Թիմ

Համբարձում Համբարձումյան

Ծնվել է 1984 թվականին: 

2007- ին ավարտել է Երևանի կինոյի և  թատրոնի պետական ինստիտուտի կինոդրամատուրգիայի բաժինը:  Նույն թվականին ստացել է գրականության բնագավառում տրվող «Նախագահի երիտասարդական մրցանակը»

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` սահմանապահ զորամասում:  Զինվորական ծառայությունից հետո գրել է պատմվածքներ և պաստառ-պատմվածքներ,  որոնց մեջ անդրադարձել է բանակում առկա խնդիրներին, ինչպես նաև՝ հետմարտիմեկյան Հայաստանի քաղաքական-հասարակական  հրատապ թեմաներին:

2011-ին  Արփի Ոսկանյանի հետ ստեղծել  է «Գրողուցավ» կայքը,  որտեղ հրապարակվում են հրատապ հասարակական, քաղաքական թեմաներ շոշափող գեղարվեստական ստեղծագործություններ և հրապարակախոսական հոդվածներ:

2012-ին ստացել է «Արձակ» պատմվածքների մրցույթի  գլխավոր մրցանակը «Կորեական դելիկատես» պատմվածքի համար:  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ մրցանակը «Հայկական Համայնապատկեր բաժնի լավագույն լուսաբանման համար»:

2013-ին ստացել է «Արձակ» պատմվածքների մրցույթի  գլխավոր մրցանակը «Համլետի հոր ուրվականը» պատմվածքի համար:

2017 թվականին ստացել է «Գրքի երևանյան փառատոնի»  առաջին մրցանակը «Արձակ» անվանակարգում: 

2018 թվականին տպագրվել է նրա առաջին «Կորեկան դելիկատես» գիրքը։ 

2021 թվականին ավարտել է իր դեբյուտային «Կորեական դելիկատես»  ֆիլմը, որը նկարահանվել է համանուն պատմվածքի հիման վրա։ 

Համբարձում Համբարձումյանը աշխատել է որպես շինարար,  լրագրող, թարգմանիչ և սցենարիստ: Այժմ դասավանդում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնում»:  Նրա պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, արաբերեն,  անգլերեն, ուկրաիներեն, ռուսերեն և բուլղարերեն: 

Արփի Ոսկանյան

(բանաստեղծ, արձակագիր)
Չորս գրքի հեղինակ է՝ «Ծիկ» (2001), «Անտերուդուս» (2010), «Մարադոնան և Ռոնալդինյոն»(2011), «Չի վաճառվում» (2016)։
Ստացել է մի շարք գրական մրցանակներ («Անտարես» հրատարակչության «Արձակ-2012», «Արձակ-2013», «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»մրացանկ, «Սմիլ» հիմնադրամի «1988» եւ «20 տաի անց», Երեւանյան գրքի փառատոնի» 2017, 2018, 2019 թթ․ մրցանակները)։ Ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն, իսպաներեն, հոլանդերեն եւ այլ լեզուներով։

2012 թվականին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ հիմնել է «Գրողուցավ» գրական կայքը՝ խթանելու համար սոցիալական, քաղաքական, մշակութային իրողություններին անդրադարձող, դրանք քննող և ուսումնասիրող, «պատասխանատու» գրականությունը՝ ուրվագծելով և ձևակերպելով արդի հայ գրականության նորագույն միտումը։