Նարե Գրիգորյան/տեքստ 2020 օգոստոս

մտքին տեղ հասնելն ա, երթուղայինում ինչ-որ պահեր նկատում ա պաստառները խանութների մթերք գրածը, նկատում ա կամուրջը մեքենայի իջնելը կամուրջից, մոտենում ա կանգառին, շտապում ա ներսում տագնապն ա, կանգնում ա մեքենան, տալիս ա հարյուր դրամը, իջնում ա, կանգառը տղամարդու տանը մոտ ա, հասնում ա մուտքի մոտ բարձրանում ա, բացում ա դուռը տղամարդը, կինը առանց մի բան ասելու մտնում ա ներս, տղամարդը փակում ա դուռը, էլի առանց բան ասելու մտնում ա կնոջ հետևից ճաշասենյակ, կինը կանգնած սպասում ա, տղամարդը վերցնում ա աթոռը դնում ա քառակուսի սպիտակ պատի տակ ճիշտ մեջտեղը, հանվի ասում ա, կինը հանգիստ սկսում ա հանել հագուստը, սա մշտական խաղն ա կանոնները ծանոթ են, հանում ա կանգնում առանց շրջվելու դեպի տղամարդը, նստի աթոռին ասում ա տղամարդը, կինը նստում ա, տղամարդը սկսում ա հանել իր հագուստը, գնում ա ննջարան, կինը նստած սպասում ա, տղամարդը վերադառնում ա ճաշասենյակ պարաններ ձեռքին, մոտենում ա կնոջը իջնում ա ծնկի, սկսում ա կապել կնոջ ոտքերը, մի պահ տագնապ ա անցնում կնոջ միջով մի բան տարբեր ա էս անգամ չի բռնում ինչը, մյուս ոտքն էլ ա կապում, ձեռքերը աթոռի թիկնակի հետևի մասում կապում ա իրար, կինը նկատում ա ոնց որ միշտ չի կարա շարժվի, տղամարդը հետ ա գնում դեպի ճաշասենյակի մեջտեղը ինքն իրա մեջ հայացքով նայում ա կնոջը, հետո քայլում դեպի խոհանոց, կինը հետևում ա տղամարդու քայլվածքին, նայում ա խոհանոցի դռանը, լսում ա դարակի ձայնը բացվեց փակվեց, հանգիստ են գործողությունները շտապողականություն չկա, լսում ա մոտենում ա լվացարանին մետաղի ձայնն ա լսում, տեսնում ա տղամարդուն խոհանոցի դռնից դուրս ա գալիս, նայում ա դեմքին նույն հայացքն ա ինքն իրա մեջ առանց հույզի, աչքերը իջացնում ա կինը տեսնում ա դանակը ձեռքին, հետ ա բարձրացնում աչքերը, տղամարդը կանգնում ա էլի ճաշասենյակի մեջտեղը բավականին հեռու կնոջից, կինը զգում ա չի հասցնում դասավորի տեսածները, տղամարդը մոտենում ա կնոջը էլի հեռու կանգնած ոչ շատ, կինը նայում ա դանակին, բարձրացնում ա տղամարդը ձեռքը, կինը հետևում ա ձեռքին, մոտեցնում  ա ձեռքը իրա կոկորդին, դանակը անցնում ա կոկորդով, կինը նայում ա չի տեղավորում տեսածը, զգում ա հեղուկի կաթիլները դեմքին կրծքին փորին ծնկներին, նայում ա տղամարդուն, հոսում ա արյունը տղամարդու կոկորդից, տղամարդը նույն հայացքով նայում ա կնոջը աչքերը թարթում ա դանդաղ, կինը նայում ա աչքերին, կուլ են գնում աչքերը, տղամարդը ընկնում ա գետնին, կինը տեսնում ա պատուհանը նայում ա պատուհանին, հայացքը իջացնում ա գետնին տղամարդը պառկած ա արյունը շուրջը, բան չի հասկանում զգում ա հեղուկի տաքությունը մարմնին տեղ-տեղ, սև ա ամեն ինչ, տեսնում ա նստած ա տղամարդը բազմոցին ոտքերը բացած կինը նստած ա գետնին ոտքերի արանքում, կինը զգում ա տղամարդու ծնկները մարմնին մոտ բայց չկպած, նայում  ա կինը իրանց առաջ դրված խցիկին, չխկ նկարում ա խցիկը, կինը բացում ա աչքերը տեսնում ա տղամարդուն պառկած արյան մեջ, կարմիրը տղամարդու մարմնի շուրջ կարմիրը տղամարդու մարմինը շրջանակած, նայում ա կինը տղամարդուն պառկած մերկ, կինը սիրում ա տղամարդուն իրա մարմինը իրա արյունը, շունչ ա քաշում, զգում ա աթոռի թիկնակի ճնշումը թևին թևատակից մի քիչ ներքև, էլի սև ա ամեն ինչ, տեսնում ա տղամարդուն նստած բազմոցին, կինը նստած ա բազմոցին տղամարդու կողքին ոտքերը ծալած տակը դեմքով դեպի տղամարդը, նայում ա տղամարդու դեմքին կողքից, նկատում ա տղամարդու ականջի ու մազերի հեռավորությունը իրարից, դեմքը շրջում ա դեպի խցիկը իրանց առաջ դրված, չխկ նկարում ա խցիկը, աչքերը բացում ա կինը, տեսնում ա տղամարդուն պառկած գետնին, ականջներում տզզոց ա, կինը նայում ա տղամարդուն արյունը մազերը թրջել ա, նկատում ա ականջի ու մազերի հեռավորությունը իրարից կարմիրը ականջի ու մազերի արանքում, կինը կախում  ա գլուխը գցելու նման, արյունը ծնկներին ա, ամեն ինչ սև ա, կինը տեսնում ա տղամարդուն նստած բազմոցին ինքը հետևում ա ստորին ծնոտը դրել ա տղամարդու գլխին զգում ա մազերն ու գանգի ոսկորը իրա ծնոտով, կինը նայում ա խցիկին, չխկ նկարում ա խցիկը, կինը բացում ա աչքերը արյունն ա տեսնում ծնկներին միզել ա, չի զգում մենակ տեսնում ա մեզը խառնված ա արյան հետ, էս ումն ա մտածում ա կինը, բարձրացնում ա գլուխը, տղամարդը պառկած ա գետնին նայում ա տղամարդու դեմքին, աչքերը փակ են բերանը հանգիստ փակ, զգում ա մետաղական թթու հոտը արյան, կինը սիրում ա տղամարդուն, առանց ձայն արցունքները գալիս են գալիս են, ինչքան հեղուկ կա մտածում ա կինը, սև ա ամեն ինչ, կինը տեսնում ա տղամարդուն փորի վրա պառկած բազմոցին դեմքը դեպի խցիկը կինը պառկած ա տղամարդու վրա ճիշտ նույն դիրքով  մենակ ձեռքերը իջել են տղամարդու մարմնի բարձրությունից տղամարդու ձեռքերի վրա բազմոցին, կինը զգում ա տղամարդու մաշկը , նայում ա խցիկին, չխկ նկարում  ա խցիկը, կինը բացում ա աչքերը արյուն ավելի արյուն, էս ումն ա էլի մտածում ա կինը, արյունը հոսում ա իրանից դուրս հոսում ա աթոռից կաթում, ոտքերով ա հոսում դեմքից ա կաթում, արյուն ա, նայում ա տղամարդուն, պառկած ա, նկատում ա ձայներ լավ չի լսում ոնց որ ապակու հետևից, դռան մոտից են ձայները, հայացքը կտրում ա տղամարդուց, թեքում ա դեպի դուռը, մի խումբ տղամարդիկ մտնում են ռազմական հագուստով գոռգռում են ինչ-որ լեզվով չի հասցնում հասկանա որ լեզվով, խփում են կնոջը ընկնում ա աթոռով գետնին դեմքը տղամարդու դեմքի դիմաց, նայում ա տղամարդու դեմքին, ճպացնում ա բերանով աչքերը չկտրելով տղամարդու դեմքից մեկ էլ ակնթարթային արագությամբ գլխում պտտվում ա էդ պահը էդ ճպացնելուց ու սկսում ա ծիծաղել կինը, տղամարդը սպանեց ինքն իրան էդ ձևով իրա աչքերի առաջ իրան էնքան վատ ա որ ամեն տեղից արյուն ա գալիս ու հասել են երևան մտնում են ինչ-որ տուն ու տեսնում են էս տեսարանը, ծիծաղում ա կինը կոկորդը բռնվում ա ձայնը չի կառավարում էնքան ծիծաղելի ա իրա համար, ամեն ինչ սև ա, տղամարդը քնած ա բազմոցին, կինը կանգնած ա մոտը նայում ա ոնց ա քնած նայում ա նայում ա, կնոջ մաշկը սկսում ա բացվել ճղվելու նման ճակատից մինչև ոտքեր բացվում ա բացվում ա, կանգնած ա կինը քնած տղամարդու մոտ ճղված մաշկով

Please follow and like us: