Վերադարձ դեպի անձնավները

Ստեփան Թոփչյան

Երեւանի պետական համալսարանի թերթը երկու ծավալուն հոդված տպագրեց Հր․ Մաթեւոսյանի «Օգոստոս» ժողովածուն քննող իմ գրախոսության դեմ։ Դրանցից մեկի հեղինակ Գ․ Անանյանն իր ընդդիմախոսությունն ավարտել է հետեւյալ խստաշունչ տողերով․ «Օգոստոսը» մեծ գրականության ճանապարհով առաջ կընթանա, թե կիսաբերան գովեստնեն ու լիաբերան հայհոյանքները կխաթարեն նրա ընթացքը, մի հարց է, որին ինքը՝ արձակագիրը, պիտի պատասխանի»։

«Կսաբերան գովեստները» Լ․ Հախվերդյանի գրախոսությունն է («Գարուն», 1968,№6), լիաբերան հայհոյանքները՝ իմը («Գարուն», 1968,№7)։ Եթե այն կազմված է հայհոյանքներից ու քննադատական լրջմտությամբ հետազոտում է, դա պատիվ չի բերում ոչ բանասիրության թեկնածուի գիտական խղճին, ոչ համալսարանի թերթին։ Նրանցից հետո, ըստ էության ոչինչ չավելացնելով, հարցը փորձեց մի հարվածով լուծել Սերգեյ Դարոնյանը, ռուսերեն ընթերցողների առաջ, որոնք ի վիճակի չեն պարզել իր որակումների իրավացիությունը, բանը ներկայացնելով այսպես․ «Ստեփան Թոփչյանի հոդվածը գրված է հետեւյալ սկզբունքով․ «Բոլորը գովում են Մաթեւոսյանի գիրքը, իսկ ես էլ կբռնեմ, կանպատվեմ» («Հայհոյական գրախոսություն»(«Литературая Армения, 1968,№12, стр. 67)։

Արդ, կատարվել է հանցանք՝ հայհոյանքներով համեմված գրական սպանություն, ուստի պիտի իրագործվի եւ պատիժը։ Եվ ընդդիմախոսները որոշում են դատաստան տեսնել՝ ղեկավարվելով բացառապես իրենց էմոցիաներով, մի կողմ դնելով բանականությունը։ Ըստ Ս․ Դարոնյանի ոչ ոք իրավունք չունի չհիանալ Հր․ Մաթեւոսյանի գրքով, որովհետեւ լայն ընթերցողը (իր կարծիքով), քննադատները՝ նաեւ համամիութենական, բարձր գնահատություն են տվել։ Մեղավոր են ճանաչվում «կիսով չափ» ընդունողներն անգամ։ Մեղավոր է «Գարունի» խմբագիր Վ․ Պետրոսյանը, որ գրական գրախոսությունից հետո ամսագրում տեղ է տվել նաեւ հակառակ կարծիքի։ Ս․ Դարոնյանը ոչ միայն մեղադրում է, այլեւ անաչառ երեւալու համար մեջբերում է հինգ տող «հայհոյական գրախոսությունից», թե ահա, տեսեք, կանխակալությունն ու տենդենցիոզությունն ակնհայտ են։ Մինչդեռ ընթերցողը հեշտությամբ կնկատի, որ այդ տողերը ոչինչ չեն ապացուցում նրա օգտին։ Նրա տրամաբանությամբ, ո վ չիհիանում «Օգոստոսով», չի ընդունում արեւակարգի այս կամ այն սկզբունքները, տենդենցիոզ ու կանխակալ մոտեցում ունի, իսկ ով հմայված է, անաչառ է ու իրավացի է։ Խնդիրը հրամցնում է բացահայտ միտումնավորությամբ ու անհիմն հիացումով։

Քանի որ Ս․ Դարոնյանը ոգեւորված է Հր․ Մաթեւոսյանի գրչով, ապա դրա տակից դուրս եկածը «փայլուն էսսե» է, իկ Վ․ Պետրոսյանի, Պ․ Զեյթունցյանի, Ն․ Ավդալյանի գրածները տառապում են այս կամ այն թերությամբ։ Եթե Հր․ Մաթեւոսյանը միասնության եզրեր է գտնում Պիկասոյի «Գերնիկայի» եւ Փիրումանի «Ձկնորսի», Կաֆկայի «Դատավարության» ու Համո Սահյանի «Պապի» միջեւ, ոչինչ տարօրինակ չկա Ս․ Դարոնյանի համար։ Իսկ եթե նույն Վ․ Պետրոսյանը հիշատակում է նույն Կաֆկայի, Սելինջերի, Բյոլի անունները, ապա՝ որպեսզի «չմեղադրեն պրովինցիալիզմի մեջ»։ Սակայն մանրուքը թողնենք։

Ս․ Դարոնյանը չի սխալվում, երբ գտնում է, որ իմ գրախոսությունը վերջին հաշվով առնչվում է բանավեճին, ուստի ավելորդ չէր լինի մեջբերել որոշ եզրակացություններ, որոնց կողքից նա անցել է լռելայն՝ գերադասելով գործը վերջացնել կարճ ու կտրուկ վիրավորանքներով։

«․․․ Ոչխարներից՝ օդաչու,- ասված է իմ գրախոսությունում,- հողից՝ երկինք, գյուղական անշարժությունից՝ արդիական տեխնիկա, քաղաքակրթություն ու քաղաքային տենդոտ կյանք՝ հավասար է ողբերգության։

․․․ Մանր, խուլ ու հեռու այդ գյուղում է որոնում հեղինակը բոլոր ճշմարիտ գեղեցկությունները․․․ Քաղաքը եղծում է այն ամենը, ինչ գրավիչ է գյուղում, մարդուն փոքրացնում ու զրկում է սարերի բարձրությունից ու հանդերի լայնությունից, փչացնում է ծանր, բայց առավելագույն բնական ու առավելագույն մարդկային աշխատանքը, զվարճանում է, խժռում աշխատելու փոխարեն․․․

․․․ Կփորձի՞ հեղինակը դուրս գալ այնտեղից եւ կկարողանա՞ արդյոք։ Խոսքը վերաբերում է ոչ թե միջավայրի աշարհագրական նեղ սահմաններին, այլ գեղարվեստական ընդհանրացումների սահմանափակությանը ու այն փակուղուն, որի առաջ կանգնած է հեղինակը։

․․․ Վերադարձը ոչ միայն անհնար է, այլեւ բացարձակապես անիմաստ։ Մի ավելի «համարձակն» էլ կարող է վերադարձի կոչ անել դեպի քարանձավային մարդն ու բարիքը («Գարուն», №7 էջ 88, 90, 91)։

Այս ամենը կարդալուց հետո է Հր․ Մաթեւոսյանը գրել իր հոդվածը, ուր, որքան էլ զարմանալի լիներ նրա «պաշտպանների» համար, ուղղակիորեն հաստատել է այն, ինչ արձակում հյուսվել էր նկարագրությունների ընթացքում, ինչի համար եւ քննադատվել էր։ Սկսենք քարանձավաային մարդուց․ «Գրականությունը կարոտ է։ Քարեդարյան անձավների կարոտ, ապագայի կարոտ, ազատության, բռնության․․․ Եղածի եւ չեղածի, լինելիքի եւ անհնարինի կարոտը, լավի կարոտը։ Եթե լավը կա, ավելի լավի կարոտը։ Գրականությունը օպոզիցիայի մեջ է կյանքի հետ (թեկուզ եւ լավ կյանքի հետ) լավի իր դիրքերից, այլապես նա կկորցներ անվերջ հեղափոխական իր բնավորությունը, կկտրեր կապը կյանքի հետ եւ կմեռներ («Գրական թերթ», 1968,37)։

Թող ընթերցողը նորից ու նորից կարդա այ տողերը չարչարված բառերի մեջ կողմնորոշվելու համար։ Գրականությունը ամեն ինչի կարոտն է, նույնիսկ բռնության, տանջանքների, պարտության, բանտային խցիկի։ Եթե իրեն՝ Մաթեւոսյանի արձակի մասին ասվի, թե այնտեղ բռնության, բանտային խցիկի կարոտ կա, դա վիրավորական չի՞ լինի իր համար։ Իսկ ի՞նչ է նշանակում գրականության «անվերջ հեղափոխական բնույթ» (նկատի ունի գրականության դերը հասարակական կյանքում)։ Հակապատմական, հորինովի սկզբունք (անգամ հեղափոխաան դարաշրջանի ոչ բոլոր գրողներն են ստեղծում հեղափոխական գրականություն)։ Որպեսզի գրականությունը նման բնույթ ունենար, մարդկության պատմությունը նույնես առնվազն պիտի ունենար «անընդհատ հեղափոխական բնույթ»։

Այնուհետեւ չարժեր ընկնել սոփեստությունների մեջ հասնելու համար այն տարօրինակ մտքին, թե գրականությունը օպոզիցիայի մեջ է «թեկուզ եւ լավ կյանքի հետ»։ Ըստ որոշ նորագյուտ մեկնիչների՝ խոսքը վերաբերում է՝ լավագույն կյանքին ընդդեմ լավի, այս ոչ այնքան ճարպիկ խուսափումն էլ չի սքողում ասվածի էությունը։ Մաթեւոսյանին հայտ նի չէ՞, որ գրականությունը ոչ թե պայքարում է լավ կյանքի դեմ, այլ լավ կյանքի համար։ Խնդիրն այն է, որ «լավ» եւ «վատ» կյանքի պատկերացումն անմիջականորեն կապված է իր խարխուլ կոնցեպցիայի հետ, ինչն էլ աշխատում են չնկատել նրան «պաշտպանող» քննադատները։ Կատարյալ կյանքը, որին պիտի ձգտի գրողը, ըստ Մաթեոսյանի ժամանակակից քաղաքակրթության «շերտերից» մաքրված, քարեդարյան անձավների կարոտով» ցողված կյանքն է։ Իսկ «լավ» (հեգնական իմաստով) կյանքը՝ ժամանակակից քաղաքակրթության եղծած կյանքը․ «նոր պատերազմի դեպքում զորակոչի տակ կդրվի 500 000 000 մարդ․․․ բանակը շարժման մեջ կդնեն հաշվիչ մեքենաների կամակատարները․․․ Բոլոր ռազմական քարտեներում ճշվրտից ճշգրիտ նկարված են իմ գյուղը, մեր տունը, մեր խնձորենին, Ցամաք ձորը, ռազմական հաշվեմատյաններում նշված է ռազմական գործին իմ հո կիսապիտանիությունը, իմ պիտանիությունը, տասներկու տարեկան իմ եղբոր պահեստային պիտանիությունը, մեր բահերի քանակը, մեր շան շղթայի երկարությունն ու հաստությունը, քաղաքակրթությունն ահա անորոշության մութից դրանք հայտնաբերել է ու տվել հաշվիչ մեքենաների բերանը,- եւ կրքոտ ցասումն է առաջանում՝ չղջիկի պես խցկվել քաղաքակրթության չլուսավորված մի ծակ ու դուռը փակել»։

Առաջին տպավորությամբ կարող են, թերեւս, համաձայնել այս մտքերի հետ։ Սակայն բանն այն չէ, որ գրողը դեմ է դուրս գալիս ապագա պատերազմին, սպանություններին, ժամանակակից աշխարհի խոցերին, այլ այն, որ իր պատկերացումով մարդը ստիպված է չլուսավորված մի ծակ գտնել ու դուռն ընդհանրապես փակել արդի քաղաքակրթության առաջ, քանզի, ինչես նշում է նա, հին Բաբելոնում անհամեմատ ավելի քիչ մարդ էին սպանում։ Իմիջիայլոց, «Լիտաատունայա գազետա»-ում նրա գրքի գրախոս Անդրեյ Բիտովը առանձին աճույքով է ընդգծում հեղինակին հատկանշող այ գիծը․ «Բնությունից տխուր նրա աչքերը շնային անձկությամբ էին նայում Ռուսթավելու փողոցին։

․․․ Նրա գյուղական խիղճն ր, թե ինչ, տանջվում էր մայրաքաղաքային կյանքից, աշխատավարձից ու կոմունալ հարմարություններից» (1967, №26)։ Ինչպես էլ կոչվի՝ գյուղացու, թե քաղաքացու խիղճ, բանի էությունը չի փոխվում։ Եվ անիմաստ է այն վեճը, որ սարքված է փաստորեն հիմնական խնդրից հեռանալու նպատակով․ գյուղագրությո՞ւն, թե՞ քաղաքագրություն, աշխարհագրական նե՞ղ, թե՞ լայն միջավայր։ Արդ, քաղաքակրթությունը դիտելով իբրեւ ամենայն ամենայն չարյաց արմատ եւ բարին որոնելով աշխարհի դեռեւս չլուսավորված որեւէ ծակում, եւ իր ստեղագործության, եւ իր տեսական որոնումների մեջ Մաթեւոսյանը հետեւողականորեն ապավինում է գրականության «բնապաշտական թեքման» փրկարար գաղափարին։ Թեեւ «․․․ բնապաշտությունը պետականորեն չի հովանավորվում, բայցինքը համոզված բնապաշտ է եւ սնապաշտությունը համարում է մոլորակի ողբերգական ճակատագրի միակ ելքը․․․» (Հր․ Մաթեւոսյան, Գոմեշը», «Սովետական գրականություն», 1968, №3, էջ 12)։ Իմիջիայլոց, Ս․ Դարոնյանը հայտնում է իր անբավակնությունը «բնապաշտությունից», բակայն չի բարեհաճում ցույց տալ, թե ինչ հիմք ունի իր հետեւյալ հայտարարությունը․ «Բայց նրա միտքն իմ կարծիքով ընթանում է ճմարիտ ուղղությամբ»։ Այսպես կարելի է ասել նույնիսկ այն դեպքում, երբ որոշակի չէ «ճշմարիտ ուղղությունը»։ Իսկ այս ըստ էության կաուցված է միանգամայն անհիմնավոր ու քննադատելի սկզբունիքների վրա։ Թողենք, որ դա «չլուսավորված ծակի» ձգտումի դրսեւորման եղանակն է գրականության մեջ։ Այտեղ մի ուրիշ վրիպում էլ կա, որ Ս․ Դաոնյանը մյուսների հետ չի նկատել, վասնզի ունեցել է կանքակալ հիացմունք ու տենդենցիոզ բավականություն այն ամենից, ինչի տակ ստորագրված է Հր․ Մաթեւոսյանի անունը։

Ի՞նչ է այդ բնապաշտական թեքումն ինքնին․ «Բնապաշտությունն, իհարկե, մարդկության ողբերգական ճակատագրի ելքը չէ,- գտնում է Հր․ Մաթեւոսյանը,- բայց ելքի փնտրտուք է․ թող լինի սխալ, արվեստի սխալներից պատերազմներ չեն բռնկվում, որովետեւ արվեստը միշտ էլ խրված է մարդասիրության հողում։ Իսկ եթե այդ փնտրտուքը չի վերջանա որեւղ մեծ ելքով, թող չվերջանա, փնտրտուքն արդեն արվեստ է․ Գրիգոր Նարեկացին աստված էր փնտրում, բայց գտա՞վ։ Այտծո նրա փնտրումը այսօր մեզ համար «Մատյան ողբերգության» էՀիմա էլ այդպես է․ մեզանում ոչ ոք լրջորեն չի անիծել քաղաքակթությունը, բայց եթե անեն այդպես, դա կլինի հօգուտ քաղաքակրթության․ քաղաքակրթությունը կհարստանա այդ անեծքով»։

Նաք պիտի հիշեցնել, որ փնտրտուք երբեք արվեստ չի եղել, արվեստի նպատակը հայտնություններն են, ոչ թե որոնումները։ Կարելի է դարերով որոնել եւ ոչինչ չգտնել։ Նարեկացու պոեմը ոչ թե ատված գտնել կամ չգտնելն է, «փնտրտուքը», այլ հայտնությունը՝ հասարակական, պատմական մեծ ընդգրկումները արվեստի վսեմ ձեւի մեջ։ Հայ գրականության բարձրագույն ստեղծագործությունը ներկայացնել իբրեւ սոսկ աստծո որոնում, նշանակում է այն դարձնել աթեիստական զրույցի ու խնդուքի նյութ։

Ինչ վերաբերում է բնապաշտական թեքման, ապա այն չի փրկելու ոչ աշխարհը, ոչ էլ այն հորինող հեղինակին, որն անմիջական պարզամտությամբ բացականչում է․ եթե բնապաշտական թեքումը սխալ է, թող լինի սխալ, պատեազմներ չեն բռնկվի։ Բայց մի՞թե սխալի կամ ճշտի մեջ է բանը եւ ոչ թե որոնումների արդյունավետության, սկզբունքի կենսականության։ Իր հոդվածի ռուսական տարբերակում եւս ավելացնում է նոր օինակներ․ «Ռուսաստանը գնում էր դեպի մեծ հեղափոխություն, իսկ Լեւ Տոլստոյը նստել ու գրում էր իր նոր ավետարանը։ Ռուսաստանը ճիշտ էր, Լեւ Տոլստոյը սխալ էր․ Ռուսաստանը աշխարհին տվեց սոցիալիզմը, իսկ Լեւ Տոլստոյը՝ իր երկերը եւ իր մեծ հումանիզմը։ Դարի եւ առաջադիմության ուղին կապիտալիստական էր, իսկ Պերճ Պռոշյանը գավառական պարզամտությամբ անիծում էր նոր աշխարհ եկած կապիտալիստ միկիտան Սաքոյին․ հաղթեց միկիտան Սաքոն, իսկ պատվանդանին բարձրացավ Պերճ Պռոշյանը․ ինչի՞ց էր այդպես։ Արձագանքելով դարին ու ժամանակին՝ Սերվանտեսը ծաղրում էր անցնող ասպետականությունը, եւ այդ ինչպե՞ս ստացվեց, որ եւ դարը, եւ առաջադիմությունը, եւ Սերվանտեսը գնացին, իսկ «Դոն-Քիշոտը մնաց» («Литературная Армения», 1968, №10 )։

Եվ այս ամենը ասվածէ առանց կատակի։ Տոլստոյը ճիշտ չէր, Ռուսաստանը ճիշտ չէր, ամեն ինչ անցավ, Դոն-Քնշոտը մնաց։ Հազիվ թե իր ժամանակին Տոլստոյը կարդացած լիներ Լենինի հոդվածները Տոլստոյի մասին։ «Լեւ Տոլստոյը որպես որպես ռուսական հեղափոխության հայելի» նանավոր ոդվածի վերնագիրն իսկ նրան ցույցկտար, թե որքան հեռու է «ավետարանիչ» Տոլստոյը իրական Տոլստոյից։ Հր․ Մաթեւոսյանի պատկերացրած «ավետարանիչ» Տոլստոյի կողքին կանգնած է Դոն-Քնշոտի մի պատկերացում, որը հատուկ էր 16-17-րդ դարերին, երբ ըստ արժանվույն էին գնահատում ասպետական վեպի ու ասպետականության սերվանտեսյան քննադատությունը՝ անտարբերությամբ անցնելով իրենց դեռեւս անհասանելի վեպի վիթխարի բովանդակության կողքով (այդ մասին տես Б. А. Крокевскийй, Статьи о зарубежной литеатуре,М.Л.,1960, стр. 274)։ Անբնական ոչինչ չկա․ եթե այսօրվա գրողը երազի «նախնական մարդուն» ու «անաղարտ անձավները», գրական երեւույթների գնահատության մեջ ղլ պիտի ղեկավարվի «նախնական, անաղարտ» մոտեցումներով, երեք-չորս հարյուր տարի առաջվա կարծիքներով։ Նա չի ենթադրում անգամ, որ ակամա իր առաջադրած աշխարհայացքի եւ մեթոդի, գեղարվեստական ստեղծագործության արժեքների ու մնայունության, գրողի եւ ռեալականության, քաղաքակրթության մեջ արվեստի դերի խնդիրներկ չեն դասավորվում մանկական խոանարդիկներից, չեն պարզաբանվում «ո՞րն է լավը, ո՞րն է վատը» նույնքան մանկական եղանակով։ Ստացվում է, որ ոչ մի երեւույթ օրգանական առնչություն չունիմյուսի հետ, «գավառցի»Պերճ Պռոշյանին դուրչէր գալիս կապիտալիստ միկիտան Սաքոն, Մաքոն հաղթեց, մրցանակը հասավ Պերճ Պռոշյանին։ Բռնցքամարտ է, ինչ է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, զարմանքով հարցնում է Մաթեւոսյանը․ գեղարվեստական երկը ապրում է անկաք ժամանակաշրջանի ու հասարակական-պատմական զարգացման օրինաչափություներից։Ինչո՞ւ է ջուրը թաց։

Այս հարցերի նորմատիվ պատասխանները նման հարցերի սիրահարները կարող են գտնել գրականության տեսության ամեն մի դասագրքում։ Հարկ է նշել միայն, որ եթե դրանց մոտավոր բովանդակությունն անգամ պարզ չէ, անիմաստ ու բանալ են դառնում նմանաբնույթ հարց ու պատախանը։ Իսկ էժանագին «էսսեիզմը», անկազմակերպ մտածողությունն ու հռետորական բացականչությունները կարող են հիացնել նրան միայն, ով ընդհանրապես ծանոթչէ ոչ գրականության, ոչ էսթետիկայի այբուբենին, նրան, ով տարված է ինքնահնար, խախուտ տեսություններով։

Շարունակելուց առաջ վատ չէր լինի մի հարց ուղղել բանասիրական գիտությունների դոկտոր Ս․ Դարոնյանին․ «Կարդացե՞լ եք այս «փայլուն էսսեն», եթե այո, գիտական ի՞նչ չափանիշներով»։

Այնուհետեւ։ Քանի որ քաղաքակրթության «ախտերից» մաքրված անձավներն են բնապաշտական թեքման նպատակակետը, ապա իդեալն էլ «անաղարտ մարդն» է, որին ոչ մի աշիվչ մեքենա չի ղեկավարում։ Եվ գրականությունը որոնում է «չաղավաղված մարդուն ու չաղավաղված փոխհարաբերությունները՝ մի կողմից չափազանցնելով մինչեւ աբստրակցիա մարդու եւ փոխհարաբերությունների աղավաղումը, մյուս կողմից մարդկանց փոխհարաբերությունները ցուցադրելով անաղարտ, մաքուր, բնական, մինչեւ անգամ նախնական վիճակում։ Այսքանը դեռ բավական չէ։ Բանից պարզվւմ է, որ սա ոչ ավել, ոչ պակաս «համընդհանուր երեւույթ է ամբողջ արվեստի մեջ»։ Ինքնահնար տեսաբաններին հատկանշական է նախ որեւէ ինքնաբուխ տեսություն (միշտ էլ ծնունդ չիմացության եւ ինչպես ինք Մաթեւոսյանը կասեր՝ փիլիսոփայության) ստեղծելթ, հետո մեծագույն էնտուզիազմով արվեստի բոլոր երեւույթները այս տեսության (չտեսության) կտուրի տակ խցկելը, «․․․ մի կողմից աբստրակցիոնիզմ,- շարունակում է Մաթեւոսյանը,- մյուս կողմիցպրիմիտիվիզմ ու ետ-էքսկուրսներ դեպի նախնադարյան նկարչություն․ մի կողմից ժամանակակից սիմֆոնիաներ, մյուս կողմից նեգրական ժողովրդական երգի բացարձակ շփոթ, մի կողմից ուրբանիզմ, մյուս կողմից գյուղագրույան եւ հեխիաթի ու առասպելի ձեւերի ու հաճախ էլ բովանդակության ոգեկոչում»։

Մի կողմից Սցիլլա, մյուս ողմից Խարիբդա- սա է նման դատողությունների իրական վիճակը։ Այ ոչ-ուրբանիստական կոկտեյլը նորից ու նորից ժամանակակաից քաղաքակրթություն-անաղարտ անձավներ հակադրության ու սխեմային արտահայտությունն է։ Թե ի՞նչ կա ունեն արվեստի ամենատարբեր երեւույթները, այնպես էլ չի հաջողվի հասկանալ։ Բանն այն է, որ Մաթեւոսյանն ուզում է ապացուցել, թե իր հայտնագործած վտիտ, անաղարտ մարդուն է որոնել ու որոնում համաշխարհային ոջ արվեստը։ Սա պարզ մի ինքնաշոյանք է, «բնապաշտական թեքման» ինքնամխիթարանք։ «Սեւազգեստ մարդու» սեւեռուն գաղափարը ուղղակի հետապնդում է նրան թե իր արձակում, ե հիշված հոդվածի երկու տարբերակներում։ «Անաղարտ մարդը» ըստ էության ժամանակակից միջավայրից, ռեալ հարաբերություններից դուրս վերացական,անգո մարդու որոնումն է։ Իր արձակում նույնիսկ թեեւ կա այդ մարդու «փնտրտուքը», բայց ինքը չկա։ Եվ այդ ֆիկցիայից իբրպիտի ծնվի ողջ գեղարվե՞ստը։

Սրանցով չեն սպառվում Հր․ Մաթեւոսյանի վրիպումներն ու սխալները։ Մե նպատակը ոչ թե այդ ամենն ամբողջությամբ ներկայացնելն, այլ այդ սկզբունքների առանցքը ներկայացնելը։ Ինչպես արդեն նշեցինք, Ս․ Դարոնյանը չի զբաղվում դրանով, շրջանցելով դիմում է խիստ ընդհանուր եւ փաստորեն ոդվածում բավարար լուսաբանություն չստացած «Ավանդներ եւ արդիականություն հարցադրումին։ Հարցադրումը, ներկա դեպքում, սոսկապես գիտական լրջության պատրանք է ստեղծում, ուրիշ ոչինչ։

Մի փաստից նա կատարում է բոլորովին այն եզրակացություն․ «… никогда так быстро не изменялис; и понятия национального колорита и характера». )твечая тем, кто цлишком торопится с «изчезновением» национальных качеств…»(«Литературная Армения», 1968, №12, стр.71)։ Ուշադրությամբ ընգծել «изменялись» բառը եւ վերածել «исчезновение»-ի այնքան էլ հեշտ չէ։ Սակայն, քանի որ անհրաժեշտ է քննադատել, ապա դիմացինին պետք է վերագրել որեւէ ծանրակշիռ մեղք, հետո ամենայն հանգստությամբ շարադրել մի քանի հանրահայտ մտքեր, սկսած «մինի եւ մաքի յուսկաներից» մինչեւ «լեզուն ազգի հիմնական կոմպոնենտն է», ազգային տարբերությունները չեն ջնջվում, «որքան ժամանակ գոյություն ունենա ազգային լեզուներն ու գրականությունները․․․ վայ տեսաբանները» եւ այլն, եւ այլն։

Եթե շտապող կա, ապա միայն ինքը՝ Ս․ Դարոնյանն է, որ ուզում է արագ ու թեթեւ քննադատել ում կամենում է եւ բարձրացնել ում կկամենա։ Բայց ո՞վ է խոսել «վերացման» մասին, ո՞վ է այնպիսի անհեթեթություններ ասել, որ տեղի տա հանրահայտ ճշմարտությունների վերհիշմանը։ Ս․ Դերոնյանին խանգարում է իր էմոցիոնալ լավածությունը եւ նա բանավեճը տանում է ոչ թե իրական, այլ իրեն ցանկալի ուղղությամբ, վիճելով ըստ էության ինքն իր հետ, իր հորինածսխալի հետ։ Նրա ամբողջ հոդվածը գրված է հիմնականում այդ ոգով, վեճ է ուրիշներին վերագրած սխալների հետ, զանազան տարածված, դասագրքային մտքերի կամ խիստ ընդհանուր դատողությունների ցուցադրություն, ավելացրած՝ մի քանի ծանոթ մեջբերումներ հայ եւ ռուս դասականներից ու ժամանակակիցներից, անունների մի քանի շարք եւ մի քանի գործերի սոսկական թվարկում։

Նույնիսկ հոդվածի վերնագիրը նա ձեւակերպում է մի շարք խնդիրների, պատահական ու քմահաճ միավորումով․ «Ինչի՞ն է վերաբերում բանավեճը,- գրում է նա,-գրականության ազգային բնավորությանն ու յուրահատկությանը, այգայինին ու համամարդկայինին (ինտերնացիոնային) գրականության ու արվեստի մեջ, ավանդներին ու նորարարությանը, «քաղաքային» եւ «գյուղական» թեմատիկային գրականության մեջ, երիտսարդ սերնդին՝ կյանքում եւ գրականության մեջ։ Ավելի լայնորեն այս բոլոր պրոբլեմները կարելի է անգեցնել մի ընդհանուրպրոբլեմիավանդներ եւ արդիականություն (նույն տեղում, էջ 64)։ Թե ինչու են գրականության ազգային յուահատկության ազգայինի ու համամարդկայինի, «քաղաքային» եւ «գյուղական» թեմատիկայի խնդիրները «ավելի լայնորեն հանգում ի ընդհանու»՝ ավանդներ եւ արդիականություն խնդրին, դժվար է ասել ։ Նույն հաջողությամբ բոլոր այս խնդիրները կարողէին հանգել մեկը մյուսին կամ էլ մի ուրիշ պատահական «ընդհանուր» խնդրի։

Այսպես բոլոր ճանապարհներն էլ անպայման ըտանեն դեպի Հռոմ։ Բայց կարծեմ ժամանակն է հրաժեշտ տալու Հռոմին էլ, Բաբելոնին էլ, անձավներին էլ։

Please follow and like us: