Ինչպե՞ս վերագտնել ստեղծագործելու մղումը

Երբեմն ստեղծագործական եռանդը թվում է լիովին սպառված է։ Մինչդեռ վերջնաժամկետները խեղդում են, եւ անհրաժեշտ է արագ լիցավորվել նոր գաղափարնեով ու ստեղծագոծական եռանդով։ Ոգեշնչման աղբյուրի փնտրտուքը արագացնելու համար արժե ծանոթանալ գործողությունների այս շարանին, որոնք կօգնեն վերադառնալ ստեղծագործական հուն։

1. Ընկղմվել միջավայրի մեջ։ Փորձեք վերականգնել երեւակայության մեջ այն իրավիճակը կամ ժամանակը, ոը փորձում եք վերարտարել։ Գնացեք թանգարան, որտեղ հավաքածու կա տրված թեմայով, գրադարանում փնտրեք այդ ժամանակվա լրագրեր, այդ սերնդի գրողների գրքեր, պատկեասրահում գտեք համապատասխան նկարներ, լսեք երաժշտություն, ուսումնասիրեք այդ ժամանակվա նորաձեւությունը, գտեք նմանատիպ կերպարների հավաքատեղիներ։

2. Որոնման մասշտաբը նեղացրեք մինչեւ մեկ միավոր։ Փորձե մասնավորից գնալ դեպի ընդհանուրը։ Ոգեշնչումը կարող է հանկարծակի գալ, երբ դուք նկատեք ինչ-որ մի դրվագ, մի մանրամասն՝ առարկայի դիրքը, շարժում կամ հանկարծակի հպում, երանգ, հայացք, ձայն․․․ Այն կգրավի ձեր ուշադրությունը եւ կարող է մեկնարկի կետ դառնալ պատմության շարունակության համար։

3. Հիշողություններ մանկությունից։ Դիտեք ընտանեկան ալբոմը։ Գտեք ձեր մանկական լուսանկարները եւ ուշադիր զննեք՝ ձեր սանվածքը, հագուստը, աչքերի եւ շուրթերի արտահայտությունը, շրջապատը։ Փորձեք հիշել՝ ինչ էր կատարվում ձեզ հետ այդ պահին, ինչ էիք զգում։ Երիտասարդ հասակում մեր ուղեղը բավականին ընկալունակ է։ Հնարավոր է՝ լուսանկարը դիտելիս դուք վերապրեք փնտրված զգացողությունը, հիշողությունը, ինչ-որ դրվա, որ ձեզ թույլ կտա շարունակել ճանապարհը։

4. Լինել լավ մարտավիճակում եւ հնաավորինս շատ շարժվել։ Ստեղծագործական լճացումը կարող է ֆիզիկական լճացման մասը լինել։ Մարմինը մեր կապն է մեզ շրջապատող աշխարհի հետ։ Որքան շատ է այն շարժվում եւ հարաբերվում առարկաների հետ, այնքան շատ տեղեկատվություն է ստանում մեր ուղեղը։ Կատարելով ամենօրյա վարժությունները, վազքը, աշխատելով այգում՝ դուք խթանում եք նյարդային համակարգը, մեծացնում կենտրոնանալու ունակությունը, հարստացնում կենսափորձը։ Այդ պատճառով, վերադառնալով տուն զբոսանքից պատրաստ եղեք՝ ուղեղը կարող է զարմացնել ձեզ ստեղծագոծական խնդրի լուծման հանկարծակի հայտնաբերմամբ։

5. ԵՂեք առատաձեռն։ Կիսվեք ձեր գաղափարներով, փորձով, խորհուրդներ տվեք։ Այդպես դուք կարող եք դառնալ հաջողության աղբյուր այլ մարդկանց համար․ նրանք կարող են սնվել ձեր գաղափարներով։ Էներգիայի պահպանման օրենքի համաձայն՝ ինչ-որ բան տալով՝ փոխարենը դուք վերցնում եք ինչ-որ բան։

6. Փնտրեք պատասխանը անցյալ ժամանակներում։ Ասում են՝ արվեստում ամեն բան վացուց մտածված է։ Այդ պատճառով էլ ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ մեր թվարկությունից առաջ ստեղծված առարկան։ Ուսումնասիրեք առասպելները, հին ժողովուրդների ծեսերը, անտիկ քանդակագործությունը, ճարտարապետությունը, գեղանկարչությունը։ Դա համաշխարհային արվեստի ակունքն է։ Դա ձեր ստեղծագործություն կդարձնի ավելի խոր ու հասկանալի։

Վարժություններ ստեղծագործմական միտքը ճկուն ու արդյունավետ դարձնելու համար

Ստեղծարար միտքը հնարավոր է զարգացնել։ Այս առաջադրանքները կօգնեն նորովի նայել տեղի ունեցողին, զարգացնել երեւակայությունը եւ վարպետությունը։

1. Մետաֆորներ փնտրեք ձեր շրջապատում։ Դա կօգնի ընդլայնել իրականության ընկալումը։ Նայեք ամպերին, որքա՞ն կերպարներ կարող եք գտնել դրանց ուրվագծերում։ Ուսումնասիրեք մտքին եկած առաջին բառի առաջացման պատմությունը, գտեք ընդհանություններ այդ բառի եւ դրա «նախնու» միջեւ։ Վերցրեք տարբեր հեղինակների երկու ստեղծագործություն, գտեք դրանց միջեւ եղած ընդհանուրը։ Փորձեք մտնել այլ մարդու կաշվի մեջ եւ պատկերացնել՝ ինչպես կփոխվեր ձեր կյանքը, եթե այլ հետաքրքրոթյոններ ու ճաշակ ունենայիք։ Պատկերացրեք, որ ուրիշ մեկը նվեր է ստանում ձեր տաղանդը, ի՞նչ կփոխվեր նրա կյանքում։

2. Գտեք կուռք եւ ընդօրինակեք նրան։ Վարպետության հասնում են կրկնության միջոցով։ Վերատպեք կամ թարգմանեք սիրելի հեղինակների գործերը, սիրելի նկարիչների գործերի կրկնօրինակները նկարեք։ Դա թույլ կտա ընկալել հանճարեղ մարդկանց մտքի ընթացքը եւ նոր հնարքներ սովորել։

3. Կտորտանքներից հավաքեք ամբողջը։ Վերցրեք կոճակների կամ ցանկացած այլ բանի խուրց, եւ նետեք սեղանին։ Ցրված առարկաներից փորձեք կոնկրետ կերպար հավաքել կամ նկատել ինչ-որ ուրվագծեր։ Նույն կերպ դուք կարող եք ձեր առջեւ լցնել քարտերի վրա գրված բառեր, լուսանկարներ, տեքստի կտորներ կամ այլ բան, ինչի վրա աշխատում եք։ Ապա փորձեք այլ կերպ հավաքել ու համադրել այդ կտոտանքները։ Միգուցե ինչ-որ բան այդտեղ ավելո՞րդ է։ Այդպիսի վարժությունը թույլ կտա բացառել անպետքը, հորինել բառերի եւ կերպարների նոր ամակցություններ, այլ դիտանկյունից նայել իրավիճակին։

4. Խաղացեք 20 հարց։ Նոր պրոյեկտին անցնելու համա հորինեք 20 հարց այն մասին, թե ինչ եք պատրաստվում անել։ Դրանք կարող են վերաբերվել ինչպես գործի պատմական կողմին, այնպես էլ անձնական զգացողություններին։ Ցանկացած բանի։ Ապա գտեք պատասխաններ։ Դա թույլ կտա մանրամասն ուսումնասիրել իրավիճակը եւ առավել արդյունավտ լուծել ստեղծագործական խնդիրը։

5. Պատկերացեք, որ դուք զրկվել եք ձեր ստեղծագործության համար շատ կարեւոր ունակությունից։ Օրինակ, կորցրել եք տեսողությունը, տպագրելու, նկարելու, գույները տարբերելւ կարողությունը։ Կկարողանա՞ք ինչ-որ բանով լրացնել կորուստը։ Ստեղծարարությունը կպահպանվի՞ ձեր կյանքում։ Նման իրավիճակներ պատկերացնելը թույլ կտա նոր հնարավորություններ հայտնաբերել մասնագիտական աճի համար։

6. Ամեն ինչ փոխեք տեղերով։ Նկարը, կինոնկարը կամ նեկայացումը դիտելիս փորձեք առանձին դետալներ կամ հերոսներին փոխել տեղերով, փոխել գույները, ուրվագծերը, սյուժեն, դիտակետը։ Ավելի լա՞վ է, թե՞ վատ։ Սովորեք այլ հեղինակների օրինակով, ուսումնասիրեք նրանց ստեղծագործությունը, ձեր տեսանկյունը համադրեք նրանց ստեղծագործությունների հետ։

Նյութը պատրաստեց՝ Դ․ Մ․

Please follow and like us: