Մելքիսեդեկ/Վզի միս

Ով գիտե`ինչ միս է…

Հարսանիք անելը մրցում է։

Գռնոյի հայրը՝ Կալբաս Եմոն, հարգված մարդ էր Գյումրիում։

– Ամենաճոխ հարսնիքը տղունս պտի էղնի,- մի օր Եմոն հայտնել էր կնոջը և գնացել երշիկի արտադրամաս։

Հարսանիքից մի ամիս անց, տարօրինակ դիրքով աթոռին նստած, երշիկի սեփական արտադրամասում Կալբաս Եմոյին խանում Ժենյան մահամերձ գտավ։

Սկզբնական վարկածով Եմոյին տանջամահ էին արել։

Հարսանիքի վրա ծախսած փողի դարդից էր Եմոյի վիզը բորբոքվել։ Եմոյի վիզը միշտ էլ գլխից հաստ էր՝ Եմոյի մեռնելուց հետո չէր դադարում հիշել Գռնոյի նորապսակ կինը: Գռնոն, որ դաժան հարսանիքից հետո Չինաստանում կնկա հետ հոր փողերով մեղրամիս էր անցկացնում, երբ լսեց հոր վզի բորբոքման մասին, ասաց.

– Վիզը հաստ է, բան էլ չի եղնի:

Սակայն Գռնոն պնդել էր, ասում են, և հորը բուժման համար Չինաստան էր տեղափոխել։

Չինաստանում հանկարծ տարօրինակ ժանտախտ ընկավ։ Գռնոյին չէին թողնում հիվանդանոց գալու հորը տեսության։ Սկզբից հորը ման էր գալիս, չգտավ, հետո հասկանալով, որ բժիշկներն ու համայնավար պաշտոնյաները իրենից ինչ-֊որ բան հաստատ թաքցնում են, ու գիտենալով այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման հայտնի փաստերի մասին, այլևս չպնդեց տեսություն ստանալու վրա, մի որոշ ժամանակ էլ անցկացրեց Չուան-բի նահանգում, ապա հոր գործը շարունակելու անխախտ որոշմամբ երշիկի գերժամանակակից մի հաստոց պատվիրած, ետ եկավ Գյումրի։

«Հորը կորցրեց, բայց ի՜նչ հաստոցի տեր դառավ»,- ասում են Գռնոյի մասին:

Ի անչափ ուրախություն խանում Ժենյայի, օդանավակայանից տուն եկած Գռնոն ու կնիկը՝ չհասցրած ճամփորդկան պայուսակները բաց անել, զանգ ստացան, թե չինացի բժիշկները իր սիրելի Եմոյի բուժումը գտել են։

– Այստեղ հատուկ քիմիական նյութ կա, փաթաթեն վզից֊,- հատուկ ռուսերենով խոսում էր բժշկի ձայնը խոսափողի մյուս ծայրից,- կանցնի։

– Հենց ըդուր հմար է, որ էդ խլնքոտները, որ նապաստակի բնի մեջ կապրին, մեռած մարդուն էն աշխարհից ետ կբերեն,- հայտնեց Նարինեն, որ կոմբայնավարի աղջիկն էր կողքի գյուղից։

– Խլնքոտներն ո՞վ են, զարմացավ զուգարանից Գռնոն,- ում հետ կը խոսայի՞ր։

– Էդ ուսկագլազիները, էլի՛, էլ ո՞վ։

Գռնոն ու Նարինեն նորից մեկնեցին Չինաստան: Շաբաթը մեկ գնում-գալիս էին։ Միառժամանակ խիստ զբաղված, Գռնոյի ասելով՝ հոր դեղը փնտրելով։ Քիչ անց Չինաստանում սուր շնչառական վարակ ընկավ: Գռնոյին ու կնկան կարանտինում երկար պահեցին: Նա նոր արտադրամաս էր հիմնել, ու խանում Ժենյան, տեսնելով որ հետ չեն գալիս, գնաց արտադրամասը ստուգելու։ Այդ օրը խանում Ժենյան մի բան տեսավ, որ ամբողջ կյանքում ոչ մեկին չի պատմի: Կալբաս Եմոն երշիկի չինական նոր հաստոցի վրա հատուկ հարմարեցված բարձր աթոռին էր նստած… Նա ականտես եղավ, թե ինչպես արտադրամասի բանվորը աստիճաններով վեր ելավ, ու Կալբաս Եմոյի գլուխը դզեց, որ վզի մսերը հանգիստ հոսեն պլաստմասե խողովակների միջով, հասնեն աղացին։ Աղացի մեջ դրանք վերամշակվում, ապա դառնում էին աթենական նրբերշիկ։

Այդպես Կալբաս Եմո արտադրամասը կշարունակեր գործել, մինչ Եմոն կոմայի մեջ էր, իսկ Գռնոն Չինաստանից հատուկ քիմիական նյութ էր ներկրում, որը Կալբաս Եմոյին թույլ կտար վզի միս արտադրել անվերջանալիորեն:

Please follow and like us: