրվող,
չվերարտադրվող,
ինքն իր համար ձայն:
հետը խաղալու, գուշակելու,
անսալու բան ա
ձյան ձայնը:
երեկվանից ուտում եմ թուզ՝
լեզուս ցավացնելու չափ:
ինձ ասել են թուզ.
չիմացա դա լավ ա, թե վատ:
դրախտի ժամանակ՝ կես ժամ առաջ,
մտածում եմ ժամով ա երևի,
ամպերը լուսավորվել էին ներսից
ու ուրվա-ընդգծվել մթով:
Ծիածանը, սուրճը, ճառագումն ու քամին,
հոգնած սանդալներս,
ոտքերս՝ լկստված-տիրաբար,
էկրանը՝ անջատված ու, մեկ ա, արտացոլող:
էս առիթմիկ տեքստով,
մոտ երեսունյոթը ապրած,
թուզ, կախարդ, միզանտրոպ, երազանքների բարի փերի անվանված,
դու մտքիս ես գրեթե անդադար՝ ոչ շատ ինտենսիվ:
շատ-շատ՝ խելքից դուրս:
պատկերացնում եմ քեզ իսկական,
ու՝ շատ-շատ:
մտածում եմ քո ճանապարհները,
անցնում դրանցով:
իմ ճանապարհը բացում ա լեզուդ,
փորում ա իմը,
մտնում ա ներս ու շրջում:
լեզուն՝ քո լեզուն,
բացում ա իմ լեզուն:
մշակում, պատրաստում,
նախապատրաստում: