10 վարժություն ստեղծարար միտքը խթանելու համար

Վարժությունները օտակար կլինեն ոչ միայն գրողնեի, այլեւ նկարիչների, լուսանկարիչների, ռեժիսորների եւ բոլոր ստեղծագործողների համար։

Ստեղծագործելը ներառեք օրվա պարտադիր գործողությունների մեջ

Եթե ցանկանում եք ինչ-որ բան սովորել, այդ թվում՝ ստեղծագործել, դրանով պետք է զբաղվեք պարբերաբար։

Կորղ եք օգնության կանչել ժամանակակից տեխնոլոգիաներին, ըգտագործել գուգլի տրամադրած ործիքները՝ օրացույցում ստեղծել հանդիպումներ ձեզ հետ, օրինակ, կարող եք նաեւ օգտագործել հին, ավանդական նոթատետրերը նշումներ կատարելու համար։ Օրվա անելիքների ցանկը կարեւոր է, այն զարգացնում է ստեղծարարությունը՝ «քանակը տալիս է որակ» սկզբունքով։

Հետազոտեք եւ զարգացրեք տեսնելու կարողությունը

Տեսնելու կարողությունը գաղափարների եւ որոշումների գրադարան է ձեր ուղեղում։ Որքան մեծ է վատ ու լավ օրինակների ձեր հավաքածուն, այնքան շատ լավ բան կարող եք դուք անել։ Փորձեք շատ բան տեսնել, փորձեք շատ գիրք կարդալ՝ այս դեպքում կարեւոր չէ վատ, թե լավ։ Գնացեք վատ ու լավ ցուցահանդեսների, դիտեք վատ ո լավ ֆիլմեր։ Այդ ամենը վերցնելով՝ մեծացնում եք լավ բան ստեղծելու հնարավորությունը։

Սակայն լավն ու վվատը ներծծելը դեռ բավարար չէ։ Պետք է նաեւ վերլուծություն։ Հարկ կլինի, որ մտածեք՝ ինչու է այս գործը լավ, իսկ սա՝ վատ։ .

Երեւակայեք

Թույլ տվեք ձեզ երեւակայել, հորինել անհնար պատմություններ, կռահել՝ ինչ ձեւ ունի ամպը։ Այս ամենը խթանում է ստեղծագործելու ունակությունը։

Կարող ենք օգտագկար լինել Պրոպի քարտերը՝ հայտնի նրա «Հրաշապատում հեքիաթի մորֆոլոգիան» գրքից։ Քարտերի վրա կարելի է նկարել տիպային իրավիճակներ, որ հատուկ են ցանկացած պատմության համար։ Քարտերի տրցակից քաշելով որոշակի քարտեր, կարելի է ստանալ ցակացած պատմություն՝ բաղկացած տիպային պատմություններից։

Х կիրառություն

Վերրեք ցանկացած առարկա եւ փորձեք մտածել դրա համար երեսուն կիրառության ձե։ Ոչ պակաս։ Պետք չէ գրառել ռեալիստական տարբերակները։

Х օբյեկտ

Վարժությունը նման է նախորդին։ Վերցրեք որոշակի առարկայի մեկ հատկություն եւ հորինեք երեսուն առարկա, որ օժտված են այդ հատկությամբ։

Առարկա → զուգորդում → պատմություն

Վերցրեք ցանկացած առարկա կամ լուսանկար։ Գրեք բառ-զուգորդումները, որ առաջանում են դրան նայելիս։ Այդ բառերիով հորինեք պատմություն։

Օրվա էսքիզ

Հրաշալի վարժություն է տեւական ժամանակ նոթատետրում օրվա պատկերը ստանալը՝ գրաֆիկական կերպարներով, թե բառային արտահայտություններով՝ նշանակություն չունի։ Կարեւորը չվերապատմել օրվա եղածը, այլ միայն փոխանցելով տրամադրությունները։

Թեւավոր խոսքեր

Վերցրեք հայտնի մարդկանց ցանկացած թեւավոր խոսք եւ փորձեք պատմություն հորինել այդ թեմայով կամ թեւավոր խոսքը ընտրեք որպես մեկնարկ, կամ պատմությունը հանգեցրեք թեւավոր խոսքին։

Ֆիլմ-վայրկյան

Օրվա էսքիզի մեկ այլ տարբերակ է ամեն օր մի շատ կարճ տեսահոլովակ նկարելը, իսկ շաբաթվա վերջում դրանցից մեկական վայրկյան ընտրելը ու ոչ մեծ ֆիլմ մոնտաժելը։ Բացի այն, որ տարվա վերջում կարող եք ունենալ տարվա ամբողջ պատկերը, այս վարժությունը հրաշալի կերպով խանում է ստեղծարար միտքը։

Please follow and like us: