Լեգալ (գովազդ)
իմ լեգալ պոետ
ես մի ամբողջ կյանք
պիտի հրաժեշտ տամ քեզ
և տամ առհասարակ
ձրի գինի ու հաց
ձրի կնիկ ու լաց
ձրի բառեր ու բառերի հետ կապ չունեցող բաներ
հետո կգրեմ այն մասին
թե ինչպես եղավ
որ թարգեցիր պոեզիայով թուղթ ու գիր անելը
իմ ազիզ պոետ
քարսրտություն կլիներ իմ կողմից
չգալ սգերթին քո ամեն օր
պոզիայի պատառիկները բերանդ ջուր առած
վերնագրերդ դիահերձումից կապտած
նայում եմ խաչած ձեռքերիդ
ու ուզում եմ բառերով ասել
գրականությունը հոգիդ լուսավորի
Անտրակտ
Նրանք եկել էին իմ տուն
ու հարցեր էին տալիս քո մասին
ես վաղուց լքել եմ քեզ ասացի
պահանջեցին ստուգել ոնց կարգն է
ես մի կերպ հասա տան ամենաբարձր կետին
և պահարանի գլխից նայեցի այս իրողությանը
որպես հաղորդման կրկնություն
որ պատահում էր ինձ հետ
իսկ հետո
պահարանի միջից մի ձայն հիշեցրեց
որ սա այս եթերաշրջանի վերջին թողարկումն է
որ բոլոր իրավունքները պաշտպանված են
և նախկինների վերարտադրումը
բեռնումը
տարածումը ցանկացած միջոցներով
արգելված է առանց նրանց
պաշտոնական համաձայնության
և անկապը այս արբանյակային
ոտանավորի մեջ է մնացել
ոտքերը կպել են տողին
մարդը որ երեխա էր
իմ մեջ է մեծացել
մեծ երեխան
անխաղաղ խաղեր է սիրում
բադեր և որսորդների երիկամներ
գետնից բարձր երկնքից ներքև
նրանք ծիծաղում են արվեստի վրա
Վարդան արվեստի վրա ծիծաղողը ավելի շատ բոզի է ավելի քիչ տղա
չէ՞
Ուղիղ եթեր
Հարգելի զգացում է
հրաշալի լինելու զգացումը
բայց հրաշալի մարդկանց լույսերը անջատում են գործի կեսին
հատկապես երբ քունդ գլուխդ է
քնելդ չի գալիս
աշխատանքի թեժ պահին էլ
մենեջերդ սեր է խոստովանում տնօրենին քո ձեռքերով
մարդուն ատամներով չես պահի
մարդը ում ատամներով չես պահի
որպես կանոն հոգի ունի փնթի ու թափթփված
բայց կայֆ ա որ
աչքերիդ պատշգամբից նայում են ուղիղ բերանիդ կեսին
ու հետդ խոսելու բան ունեն կիսատ պռատ
ներսդ սարքում են հասարակական
խոսե՞նք սեքսից
անսպասելի դուրս եկած ծաղիկի պես
Գյումրու տներից մեկի տանիքին
թե՞ լայվ ա
Խմած կենացներ
Գտնես կեսիկեսիդ
խմես չհառփես
սիրես ու հետդ խոսել չլինի
նայես ինձ քեզ տանջես
էշդ հենց սատկի գարունը գա
ոտքերդ վերմակիցդ երկար ձգես ոչ մեկը չիմանա
առուն թռնես մոռանաս հոպ ասես
կարմիր կով տեսնես
մորթես կաշին փոխես
լեզուդ լինի, բայց մեկ ա ագռավները աչքերդ հանեն
լույսը բացվի ու բարին հետը չարին էլ բերի
Լավ է ուշ քան… արդեն հոգնեցի։
Պոստֆակտում
տարբեր մայրեր
լույս աշխարհ են բերել ինձ
տարբեր ճանապարհներով
տարբեր ճանապարհներ
որոնցով անցել եմ
հասնելու համար մեր օրեր
հանդիպելու համար քեզ վերջապես
ու չսիրվելու
տեսնում եմ հայացքումդ
բանաստեղծությունից հանած բառեր
ձեռքիդ տոպրակ
ներսումդ խաղեր
քեզ ունենալ
գրքի պես որը չեմ կարդալու
կամ քեզ չտեսնելու տալ
գրեթե անկողնուդ մեջ մտած չտեսի պես
պը՞րծ
Տեքստը
կարող է լինել ամեն ինչ սկզբից հետո
կարող է լինել ամեն տեղ
կարող է լինել ծանր բեռ
կարող է ակնարկել հայրենիք
սեխի կորիզ կամ հոտ
ակնարկել միջավայրով պայմանավորված
կին գրող
տղամարդ գրող
ժամանակակից գրող
զուտ գրող
պատերին գրող
գրող գրանտների
ձրի գրող
ծոցի գրող
էս վերջինից զզվում եմ
միշտ նույն զոռը
միշտ նույն պոզան
միշտ նույն պոչատ պոեզիան
ավելի լավ է
ջերմել բանաստեղծություններ թույլ
հազիվ հազալով հանգեր
հանգած տեղերից բռնված
գրել անձնական ակտեր
գրել պատճառներ գրելու
գրել գրելուց դրդված
գրել զզվելի հոտը այնպես
որ սկսկի դուրդ գալ
ամեն