Առասպելներ գրողական կյանքի մասին

Տեսե՞լ եք մրդկանց, որոնք բավականին լավ գրում են, բայց երբ նրանց ներկայացնում են որպես գրողի, իսկույն վախեցած ժխտում են՝ ասելով, թե իրենք գրող չեն։ Կամ մարդկանց, որ եազում են գրող դառնալ, բայց դա նրանց հեռու ու անիրագործելի մի բան է թվում։ Այս ամենի պատճառը գրողի մասին մեր ունեցած կարծրատիպերն են, որ ձեւավորվում են թերեւս դպրոցական տարիներին։ Այսօր կփորձենք թվարկել գրողի կերպարը պարուրած առասպելները։

1. Գրելու համար անհրաժեշտ է ոգեշնչում, պետք են մուսաներ:

Ոգեշնչումը եւ մուսան սիրողների համար են։ Պրոֆեսիոնալ գրողները կարող են գրել առանց ոգեշնչման։ Թեպետ ինչ խոսք, ոգեշնչված վիճակում գրելն առանձնահատուկ հմայք ունի, բոլոր պրոֆեսիոնալները համակարծիք են, որ գրելու համար պետք չէ սպասել ոգեշնչմանը։

2. Գրող դառնալու համար պետք է անթերի քերականություն իմանալ։

Գրականության պատմությանը հայտնի են հանճարներ, որոնք չեն փայլել գրագիտությամբ։ Իհարկե, ցանկալի է լինել գրագետ, պետք է իմանալ ուղղագրության ու կետադրության կանոնները, բայց բանասեր լինելու անհրաժեշտություն չկա։ Ամսագրերի ու կայքերի խմբագիրներն ու սրբագրիչները հենց դրա համար են, որպեսզի խմբագրեն տաղանդավոր, բայց ցավոք ոչ միշտ շատ գրագետ գրողների գրածը։

3․ Գրող դառնալու համար պետք է ինտրովերտ լինել:

Գրելն, այո, պահանջում է մենակ մնալու, կենտրոնանալու ունակությոն ու կամք, դուք պիտի պատրաստ ինեք շատ ժամանակ անցկացնել ինքներդ ձեզ հետ, բայց էքստրավերտները նույնպես կարող են դառնալ գրող։ Էռնեստ Հեմինգուեյն իր աշխատանքային ժամանակի կեսը ծախսում էր այլ գրողների հետ շփվելու վրա, որոնց հարգում էր։ Նա նույնիսկ այնպես էր կազմակերպել իր կյանքը, որ կարողանա գրել առավոտյան չորսից, որպեսզի գրականությունը չխլի մադկանց հետ շփվելու և ապրելու համար նախատեսված նրա կյանի ժամանակը։ Մի՞թե Բայրոնը կամ Մարկ Տվենը կարող են ինտրովերտ համարվել։ Ինտրովերտ անվանել Հովհաննես Թումանյանին բոլորովին անհնար է, նա հասարակական գոծիչ ու գրական պրոցեսի կազմակերպիչ էր։ Նրա հյուրընկալության, կազմակերպած գրական երեկոների մասին Վահան Տերյանը բանաստեղծություն ունի․ Այստեղ միշտ քեֆ ու հանդես է./Կեցցե «մեր Օհաննեսը»»:

4. Հանրաճանաչ հեղինակները խոշոր գումարներ են վաստակում կամ գրողները աղքատ են։

Եթե ձեր նպատակը հարստանալն է, թերևս արժե մտածել այլ զբաղմունքի մասին։ Ավաղ, գրողների մեծ մասը, նույնիսկ եթե նրանց գրքերը դառնում են բեսթսելերներ, չեն կարող իրենց թույլ տալ ապրել միայն հոնորարներով: Պրոֆեսիոնալ գրողների մեծամասնությունը ապրուստը վաստակում է հիմնականում երկու ճանապարհով՝ հրապարակախոսությամբ կամ դասավանդելով: Այս առասպելն ունի իր երկվորյակը՝ այն, որ գրողները սովորաբար աղքատ և նույնիսկ չքավոր են լինում։ Այս առասպելը սնվում է գականության պատմությունից ու հայտնի մարդկանց մասին հուշերից մեզ հասած բազմաթիվ օրինակներով։ Հայտնի է դեպքը, երբ գողերը մտնում են Րաֆֆու տուն և, գողանալու ոչինչ չգտնելով, նրա գրասեղանին փող են թողնում։ Որքան էլ կարծրացած լինի այս պատկերացումն ու արժանահավատ թվա, այնուամենայնիվ այն օժտված է առասպելին բնորոշ տարրերով։ Գրող լինել ամենևին չի նշանակում ընտրել աղքատությունը։

5. Գիրք գրելն ամենադժվարն է:

Գիրք գրելն իսկապես հեշտ չէ, բայց առավել բարդ է այն խմբագրելը, ավարտուն տեսքին հասցնելը, տպագրության համար նախապատրաստելը։ Այնուհետև դու պետք է գործակալ ու հրատարակիչ գտնեք։ Եվ նույնիսկ լույս տեսած գիրքը ձեռքում ունենալը գրողական կարիերայի միայն սկիզբն է: Դուք պետք է զարգացնեք ձեր ընթերցողի հետ կապը, գովազդեք գիրքը՝ զուգահեռաբար չմոռանալով ձեր հաջորդ գիրքը գրելու անհրաժեշտության մասին:

6. Դուք գրող կդառնաք, քանի որ տաղանդավոր եք և լավ գաղափարներ ունեք:

Եթե ձեր գրած տեքստերը դիպչում են մարդկանց սրտերին, ձեզ մարդիկ ասում են, որ դուք տաղանդավոր եք, դա հրաշալի է։ Բայց դա դեռ բնավ չի երաշխավորում, որ դուք գրող կդառնաք։ Գրելու ձիրք ունենալով՝ դուք կարող եք դառնալ լրագրող, կոնտենտ ստեղծող, ընտրել զանազան մասնագիրտություններ եւ զբաղմուններ, որոնք պահանջում են ստեղծագրության հմտություններ։ Բայց գրող դառնալու համար առավել մեծ նվիրում, սեր ու տարվածություն է պետք ունենալ գրականությամբ։ Եվ, իհարկե, շատ մեծ կարգապահություն։ Այստեղ ձեր պատվիրատուն դուք եք, դուք չունեք վերադաս, որը ձեզնից կպահանջի պատմվածք կամ վեպ գրել։ Դրանից չէ կախված նաև ձեր բարեկեցությունը։ Շատ ավելի հեշտ է պարզապես չգրելը կամ կեսից հետ կանգնելը։ Դուք պետք է շատ ոգևորված ու մոտիվացված լինեք։ Եվ եթե նույնիսկ դուք հիանալի գաղափարներ ունեք, պիտի կարողանաք գրել ու ավարտին հասցնել ձեր գիրքը:

7. Դուք երբեք չեք կարողանա գրող դառնալ։

Անկախ նրանից, թե ով է ձեզ նման բան ասել, մի հավատացեք։ Դուք կարող եք գրող դառնալ: Միգուցե բոլորովին այլ կերպ ստացվի, քան դուք պատկերացնում եք, բայց ամեն ինչ հնարավոր է։ Մի կորցրեք հույսը, եղեք աշխատասեր, շատ կարդացեք և գրեք։ Պարտադիր չէ, որ բոլոր գրածները հրապարակվեն։ Գրեք սկզբում ձեզ համար՝ այն, ինչ կուզենայիք կարդալ ինքներդ, և երբ ձեզ ձեր գրածը դուր գա, մի մոռացեք կիսվել նաև ընթերցողների հետ:

Պատրաստեց Գ․Պողոսյանը

Please follow and like us: