Վարդան Ջալոյան/Ընկեր Մաոն և ճնճղուկները․ ով՝ ում

Ընկեր Մաոյին շատ եմ սիրում։ Շատ իմաստուն մարդ էր։ Իր շատ գաղափարներ դեռ հիմա էլ ակտուալ են։ 

Բայց մի անգամ այսպիսի ցավալի դեպք է տեղի ունենում։ Ճնճղուկը ծռտում է հենց Մաոյի գլխին։ Մանրամասերը չգիտեմ, բայց Մաոն շատ է զայրանում։ Ու հրամայում է բոլոր ճնճղուկներին ոչնչացնել, որովհետև կերել են ցորենի ողջ, ողջ չէ, մի զգալի մասը։ Չինացիներն էլ, փոխանակ ցորեն աճեցնեն, սկսում են ճնճղուկներ ոչնչացնել։

Այդ ճնճղուկը ևս հասարակ մի երևույթ չէր։ Խուլիգան և հեղափոխական կերպար էր, որ վիճարկում էր Մաոյի գաղափարները։

Այստեղ պիտի գրեմ ճնճղուկների ազգային գաղափարախոսության մասին։ 

«Բի-Բի-Սի»-ն ֆիլմ ունի ճնճղուկների մասին։ Խնդրում եմ նայեք, խորապես ապրեք ճնճղուկների ազգային ոբերգությունը։

Իհարկե, հասկանում եմ, որ ընդունում եք իմ գրածները անլուրջ։ Ես շատ բաներում համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց մի գաղափար ունի, որի հետ համաձայն եմ․ եկել է լրջանալու ժամանակը։

Եկեք նայենք ճնճղուկների սառը, դաժան հայացքին, որպեսզի լրջանանք։ Նայենք ընկեր Մաոյի հայացքով։

Նախ «Բի-Բի-Սի»-ն ֆիլմ չունի ճնճղուկների մասին, ֆիլմ ունի դինոզավրերի մասին, մեր նախապաշարումների մասին։ Բոլորս գիտենք, մեծ դինոզավրերը ոչնչացան։ Այդպես կլինի բոլոր իմպերալիստների հետ։ Պուտին՝ կապուտ։ Այդ ֆիլմը այն մասին է, որ դինոզավրերը չոչնչացան։ Մեծերը հա, բայց մանրերը՝ ճնճղուկները, մնացին։

Ոնց եմ հասկանում ճնճղուկներին ․․․

Խոշոր դինոզավրերը չդիմացան նեոլիբերալ մրցակցությանը, կամ ուրիշ պատճառով։ Այս տեքստը այն մասին է, թե ինչու ճնճղուկները ազգայնական են։ Որ հասկանաք ճնճղուկներին։

Ճնճղուկները արհամարհելի ցեղ չեն․ դուք չեք տեսնում նրանց մեջ դինոզավրերին։

Please follow and like us: