Եվրոպան անձրեւից հետո. պատերազմը եւ Մաքս Էռնստը

Այսօր, երբ մենք ապրում ենք սողացող պատերազմի օրերում, մեզնից յուրաքանչյուրը զգում է պատերազմի ավերիչ ուժը իր հոգեկան աշխարհի վրա։ Հաճախ մեզ ամեն ինչ անհույս ու անելանելի է թվում։ Պատերազմ վերապրած այլ մարդկանց փորձը կարող է օգնել հասկանալ մեզ հետ կատարվողը։ Ինչպե՞ս է փոխել պատերազմը հայտնի գրողների, նկարիչների, երաժիշտների արվեստը, ինչպե՞ս են նրանք գտել պատերազմի հետ հարաբերվելու եւ այն վերապրելու ձեւը։ «Գրողուցավը» շարք է ներկայացնում հայտնի արվեստագետների մասին, որ պատերազմ են վերապրել։

Հայտնի դադաիստ, սյուրռեալիզմի կարկառուն դեմքերից է Մաքս Էռնստը՝ բիոլոգիական կտորտանքներից հրեշներ հավաքողող բիոինժեները, որի նկարները երբեմն սարսափելի, երբեմն էլ պարզապես ծանր տպավորություն են թողնում։ Մաքս Էռնստը երկու համաշխարհային պատերազմ է վերապրել, ընդ որում մեկին՝ Առաջինին, մասնակցել է նաեւ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է հրետանային գնդում, սակայն լեյտենանտը, ոը տեսել էր նկարները պատկերասրահում, պնդել է, որ նրան տեղափոխեն գնդի շտաբ։ Որպես նկարել իմացող մարդու նրան հանձնել են քարտեզագրի գործը։ Մաքսը շարունակ նկարում էր, իր խոսքով, «հաղթահարելու համար նողկանքը եւ տանջալից ապուշությունը, որ հարուցում էին ծառայությունն ու պատերազմի սարսափները»։ Մինչ նա ճակատում էր, նրա նկարները ցուցադրվում էին, նրա հոդվածները գույնի եւ նկարիչների մասին՝ տպագրվում։ Այդ ընթացքում նա մասնակցում էր ռազմական գործողություններին, անցնում լեհական ճահիճներով, մասնակցում հարձակումների, նույնիսկ ստանում լեյտենանտի աստիճան, բայց այդ ամենը նրա մեջ միայն նողկանք էր հարուցում։ Պատերազմի ընթացքում միտքը, որ ճակատի հակառակ կողմում իր նման մարդիկ են, միգուցե իր պես զորակոչված իր դադաիստ ընկերները, նրան հանգիստ չէր տալիս։

Պատերազմը Մաքսի հոգում անջնջելի հետք թողեց․ նա վերադարձավ՝ լիցքավորված ատելությամբ պատերազմի, բռնության, քաղաքականության եւ պետության հանդեպ, որը մարդկանց հարկադրում է բռնություն գործել։ Նրա հետագա ամբողջ ստեղծագործական կյանքը պայքարն է այդ ամուր ազգային-պետական ավանդույթի դեմ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից շատ չանցած Էռնստը հեռանում է Եվրոպայից։ Նա գնում է Ամերիկա եւ պատերազմի սարսափներին հետեւում է իր շքեղ առանձնատնից, որտեղ ապրում էր իր երրորդ կնոջ՝ Պեգի Գուգենհեյմի հետ։ Նա սրտի թրթիռով էր հետեւում իր առաջին կնոջ՝ այգությամբ հրեա Լուիզա Շտրաուսի տեղափոխություններին Եվրոպայում, հորդորում էր նրան տեղափոխվել Ամերիկա, առաջարկում էր ձեւական ամուսնության կնքում, սակայն Լուիզան չէր համաձայնվում, իսկ երբ վերջապես համաձայնվեց լքել Եվրոպան, նրան թույլ չտվեցին։ Մի քանի օր հետո Լուիզային տարան Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը, եւ նրա դարձավ ֆաշիստական ստանդի զոհը։

Չնայած հեռավորությանը, որ կար իր առանձնատան եւ պատերազմող Եվրոպայի միջեւ, Էռնստի այս ժամանակաշրջանի նկարները լի են տագնապով, վախճանաբանական տրամադրություններով եւ ցուցադրում են բնապատկերներ, որտեղ ասես պատկերված լինի երկիրը ապոկալիպսիսից հետո։ Այս շրջանում է, որ Էռնստը սկսում է նկարել դրոշմանիշի չափ թղթի կտորների վրա։ Ու չնայած իբրեւ մոդել նրան ծառայում են Արիզոնայի բնապատկեները, նայողը ճշգրտորեն տեղորոշում է դրանք որպես անվերջանալի եւ հյուծող պատերազմի մեջ մխրճված Եվրոպա։ Մարդու համար օտար ու թշնամական միջավայր պատկերող այդ նկարներից մեկը այդպես էլ կոչվում է՝ «Բնանկարի հակոտնյաները»։ Նկարում մարդակերպ ըբչեկտները հակադրված են բնապատկերին։ Մարդակերպ եւ կենդանակերպ այդ հրեշները ասես քսաներորդ դարի մարդու կերպափոխումները լինեն ։ Հողը ոտքի տակ ինչ-որ հրեշնեի մնացորդներ է։ Երկինքը սրում է սառցե ցրտի զգացողությունը։

Մաքս Էռնստ, Պատերազմի հակոտնյաները

Դեկալկոմանյայի տեխնիկայով նկարված «Եվրոպան անձրեւից հետո կտավը» նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որ սպառնում էր վերջ տալ մարդկությանը։ «Եվրոպան անձրեւից հետո II»-ը նա սկսեց Նիմայի Սենտ-Նիկոլյա բանտից փախուստից հետո, որտեղ նրան բանտարկել էին գերմանացի լինելու մեղադրանքով։ 1939 եւ 1940 թվկանները տագնապալից էին նրա համար։

Լեոնորա Քարինգթոնը այդ ընթացքում արդեն գնացել էր Իսպանիա, նկարչին հետապնդում էին ֆրանսիական իշխանությունները, հարեւանները նրան կոլաբորացիոնիստ էին համարում։

1941 թվականին, խիզախելով փախչել Ամերիկա, նա անավարտ «Եվրոպան» ուղարկեց Նյու-Յորք՝ Ժամանակակից արվեստի թանգարան, եւ շարունակեց աշխատանքը ԱՄՆ վերադառնալուց հետո։ Դա նկար էր, որի վրա պատկերված էր տիեզերական աղետից մեռնող Եվրոպայի քարտեզը։

Ֆաշիստները հեշտությամբ վերծանեցին քաղաքական ուղերձը, որից հետո Էռնստին արաե մտցրեցին ԵՐրորդ Ռեյխի թշնամիների շարքը։ Երկրորդ՝ առավել ուշ նկարած կտավը պատկերում է քանդված, ճահճի մեջ խրված աշխարհ, ոը ղեկավարում է գիշատիչ թռչնի գլխով բռնապետը։

Եվրոպան անձրեւից հետո 1
Եվրոպան անձրեւից հետո 2

Այս շրջանի բոլոր գործերը պատկերում են քայքայման մեջ գտնվող նյութը՝ մշակույթը, քաղաքակակրթությունը, մարդուն, մարդկայինը։ Հասկանալի է, որ անձրեւը պարզապես անձրեւը չէ, այլ պատերազմի մետաֆորը։ Եվ ահա, գեղեցիկ ու փթթուն Եվրոպան անձրեւից հետո նեխում է։ Որովհետեւ նեխումը նրա խորխում վաղուց էր սկսվել։ Հիմա նա քայքայվում է անցած աշնանից մնացած տերեւի պես՝ ծակծկվելով, դառնալով եթերային, անհետանալով։ Էռնսի այս գործը երկխոսության մեջ է մտնում Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» գրքի հետ։ Սա հենց այն Եվրոպան է, որն իր մեջ ներուժ չի գտնում վերապրելու մեծ արհավիրքը։ Իսկ պատերազմը․․․ Անփոփոխ, անդրդվելի պացիֆիստ է մնում Մաքս Էռնստը։ Պատերազմը փորձություն է՝ ուղարկված մարդուն, որի ընթացքում նա պիտի փորձի պահպանել իր մարդկային դեմքը։ Ճիշտ ինչպես սրբին ւղարկված գայթակղությունը։ Թվում է, պատերազմի մասին են այս շրջանի նրա բոլոր նկարները, եւ անգամ մրցույթի համար նկարած «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը»։

Մաքս Էռնստ, Սուրբ Անտոնիոսի փորձությունը

Իդեպ, այդ մրցույթում, որին մասնակցում էր թե Դալին, թե Մաքսի երկու նկարչւհի կանայք՝ Լենորա Քարինգթոնն ու Դորոթեա Թանինգը, 2500 դոլար արժողությամբ մրցանակը բաժին հասավ Էռնստին։

Please follow and like us: