Սթիվեն Քինգը գրել է ավելի քան 50 գիրք, որոնց շնորհիվ նա միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել։ Որպես մեր ժամանակների ամենահայտնի սարսափ ժանրի գրողներից մեկը, նա լավ գիտի՝ ինչպես գրել հետաքրքիր և հուզիչ գիրք: Մի քանի խորհուրդ նրա «Գրելու մասին» գրքից:
1. Քերականության մասին շատ մի անհանգստացեք
«Լեզուն միշտ չէ, որ պետք է փողկապ հագնի և կապի քուղերը»:
Պատմություն պատմելիս ամենակարևորը լավ պատմելն է: Այսպիսով, շատ մի կենտրոնացեք քերականության վրա: Երբ ընթերցողները հիանալի պատմություն են կարդում, հաճախ նույնիսկ մոռանում են, որ կարդում են:
2. Օգտագործեք նկարագրության ուժը
«Նկարագրությունը սկսվում է գրողի գլխում և ճիշտ պահին պետք է ավարտվի ընթերցողի գլխում»։
Համոզվեք, որ ձեր նկարագրությունը պարզ է և հակիրճ: Մի կորեք ձեր իսկ գրածի մեջ: Շարունակեք պատմությունը և օգտագործեք պարզ բառապաշար, որպեսզի չշփոթեցնեք ընթերցողին:
3. Մի եղեք հավակնոտ
«Ամենավատ բաներից մեկը, որ դուք կարող եք անել ձեր գրի մեջ, երկար բառեր օգտագործելն է, երբ ամաչում եք օգտագործել ձեր իմացած կարճ բառերի պաշարը»:
Գրեք պարզ և փորձեք խուսափել ժարգոն օգտագործելուց:
4. Պատրաստվեք քննադատության
«Եթե գրում եք (կամ նկարում, պարում, երգում), ինչ-որ մեկն անպայման կփորձի ստիպել ձեզ վատ զգալ դրա մասին»:
Շարունակեք գրել, նույնիսկ եթե ձեր վստահությունը վերացել է: Պահպանեք լավատեսությունը, երբ ձախողում եք:
5. Մի կենտրոնացեք ուրիշներին դուր գալու վրա
«Եթե դուք պատրաստվում եք հնարավորինս ճշմարտացի գրել, ապա որպես հասարակության անդամ ձեր օրերը հաշված են»:
Նույնիսկ ինքը՝ Քինգը, բազմաթիվ սպառնալից նամակներ է ստացել մարդկանցից, որոնք չեն հավանել նրա աշխատանքը։ Ձեր գիրքը ընթերցողներից բոլորին չէ, որ այն դուր է գալու, և դա նորմալ է:
5. Հաճույք ստացեք ձեր աշխատանքից
Քինգն ասում է. «Ես դա անում էի բացառապես հաճույքի համար։ Եվ եթե դուք կարող եք դա անել հաճույքի համար, ուրեմն կարող եք անել հավերժ»:
Ձեր աշխատանքը չպիտի ծանրացնի ու հակի ձեզ ցած: Այն պետք է ոգեշնչի և գերի ձեզ: Դա պետք է լինի ձեր կիրքը:
7. Գրեք, երբ ձեզ ոչինչ չի շեղում
«Գրե՛ք փակ դռան հետևում։ Արտագրեք բաց դռնով»։
Փակեք դուռը և անջատեք հեռախոսը, որպեսզի կարողանաք ամբողջությամբ ընկղմվել ձեր գրածի մեջ:
8. Գրեք ամեն ինչի մասին, այդ թվում՝ վատ բաների
«Ամենակարևոր բաներն ասելը ամենադժվարն է: Դրանք այն բաներ են, որոնք ասելիս դուք ամոթ եք զգում, քանի որ բառերը փոխանցում են ձեր զգացմունքները»:
Եթե խորը գրեք, ի վերջո ստիպված կլինեք գրել բացասական ու բարդ թեմաների մասին: Մի վախեցեք այդ թեմաներից, սուզվեք դրանց մեջ:
9. Մի գողացեք ուրիշի ձայնը
Ուրիշների գործերի անգույն նմանակումներ ստեղծելու փոխարեն ուսումնասիրեք ձեր մտքի յուրաքանչյուր անկյուն և սովորեք ստեղծել ինչ-որ յուրահատուկ և օրիգինալ բան:
10. Ձեր աշխատանքին լուրջ վերաբերվեք
Եթե դուք չեք հավատում ձեր գործին կամ անլուրջ եք վերաբերվում դրան, ապա մի որոշ ժամանակ ցած դրեք ձեր գրիչը և ավելի ուշ վերադարձեք գրելուն:
11. Ռիսկի դիմեք
«Ես համոզված եմ, որ վախը հաճախ վատ գրելու պատճառն է»։
Լավագույն գրողներն ունեն իրենց ոճը և կանոնավոր կերպով խախտում են ընդունված գրի կանոնները։ Մի վախեցրեք ձեր գիտակցությունը: Ընդունեք այն և տեսեք, թե ինչ եք ստեղծում:
12. Գրեք ամեն օր
«Երբ ես սկսում եմ աշխատել նախագծի վրա, երբեք կանգ չեմ առնում կամ դանդաղում, մինչև կավարտեմ»:
Գրելը չպիտի լինի ատելի գործ: Ամեն օր գրելը թույլ չի տալիս, որ պատմությունը կանգ առնի ձեր մտքում։
13. Ավարտեք առաջին սևագիրը 3 ամսում
«Գրքի առաջին սևագիրը, նույնիսկ եթե երկար է, չպետքի տևի 3 ամսից՝ մեկ սեզոնի տևողությունից ավելի»։ Ամեն օր գրելը կօգնի ձեզ հասնել դրան և կօգնի ձեզ մնալ նվիրված նախագծին:
14. Մի վախեցեք կրճատել և կտրել
Շատ գրողներ վախենում են կրճատել հատկապես գրի այն հատվածները, որոնք իրենց դուր են եկել: Բայց Քինգը խորհուրդ է տալիս. «Սպանեք ձեր սիրածները, սպանեք ձեր սիրելիները, նույնիսկ երբ դա կոտրում է ձեր պստիկ, եսասեր սիրտը, սպանեք ձեր սիրածներին»: Դա կարող է դաժան լինել, բայց կարևոր է կտրել գրության ձանձրալի մասերը, որպեսզի պատմությունը սահուն շարունակվի:
15. Աշխատանքը շարունակելուց առաջ ընդմիջումներ արեք
Երբ ավարտեք գրելը, մի քանի շաբաթ ընդմիջում արեք, նախքան կկարդաք ձեր աշխատանքը: Քինգը խորհուրդ է տալիս 6 շաբաթ հանգստանալ, որից հետո դուք կունենաք ջինջ գլուխ և բաց միտք՝ ձեր աշխատանքը կարդալու համար։
Պատրաստեց Գ․ Պողոսյանը