Փորձառու գրողների խորհուրդները սկսնակներին

Ուիլյամ Ֆոլքներ

Կարդացեք

Հիանալի գրողները սովորաբար նույնքան հիանալի, մտածկոտ և ուշադիր ընթերցողներ են։ Կարդալը օգնում է հարստացնել ձեր փորձը և հայտնի գրողների օրինակով սովորել, թե ինչն է աշխատում և ինչը՝ ոչ։

«Կարդացեք, կարդացեք, կարդացեք։ Կարդացեք ամեն ինչ՝ գրական աղբը, դասականներին, լավ ու վատ բաները և նայեք, թե ինչպես են դրանք ստեղծված։ Ինչպես վարպետը, որն աշխատում է՝ գնահատելով վարպետությունը և սովորելով վարպետից։ Կարդացեք։ Իսկ հետո գրեք։ Եթե լավ ստացվի, կհասկանաք։ Եթե լավ չստացվի, պատուհանից դուրս նետեք»։

Կուրտ Վոննեգուտ

Գրեք, նույնիսկ եթե լրիվ դատարկություն եք զգում մտքերում

    Գրեք ինչ-որ բանի մասին։ Հետևեք սկզբունքին՝ ինչ տեսնում եմ, այն էլ նկաագրում եմ։ Պատմեք որևէ բան, որ տեսնում եք կամ գրվածքով նկարագրեք սովորական բաները՝ օգտագործելով ձեր ունեցած բոլոր գրական միջոցները։ Այդպես կվարպետանաք և գուցե գտնեք ոսկու փշրանքներ ավազի մեջ։

    «Երբ գրում եմ, ինձ զգում եմ ինչպես ձեռքեր ու ոտքեր չունեցող մարդ՝ մատիտը բերանում»։

    Էռնեստ Հեմինգուեյ

    Գրեք տաք սրտով, խմբագրեք սառը գլխով

      Միշտ ունեցեք նոթատետր, տետրակ կամ նշումների համար նախատեսված հավելված։ Գրեք, երբ ներշնչանք եք զգում։ Երբ ներշնչանքը անցնի, սառնասրտորեն վերանայեք տեքստը։ Հիմնականը՝ աշխատել խմբագրել այնպես, որ գաղափարը հասցվի կատարելության։

      «Առաջին սևագիրը միշտ վատն է»։

      Անտոն Չեխով

      Մի՛ պատմեք, ցույց տվեք

        Սկսնակ հեղինակները հաճախ շատ են նկարագրում։ Ունեցեք վարպետություն՝ ոչ թե նկարագրելու, այլ բառերով պատկերելու, որպեսզի ընթերցողը տեսնի իր մտքում։

        «Մի՛ ասեք ինձ, որ լուսինն է փայլում. ցույց տվեք ինձ լույսի արտացոլանքը կոտրված ապակու վրա»։

        Սթիվեն Քինգ

        Պարզ և անկեղծ եղեք

          Մի՛ ձգտեք խելացի երևալ՝ օգտագործելով չափազանց հարուստ բառապաշար, բառաբարդումներ։ Պարզ պատմեք, ինչպես որ ձեր ընկերներին կպատմեիք։

          «Ինքդ քեզ խոստացիր երբեք չգրել «օդերևութաբանական տեղումներ», եթե կարող ես ասել «անձրև»։

          Ռեյ Բրեդբերի

          Մի ամաչեք զգացմունքներից

            Հիշեք, որ իսկական զգացմունքը կարելի է հրաշալի նկարագրել։ Տվեք ձեր զգացմունքները ձեր հերոսներին։

            «Հնարավորինս հզոր զգացեք ձեր հերոսներին և ապրեք նրանց հետ»։

            Please follow and like us: