Նարե Գրիգորյան/Աղվես

ինչ անեմ ես քո հետ
ինչ անեմ
ոնց դասավորեմ քեզ 
ուր տեղավորեմ
դարակ չունեմ
հարմար տուփ չկա
հանեմ քեզ դուրս
մի բան սարքեմ քեզնով
ինչ նյութից ես դու
տաքացնել ա պետք
խառնել մի բանով
բացել կամ լուծել
ձեռքերով անել թե ձեռնոցներով
ցույց տալ բոլորին 
թե ոչ մեկ չտեսնի
դնեմ արևի տակ
վրադ ջուր ցանեմ
թե ջուր չցանեմ
փչեմ քո վրա 
ուղղակի նայեմ
տեսքդ ծանոթ ա
մի տեղ տեսել եմ
թե նմանացնում եմ
ձայնդ լսել եմ 
ձայնդ լսել եմ
ձայնդ լսել եմ

աղվեսի ձայնը հետաքրքիր ձայն ա աղվեսից չգիտես վախենալ ա պետք թե չէ չի մռնչում չի մլավում չի հաչում ձայն ա հանում ինչ-որ ձայն աղվեսը սիրուն ա շատ շատ սիրուն աղվեսը շուն չի գայլ չի աղվեսը մեկ մեկ խղճուկ ա բայց վայրի ա աղվեսին տենց էլ չեմ կարողանում տեղավորեմ

ես աղվես տեսել եմ
ես աղվես տեսել եմ
ես աղվես տեսել եմ
պռոշյանով չենք քայլել իրար հետ
անգամ երազում
պռոշյանի վրա աղվես եմ տեսել գիշերը
ուրախացել եմ
աղվեսի հետ չգիտեմ ինչ անեմ
պետք ա սիրեմ թե հեռու մնամ
ամեն դեպքում վայրի ա
վայրիներին էլ կարելի ա սիրել

աղվեսը պռոշյանի վրա կձևացներ որ ոտքի հետ մի բան էն չի տաքսին կկանգնացնեի կմոտենայի կնայեի ոչինչ չէր երևա կմտածեի ներսից մի բան էն չի մտքում ինձ պարբերաբար կհիշացնեի ձևացնում ա կծիծաղեի հետո կորոշեի տանեի իմ տուն տեսնեմ ինչ ա լինում տան ճանապարհին տաքսու մեջ կպահեի գիրկս կամ ծնկներիս նստած պառկած կլիներ տարօրինակ հատուկ մի բան կզգայի մինչև տուն հասնելը ձեռքերումս կպահեի ընթացքում չէի նայի աղվեսին տաքսու մեջ մուտքում դուռը բացելիս չէի նայի ոչ մի անգամ հենց տուն մտնեի կմտածեի պետք ա մի բանով կապեմ սեղանից հետո կդնեի գետնին 

չէի կապի 
չէի կապի  
չէի կապի

պայուսակս կդնեի գետնին կմոտենայի սառնարանին կհանեի մի բան կդնեի ափսեի մեջ ջուր կլցնեի ուրիշ ափսեի մեջ կդնեի գետնին կգնայի լվացվեի շորերս կհանեի կգայի կնստեի բազմոցին կնայեի ոնց ա ջուր խմում չէր ուտի կմտածեի չի հավանում հետո կմտածեի հանդիպելուց առաջ ա կերել կուշտ ա երևի կնայեի դեռ էլի կնայեի ոնց ա խմում շարժվում քունս տանելուց կլիներ գիշերը մեկի կողմերը կլիներ կվախենայի քնեի գիշերը քնածս ժամանակ կարող ա գար ինձ կծեր հարձակվեր կցավար մի բանով կհիվանդանայի ամեն դեպքում վայրի կենդանի ա ննջարանիս դռան մոտ թակարդ դնելու մասին կմտածեի տանը թակարդ չէի ունենա հետո կհարցնեի դու փորձված ես աղվես թեթև կծիծաղեի աղվեսը կդադարեր ջուրը խմելը տեղում կպառկեր աչքերը բաց կմտածեի կարող ա իրոք մի բան էն չի ցավ ունի պետք ա ստուգել դա հաջորդ օրը կերևար կնայեի աղվեսին աղվեսը ինձ չէր նայի ինչու համաձայնեցիր քեզ տուն բերեմ աղվես կասեի հետո կորոշեի գնամ պառկեմ կթողնեի սենյակում մոտ չէի գնա ձեռք չէի տա կձևացնեի չեմ էլ մտածում ներկայության մասին կլվացվեի կգնայի ննջարան կպառկեի ամբողջը մեխանիկորոն մտքիս ուրիշ ոչինչ չէր գա աղվեսի ներկայությունից բացի կպառկեի չէի կարողանա քնել քնածս ժամանակվա մասին կմտածեի ինչ էր անելու իմ քնած ժամանակ 

ինքը եկավ 
ես բերեցի 
ինքն ա գնալու 
ես եմ դուրս հանելու 
ինքն ա մնալու 
ես եմ պահելու մոտս 

ոչ մի ձայն չկա քնել ա ձևացնում ա կարող ա սատկել ա կմտածեի կմտածեի ամենայն մանրամասնությամբ չէի գնա ճշտեի աղվեսին չէի հարցնի աղվեսը չէր պատասխանի աղվեսը կխորամանկեր աղվեսին հարցնելը կցավացներ աղվեսը կխորամանկեր ես կնկատեի ամեն անգամ կնկատեի ծպտուն չէի հանի աղվեսը միևնույն ա կխորամանկեր իմ նկատելը իմ փաստելու փորձերը անիմաստ կլինեին աղվեսը միևնույն ա կխորամանկեր

աղվեսին վստահել 
չեմ կարող 
չեմ կարող
աղվեսը 
փորձված ա 
փորձված ա
իսկ ես թակարդ 
չունեմ
չունեմ

առավոտյան կարթնանայի միանգամից կհիշեի աղվեսի մասին կլարեի լսողությունս չէի շարժվի հետո կկանգնեի էլի չէի շարժվի ձայն չէր լինի կլարվեի կգնայի սենյակ կտեսնեի չկա կնայեի կանգնածս տեղից հասանելի բոլոր կողմերով էլի առանց շարժվելու կսկսեի վախենալ աճող վախով հետո կնկատեի հասնում ա կրիտիկական կետի կնստեի բազմոցին էլի ձայն չէր լինի շատ կջանայի կառավարել վախը էլի կսկսեր աճել մեկ էլ միջանցքի պատից կերևար աղվեսի դունչը ես կսկսեի երգել անկապ մի բան երգելուս ընթացքում աղվեսը հետ կգնար իմ ծիծաղը կգար կմտածեի երգիցս փախավ վախը կտրուկ կթեթևանար կգնայի դեպի խոհանոց առանց աղվեսի կողմը նայելու գոհ կլինեի ներկայությունից սուրճ կդնեի կգնայի լվացվելու կանցնեի աղվեսի կողքով մոտ կլինեի էլի չէի նայի աղվեսին կմտնեի լողարան դուռը կփակեի կմիզեի կլվացվեի դուռը կբացեի կնայեի աղվեսին դռան դիմաց նստած կլիներ կուզենայի պպզել երկար նայել չէի անի կժպտայի արագ կգնայի խոհանոց սուրճը կլցնեի կգնայի հագնվելու չէի ուզի աշխատանքի գնալ մտքումս կպտտացնեի չգնալու տարբեր ձևեր կգնայի կսկսեի սուրճը կկպցնեի սիգարետը կնայեի հեռախոսին կլիներ ութն անց քառասուն կմտածեի զանգեմ պատմեմ հետո կհիշացնեի ինձ հատ առ հատ ինչու չպետք ա զանգեմ 

չէի պատմի
չէի պատմի
չէի պատմի

երկրորդը կկպցնեի կնայեի աղվեսին ինքը կքայլեր դեպի ինձ կնստեր գետնին մոտս ես կնայեի աղվեսին կնայեի կնկատեի գույնը խամրած ա կսիրեի գույնը կսիրեի կվերջացնեի երկրորդը սուրճն էլ հետը կիջնեի աթոռից գետնին կնստեի ապահով հեռավորության վրա աղվեսը կհետևեր շարժումներիս արմուկներով կհենվեի գետնին կիսապառկած կնայեի աղվեսին կմնայի մի քանի րոպե հետո կկանգնեի կգնայի ջուրը կթարմացնեի  արագ առանց աղվեսին նայելու դուրս կգայի տնից կքայլեի դեպի աշխատավայրս չէի նկատի ոնց կհասնեի տեղ կբացեի դուռը կսկսվեր հանդիպումը կնկատեի դեռ աղվեսի մոտ եմ կիսապառկած կդադարացնեի հանդիպումը հետ կքայլեի դեպի տուն կմտնեի խանութ կգնեի ինչ մտքովս կանցներ աղվեսի համար արագ հետ կգնայի տուն դուռը կբացեի կտեսնեի աղվեսը տեղում չի տեղաշարժվել ա կնայեի շուրջս հետո կգնայի ննջարան աղվեսը պառկած կլիներ անկողնուս կպառկեի կողքը դեմքով դեպի ինքը կնայեի իրան ինչքան դիմանայի կնայեի հետո կշրջվեի լարված թե ինչ կանի կփորձեի քնել կզգայի շարժվում ա չէի պտտվի վախից հետո կդադարեր շարժվել կշրջվեի կտեսնեի շատ մոտ  ա կանգնած անկողնուս վրա նայում ա ինձ շատ մոտ կլռեի կնայեի կլռեի աղվեսը ցույց կտար ատամները գազազած ձայն կհաներ ես կլռեի կքարանայի բան չէի անի վտանգ չէի զգա աղվեսը թաթը կբարձրացներ կխփեր դեմքիս մանրամասն կնկատեի ինչ ա անում չէի շարժվի հարվածից հետո կզգայի կզգայի այրոց դեմքիս կզգայի ոնց եմ տաքանում ոնց ա մի բան բարձրանում ներսից պատրաստվում ա դուրս գա աչքերիցս բերանիցս քթիցս դեմքիս մաշկից աղվեսը կնայեր կթվար սպասում ա ինչ եմ անելու 

չէի անի 
չէի անի 
չէի անի

հետո ամբողջը հետ կգնար չգիտեմ ուր կգնար կսառեի կշրջվեի կպառկեի աչքերս կփակեի աղվեսին չէի հիշի արածը չէի հիշի կհիշեի մենակ չպետք ա զանգեմ պատմեմ կքնեի կարթնանայի արդեն մութ կլիներ կնայեի շուրջս աղվեսին չէի տեսնի կգնայի սենյակ կփնտրեի տան մեջ չէի գտնի աղվեսը գնացած կլիներ չէի իմանա ինչ անեի կնստեի բազմոցին կմտածեի կհիշեի կկասկածեի իրական էր թե չէ հետո զանգ կգար կվերցնեի հեռախոսը կնայեի մի քանի վայրկյան կտատանվեի

Please follow and like us: