Հասմիկ Հակոբյան/ Պատերազմը

Պատերազմը … աշխարհն ավելի լավը դարձնելու համար հրաշալի նախադրյալներ ունեցող երիտասարդներին ակամա մարդասպան ու ոչնչացնող է դարձնում:

Պատերազմը … աշխարհի լույսն ավելացնող մարդկանց, գեղեցիկ մտքերի, կյանքի ոչնչացումն է:

Պատերազմը … աշխարհից խռովելու հիմնավոր պատճառ է:

Պատերազմը … ապրելու ու ապրեցնելու համար պայքար ու մահ է:

Պատերազմը … ուժի ու խելքի մրցակցություն է, որի արդյունքում ոչնչանում է գեղեցիկն ու կյանքը:

Պատերազմը … հավասարեցնում է նույն ճակատագրին արժանացած մարդկանց, միավորում նրանց՝ հանուն ինքնապահպանման:

Պատերազմում հեշտ է հերոսանալը, դժվարը հանձնվելն է. հետևանքներն անկանխատեսելի են:

Պատերազմը … խաղաղ ժամանակներում պատերազմներին չպատրաստվելու արդյունք է նաև:

Պատերազմը … Փոքրերի արյունով ներկված աստիճանավանդակ է, որով փառքի գագաթն են բարձրանում Մեծերը:

Պատերազմը … պատմության էջերում սպիտակ թղթի վրա շարված սև տառերի ամբողջություն է, իսկ իրականում՝ մինչև կյանքի վերջ մարդուն ուղեկցող մղձավանջ:

Պատերազմը … խաղաղության ու մարդասիրության քարոզ է:

Պատերազմը … պատերազմը սովորեցնում է ատել նույնիսկ ամենաբարի սրտին ու ամենալուսավոր մտքին:

Պատերազմը … հանուն հաղթանակի մղվող պարտություն է:

Please follow and like us: