Աշխեն Քեշիշյան/Այժմ ես գոյություն ունեմ

***

Դու կարող ես գծանշել
կյանքիդ բոլոր ուղիները,
և ամենևին ոչ դեպի ապագա։
Հիշիր՝ թռչունը, որ ճախրում է,
ոտնահետք չունի,
երազը գալիս է
առանց քեզ հարցնելու,
կոպերդ կարող ես փակել
ու բռնել լույսը։
Հասնես Սկիզբը,
պառկես հրաբխից
այրված հողի վրա։
Նայես երկնքին,
նայես երկնքին։
Առաջին երազանքը քոնը կլինի
Երկրի վրա,
որտեղ դեռ ոչ ոք չէր երազել…

***

Այժմ ես գոյություն ունեմ՝
ասում եմ տաք ավազների մեջ
մեկնված,
տաճարի կողքին,
հին Միջագետքում։
Այժմ ես գոյություն ունեմ.
դարձրու ամպը գոլորշի,
ափերով մաղիր այն,
ցանիր բոլոր ժամանակներում,
որտեղ եղել ես
ու կաս.
Այժմ ես գոյություն ունեմ.
աշխարհի առաջին ջրերի մեջ,
հրեշտակների երգերը լսելիս,
և այսօր նույնպես.
Սառած, սառած մի կարմիր զատիկ
մազերիս մեջ ընկավ
և կենդանացավ, երբ բերանով
շնչեցի վրան…
Այժմ նա գոյություն ունի։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *