Խնդիրներ, որ ընդհանւր են գրողների համար

Հեղինակներից շատերը, երբ աշխատում են իրենց պատմվածքների վրա և բախվում գրողի խնդիրների հետ, կարծում են, որ խոչնդոտները, որոնք առաջանում են ստեղծագործական ճանապարհին, անձնական են և միայն իրենցը: Եվ ուրիշ ոչ ոք դրանք չունի: Իրականում գրողների առաջ ծառացող խնդիրները մեծ մասամբ ընդհանուր են եւ նույնաբնույթ։ Քննարկենք դրանցից մի քանիսը։

1. Ինչո՞ւ եւ ո՞ւմ համար ենք գրում

Սա գրողների ամենատարածված խնդիրն է։ Ո՞ւմ կամ ո՞ւմ համար։ Առաջին հերթին, իհարկե, ինքդ քեզ։ Որոշ գրողներ նույնիսկ ասում են, որ գրում են, երբ ուզում են գիրք կարդալ։ Սակայն կարելի է նաեւ ուսումնասիրել շուկան, հասկանալ՝ ինչ են կադում մարդիկ ամենից շատ եւ գրել՝ հետեւելով թրենդին՝ ուրիշների համար։ Կամ հարազատների եւ ընկերների։ Ինչո՞ւ գրել։ Պատճառները պետք է վերլուծել ինքնուույն։ Ինչ-որ մեկը ուզում է հետաքրքիր պատմություն պատմել։ Մյուսը երազում է փառքի ու ճանաչման մասին։ Մյուսը նպատակ ունի գրելով փող վաստակելու։ Մյուսի համար դա ընդամենը ինքն իր հետ մնալու մեկ ժամ է, որը թույլ է տալիս վերլուծել ձեռք բերված փորձը, գրառել հետաքրքիր դիտարկումները։

2. Սկսել-թողնելը

Սա երկրորդ ամենատարածված խնդիրն է գրողների շրջանում։ Այն կապված է հիմնականում հետեւյալի հետ․

ա) վեպի պատրաստի հղացքի հետ․ ամեն ինչ մտածված է մանրամասն, պատմությունը երեւակված, գրի առնելը հետաքրքիր չէ։

բ) երբ կա սկիզբը, ավարտը եւ մեկ-երկու հերոս, իսկ մնացածը մտածել եւ կառուցել չի ստացվում։

գ) փախցված հետաքրքրության հետ․ հայտնվել է վեպի նոր, ավելի հրապուրիչ գաղափար։

Այս ամենի դեմ մի դեղահաբ կա՝ ըմբռնումը, թե ինչու եւ ում համար եք գրում։ Բացի արկածների ցանկից ու գեղեցիկ սկզբից պետք է լինի նաեւ խորքային իմաստ, ուղերձ՝ ինչ նդիր եք ցանկանում քննարկել ընթերցողի հետ, ինչպիսի աշխարհ ցույց տալ։ Եվ որտեղ «լինել»։ Ինչ անել հերոսների ձեռամբ։ Ինչի հասնել։ Ինչ տեսնել։ Եվ ում ցույց տալ։

Այդ դեպքում անհնազանդ միջնամասը կգրվի, եւ նոր գաղափարը ախորժակը չի փակի։

3. Էշն ուտել, պոչում խռովել

Ոմանք լռվում են սկզբում, մյուսները՝ կեսին, որոշներն էլ՝ վերջում։ Ոմանք էլ նույնիսկ գելուն չեն հասնում, գրոմ են մտքում եւ ոչ մի կերպ չեն կարողանում անցնել գործի։ Եվ էլի նույն դեղը՝ ո՞ւմ եւ ինչի համար։ Նաեւ հարկ է հաղթահարել ծուլությունը։ Հորինելը հետաքրքիր է, իսկ այ գրառելը, տեքստ ստեղծելը արդեն աշխատանք է։ Իսկ աշխատել հիմնականում մարդիկ չեն սիրում։ Սակայն պետք է, եթե ուզում եք ավարտել սկսածը։ Ու եթե «ում եւ ինչի համար» հարցը չի ստացե «անիմաստ է» պատասխանը, ուրեմն պետք է կարգավորել ժամանակացույցը եւ ինչ-որ բաներից հրաժարվել, ասենք՝ սոցցանցերում նստելուց։ Եվ կհայտնվի մեկ կամ երկու ժամ ստեղծագործելու համար։

4. Գաղափարների սառնարա՞ն, թե՞ գերեզմանոց

Գոյություն ունեն գաղափարների «սառնարաններց, որտեղ դրանք ժամանակավորապես սառեցվում են, եւ «գերեզմաններ», որտեղ դրանք ծածկվում են փոշով, մոռացվում եւ այլեւս երբեք չեն գրվելու։ Իհարկե, այս բոլոր պատմությունները հնարավոր չէ մի օր գրել, որոշներն իսկապես ժամկետանց են, բայց հարկ է այս խորդանոցը կարգի բերել, այն, համակարգել․ եթե գաղափարների «սառնարանում» կան պատմվածքներ կամ բանաստեղծություններ, կարելի է դրանք գրել վեպին զուգահեռ, շեղվելը նույնիսկ օգտակար է։ Կամ պարզապես ոգեշնչվել եւ հերթով գրել, քանի որ ստեղծագործելու շարունակության բացակայությունը վտանգավոր է։ Իսկ «գերեզմանոցների» պարունակությունը՝ նրանք, որ տարիներ շարունակ պահվում են սառնարանում եւ կյանքի նշաններ բոլորովին ցույց չեն տալիս, հակ է դեն նետել թե թղթապանակներից, թե գլխից։ Ինչպես մենք բաժանվում ենք անպետք իրերից։

5. Ինչի՞ մասին գրել

Որքան էլ տարօրինակ է, այս հարցը նույնպես հաճախ է ծագում։ Երբեմն գրողները վախենում են ավարտել մեծածավալ գործերը, որովհետեւ հաջորդ գործերի համար գաղափար չեն ոնենում։ Սակայն կարելի է ոգեշնչում գտնել ու գաղափարներ դուրս հանել հենց գրվող գործից՝ երբեմն դրանց անկարեւոր մանրամասներից ու հերոսներից, դուս մնացած դրվագների։ Կարելի է ոգեշնդվել առասպելներից, ինչ-որ պատահական նախադասություններից, գրքերից, կինոնկարներից, շրջապատող աշխարհից։

Որպեսզի գաղափաեր հայտնվեն, պետք է աշխարհի առաջ բաց լինել։ Լինել հետաքրքրասեր։ Ոչ ծույլ։ Ուշադիր Պետք է կարդալ, դիտել, սովորել, ուսումնասիրել եւ հետաքրքրվել ամենազանազան բաներով։

6. Տեքստն այն չէ, տեսածը չի գրվում

Մտքիդ եկածը նկարագրել այնպես, որ համապատասխանի պատկերացրածիդ, հեշտ չէ բոլորովին։ Նույնիսկ բարդ է։ Դա վարպետության վերջին աստիճանն է, դրան պետք է մոտենալ փորձի միջոցով, երկար տարիներ։ Եվ նույնիսկ երկարամյա փորձը դեռ չի երաշխավորում նման վարպետություն։ Կամ տեսարանն է ձեւավոխվում, կամ պատահական մի միտք քանդում է ամեն բան եւ կարող է փոխել անգամ վեպի գաղափարը, եւ պատկերը․․․ Այստեղ չկա ունիվերսալ դեղամիջոց։ Սակայն որպեսզի գիրը համապատասխանի նախնական մտքին, այն պետք է լինում խմբագրել, երբեմն՝ շատ անգամներ։ Սակայն դրանից առաջ պետք է ավարտել։ Եվ սկսելիս պետք է հստակ իմանալ՝ ինչի մասին է լինելու, որպեսզի եթե գաղափարը մուտացվի, հասկանալ՝ ինչպես փո

7. Ինչպես մեծ վեպ գրել

Սա շատ սկսնակների վախեցնող խնդիր է։ Երեք հարյուր էջ գրելը վախենալու է՝ երկար ճանապարհ ու ծանր աշխատանք։ Չէ․ որ գրելը քիչ է, պետք է նաեւ գրել տրամաբանված, կապակցված, հետաքրքիր եւ շատ։ Եվ, իհարկե, փորձ է պետք։ Հասկանալը, թե ոնց գրել, միայն փորձով է լինում։ Իսկ սկսնակները ավելի լավ կլինի, որ վարժվեն գրել փոքր ֆորմատի գործերով։ Իսկ եթե այնուամենայնիվ մեծ է վեպ գրելու գայթակղությունը, արժե այդ աշխատանքը պատկերացնել տրոհված եւ սկսել հաղթահարել այն՝ որպես նպատակ ձեւակերպելով գլուխները։

8. Ես գրող չեմ, ինձ համար եմ գրում կամ իմ գրած ամեն տող գրականություն է

Շատերը վախենում կամ ամաչում են հրապարակել իրենց գործերը եւ գրում են իրենց համար՝ թաքցնելով ուրիշների աչքից։ Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք հավակնությունների բացակայության հետ, սակայն հաճախ հակառակն է՝ մարդիկ չափազանց լուրջ են մոտենում գրականությանը, չափազանց մեծ պահանջներ ունեն իրենք իրենցից՝ միգուցե նույնիսկ թաքուն երազում են համաշխարհային փառքի մասին։ Չափազանց մեծ լրջությունը գործին, կատարելության ձգտումը կասեցնում է նրանց ընթացքը։

Եվ կա, իհակե, այս երեւույթի հակառակը, երբ մարդիկ բավականին իջեցնում են իրենց համար սահմանված նշաձողը, իրենց կյանքի ամեն դրվագ, ամեն միտք, ամեն մտքի հոսք համարելով հրապարակման արժանի։ Ճիշտ կլինի կարողանալ գտնել ոսկե միջին այս երկուսի արանքում։ Չվերաբերվել գրական փորձերին շատ լուրջ, եւ չհամարել, որ ամեն խզբզանք, ամեն օրագրային գրառում կամ գրառում սոցցանցերում արժանի է հրատարակվել գրքի տեսքով։

9. Ինչպե՞ս հասնել ընթերցողին

Անկախ նրանից, թե իր հրապարակային հայտարարություններում գողը որքան է կարեւորում ընթերցողի գործոնը, ընթերցողը իմաստավորում է գրականությունը։ Երբեմն նա կարող է միանգամայն այլ իմաստներ տալ տեքստին, տալ նրան կյանք այլ հարթության ու այլ իրականոթյան մեջ, ինչպես մենք՝ տասնամյակներ ո հարյուրամյակներ անց իմաստավորում ենք դասականների գործերը։

Նախկինում ընթերցողներին հասնելու համար գիրքը եւ գրողը պետք է հաղթահարեին բազմաթիվ խոչնդոտներ՝ գրաքննիչներին, հրատարակիչներին, գրախանութները, գրական մամուլը եւ այլն։ Այսօր նման խնդիր չկա, յուրաքանչյու ոք կարող է ստեղծել ընթերցողների իր շրջանակը սոցիալական ցանցերում, բլոգներում, սեփական միջոցներով հրատարակել իր գրքերը եւ այլն։ Նման պայմաններում պետք է, որ գրական մամուլը (այդ թվում էլեկտրոնային մամուլը) իմաստազրկվեր բոլորովին։ Սակայն այն շարունակում է կատարել որոշակի շրջանակի դեր․ ընթերցողներից շատերը ժամանակակից գրականությանը ծանոթանալու համար դիմում են հենց գրական կայքերին, որտեղ ստեղծվող, ընթացիկ գրականության ահռելի ծավալը ենթարկվում է որոշակի զտման պրոֆեսիոնալների կողմից։ Այդ պատճառով ընթերցողներ գտնելու ճանապարհին ավելորդ չէ կայացած գրական մամուլի օգնությանը դիմելը։ Բացի այն, որ տեքստը կարող է պատշաճ կերպով խմբագրվել, այն նաե հայտնվում է որոշակի շրջանակի մեջ, ներկայացվում է որոշակի բովանդակությամբ շրջանակում, որ ձեւավորում է տվյալ հանդեսի, կայքի ուղղվածությունը, բովանդակությունը, խմբագրակազմի անդամների անցած ուղին։

10. Ինչպե՞ս հրատարակել գիրք

Այսօր գիրք հրատարակել կարող է ցանկացած ոք իր սեփական միջոցներով։ Որոշ գրախանութներ պայմանագիր են կնքում անհատների հետ, մյուսներից կարելի է եւ մերժում ստանալ, եթե հեղինակը սկսնակ է եւ բավականին հայտնի չէ։ Ավելի հուսալի է համագործակցությունը հրատարակիչների հետ՝ պայմանով, որ հրատարակիչը հոգա նաեւ գրքի ցրումը գրախանութներով։ Որոշ հրատարակիչներ շահագրգռված են ձեւավորել իրենց հեղինակների շրջանակը, աշխատել որոշ հեղինակների հետ, զբաղվել նրանց գործերի հանրահռչակմամբ, նրանց գովազդով եւ ստանալ առավել մեծ եկամուտներ նրանց գործերի վաճառքից։ Երբեմն հրատարակիչների հետ համագործակցոթյոնը կարող է որոշիչ լինել գրողի կաացման հարցում, երբեմն հենց հրատարակիչներն են ստեղծում գրողներին։ Բայց անկախ հրատարակիչների բարեհաճությունից ու գրական մամուլի խմբագիրների համակրանքից, լավ գործը հաթում է իր ճամփան։

Please follow and like us: